Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Թոմաս դե Վաալ․ Ադրբեջանը կարող է գործարքի գնալ Ռուսաստանի հետ
    02.10.2015


    Ադրբեջանն իրոք կարող է գործարքի գնալ Ռուսաստանի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 2-ի «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանը հայտարարել է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ «Սա նախ եւ առաջ հերթական մեծ ռիսկն է Ադրբեջանի վարչակարգի համար»,-ընդգծել է Թոմաս դե Վաալը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու հնարավորությանը։

    «Ադրբեջանի դիրքորոշումը գուցե իրոք փոխվում է։ Վերջերս մենք Բաքվի եւ Մոսկվայի միջեւ մերձեցում ենք նկատում»,-նշել է Թոմաս դե Վաալը։ Խաղաղապահ զորքերի տեղակայման դեպքում, ավելացրել է վերլուծաբանը, պարզ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում միայն ռուս խաղաղապահներ չեն լինի։ «Այստեղ իրենց ձայնն ունեն նաեւ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը։ Բայց դեպքերը զարգանում են այն ուղղությամբ, որ Ռուսաստանը խաղաղապահ գործողություններում կտիրապետի հիմնական խաղաթղթին»,-ընդգծել է Թոմաս դե Վաալը։

    Լուրեր Հայաստանից - NEWS.am


    =========


    Թոմաս դե Վաալ․ Ադրբեջանի ռազմական ներուժը նրան թույլ չի տա պատերազմ սկսել
    02.10.2015



    Ադրբեջանի ռազմական ներուժն այնպիսին չէ, որ նրան թույլ տա պատերազմ սկսել։ Այդ մասին հոկտեմբերի 2-ի «Լարվածության նոր փուլ հայ-ադրբեջանական սահմանին եւ ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով քննարկմանը հայտարարել է Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ «Սա նախ եւ առաջ հերթական մեծ ռիսկն է Ադրբեջանի վարչակարգի համար»,-ընդգծել է Թոմաս դե Վաալը։

    Ադրբեջանը, շարունակել է նա, ծանր ռազմատեխնիկա է օգտագործում, ինչը շատ վատ է եւ պատերազմի վերսկսման մեծ ռիսկ է պարունակում։ «Մեկ շատ կարեւոր դիպված, եւ ամբողջ հակամարտությունը փոխվում է։ Հայաստանի իշխանությունն իր կառավարման վերջին ժամկետում է։ Ադրբեջանում եւս իրավիճակն ավելի անկանխատեսելի է դառնում նավթի գների անկման պատճառով․ նրանց անսահմանափակ հարստությունը եւս սպառվում է։ Վտանգ կա, որ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում հետաքրքրված են խաղարկելու Ղարաբաղյան խաղաքարտը․ դա եւս անկանխատեսելի պահ է»,-ավելացրել է Թոմաս դե Վաալը։

    Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին 17։30-ին ադրբեջանական զինված ուժերը թուրքական արտադրության TR-107 համակարգերից հրթիռա-հրետանային կրակ են բացել Ղարաբաղի պաշտպանական բանակի զորամասերից մեկի վրա, որը տեղակայված է հյուսիս-արեւելյան ուղղությամբ։ Հրետակոծության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 16 զինվորական բեկորային վնասվածքներ է ստացել։

    Լուրեր Հայաստանից - NEWS.am
    Last edited by Vrej1915; 10-02-2015, 01:03 AM.

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Originally posted by Armynia View Post
      How about you create a tread name Vrej1915, so you don't have to create thousand of treads anymore!
      Very good suggestion!

      Your Armenian Lion
      excellent signature!

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Originally posted by lampron View Post
        Very good suggestion!


        excellent signature!
        And how about you stop reading my threads ????

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Fairy tale for lobotomised mujiks:

          --------

          Զենքը, որը Ռուսաստանը տվել է Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել և չի կրակելու. Վահան Շիրխանյան
          03.10.15

          Ռուսական զենքը չի, որ կրակում է հայկական դիրքերի վրա, այդ բոլոր թնդանոթները, ականանետերը ժառանգություն են մնացել: Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում...



