Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Zhamanak: Armenian who shot at coat of arms on Turkish Embassy
    sentenced to 2 years in jail

    04/04/2015 >> DAILY PRESS


    A Moscow court has ordered two years' imprisonment for Arthur Mirzoyan
    who shot at the coat of arms on the Turkish Embassy in Moscow on
    August 18, 2014.

    Mirzoyan's lawyer, Georgiy Shatvoryan, told Zhamanak daily that they
    intend to appeal the ruling.

    Arthur Mirzoyan, 36, a citizen of Russia, works as CEO of Dobriy Les LLC.


    Source: Panorama.am

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      88% OF ARMENIAN PARTICIPANTS OF SURVEY SAY PERMYAKOVO MUST SERVE SENTENCE IN ARMENIA

      6 April, 2015

      YEREVAN, 6 APRIL, ARMENPRESS. Based on the results of a survey, half
      of the citizens of Armenia (49%) say Valery Permyakov, who is suspected
      of brutally murdering the 7 members of the Avetisyan family in Gyumri,
      must receive a death sentencing. As "Armenpress" reports, the Armenian
      representation of GALLUP International Association conducted a phone
      survey among 1,500 minor citizens of Armenia on 2-14 March. Based
      on the results presented by Director of the Armenian representation
      of GALLUP International Association Aram Navasardyan, 99.9% of the
      participants of the survey mentioned that they were aware of the brutal
      murder, 35% wants to see Permyakov receive a death sentencing, and 3%
      said they wanted to see Permyakov stay in prison for a long time.

      Out of the participants, 87% mentioned that Permyakov needs to be tried
      in accordance with Armenian legislation, 11% said Permyakov needs to
      be tried by Russia's legislation in Armenia, and 88% mentioned that
      he needed to serve sentence in the Republic of Armenia.

      Out of the participants, 78% has no faith in the upcoming trial and
      says Armenian society won't know the real reasons behind the murder,
      and only 14$ says the trial will be fair and that the society will
      be provided with the details.

      Based on the results of a survey, half of the citizens of Armenia (49%) say Valery Permyakov, who is suspected of brutally murdering the 7 members of the Avetisyan...

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Իսկ Պուտինը, հնարավոր է, ապրիլի 24-ին Հայաստան չգա...
          09.04.2015



          ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե դեռևս քննարկվում է ապրիլի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցելության հարցը: Սա առնվազն նշանակում է, որ այդ օրը Հայաստան ժամանելու հարցի կապակցությամբ Կրեմլում դեռևս վերջնական որոշում չկա ընդունված: Եվ սա դեռ լավագույն դեպքում: Որովհետև բացարձակապես չի բացառվում, որ որոշումն արդեն կայացված է և այն բոլորովին էլ, այսպես ասած, Հայաստանի օգտին չէ:

          Դատելով Պեսկովի հավելյալ մեկնաբանությունից` կարծես թե վերջնականապես հստակ է, որ ապրիլի 24-ին Ռուսաստանը բարձր մակարդակով մասնակցություն է ունենալու Չանաքքալեի ճակատամարտի կապակցությամբ Թուրքիայում կայանալիք տոնակատարություններին: Եվ շատն հավանական է, որ «բարձր մակարդակ»-ի ներքո նկատի է առնվում հենց նախագահ Պուտինին, պարզապես Մոսկվան դեռևս չի շտապում այդ մասին բարձրաձայնել, ինչը ևս ունի իր բացատրությունը:

          Հիշեցնենք, որ սա Պեսկովի կողմից արված նմանատիպ` արդեն երկրորդ հայտարարությունն է: Նախորդն արվել էր մարտի 19-ին, որին մի քանի օր անց հաջորդեց նախագահ Սերժ Սարգսյանի` նկատելիորեն կոշտ արձագանքը: France-24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սարգսյանը հայտարարել էր, թե Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և եթե ապրիլի 24-ին Ռուսաստանի ղեկավարը չլինի հայ ժողովրդի կողքին, անհնար կլինի դա հասկանալը: Բայց այն ժամանակ դեռևս ժամանակ կար` մանևրելու, և Պեսկովի հայտարարությունն այնքան էլ ենթատեքստային չէր: Մինչդեռ այս անգամ իրավիճակը բացարձակապես այլ է:

          Այդ հայտարարությունն արվում է փաստացի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո կամ ավելի ճիշտ` այցի ֆոնին: Ըստ այդ այցի մասին ՀՀ արտգործնախարարության տարածած մամլո հաղրոդագրության` իր ռուս գործընկերոջ հետ Նալբանդյանը Մոսկվայում, ի թիվս այլ օրակարգային հարցերի, քննարկել էր նաև «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները»: Իսկ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում ՀՀ արտգործնախարարը նաև հայտարարել էր, որ առաջիկա օրերին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան: Առաջին հայացքից Պեսկովի հայտարարությունն ուղղակի հակասում է պաշտոնական այս հաստատումներին, քանի որ անտրամաբանական է խոսել այցի՝ դեռևս վերջնականապես չորոշված լինելու մասին այն դեպքում, երբ արտգործնախարարներն արդեն համաձայնեցնում են այդ այցի նախապատրաստական աշխատանքները: Սակայն ուշադրություն դարձնենք՝ ոչ պաշտոնական հաղորդագրության այդ ձևակերպումներում, ոչ էլ Նալբանդյանի հայտարարությունում որևէ կոնկրետացում չկա այն մասին, թե այցը որ օրն է լինելու: Ավելին` Էդվարդ Նալբանդյանն օգտագործում է «առաջիկա օրերին» առաձգական և անորոշ արտահայտությունը, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Պուտինի այցը կարող է նախորդել ապրիլի 24-ին, այսինքն` որ կոնկրետ այդ օրը նա Երևանում կարող է և չլինել: Հակառակ դեպքում` ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է արտգործնախարարը, հասկանալով հանդերձ, թե ինչպիսին են այդ օրվա հետ կապված սպասելիքները Պուտինից, խոսում ոչ թե կոնկրետ ապրիլի 24-ի, այլ «առաջիկա օրեր»-ի մասին:

          Երբ իրողություններն ու իրադարձությունները դիտարկում ենք այս տեսանկյունից, ապա միանգամայն նոր երանգներ է ստանում նաև ինքնին Նալբանդյանի այցը Ռուսաստանի մայրաքաղաք, որին առ այսօր` դեռևս արտգործնախարարի մակարդակով որևէ այցի դեպքում չցուցաբերված շուք և կարևորություն հաղորդելու առումով Մոսկվան այս անգամ արել էլ ամեն ինչ, որը հենց սկզբից արդեն տարակուսելի էր` ինչի՞ց հանկարծ ծնվեց Մոսկվայի այս անակնկալ սերն ու պատկառանքը Հայաստանի նկատմամբ, որի նախագահին մինչ այդ Կրեմլում ընդունում էին, օրինակ, Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահին գրեթե զուգահեռ:

          Պեսկովի արած հայտարարությունը ցույց է տալիս, որ, փաստորեն, Էդվարդ Նալբանդյանին կարող էին կանչած լինել՝ ուղղակի կամ անուղղակի հասկացնելու, որ այդ օրը Պուտինը Հայաստանում չի լինելու: Բայց որպեսզի հանկարծ իրենց «կրտսեր հայ եղբայրները» չնեղանան ու, ինչպես Սերժ Սարգսյանն էր «սպառնացել», հասկանալուց հրաժարվելու հարց չառաջանա, արծարծել էին Պուտինի այցն ավելի վաղ կազմակերպելու հնարավորությունը:

          Իսկ նման պատվով ընդունելը ոչ թե Իրանի՝ աշխարհաքաղաքական արենա վերադառնալով պայմանավորված` խճճվող տարածաշրջանում Հայաստանին վերապահվող դերն ընդգծելու, նրա նկատմամբ վասալային քաղաքական կուրսից թեկուզ մասամբ հրաժարվելու նախերգանք էր, այլ պարզապես Նալբանդյանի գլուխը պտտեցնելու, սիրտը շահելու համար էր արվել, որպեսզի հայաստանյան իշխանությունները հանկարծ ինֆարկտ չստանան, երբ պաշտոնապես հաստատվի, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող երկրի ղեկավարը ոչ միայն այդ օրը Երևանում չի լինելու, այլև մասնակցելու է եղբայրական հայ ժողովրդի ողբերգության վրա Թուրքիայի սարքած խրախճանքին:

          Ու դատելով Նալբանդյանի «առաջիկա օրեր»-ից՝ Երևանը կարծես թե դրան համաձայնել է: Թեև տվյալ դեպքում այս բառն օգտագործելը բացարձակապես անտեղի է. ի վերջո, չհամաձայներ՝ ի՞նչ պիտի աներ: Դեռ լավ է, որ, այնուամենայնիվ, ընդհանրապես չեն ասում՝ գնացեք «գրողի ծոցը» և քննարկում են Պուտինի` թեկուզ ձևի համար Ցեղասպանության 100-րդ տարելիցի անվան ներքո Հայաստան այցելելու հնարավորությունը: Գալն, ամեն դեպքում, ավելի լավ է, քան առհասարակ չգալը, որն առաջին հերթին հայաստանյան իշխանություններին հնարավորություն կտա վերջնականապես խայտառակվելուց ազատվել, նաև ինչ-որ հիմնավորում գտնել` մայիսի 9-ին Մեծ Հայրենականի հաղթանակի տոնակատարություններին Սերժ Սարգսյանի Մոսկվա մեկնելն արդարացնելու համար:

          Գևորգ Աղաբաբյան

          Մանրամասները` yerkir.am կայքում:
          Last edited by Vrej1915; 04-11-2015, 03:03 PM.

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Միևնույն է, Պուտինին չենք հասկանալու, պարո'ն «սազանդարներ»
            10.04.2015



            Հայաստանյան, այսպես կոչված, պալատական փորձագիտական «սազանդարները» սկսել են ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան չայցելելու հնարավորությունն արդարացնելու տեղեկատվա-դաստարակչական արշավանքը: Որպես արդարացման միջոց` զարգացվում է այն տեսակետը, թե ապրիլի 24-ին Պուտինի՝ Հայաստանում լինել-չլինելը որևէ նշանակություն չունի, քանի որ այցը սիմվոլիկ է, և նրա գալ-չգալուց ո'չ օրվա խորհուրդն է փոխվում, ո'չ էլ նախատեսված ոգեկոչման միջոցառումներն են չեղյալ համարվում:

            Դժվար է ասել՝ որքանով է այս տեսակետի տիրաժավորումը կատարվում իշխանության դիրիժորությամբ: Բայց սա նույնիսկ ոչ թե արդարացում է, այլ պարզապես դառը իրականությունից փախչելու և հնարավոր տեղի ունենալիք խայտառակության մասշտաբները փոքրացնելու հուսահատ փորձ:

            Նախ՝ եթե այդ այցը էական նշանակություն չունենար, նախագահի մակարդակով ի սկզբանե չէր հայտարարվի, որ չի հասկացվի, եթե այդ օրը ռազմավարական դաշնակից համարվող երկրի ղեկավարը հայ ժողովրդի կողքին չլինի: Առավել ևս այն դեպքում, երբ հրավերը, ի թիվս աշխարհի այլ երկրների ղեկավարների, Երևանից, թերևս, պաշտոնապես ուղարկվել է նաև Մոսկվա:

            Երկրորդ՝ իսկ ո՞վ է ասել, որ որևէ երկրում կազմակերպված միջոցառումներին, առավել ևս` եղերական իրադարձությունների հիշատակի և զոհերի ոգեկոչման հետ կապված, տարբեր երկրների պատվիրակությունների մասնակցությունը, անկախ այդ պատվիրակությունների աստիճանից, հենց ուղղակի սիմվոլիկ նշանակություն չունի կամ չպետք է ունենա: Պարզ է, չէ՞, որ տասնյակ երկների պատվիրակությունները, նախագահներն ու վարչապետերը հրավիրող երկիր չեն գնում` պետական մակարդակով երկկողմ կամ բազմակողմ բանակցություններ վարելու, ինչ-որ ստրատեգիական կամ մարտավարական համաձայնությունների գալու համար: Մասնակցում են, որովհետև այդպես ճիշտ են համարում կամ իրենց պարտքն են համարում լինել այնտեղ: Իսկ, ընդհանրապես, սիմվոլներ կան, որոնց հարգումը դուրս է զուտ բարոյական հարթությունից, ու դրանք ձեռք են բերում ընդգծված քաղաքական նշանակություն: Եվ Պուտինի դեպքը հենց այդպիսին է՝ այն էլ մի քանի առումով:

            Նախ՝ Ռուսաստանը 1995 և 2005թթ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչը բավարար նախադրյալ է ստեղծում` ամենաբարձր մակարդակով այդ օրը Հայաստանում գտնվելու համար: Բայց, իհարկե, գլխավոր պատճառը սա չէ: Որովհետև, բացի Ռուսաստանից, Ցեղասպանությունը ճանաչել են նաև այլ երկրներ, որոնց ղեկավարները, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ին Երևանում չեն լինի: Բայց այդ մնացած երկրների հետ, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ չունի, ինչը թե' բարոյական և թե' քաղաքական առումով պարտավորեցնող առանցքային գործոն է:

            Երկրորդ՝ եթե ճիշտ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի այն հայտարարությունը, թե Թուրքիայում ապրիլի 24-ին կազմակերպվելիք` Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի արարողություններին Ռուսաստանը մասնակցելու է բարձր մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ խոսքը գնում է հենց նախագահի մակարդակով մասնակցությանը: Եվ քանի որ հնարավոր չէ` այդ օրը միաժամանակ լինել և' Երևանում, և' Ստամբուլում, Մոսկվայում, հավանաբար, որոշել են, որ հայերին չնեղացնելու համար Պուտինը Երևան սիմվոլիկ այց կատարի կա'մ ապրիլի 24-ից հետո, կա'մ, որ շատ ավելի հավանական է, առաջ, այսպես ասած՝ կանգառ կատարի Թուրքիա ուղևորվելու ճանապարհին: Թեև լրիվ հակառակ տոնայնությամբ և տրամադրությամբ, այնուամենայնիվ, Գալիպոլիի մարտերի հոբելյանի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին մասնակցությունը ևս սիմվոլիկ է: Բայց Պուտինը, կարծես, հակված է այդ երկու սիմվոլիկ իրադարձություններից նախապատվությունը տալ թուրքական խրախճանքին մասնակցությանը:

            Եվ որքան էլ մարդու հոգում ամուր նստած լինի «սազանդար» լինելու ձգտումը, չի կարող չխոստովանել, որ նման ընտրությունն արդեն տիպիկ քաղաքական, տվյալ դեպքում` նույնիսկ աշխարհաքաղաքական է: Չի կարող չխոստովանել, որ եթե Պուտինն ապրիլի 24-ին լինի Թուրքիայում, դա ընտրություն է լինելու ոչ թե զուտ երկու իրադարձությունների, այլ երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև: Ընդ որում՝ ստրատեգիական ընտրություն, որովհետև ինչպես Թուրքիա մեկնել պատրաստվող շատ երկրների ղեկավարներ ու պատվիրակություններ, Ռուսաստանը և նրա նախագահը ևս, փաստորեն, միտումնավոր և անամոթաբար աչք են փակելու Էրդողանի կողմից հոբելյանական տոնակատարությունների անցկացման օրը հենց ապրիլի 24-ն ընտրելու և դրանով այդ օրվա իրական խորհուրդը նսեմացնելու, Օսմանյան կայսրության, ապա նաև քեմալական Թուրքիայի իշխանության կողմից կատարված ոճրագործության ժխտողականությանը նոր, ավելի լկտի տեսք հաղորդելու իրողության վրա: Հնարավոր չէ չխոստովանել, որ, չնայած Հայաստան-Թուրքիա սահմանը ռուս սահմանապահ ուժերով պահպանելով, Ռուսաստանը հաստատում է Հայաստանի պետականության և, առհասարակ, նրա ֆիզիկական գոյության համար Թուրքիայի՝ իրական սպառնալիք լինելու փաստը, ՌԴ ղեկավարը, այնուամենայնիվ, նախընտրում է ոչ թե Անկարայում կանգառ կատարելուց հետո գալ Երևան, այլ ճիշտ հակառակը:

            Եվ սա ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական գործակցության իրական որակի, Հայաստանին տրվող իրական նշանակության կամ, ավելի ճիշտ, դրա բացակայության ակնառու դրսևորում է, այլև շատ պարզ ցույց է տալիս տարածաշրջանում հաստատված իրադրության և ուժերի հարաբերակցության իրական պատկերը: Ի վերջո, ակնհայտ էր, որ Պուտինի՝ այդ օրը Հայաստանում լինելը որևէ կերպ չի անդրադառնալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

