Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ֆելգենհաուեր. Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարեւոր գործընկեր է, քան Հայաստանը
    29.09.2015



    Հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին ուժեղացած լարվածությունը կարող է դառնալ դիմակայության սկիզբ, որը կարող է լիածավալ պատերազմի վերածվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ռուս փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

    «Պատերազմները սկսվում են այն ժամանակ, երբ կողմերից մեկը կարծում է, թե լայնածավալ ռազմական գործողությունները կարող են իր համար շահեկան լինել: Պատճառները տարբեր են լինում . ներքաղաքական, արտաքին ... Պատերազմը առավել հավանական է դառնում, երբ երկու կողմերը ենթադրում են, որ այն կարող է օգուտ տալ ոչ թե երկրներին, այլ ղեկավարներին, ռեժիմներին: Արդյոք հիմա նման իրավիճակ է, թե ոչ, ես այստեղից՝ Մոսկվայից, չեմ կարող վստահաբար ասել, բայց առհասարակ դա հնարավոր է, քանի որ խաղաղ քաղաքական կարգավորման հնարավորություններն այսօր չեն դիտարկվում»,- ասել է փորձագետը:

    Ֆելգենհաուերի կարծիքով, զուտ տեսականորեն պատերազմն անխուսափելի է, «բայց թե երբ այն կսկսվի, անհայտ է, գուցե այսօր, գուցե՝ ոչ»: Նրա խոսքով, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը խաղաղապահներ տեղակայելու ցանկություն չունեն: «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի համար չէ, պետք է գիտակցել, որ ՀԱՊԿ-ը Միջին Ասիայի համար է, ու Պուտինը Դուշանբեում հենց այս մասին էր խոսում՝ միջինասիական հանրապետությունների առաջնորդներին վախեցնելով «Իսլամական պետությունով», նրանց վստահեցնելով, որ նրանք պետք է ապավինեն Ռուսաստանի աջակցությանը: Հայաստանը չի մտնում այս հարցերի շրջանակ»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ Հայաստանը, իհարկե, Ռուսաստանի դաշնակիցն է, ու Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ է տվել, չնայած դեռ ոչ մի անգամ դրանք գործնականում չեն դրսեւորվել:

    «Իհարկե Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ, եթե այդ հակամարտությանը միջամտի Թուրքիան»,- ասել է Պավել Ֆելգենհաուերը: «Ամեն անգամ, երբ սահմանին կրակոցներ են լսվում, իսկ վերջերս՝ նաեւ հրթիռակոծություններ, զինվորներ ու խաղաղ բնակիչներ են զոհվում, Երեւանը շունչը պահած սպասում է իր ռազմական դաշնակցի՝ Մոսկվայի արձագանքին, որը Հայաստանի անվտանգության երաշխիքներ է ստանձնել: Եվ սովորաբար՝ համենայն դեպս վերջին տարիներին, նման արձագանք չի լինում, կամ լավագույն դեպքում լինում է չափազանց կոմպլիմենտար, որպեսզի Բաքուն հանկարծ չվիրավորվի»,- ասել է փորձագետը, նշելով, որ ասօր այս տարածաշրջանում Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի կարեւոր գործընկեր է, քան Հայաստանը:

    «Ադրբեջանից Ռուսաստանը նյութական շահ ունի: Միայն զենքի վաճառքից Մոսկվան միլիարդավոր դոլարների օգուտ է ստանում, ես էլ չեմ ասում այն մասին, թե Ռուսաստանի համար որքան կարեւոր է Ադրբեջանի վարած քաղաքականությունը էլերգառեսուրսների հարցում: Եվ ստացվում է, որ անվտանգության՝ այսպես կոչված երաշխիքները տարածվում են միայն Թուրքիայի վրա: Այսինքն Ռուսաստանը Հայաստանին ռազմական օգնություն կտրամադրի միայն այն դեպքում, եթե տեսականորեն պատերազմին միջամտի Թուրքիան»,- ասել է փորձագետը:

    Ֆելգենհաուերը չի բացառել, որր թուրքական հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Անկարան կարող է որոշել միջամտել Ղարաբաղի շուրջ ծավալվող ռազմական գործողություններին: « Ռազմական գործողությունների համար այսօր դրսից պատվեր չկա, դրա փոխարեն՝ թե Ադրբեջանում,թե Հայաստանում կա ներքին իրավիճակ, որը նպաստում է ռազմական գորոծղությունների սկզբին: Ներքին խնդիրների լուծման համար արտաքին հակամարտություններ են սկսում: Այս առումով թե Բաքվում, թե Երեւանում իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է »,- ասել է ռուսաստանցի փորձագետը, նշելով, որ արտաքին աշխարհն այսօր այնքան շատ խնդիրներ ունի, որ մոռացել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին՝ մենակ թողնելով հայերին ու ադրբեջանցիներին:

    Փորձագետի խոսքով, եթե այսօր տարածաշրջանում,որը մնացել է առանց միջազգային համայնքի ուշադրության, լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, կողմերից ոչ մեկին չի հաջողվի միանշանակ հաջողության հասնել: «Այսօր հայկական ու ադրբեջանական բանակները հավասար ներուժ ունեն: Եթե առաջ հայկական բանակն էր համարվում ավելի ուժեղ ու մարտունակ, ապա այսօր իրավիճակը փոխվել է, ու ուժերը հավասար են: Այսինքն, առանց արտաքին ուժերի միջամտության, այս պատերազմը կարող է երկար շարունակվել՝ առանց հակամարտ կողմերի համար լուրջ հաջողությունների ու Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները դժվար թե չհասկանան դա»,- ասել է Պավել Ֆելգենհաուերը:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am
    Last edited by Vrej1915; 09-29-2015, 09:49 PM.

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Originally posted by Artsakh View Post
      Vrej,

      These video footages that you post are excellent! I particularly enjoy Levon Shirinyan and Vova Vardanov. Can I ask you for a favor? Please create a new thread, titled something like "Video Political Analysis" and post all these audio/video interviews in that thread.



      Originally posted by Vrej1915 View Post
      My dear,
      no problem, create one just now, and put the chatacteristics of the videos you wish to regroup there, so there won't be others than what is wished, I will do my best to repost them there, too.


      How about you create a tread name Vrej1915, so you don't have to create thousand of treads anymore!

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Ռուսական զենքի պատմությունը բացվում է
        Lragir.am
        Քաղաքականություն - 30 Սեպտեմբերի 2015,


        «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելը բիզնես չէ, այլ երկրի (Ադրբեջանի. խմբ) ապահովման ռազմավարական խնդրի լուծումը, որի վրա պահվում է կայունությունը տարածաշրջանում: … Հեռանկարում Բաքվի ու Մոսկվայի համագործակցությունը ամենատարբեր ուղղություններով միանշանակ ուժեղանալու է, ինչը երկու երկրների շահերի դաշտում է», ասել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Նեժիվոյը ադրբեջանական մամուլին տված հարցազրույցում:

        Միաժամանակ նա զարմացել է, որ անվտանգության եւ դաշնակցային պարտավորությունների կատարման հարցում Հայաստանում դեռ հույս են կապում ՀԱՊԿ-ի հետ:

        Ներկայում մի ժամանակաշրջան է, երբ իրադարձությունները զարգանում են բավական արագ, եւ աստիճանաբար հստակեցվում են շահագրգիռ կողմերի դիրքորոշումները: Մասնավորապես, ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակները ծավալել են քարոզչական նոր ալիք Հայաստանի ուղղությամբ, որը հանգում է հետեւյալ թեզերին՝ պատերազմն անխուսափելի է, հայերը պետք է տարածքներ զիջեն տարածաշրջանում ռուսական խաղաղապահ ուժեր տեղակայելու դիմաց: Ընդ որում, այդ ամենն արդեն ասվում է բաց տեքստով:

        Մինչ Հայաստանում իշխանական-փորձագիտական պրո-ռուսական շրջանակները փորձում են ապացուցել, որ ռուսական զենքի մատակարարումներն Ադրբեջանին ընդամենը բիզնես է, ռուսներն արդեն բաց տեքստով գրում են, որ դա ոչ թե բիզնես է, այլ ռազմավարական համագործակցության բաղադրիչ: Իհարկե, քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող եւ որեւէ այլ մոտիվացիա չունեցող որեւէ մեկը երբեւէ նման պնդում չէր անի, թե դա բիզնես է: Բիզնես կարող է լինել օրինակ վարունգի վաճառքը, բայց ոչ սպառազինության:

        Հայաստանի այս շրջանակներն այսպիսով հայտնվել են հիմար վիճակում, եւ երեւում է այս վիճակը դեռ շարունակվելու է: Փաստարկներն ու թեզերը գնալով ավարտվում են, սակայն սեփական երկրի շահերի դեմ աշխատելու ընթացքը երեւի անշրջելի է: Ի դեպ, նման երեւույթ ոչ մի հետխորհրդային երկրում չկա, իսկ լինելու դեպքում արժանանում է խիստ պատժի:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....FafaOalO.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. ՀԱՊԿ-ից լուրջ արձագանք ենք սպասում
          30.09.2015


          Ներկայումս ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

          «Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»,- ընդգծեց Խաչատուրովը։ Նրա խոսքով՝ միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ եւ ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։ «Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշեց Գլխավոր շտաբի ղեկավարը եւ հավելեց, որ Հայաստանի ԶՈւ-ն, ի տարբերություն ադրբեջանական բանակի, չի գնդակոծում գյուղերը։

          Նա նշեց նաեւ, որ Հայաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելում են սահմանամերձ գյուղեր, հանդիպում են բնակիչների հետ, հայտնում են ձեռնարկվող միջոցառումների մասին։ «Սակայն միջադեպերն ամբողջովին բացառել հնարավոր չէ, քանի որ հակառակորդը ականանետեր եւ հաուբիցներ է կիրառում»,- ասաց Խաչատուրովը։ Գլխավոր շտաբի պետը հատուկ ընդգծեց, որ հայկական կողմը Ադրբեջանին բազմիցս առաջարկել է հետ քաշել դիպուկահարներին, հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց սպանության յուրաքանչյուր գործով, սակայն Ադրբեջանը հրաժարվում է։

          Պատասխանելով ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայության մասին հարցին՝ գեներալ-գնդապետը նշեց, որ դա, իրոք, ցանկալի է, սակայն դեռ լուրջ արձագանք չկա։ «Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,- հավելեց Յուրի Խաչատուրովը»

          Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի NEWS.am

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Ադրբեջանին պարտադրեք ոչ թե նոր զինադադարի, այլ հաշտության եւ խաղաղության պայմանագիր. Վահան Շիրխանյան

            Շիրխանյանը վստահեցնում է՝ այն զենքը՝ Սմերչը, որը տվել է ՌԴ-ն Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել եւ չի կրակելու «Պետք է համահայկական մոբիլիզացիա: Ես դեռ 91-ին եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջարկել, որ լինի համահայկական խորհուրդ, եւ միայն վերջերս է Վիգեն Սարգսյանը հայտարարում դրա անհրաժեշտության մասին»,- այսօր «Հենարան» ակումբում, խոսելով սահմանային լարվածության մասին, ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, «պետք է նախահարձակ քաղաքականություն վարենք, միշտ մի քայլ առաջ ընկած, որ լռեցնենք Ադրբեջանին: 21 տարի է՝ Հայաստանը Ղարաբաղով շարունակում է ուտել այն, ինչ մատուցվել է 90-ականներին:

            Մի նախագահը հրաժարական է տվել, մյուսները երկու ժամկետ նստում են, բայց ոչ ոք կտրուկ եզրահանգում չի անում, որ վերջ պետք է տրվի նման քաղաքականությանն ու դիվանագիտությանը: Ակտիվ դիվանագիտական պատերազմի նախագիծ է պետք»: Անդրադառնալով ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ սեղանին կդրվի զինադադարի նոր պայմանագիր՝ Վահան Շիրխանյանն ասաց. «Շեշտադրումները ճիշտ եմ գտնում: Եթե իրականանա այդ սցենարը, եւ մենք կարողանանք Ադրբեջանին պարտադրել նոր զինադադարի պայմանագրի կնքում, ճիշտ կլինի, որ դա լինի հաշտության եւ խաղաղության պայմանագիր: Նման զարգացումը պետք է համարվի դիվանագիտության ձախողման արդյունք: Երբ դիվանագետները ձախողում են, խոսում են թնդանոթները»:

            Ըստ նրա՝ մենք վերանայելու ոչինչ չունենք պատերազմի արդյունքներից: Ունենք կորցրած տարածքներ, Ադրբեջանի լկտի եւ անպատասխանատու քայլերը ռազմական գործիչներին հիմք կտան ռազմական նոր պայմաններ ստեղծել, բայց դա կլինի դիվանագիտության ձախողման արդյունք:

            Շաքարյանցի խոսքերով՝ պարտադրել զինադադարի պայմանագիր կարող ես միայն ուժով, իսկ ուժը ենթադրում է պատերազմ: Մենք իբր չենք նկատում, որ Թուրքիան պատերազմի մասնակից է, բայց Թուրքիան եւս կներգրավի բանակցային գործընթացում, եւ մենք շատ ծանր պայմաններում կհայտնվենք. «Հայաստանը դեռ վաղուց պետք է ճանաչեր ԼՂՀ անկախությունը եւ պարտադրեր Ադրբեջանին, որ բանակցային սեղանի շուրջ լիներ հենց Ղարաբաղը»: Ինչ վերաբերում է նախահարձակ լինելուն, Վահան Շիրխանյանն ասաց. «Սերժ Սագսյանի հայտարարությունը ամփոփեց բոլորը:

            Նա բավականին ճիշտ շետադրումներով նշեց Ադրբեջանին սպասվող ապագան: Մենք պետք է նկատի ունենանք, որ մեր հարեւանը՝ Ադրբեջան կոչվածը, իրենից ենթարդրում է ահաբեկիչների որջ: Տասնամակներ շարունակ ահաբեկիչներ է սնել: Եվ դա մեր հարեւանն է: Այդ միջադեպերը չեն դադարելու, եթե մենք բոլոր ուղղություններով նախահարձակ չլինենք: Ադրբեջանի տնտեսությունն ապրում է խորը ճգնաժամ: Կարծում եմ, Ալիեւը շուտով մեծ-մեծ չի խոսի, որ մեր միայն ռազմական բյուջեն ձեր բյուջեի չափ է:

            Նրանք արդեն դեֆիցիտի խնդիրներ ունեն: Մենք զիջելու, հանձնելու ոչինչ չունենք, ունենք կորցրած տարածքներ, որոնք ուզում ենք հետ բերել: Մենք համենայնդեպս կողմ ենք խաղաղ կարգավորման, եթե դա չի ընդունվում, աշխատելու ենք մեր կորցրած տարածքները հետ բերել»: Մեր հարցին՝ այն, որ մեր բանակի մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, դա պարզ է, բայց ի՞նչ վիճակում է դիվանագիտությունը, ճի՞շտ էր, երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխանակ բողոքի նոտա հղելու ՌԴ-ին, որ զենք է վաճառում մեր հակառակորդին, մի բան էլ արդարացրեց, որ ունեն իրենց բիզնես շահը, իր ռուսամետությամբ հայտնի Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Նալբանդյանն այնքան ասելու բան ունի այլ խնդիրներում, որ չի ասել, իսկ ՌԴ-ի դեպքում ես համարում եմ դա թույլատրելի, որովհետեւ ՌԴ-ն մեր ռազմավարական դաշնակիցն է: Բազմաթիվ պայմանավորվածութուններ կան,որ շատերը չգիտեն: Ռուսական զենքը չի, որ կրակում է մեր դիրքերի վրա:

            Այդ բոլոր թնդանոթները, ականանետերը մնացել են ժառանգություն: Այն զենքը, որը տվել է ՌԴ-ն Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել եւ չի կրակելու՝ Սմերչը: Նրանք վաճառվել են պայմանով, որ այդ զենքից չպետք է կրակել իր ռազմավարական դաշնակցի ուղղությամբ: Նալբանդյանի խնդիրն էր միջազգային հանրությունում Ադրբեջանին ագրեսոր երկիր ճանաչեցնելը: Նա պետք է սա աներ: Ցավոք, մեր արտգործնախարարներից ոչ մեկը պատերազմի դաշտ չի տեսել»:

            Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

            Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/09/30/613916/

            © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              «Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ԱՄՆ-ն է հրահրում, ոչ թե ՌԴ-ն». Վահան Շիրխանյան

              Aravot.am-ի հետ զրույցում ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը վստահեցրեց, որ Ռուսաստանին ընդհանրապես ձեռնտու չի Անդրկովկասում պատերազմի վերսկսումը եւ ասել, որ Ադրբեջանը մեր սահմանին լարվածություն է ստեղծում, որովհետեւ ստացել է ՌԴ-ի թույլտվությունը, ճիշտ չէ. «Եթե սկսենք խորանալ, կգանք այն եզրակացության, որ ՌԴ-ին այսօր դա բացարձակապես պետք չի: Այն, որ ՀՀ-ն ի վիճակի է Ադրբեջանին համարժեք պատասխաններ տալ, ՌԴ-ն շատ լավ գիտի: Եթե այդ դեպքում հանկարծ ենթադրենք, որ ռուսներից մեկն ասել է՝ խփեք հայերին, կմնանք չեզոք, նշանակում է, որ նրանք սխալ հաշվարկ են արել՝ իմանալով, որ հայերը կարող են լուրջ հակահարված տալ, եւ դա կարող է ծանր հետեւանքեր ունենալ Ադրբեջանի համար: Ես բացառում եմ, որ ՌԴ-ն տվել է թույլտվություն, կամ լռել է, կամ թույլ է տվել, որ Ադրբեջանը սրի իրավիճակը:

              Այստեղ կա առաջինը Թուրքիա, երկրորդը՝ ԱՄՆ-ն»:
              Ըստ Շիրխանյանի, ԱՄՆ-ն խնդիր ունի ամբողջ աշխարհում լարվածության օջախներ ստեղծել, իսկ այս տարածքում՝ առավել եւս. «Դա ԱՄՆ-ի խնդիրն է, ոչ թե ՌԴ-ի, որովհետեւ խնդիր ունի քայքայել Ռուսաստանը»: Մեր դիտարկմանը, որ ՌԴ-ն էլ ունի կայսերապաշտական ձգտումներ եւ Ադրբեջանին ուզում է ներքաշել ԵՏՄ-ում, Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Դրանք պաշտպանական են, հարձակողականը հանդես է գալիս Ամերիկան: Հարձակողական դիրքերում Ամերիկան է, Ռուսաստանը պաշտպանվում է ե՛ւ պատժամիջոցներից ե՛ւ ճնշումներից: Ռուսաստանը պաշտպանական դիրք է ընդունել, եւ այդ մասին Պուտինն ասաց»:

              Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/09/30/613934/

              © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Listen very well.
                  Speaker is the Rector of the History Departement of the Armenian Acadamy.





                  «Թարմ ուղեղով»` Աշոտ Մելքոնյանի հետ
                  22 janv. 2015

                  «Куда вы денетесь, вы у нас в кармане». այսպես է ռուս գեներալիտետը վերաբերվում մեզ, և սա միմիայն մեր կրավորական կեցվածքի պատճառով: Հա-ռուսական հարաբերությունները դաշնակցային մակարդակի վրա պահելու համար պիտի չվախենանք քննադատել ռուսներին, ու սա` պետական մակարդակով, հակառակ դեպքում «տեր ու ծառա» իրավիճակ ենք ունենալու: Թարմ ուղեղով` ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    NB: Ashod Manutcharyan is considered one of the most prorussian personalities inside Armenia....