          Ռուսական զենքը չի, որ կրակում է հայկական դիրքերի վրա, այդ բոլոր թնդանոթները, ականանետերը ժառանգություն են մնացել: Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է մեկնաբանում հաճախ հնչող քննադատություններն ու մեղադրանքները, որ Ադրբեջանը հայկական դիրքերին է կրակում Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ից գնված զենքից, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

          «Այն զենքը, որը Ռուսաստանը տվել է Ադրբեջանին, մեզ վրա չի կրակել և չի կրակելու: Նրանք վաճառվել են պայմանով, որ այդ զենքից չպետք է կրակել իր ռազմավարական դաշնակցի ուղղությամբ»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ ապա հավելեց. «Եկեք մի քիչ ավելի լայն նայենք. միջազգային առևտրում ի՞նչը հնարավոր չէ օգտագործել պատերազմի համար, ցորե՞նը, վառելի՞քը, դրանք անհրաժեշտություն են: Վաղը դրանք կարող են պատերազմի ժամանակ կիրառվել ի վնաս վաճառողի, ի վնաս գնորդի, սակայն զենքի մասին ավելի շատ են խոսում, որովհետև զենքն անմիջապես կրակող գործիքն է, և համաձայն եմ, որ այն տարբերվում է ցորենից, նավթամթերքից, հանդերձավորումից և այլն»:

          Վահան Շիրխանյանն ասաց նաև, թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը եղել է սահմանափակ քանակությամբ, Ադրբեջանը զենք ստացել է Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Գերմանիայից, Իսրայելից, Թուրքիայից, Հունգարիայից, Բելառուսից, Սլովակիայից, Ուկրաինայից:

          «Փող ունի և այս բոլոր երկրներից նա զենք գնել է: Կարևորն այն է, որ վստահ լինենք, որ ուժային բալանսում մենք գերազանցում ենք»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը:

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Ու՞մ են սատարել սովետական զորքերն Արցախյան գոյամարտում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
            04/10/2015

            Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ստանիսլավ Տարասովի հեղինակած տեսանյութը հայ-ադրբեջանական պատերազմի սկզբանական շրջանի վերաբերյալ:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հերթական ապտակը ՀԱՊԿ-ից

                5 Հոկտեմբերի 2015,



                Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունների ավարտին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես է եկել Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությամբ: «Ես անթույլատրելի եմ համարում, երբ գնդակոծվում է Հայաստանի տարածքը, երբ խաղաղ բնակավայրերը գնդակոծվում են ծանր զինատեսակով: Սա բացարձակապես ընդունելի չէ: Անհանգստացնում է, որ ՀԱՊԿ խորհրդի, անդամ-պետությունների ղեկավարների, արտգործնախարարների կողմից վերջին շրջանում արված հայտարարություններին ձեր հարևանները, փաստորեն, չարձագանքեցին»,-ասել է նա:

                Թվում է` Բորդյուժան վերջապես ասաց այն, ինչ ՀԱՊԿ-ից սպասում էր հայաստանյան հասարակությունն ու իշխանությունը: ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը օրերս սրտնեղել էր, թե կազմակերպությունը նույնիսկ մարդկայնորեն աջակցություն չի հայտնում Հայաստանին: Բորդյուժան այս հայտարարությունն արեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: Վերջինս, հավանաբար, բարձրացրել է ՀԱՊԿ-ից ինչ-որ արձագանք հնչեցնելու անհրաժեշտության հարցը: Եվ ըստ էության` Բորդյուժան սրանով ֆորմալ առումով կատարեց ՀՀ նախագահի և ԶՈՒ ԳՇ պետի հորդորները: Սակայն եթե վերլուծենք այն կոնտեքստը, որի շրջանակներում արվեց այս հայտարարությունը, ավելի ճիշտ կլիներ` չկատարեր ընդհանրապես: Որովհետև, Բորդյուժան փաստացի եկել էր մեզ հասկացնելու, որ ՀԱՊԿ-ի վրա Հայաստանում հանկարծ հույս չդնեն:

                Նախ` տարօրինակ է, թե «ՀԱՊԿ խորհրդի, կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների, արտգործնախարարների կողմից վերջին շրջանում արված» այդ ո՞ր հայտարարություններին է, որ մեր հարևանները, այսինքն Ադրբեջանը, չի արձագանքել: Եթե «հայտարարություն» ասելով Բորդյուժան ի նկատի ունի անդամ երկրների անխտիր բոլոր նախագահների, արտգործնախարարների դրսևորած լռությունը, որն, ինչ խոսք, ևս դիրքորոշում է, ընդ որում` այս դեպքում ավելի քան խոսուն, ապա Ադրբեջանը դրան արձագանքել է լիարժեքորեն` ծանր հրետանու, հաուբիցների լեզվով` հրետակոծության թիրախ դարձնելով թե հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը, թե սահմանից կիլոմետրերով հեռու քաղաքաներն ու ռազմական օբյեկտները: Բայց խնդիրն անգամ դա չէ: Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի անվտանգության ապահովման ՀԱՊԿ պարտավորությունների կատարմանը, Բորդյուժան ասում է. «ՀԱՊԿ ուժային, քաղաքական ներուժը գործի է դրվում այն դեպքում, երբ անդամ-պետությունը այլևս ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը և կայունությունը: Այդ ժամանակ այն դիմում է իր դաշնակիցներին, ու ելնելով նորմատիվային փաստաթղթերից՝ դաշնակիցները որոշում են կայացնում օժանդակության բնույթի մասին՝ դա կա՛մ քաղաքական, կա՛մ նյութական, տեխնիկական-ֆինանսական, կա՛մ ռազմական աջակցություն է: Աջակցության բնույթը կախված է ՀԱՊԿ խորհրդի որոշումից»:

                Ավելի պարզ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, փաստորեն, նշում է, որ այն օրը, երբ Հայաստանը օգնության համար պաշտոնապես կդիմի ՀԱՊԿ-ին, կնշանակի, որ այն այլևս ի վիճակի չէ ապահովելու իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը: Այսինքն եթե չկա ծայրահեղ անհրաժեշտություն, այսինքն Հայաստանը, ենթադրենք, կանգնած չէ վերջնական կապիտուլյացիայի շեմին և Երևանը հակառակորդի հրետակոծությունից փլատակների չի վերածվել, ՀԱՊԿ-ն մատը մատիչն չի խփելու: Իսկ խփելու դեպքում էլ դեռ պետք է որոշվի` օգնությունն ինչպիսին կլինի, կամ կլինի՞ արդյոք ընդհանրապես, թե՞ ոչ: Որովհետև փաստորեն, չի բացառվում, որ Նազարբաևը և Լուկաշենկոն, (համարենք, որ Վլադիմիր Պուտինը մեր ջերմ բարեկամն է) անգամ այդ կրիտիկական պահին որոշեն, որ օգնելու կարիք Հայաստանը չունի կամ էլ Ադրբեջանին սաստող մի հերթապահ հայտարարություն անելով կբավարարվեն` համարելով, թե քաղաքական աջակցություն ցուցաբերելով կատարել են իրենց դաշնակցային պարտավորությունները: Մինչդեռ մինչև հիմա միամիտներիս թվում էր, թե երբ ՀԱՊԿ-ի որևէ անդամ երկիր ռազմական ագրեսիայի է ենթարկվում, դա համարվում է ոտնձգություն բոլոր անդամ պետությունների նկատմամբ, ինչին մեխանիկորեն հետևում են իրավիճակից բխող հակազդման կոնկրետ և միարժեք գործողություններ` համաձայն ՀԱՊԿ-ի հիմքը հանդիսացող 1992թ. ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերությունների:

