Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Արդեն հստակ պետք է որոշում կայացվի
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Հարցազրույց - 26 Սեպտեմբերի 2015,
Lragir.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը
Պարոն Սաֆարյան, գրառում եք կատարել, որում նշում եք, որ Արևմուտքին ոչինչ չի մնում, քան սկսել Ադրբեջանում Իլհամ Ալիևի ռեժիմի տապալման գործը: Ու նշում եք, որ դրա համար ուղղակի անվերապահ աջակցություն պետք է ցուցաբերվի հայկական զինված ուժերին, այլապես Արևմուտքն էլ է տանուլ տալու: Ինչո՞ւ եք դա անհրաժեշտ համարում:
Եթե այս տենդենցները խորանան, Արևմուտքը կարող է կորցնել և Ադրբեջանը, և Ադրբեջանի ազատ ձայներին, ովքեր ժողովրդավարություն են պահանջում, և նաև կարող է կորցնել ընդհանուր Կովկասը: Արևմուտքը այլևս չի կարող գործել Ալիևին սիրաշահելու միջոցով, Ալիևին սիրաշահելը նույնն է, ինչ համակերպվեն Պուտինի ղրիմյան անեքսիային: Ալիևն էլ բնականաբար պահանջելու է, որպեսզի ոչ միայն Ղարաբաղի հացում դիրքորոշումներ լինեն, այլ նաև կուլ տան ընդդիմադիրների ձերբակալությունները: Եթե նախկինում Արևմուտքը կարող էր դիտարկել, այսպես կոչված, Ալիևի վարչակազմին սիրաշահելու մեթոդներ, արդեն այդ ժամանակներն անցել են: Թերևս արդեն հստակ պետք է որոշում կայացվի՝ ի՞նչ անել այդ ռեժիմի հետ կամ ինչպես տապալել: Հետևաբար, դա լավագույն լուծումներից մեկն է: Իմ գրառումը վերաբերվել է նաև սահմանին Հայաստանին ազատություն տալու խնդրին: Ի վերջո, այսօր Հայաստանը շատ առումներով պաշտպանված է, որովհետև գիտակցում է, որ Արևմուտքի և իր շահերը՝ տարածաշրջանային փխրուն խաղաղությունը պահպանելու առումով, համընկնում են: Բայց եթե երկու պրոցեսները միաժամանակ սկսվեն, այսինքն՝ և լինեն Ադրբեջանին պատժելու գործողությունները սահմանին, և նաև ներքին փոփոխությունները, ապա ես կարծում եմ, այդ դեպքում շանսերը մեծ կլինեն:
Ըստ էության, այսօր սահամանին պատերազմական գործողություններ են, ինչո՞վ է դա պայմանավորվում:
Այո, միանշանակ պատերազմական իրավիճակ է: Գործոնները շատ բարդ են: Այդ գործոններից մեկը Մինսկի խմբի հանդիպումներն են: Ընդ որում, այստեղ էլ Ադրբեջանի նպատակները շատ են: Մի կողմից ուզում է ճնշում գործադրել հայկական կողմի վրա, որ Հայաստանն ավելի խեղճացած դիրքերով գնա բանակցություններին և խնդրողի դերում լինի, մյուս կողմից ուզում է շանտաժի ենթարկել Արևմուտքին, որ եթե իր համար ցանկալի տարբերակներ չորդեգրվեն, ապա ինքը կվտանգի բոլորի շահերն ու տարածաշրջրջանային խաղաղությունը: Եվ կա նաև ուրիշ խնդիր՝ Ադրբեջանն իր հասարակության ռազմական ոգին բարձրացնելու խնդիր ունի: Անցած տարի նրա իրականացրած արկածախնդրությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական հասարակությունն ամենևին պատրաստ չէ պատերազմին: Ոչ միայն բանակը, այլ նաև հասարակությունն առաջին հերթին, որն ահաբեկված էր, խուճապի էր մատնված: Եվ այսօր, ինչ անում է Ադրբեջանը Տավուշում, ուղղակի այդ պատկերը փոխելն է:
Ի հակառակ Տավուշի, որտեղ անցած տարի հեշտ չէր, բայց բնակչությունը շատ ավելի կազմակերպված էր, ադրբեջանցիներն օրը ցերեկով լքում էին իրենց գյուղերը: Գործադիր իշխանությունը նրանց բնակչության դեմը փակում էր, որ մարդիկ գյուղերից դուրս չգային և այլն: Նրանք մյուս կողմից էլ ահաբեկված էին հայկական կողմի պատասխան գործողություններից: Այժմ Ալիևը նպատակ է դրել պատժել Տավուշին և ցույց տալ սեփական հասարակությանը, որ իբր սահմանից այն կողմ վախեցած են և այլն: Միայն այն փաստը, որ ադրբեջանական զինուժը հայտարարություններ է անում՝ ուղղված մեր զինվորներին, թե՝ վայր դրեք զենքը, ինչպես Վահան Մարտիրոսյանն անցավ սահմանը, այնպես էլ դուք անցեք, մենք ձեզ ձեռք չենք տա, թերևս ցույց է տալիս, որ նատակ ունեն Տավուշում բարոյահոգեբանական մթնոլորտ կոտրել, որն անցած տարի, չասեմ հաղթական էր, բայց արժանապատիվ էր, զուսպ էր և ինքնակազմակերպված: Նաև ակնհայտորեն Ադրբեջանի քաղաքականությունն այս առումով ահաբեկչական է, որովհետև տեռորիզմին շատ բնորոշ է: Ի՞նչ է ասում նա Տավուշում, ասում է՝ դուք դուրս եկեք Ղարաբաղի հողերից, մենք ձեզ հանգիստ կթողնենք: Այսինքն՝ պատանդի կարգավիճակում է փորձում պահել Տավուշը, որպեսզի պաշտոնական Երևանը հանուն Տավուշի գնա զիջումների, և դա արվի նաև ժողովրդական ճնշման տակ: Այսինքն՝ սա է ադրբեջանական պլանը, որն արդեն չափազանց տեսանելի է:
Ու չնայած Ադրբեջանն է սկսել ագրեսիան, այս անգամ էլ Մինսկի խմբի համանախագահները կողմերի միջև հավասարություն դնող հայտարարությամբ հանդես եկան: Ինչո՞ւ է ամեն անգամ այսպես լինում:
Ակնհայտորեն ադրբեջանական շանտաժն ինչ-որ տեղ աշխատում է: Առավելապես Ռուսաստանին բավական հաճո են Ադրբեջանի քայլերը՝ ուղղված նրան, որ թույլ չտրվի Մինսկի խմբի լիարժեք գործունեությունը: Այս առումով Ադրբեջանի քայլերն ինչ-որ էֆեկտիվություն ցույց են տալիս, այնպես չէ, որ մենք կարող ենք ընդհանրապես ասել, որ նրանք անհեթեթ քաղաքականություն են վարում: Բայց նաև մյուս խնդիրը կա՝ ի վերջո ի՞նչ ասեն, եթե միջադեպերի հետաքննության կոնկրետ մեխանիզմ ու արդյունքներ չկան: Մեկ տարի առաջ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Քարնեգի հիմնադրամում իր ելույթում մի հետաքրքիր փաստի մասին խոսեց, որին մենք քիչ ուշադրություն դարձրեցինք: Նա խոսեց այն մասին, որ Մինսկի խմբի շրջանակներում խնդիր կա միջադեպերի հետաքննության հետ կապված: Բայց որևէ մեկը չխորացավ՝ տեսնելու համար, թե ո՞վ է այդ խոչընդոտողը: Ես չեմ կարծում, որ այդ խոչընդոտն Ադրբեջանն է: Հետևաբար, Մինսկի խմբի ներսում կա մի պետություն, որը շատ գրագետ կանխում է միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Ճիշտն ասած, ես կարող եմ ինձ թույլ տալ ենթադրություններ անել, որ դա առավելապես Ռուսաստանն է, բայց ոչ մեր արտգործնախարարությունը, ոչ փորձագետները շատ չխորացան այդ խնդրի մեջ, որն ամենակարևոր հարցերից մեկն է: Սա մինչև նախորդ տարվա արկածախնդրությունն էր:
Նախորդ տարվա հուլիս-օգոստոսյան արկածախնդրությունից հետո Սերժ Սարգսյանը Սոչիի հանդիպումից հետո խոստացավ, որ միջազգային ատյաններում կդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմի ձևավորման խնդիրը, բայց ասացեք խնդրեմ՝ ո՞ւր են Հայաստանի Հանրապետության արդյունքներն այդ ուղղությամբ: Հետևաբար, մինչ մենք կմեղադրենք Մինսկի խմբի միջնորդներին, պետք է հասկանանք, որ այս մեկ տարվա ընթացքում մենք ոչինչ չարեցինք՝ խուսափելու համար հավասարության նշանից: Եվ այս կտրվածքով հատկապես իշխող կուսակցությունը կամ այլ շրջանակներ, երբ մեղադրում են արևմտյան կազմակերպություններին, թող բարի լինեին առաջին հերթին իրենք սեփական հասարակությանը ներկայացնեին, թե ինչո՞ւ հետևողական չեղան: Եթե այդ մեխանզիմներն ստեղծված լինեին և գործեին, մենք այսօր կունենայինք միջազգային լեգիտիմություն ունեցող հետաքննության արդյունքներ, թե ով է սադրում իրավիճակը սահմանին: Այդ դեպքում, հավատացեք, որևէ գերատեսչություն չէր շրջանցի միջազգային լեգիտիմություն ունեցող այդ արդյունքները և նորից հավասարության նշան չէր դնի կողմերի միջև: Ասացեք խնդրեմ, ո՞վ է մեղավոր, իհարկե, Հայաստանը: Մեր դիվանագիտությունն է մեղավոր: Կամ թող բացատրեն, որ դա չի ստացվում, որ շատ մեծ են դժվարությունները, կամ թող ասեն, թե ինչո՞ւ հետրողական չեն եղել, ինչ են փորձել անել և ինչ չի ստացվել:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....wm9G2iJU.dpuf

Comment