                    Սեպտեմբեր 28 2015
                    168.am
                    «Ռուսաստանին այս գործում գտնում եմ բացարձակ հանցագործ». Աշոտ Մանուչարյանը՝ սահմանի լարված իրավիճակի մասին
                    Աղբյուրը <a href="http://168.am/2015/09/28/542820.html">© 168.am</a></br>

                    «Այս պահին Ռուսաստանը շահագրգռված է, որ կոնֆլիկտ չլինի, Ռուսաստանի հակառակորդները շահագրգռված են, որ լինի այնպիսի վիճակ, որ երբ պետք լինի՝ սրեն, երբ պետք չլինի՝ ոչ, որովհետև սա Ռուսաստանի մատույցներն են, Ռուսաստանի ազդեցության տարածքն է»,- այսօրվա ասուլիսում խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին՝ ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:

                    Նրա խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ ժողովուրդները կառավարման լծակներն իրենց «ձեռքից դուրս են հանձնել, ու, եթե ներս չվերցնեն» ու չունենան համակարգեր, որոնցով իրենց գործը կառավարում են, քաղաքական ղեկավարությունը կարող է այս կամ այն քայլն անել դրսի դրդմամբ:

                    Ճշտող հարցին՝ ռուսական կողմից որևէ մեղավորություն չե՞ք տեսնում իրավիճակը լարված պահելու մեջ՝ հաշվի առնելով նաև այն մեծաքանակ զենքի առուվաճառքը, որ տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, Ա. Մանուչարյանը պատասխանեց, որ իր ասածը վերաբերում է այս պահին. «Կրկնում եմ, որ ես այս պահին ասացի, իսկ ընդհանրապես՝ ես Ռուսաստանին այս գործում գտնում եմ բացարձակ հանցագործ»:

                    Հարցին էլ՝ իսկ ինչո՞ւ ընդհանրապես մեղավոր է Ռուսաստանը, իսկ այս պահին՝ ոչ, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց. «Մենք խոսում ենք այս պահի շահերից, ամեն պահ շահերը փոխվում են: Մի պահ ձեռնտու է լինում Ռուսաստանին՝ ինչ-որ քայլեր անել լարվածությունը պահելու համար՝ այս կամ այն կողմին ազդելու նպատակով, մի պահ էլ ձեռնտու է լինում այս կամ այն երկրին, որպես կանոն, Արևմուտքին, Միացյալ Նահանգներին»:

                    Ա. Մանուչարյանը պարզաբանեց, որ Ռուսաստանն այս պահին գտնվում է երկու պատերազմների մեջ՝ Սիրիայի և Ուկրաինայի, ու, եթե հիմա Ռուսաստանը երրորդ պատերազմը «շալակի», նա պարզապես «կխեղդվի». «Այդ է պատճառը, որ նա պարզապես պետք է ձգտի, որ այստեղ կոնֆլիկտ չծագի: Իհարկե, դա չի նշանակում, որ ինքն իր ազդեցությունը չի պահպանելու, ամեն վայրկյան փորձելու է օգտվել, հենց հնարավորություն լինի՝ պարտադիր զորքեր, զորամիավորումներ կմտցնի տարածաշրջան»:

                    Ա. Մանուչարյանը նաև հայտարարեց, որ, եթե պատերազմ լինի տարածաշրջանում, դա կնշանակի, որ համաձայնեցված է Ռուսաստանի հետ:

                    Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

                    Աղբյուրը <a href="http://168.am/2015/09/28/542820.html">© 168.am</a></br>

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ադրբեջանը հակված է ղարաբաղյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելուն. փորձագետ
                      02.10.2015



                      Ադրբեջանը ներկայումս հակված է ղարաբաղյան հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու գաղափարին։ Այս մասին հոկտեմբերի 2-ին՝ «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի նախկին ղեկավար Աղասի Ենոքյանը։

                      Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկանում է, որ դա պատերազմ սկսելու իր վերջին շանսն է՝ հաշվի առնելով նավթի գների անկումը։ «Ադրբեջանում կենսամակարդակի կտրուկ անկումը կարող են արդարացնել միայն պատերազմով»,- ընդգծել է Ենոքյանը։

                      Նա նշել է, որ զինադադարի ընթացքում Ադրբեջանը դեմ էր ռուս խաղաղապահներ մտցնելուն։ «Իսկ հիմա հասկանում է, որ ռուսների ձեռքով կարելի է Ղարաբաղից մի կտոր պոկել։ Ադրբեջանը հասկանում է, որ ռուսական զորքերն այնտեղ երկար չեն մնա։ Մյուս կողմից Ռուսաստանն էլ իր հերթին շահագրգռված է հակամարտության սրման մեջ»,- հավելեց Աղասի Ենոքյանը։

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X