                Ըստ էության, Հայաստանի նկատմամբ ագրեսիան ՀԱՊԿ-ն համարում է իր կոմպետենցիայից դուրս: Նիկոլայ Բորդյուժան հայտարարում է, որպեսզի իրավիճակի հետագա սրումը կանխվի, միջազգային հանրությունն է պարտավոր ձեռնարկել արտակարգ միջոցներ: ՀԱՊԿ-ն, փաստորեն, միջազգային հանրության մաս չի կազմում և արտակարգ միջոցներ ձեռնարկելու ոչ պատասխանատվություն ունի, ոչ էլ ցանկություն: Նման իրավիճակում փառք Աստծո, որ ՀԱՊԿ-ին դիմելու կարիք Հայաստանն իսկապես չունի: Նախ` որովհետև քանի դեռ ՀԱՊԿ-ն ներգրավված չէ կոնֆլիկտում, իրական քաղաքական գործոնի, ընդ որում` թելադրող գործոնի դերում հանդես է գալու հայկական բանակը: Հենց նա է հայկական կողմի հետաքրքրությունները գոնե փոքրիշատե պաշտպանելու միակ արդյունավետ միջոցը: Երկրորդ` հարց է առաջանում, իսկ եթե ինչ-որ պահի հայկական կողմը դիմի և փաստացի մերժում ստանա կամ ՀԱՊԿ-ի օժանդակությունը լինի խիստ սիմվոլիկ, ի՛նչ է անելու Հայաստանը: Ընդամենը խայտառակ ձևով մերկացնելու է այն իրողությունը, որ փաստացի դաշնակից չունի և սխալ հենքի վրա է կառուցել իր անվտանգության համակարգը: Այս խայտառակությունից խուսափելու միակ ճանապարհը աստիճանաբար նվազող ժամանակը անվտանգության ավելի ռացիոնալ համակարգ ստեղծելու վրա օգտագործելն է: Բորդյուժան ինքն է հասկացնում, որ Հայաստանը պետք է շտապի այս հարցում: Որովհետև ՀԱՊԿ-ն իր ողջ կեցվածքով հիմա հասկացնում է, որ ավելի շատ Ադրբեջանի դաշնակիցն է: Թեկուզև նրանով, որ վերջինս անուղղակի հասկացնում է. որքան էլ Հայաստանի (դեռ չասած ԼՂ-ի) տարածքի նկատմամբ ագրեսիայի ծավալները մեծացվեն, միևնույն է, ՀԱՊԿ-ը չի միջամտելու:

                Գևորգ Աղաբաբյան

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Պարտադիր չէ ռուսական զորքը հասնի Արցախ, կարող է արշավել դեպի Բաքու

                  ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                  Հարցազրույց - 09 Հոկտեմբերի 2015,


                  Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը

                  Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պարզաբանումը, թե ինչու ՀԱՊԿ-ը չի միջամտում սահմանին տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ Հայաստանի բանակն ունի բոլոր հնարավորությունները երկրի անվտանգությունը, կայունությունը և տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Արդյոք այս պատասխանը կարո՞ղ է արդարացնել ՀԱՊԿ-ի լռությունը սահմանային լարվածության օրերին:

                  Այժմ դժվար է ասել, թե ինչ կեցվածք կորդեգրեր ՀԱՊԿ-ը, եթե Հայաստանի իշխանությունները միանգամից պաշտոնապես դիմեին այդ կազմակերպությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: ՀՀ կողմից նման դիմում չի եղել: Նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն են շարունակաբար հայտարարում, որ մեր երկիրն ի զորու է ինքնուրույն դիմակայել ադրբեջանական կողմի սադրանքներին: Ձևական առումով այսքանը, թերևս, բավական է ՀԱՊԿ-ի չմիջամտելն արդարացնելու համար: Ես ինքս գտնում եմ, որ հակամարտության գոտում օտար զինուժի առկայությունը կարող է մեզ համար լրացուցիչ ռիսկերի աղբյուր դառնալ:

                  Որքանո՞վ եք հավանական համարում ռուսական զորքի Ղարաբաղ մտնելը։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։

