Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....
Պուտինի սենսացիոն որոշումը
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Քաղաքականություն - 12 Ապրիլի 2015,
Արդյոք Պուտինն ապրիլի 24-ին Երեւանում է լինելու. Այս հարցը մնում է անորոշ: Թեեւ կան պնդումներ, թե Պուտինը ժամանելու է Երեւան, սակայն դրանք ավելի շուտ «հիմնավորումներ» են առ այն, որ Պուտինը պարզապես չի կարող այդ օրը Երեւանում չլինել, հաշվի առնելով, որ Ռուսաստանը ճանաչել է ցեղասպանությունը, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է պայմանագրերով եւ այլն:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Պուտինը չգա՝ հայ ժողովուրդը դա չի հասկանա, եւ նույնպես վստահություն է հայտնել, որ Պուտինը գալու է: Սակայն, Պուտինի խոսնակը հայտարարել է, որ այդ հարցը դեռ քննարկվում է: Բացի այդ, նա հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով ապրիլի 24-ին ներկա է լինելու Թուրքիայում՝ Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը:
Պուտինը հայտնվել է իսկապես բարդ իրավիճակում: Ակնհայտ է, որ նրա որոշման «բացակայությունը» պայմանավորված է նրանով, որ Թուրքիան պարզապես վերջնագիր է ներկայացրել Կրեմլին: Թուրքիան Գալիպոլիի միջոցառումը հնարել է Երեւանում ապրիլի 24-ի հիշատակման արարողությունը ստվերելու եւ ուշադրություն շեղելու համար: Անկարան մտադիր է այդ օրը «հավաքել» համաշխարհային առաջնորդներին:
Ռուսական մամուլը լայնորեն անդրադառնում է այս իրավիճակին, նշելով, որ ստեղծվել է բարդ իրավիճակ: Բանն այն է, որ Ռուսաստանը, նախագահի մակարդակով ներկա չլինելով Երեւանում, կարող է փաստացի կասկածի տակ դնել հայ-ռուսական պայմանավորվածություններն ու փոխադարձ պարտավորությունները:
Միեւնույն ժամանակ, ներկա լինելով Երեւանում, Մոսկվան հարվածի տակ կդնի Թուրքիայի հետ հարաբերությունը, մանավանդ ներկայում, երբ Ռուսաստանի համար Թուրքիան մնում է միակ հույսը միջազգային մեկուսացումը ճեղքելու հարցում: Ճիշտ այնպես, ինչպես 1920-ականներին:
Թուրքիան օգտվում է Ռուսաստանի ներկայիս իրավիճակից, նրան պահանջներ առաջադրելով, որոնք վերաբերվում են նաեւ հայկական թեմային: Մեր տարածաշրջանի ներկայիս կոնֆիգուրացիան ձեւավորվել է 20-րդ դարասկզբին ռուս-թուրքական «սեպարատ» պայմանագրերի արդյունքում, որոնցով մասնավորապես Հայաստանը բաժանվել է Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Ռուսաստանն իր հավատարմությունն է հայտնել այս պայմանագրերին, եւ եթե Պուտինը չգնա Թուրքիա, ապա կասկածի տակ կդնի ռուս-թուրքական 100-ամյա «ստատուս-քվոն»:
Ռուսական մամուլը նշում է, որ հնարավոր է ելքը գտնվի հետեւյալ կերպ՝ Պուտինը ոչ մի տեղ էլ չմեկնի, փոխարենը Երեւանում ու Անկարայում Ռուսաստանը ներկա լինի միաժամանակ, «բարձր մակարդակով»: Սակայն, սա նույնպես ելք չէ, եւ սրանով խնդիրները չեն վերանում:
Խնդիրը հստակ է դրված՝ որտեղ է լինելու Պուտինը: Նրա հերթական «անհետացումը» նույնպես ելք չէ:
Այսպիսով, Պուտինի ցանկացած որոշումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ հետագա զարգացումների վրա: Բանն այն է, որ եկել է տարածաշրջանում ռուս-թուրքական 100-ամյա ստատուս-քվոն վերանայելու ժամանակը, սա միջազգային օբյեկտիվ գործընթաց է: Ապրիլի 24-ը դառնալու է այս գործընթացի մեկնարկը: Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ է լինելու Ռուսաստանը նոր զարգացումներում: Դա ամեն դեպքում լինելու է բախտորոշ ընտրություն:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....LXa6zI3O.dpuf

Comment