                  Ռուսական զորքն Արցախում անելիք չունի: Եթե Ռուսաստանը որպես ՀՀ դաշնակից ստիպված պետք է լինի մասնակցել Ադրբեջանի դեմ պատերազմական գործողությունների, ապա ամենևին էլ անհրաժեշտ չի լինի, որ ռուսական զորամիավորումները դրա համար գան հասնեն Արցախ՝ ռազմական տեսանկյունից շատ ավելի նպատակահարմար և արդյունավետ կլինի, որ նրանք սեփական տարածքից արշավեն դեպի Բաքու, իսկ այդ ընթացքում մեր ուժերը կգործեն Գանձակի ուղղությամբ: Եթե, այդուհանդերձ, ռուս զորախմբերի Արցախ մուտք գործելու վերաբերյալ խոսակցությունները գործնական շարունակություն ստանան, ապա դա պետք է մեզ համար լուրջ խորհելու և որոշ մոտեցումներ վերանայելու առիթ դառնա:

                  Պարզ դարձավ, որ ՀԱՊԿ ակադեմիա կառուցելու աշխատանքները դադարեցվել են, քանի որ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են համաձայն եղել առաջարկին, կան նաև ֆինանսական խնդիրներ։ Ըստ Ձեզ՝ ինչու ՀԱՊԿ-ը հրաժարվեց այս ծրագրից։

                  Ինձ ավելի հավանական է թվում այն, որ հայաստանյան կողմն ինքն է տապալել իր տարածքում ՀԱՊԿ ակադեմիա հիմնելու և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը ստեղծելու ծրագիրը: Կամ մեր պատասխանատուները ֆինանսներ են խոստացել ճարել, բայց ձախողել են գործը, կամ ներքաղաքական մրցակցությունն ու խարդավանքներն են պատճառ դարձել, իսկ գուցեև թե մեկը, թե մյուսը: Ամեն դեպքում փաստն այն է, որ նախաձեռնությունը տապալվել է, ու որևէ մեկը դրա համար, կարծես թե, պատասխանատվության չի ենթարկվելու:
                  Խաղաղապահ ուժերի կենտրոն ստեղծելու Սերժ Սարգսյանի առաջարկը, ըստ Ձեզ, որքանո՞վ կարող է կենսունակ լինել։

                  Այդ առաջարկն այնքանով կենսունակ կլինի, որքանով նպատակահարմար և օգտակար կհամարվի մեր ռուսաստանցի դաշնակիցների տեսանկյունից:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....hI6mSaVV.dpuf

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Ինչ է Արա Աբրահամյանի միջոցով Հայաստանում «հետախուզում» Պուտինը
                    12 Հոկտեմբերի 2015,


                    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի հայերի միության 15-ամյակի կապակցությամբ: Գնահատելով միության դերը «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման» գործում` Պուտինն ընդգծել է, որ այն ներկայացնում է աշխարհի ամենամեծ` մոտ 3 մլն մարդ ներառող հայկական համայնքը:

                    Որևէ մեկի համար գաղտնիք չէ ՌՀՄ-ի նկատմամբ նախագահ Պուտինի առանձնահատուկ վերաբերմունքը: Դա պայմանավորված չէ միայն նրանով, որ Հայերի միությունը և, ընդհանուր առմամբ, ռուսաստանահայությունը մշտապես աջակցել են Պուտինին նախագահական ընտրություններում: Կարևոր գործոն է նաև այն, որ ՌՀՄ-ն վերածվել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսական և սոցիալական կախվածությունը մարմնավորող օրգանիզմի, որը, իբրև այդպիսին, նաև դարձել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության վրա ներազդելու յուրօրինակ գործիք: Պատահական չէ, որ Պուտինն իր ուղերձում հատուկ շեշտում է ՌՀՄ-ի` 3 մլն-ի հասնող հայկական համայնքը ներկայացնելու հանգամանքը:

                    Դեռ 2012թ. նախագահական ընտրությունների ընտրարշավի շրջանում մի հավաքի ժամանակ Պուտինը, արձագանքելով այս կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի դիտարկմանը, թե 2.5 մլն ռուսաստանահայությունը պաշտպանում է նրա թեկնածությունը, հեգնել էր, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Ըստ էության` երկու դեպքում էլ նա հասկացնում է, որ ռուսաստանահայերը և Հայաստանն այդ ամոթալի իրականությունից, իսկ ՌՀՄ-ն` այդ իրականությամբ պայմանավորված, Կրեմլի պոտենցիալ գործիքը կամ լծակը լինելու իրողությունից փախչելու տեղ չունեն:

                    Այս ֆոնին Պուտինը վերջին շրջանում ընդգծված կերպով մեծացնում է Արա Աբրահամյանի դերակատարությունը: Հունիսին ՌԴ նախագահը նրան նշանակեց նախ` նոր ձևավորվող Պետական ազգային քաղաքականության տեղեկատվական աջակցության հարցերով հանձնաժողովի նախագահ, ապա նաև` Ռուսաստանի օրվան, Ազգային միասնության, Ղրիմն ու Սևաստոպոլը՝ Ռուսաստանին միանալու օրվան նվիրված միջոցառումները համակարգող աշխատանքային խմբի անդամ: Իսկ սեպտեմբերին Պուտինը Արա Աբրահամյանի եղբորը` Գագիկ Աբրահամյանին, պարգևատրեց Բարեկամության մեդալով:

                    Աբրահամյան ֆիգուրի առաջմղման այս դրսևորումները տեղի են ունենում Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի ֆոնին, որը թե' հայաստանյան իշխանությունների և թե' Մոսկվայի կողմից դիտարկվում է Հայաստանի ապագա իշխանության ձևավորման ֆորմատի, սկզբունքների և մեխանիզմների համատեքստում: Մի քանի օր առաջ ՌՀՄ 5-րդ համագումարի ժամանակ Արա Աբրահամյանը հայտարարել էր կուսակցություն ստեղծելու և 2017թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նա տեղեկացրել էր, որ 100-ից ավելի փորձագետներ սկսել են կուսակցության ծրագրի մշակման աշխատանքները, և մինչև 2016թ. մարտը խորհրդակցություններ են կայանալու թե' ՌԴ-ում, թե' Հայաստանում և թե' Սփյուռքում:

                    Դժվար է ասել` որքանով է Աբրահամյանի այս նախաձեռնությունը պայմանավորված ՌԴ իշխանությունների ցանկություններով: Մի կողմից չի բացառվում, որ սա նրա անձնական նախաձեռնությունն է: Տեղեկատվական խայծ նետելով ասպարեզ` փորձում է հասկանալ` որքանո՞վ կարող է օգտագործել իր նկատմամբ Կրեմլի այդ առանձնահատուկ վերաբերմունքի քաղաքական կապիտալը Հայաստանում իշխանության գալու համար, և ի՞նչ վերաբերմունք կարող է հարուցել նման հնարավորությունը հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթում: Մյուս կողմից` չի բացառվում, որ Աբրահամյանի նախաձեռնությունը թելադրված է հենց Կրեմլից` ոչ այնքան գուցե Հայաստանում Սերժ Սարգսյանից հետո իշխանությունը ուղնուծուծով ռուսահպատակ և գերվստահելի Աբրահամյանին փոխանցելու հող նախապատրաստելու նպատակով, որքան հասկանալու, թե սահմանադրական այս փոփոխությունների նախաձեռնությունը որքանով է հաշվի առնում ռուսական շահերը իշխանության փոխանցման սխեմաներում, ինչից էլ կախված կարող է լինել այս փոփոխությունների նկատմամբ Մոսկվայի վերջնական դիրքորոշման հստակեցումը:

                    Բանն այն է, որ հանրաքվեով Սահմանադրության ընդունումից հետո Աբրահամյանը չի կարող առհասարակ հավակնել խորհրդարան մտնելուն, առավել ևս` վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն: Դրա համար նա ոչ միայն ՀՀ քաղաքացի պետք է լիներ, այլև առնվազն 4 տարի մշտապես բնակվեր Հայաստանում: Դժվար է հավատալ, որ այս սահմանափակումների մասին Աբրահամյանը չգիտի կամ նրան չեն տեղեկացրել: Հենց դա է պատճառը, որ այս հայտարարությունն ավելի շատ նման է հետախուզական նպատակներ հետապնդելուն` Մոսկվայի շահագրգռությամբ:

                    Եթե Աբրահամյանի ակտիվացման նպատակը քաղաքական դաշտում պրոռուսական ուժեղ բևեռի ձևավորումն է` առանց այն էլ այդ դաշտի գերհագեցվածության պայմաններում, ապա դա կարող է իրականացնել միայն միջնորդավորված` տեղական քաղաքական ուժերի միջոցով: Իբրև պոտենցիալ նման ուժ` վերջին շրջանում նշվում է ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» խմբավորումը, որի լիդերը` Արթուր Բաղդասարյանը, ի դեպ, օրերս մեկնել էր Մոսկվա: Բայց եթե նույնիսկ այդպես է, նման խաղադրույք կատարելուց առաջ Աբրահամյանը պետք է շատ երկար մտածի: Խնդիրը միայն օեկածին այս ամորֆ խմբավորման զրոյական հեղինակությունը չէ: Աբրահամյանը Հայաստանի քաղաքական դաշտում միջնորդավորված իրացվելու մեկ անհաջող փորձ կատարել է. 2002թ. խորհրդարանական ընտրություններում նա ֆինանսավորեց ՀՌԱԿ-ի քարոզարշավը, սակայն վերջինս այդպես էլ չկարողացավ հաղթահարել ԱԺ անցնելու` 5 տոկոսանոց արգելքը: Իհարկե, այն ժամանակ Աբրահամյանը չուներ Կրեմլի վստահության այն կապիտալը, որից փորձում է օգտվել հիմա: Բայց, մյուս կողմից, պատմությունը, ինչպես հայտնի է, սիրում է կրկնվել:

                    Գևորգ Դարբինյան

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      «Ռուսաստանի համար ակնարկ էր, որ օդային սահմանի խախտման հարցում եղե՛ք ուշադիր»

                      Վռամ Խոջագորյանի կարծիքով՝ ավելի ճիշտ էր կատարվածը չնկատելը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարել է հոկտեմբերի 6-ին եւ 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները 2-4 րոպե տեւողությամբ պտտվել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հատվածում։ Ըստ նրա՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք եւ ինչ նպատակով են հատել սահմանը։

                      Հարցազրույցից տեղեկանում ենք, որ հարցմանն ի պատասխան, Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով:

                      ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը, ըստ այդ կառուցի ղեկավարի, պատժիչ գործողություններ չի իրականացրել, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում տեղի ունեցածը:

                      Razm.info ռազմական կայքի փորձագետ Վռամ Խոջագորյանը նկատեց, որ պետք է ուշադրություն դարձնել նախորդող իրադարձություններին, մասնավորապես՝ Սիրիայում ռմբակոծություն իրականացնող Ռուսաստանը 1-2 անգամ պատահականության պատճառով հատել է Թուրքիայի օդային սահմանը, որը առաջացրել է ՆԱՏՕ-ի կտրուկ արձագանքը. «Այս ֆոնի վրա, որ բացարձակ պատահականություն չէր, որ վերջին մի քանի տարիների ընթացքում թերեւս հայտնի դարձած առաջին դեպքն է, երբ ռազմական ուղղաթիռները կարճ ժամանակով հատեցին Հայաստանի օդային սահմանը: Փաստորեն, հայ-թուրքական ինչպես ցամաքային, այնպես էլ օդային սահմանը փաստացի գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տիրույթի տակ, եւ սա ոչ թե ինչ-որ քայլ էր ուղղված Հայաստանի Հանրապետության դեմ, այլ պարզապես Ռուսաստանի համար ակնարկ էր, որ օդային սահմանի խախտման հարցում եղե՛ք ուշադիր»:

                      Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ սա բացարձակ մեր խաղը չէ. «Սա ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտության շատ փոքրիկ տարր է, որին բացարձակ պետք չէ, որ Հայաստանի Հանրապետությունը, թեկուզ արտգործնախարարի մակարդակով այս միջադեպին արձագանքի: Ըստ իս՝ ճիշտ էր ավելի չնկատելու տալը, որովհետեւ անձնապես Հայաստանի Հանրապետությունը այդքան ներգրավված չէր, ինչքան սա Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի խնդիրն էր:

                      Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ լինելով, այդ ակնարկն արեց»:

                      Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

                      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/12/618068/

                      © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                      Comment

                      Working...
                      X