            Բայց հնարավո՞ր է այս պատկերի, այս ընտրության համար մեղադրել միայն Ռուսաստանին և նախագահ Պուտինին: Սա ամենահեշտ ճանապարհն է, որը հայաստանյան հասարակությունը, հասարակական-քաղաքական էլիտան ընտրել է միշտ` մեղքը բարդելով ուրիշների վրա՝ ծածկադմփոց անել սեփական վրիպումներն ու սխալները: Իսկ վրիպումն ակնառու է. նորանկախ Հայաստանի երեք իշխանություններից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ նախ գիտակցել Հայաստանի տարածաշրջանային ռազմավարական իրական արժեքը Ռուսաստանի համար, և հետո, ելնելով այդ գիտակցությունից, Հայաստանը, որպես այդպիսին, «փաթեթավորած» մատուցել աշխարհին, Ռուսաստանին: Եվ փոքր լինելու շաբլոնային գործոնի շահարկումն այստեղ լրիվ անտեղի ու անիմաստ է: Իսրայելը թե' թշնամի երկրներով շրջափակված լինելու և թե' տարածքի մեծության առումով Հայաստանից շատ բանով չի տարբերվում: Բայց նրա դաշնակիցներից որևէ մեկը, անկախ մեծությունից, թերևս իրեն թույլ չէր տա հունվարի 27-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը, մասնակցել Գերմանիայում հենց այդ օրը կազակերպված տոնակատարություններին, եթե Գերմանիան, առհասարակ, իրեն թույլ տար այդ օրվա խորհուրդը նսեմացնելու համար հենց այդ օրը ընտրել տոնակատարությունների անցկացման համար: Թերևս՝ մեկնաբանություններն ավելորդ են:

            Գևորգ Աղաբաբյան

            Մանրամասները` yerkir.am կայքում:

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ռուսաստանն արդեն անարգեց 100-րդ տարելիցը

              ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              Մեկնաբանություն - 09 Ապրիլի 2015,


              Ռուսաստանը Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը ներկա կլինի բարձր մակարդակով: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը: Դիվանագիտական լեզվով բարձր մակարդակը պետությունների առաջին դեմքերի մակարդակն է: Արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանը որոշում է կայացրել Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությանը մասնակցել Պուտինի մակարդակով:

              Այդ որոշումը հատկապես հետաքրքիր է Պեսկովի մեկ այլ հայտարարության ֆոնին՝ ապրիլի 24-ին Պուտինի Երեւան այցի հարցը դեռ քննարկվում է, եւ կլինի հայտարարություն:

              Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը Թուրքիան տոնելու է ապրիլի 24-ին: Ընդ որում, ճակատամարտի պատմական տարեգրությունն այդ օրվա հետ կապ չունի, եւ ակնհայտ է, որ Էրդողանը օրը սահմանել է հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հակադրելու համար:
              Կգա Պուտինն ապրիլի 24-ին Երեւան, թե չի գա, այլ հարց է, բայց որ Ռուսաստանի իշխանությունը կայացրել է Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի ապրիլքսանչորսյան մտացածին միջոցառմանը բարձր մակարդակով մասնակցելու որոշում, դա արդեն իսկ անարգանք է հայերի ցեղասպանության հիշատակի հանդեպ՝ եթե անգամ Պուտինն ապրիլի 24-ին գա Հայաստան:

              Բանը միայն այն չէ, որ դրանով նա պարզապես առնվազն հավասարության նշան կդնի Թուրքիայի ու Հայաստանի միջեւ, այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես համարվում է ռազմավարական բարեկամ ու դաշնակից, իսկ Թուրքիան՝ ոչ: Թեեւ այս դեպքում հավասարությունը Հայաստանի պարագայում պետք է կիրառել ոչ թե առնվազն, այլ առավելագույն համատեքստում: Թուրքիան ներկայում Ռուսաստանի համար առավել կարեւոր պետություն է, եւ Ռուսաստանը դա չի թաքցնում:

              Ավելին, մեծ հաշվով եթե կա հայ-ռուսական պայմանագիր, ապա դեռեւս կա նաեւ դրանից տասնամյակներ առաջ կնքված ռուս-թուրքականը՝ 1921 թվականին Կարսում, եւ կողմերը առ այսօր ընդունում են այդ պայմանագրի գոյությունն ու նշում տարեդարձերը: Հետեւաբար իհարկե մեծ հարց է, թե Ռուսաստանը իրավա-պայմանագրային հարաբերությունների առումով ում հետ է ավելի սերտ դաշնակցում՝ Հայաստանի, թե Թուրքիայի:

              Եվ այդ իմաստով, Պուտինը Հայաստանին պարզապես «լավություն» արած կլինի՝ ապրիլի 24-ին միայն Թուրքիա չգնալով, եթե իհարկե ի վերջո գա Հայաստան: Չի բացառվում, որ Պուտինը ապրիլի 23-ին կգա, 24-ին կբարձրանա Ծիծեռնակաբերդ, իսկ հետո կմեկնի Անկարա օրն ուրախ ժամանցով ավարտելու:

              Միեւնույն է, դրանով հայերի ցեղասպանության հանդեպ ՌԴ պաշտոնական անարգանքը չի նվազի, քանի որ անարգանքից բացի այլ որակում դժվար է տալ մի երեւույթի՝ երբ առավոտյան հարգվում է ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ երեկոյան մեկնում ես ցեղասպանություն իրականացրած կողմի հետ տոն նշելու:

              Ընդհանրապես, ներկայում հայ-ռուսական հարաբերության ֆոնը բավական հետաքրքիր ու նույնիսկ տարօրինակ է: Դեռ թարմ են Սերժ Սարգսյանի հայտարարությունները Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի վերաբերյալ:
              Դրան զուգահեռ Երեւանը վերջին շաբաթներին ակտիվ շփումների մեջ է եղել Եվրամիության, Չինաստանի հետ, քննարկումներ եւ վարկային համաձայնագրեր ԱՄՀ հետ՝ այն էլ էներգետիկ համակարգի մասով, որտեղ ռուսական ընկերությունների կառավարումը հանգեցրել է ֆինանսական ճեղքվածքի եւ ճգնաժամի:

              Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ ԱՄՆ Հայաստանի առեւտրային հինգերորդ գործընկերն է, բայց իրենք միշտ ուզում են ամեն ինչում լինել առաջինը:

              Այս ամենը խոսում է Հայաստանի շուրջ թերեւս ոչ սովորական աշխարհքաղաքական ֆոնի մասին, առավել եւս Լոզանում Իրանի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության համատեքստում: Բացառված չէ, որ Երեւանն այդպիսով փորձում է հոգեբանական ճնշում բանեցնել ՌԴ վրա եւ հասնել գոնե այն բանին, որ ապրիլի 24-ին Պուտինը ոչ միայն Անկարայում լինի, այլ նաեւ Հայաստանում:

              Այսպես, թե այնպես, ապրիլի 24-ին Անկարայում գտնվելու վերաբերյալ Պուտինի որոշումն արդեն իսկ վկայում է Հայաստանի հանդեպ դաշնակցային ու բարեկամական պարտավորությունից Ռուսաստանի հրաժարված լինելու մասին:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....eKyqQEiy.dpuf

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Հայերն ապրիլի 24-ին կտեսնեն՝ ով է նախընտրում համամարդկային արժեքները. ՀՀ նախագահ
                11.04.2015



                Հայերը կտեսնեն, թե որ երկրներն ապրիլի 24-ին նախընտրել համամարդկային արժեքները, եւ որոնք՝ սեփական շահերը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իտալական խոշորագույն Rai հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով ԱՊՀ հարցերով հայտնի մեկնաբար Մարկ Իննարոյի հարցին:

                Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանի որոշումը՝ Պալիպոլիի ճակատամարտի հաղթանակը նշել հենց ապրիլի 24-ին, Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ Անկարայի հաշվարկը շատ պարզ է. «Նրանց նպատակն է շեղել միջազգային հանրության ուշադրությունը: Այդկերպ Թուրքիան արդեն որերորդ անգամ ցուցադրում է իր ժխտման քաղաքականությունը: Ամեն անգամ նրանք տարբեր միջոցներ են օգտագործում պատմական փաստերը ժխտելու համար: Այս անգամ իրենց հաշվարկը շատ պարզ է: Եթե ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ներկայացված լինեն Թուրքիայում ավելի բարձր մակարդակով, քան Հայաստանում, թուրքերը կարող են ասել. «Տեսեք, նրանք չեն ճանաչում Ցեղասպանությունը»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

                Նրա խոսքով, այդ իրավիճակում հայերը կհասկանան, թե ով է նախընտրում համամարդակային արժեքները, եւ ով՝ սեփական շահերը:

                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ապրիլի 24-ին Պուտինի այցելությունը Երեւան ոչինչ չի փոխի
                  Ապրիլ 11 2015

                  Ասում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Դեռ մարտի կեսերից ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարծես թե հաստատել էր, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին այցելելու է Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Երեկ ռուսական լրատվամիջոցներում նույն մամուլի խոսնակը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի՝ Երեւան այցելությունը դեռ «քննարկման փուլում է», որոշման մասին հետո կհայտարարվի:

                  Փոխարենը որոշված է՝ ապրիլի 24-ին ՌԴ պատվիրակությունը բարձր մակարդակով ներկայանալու է Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին: Ռուսաստանի նման «պահվածքը» դարձել է հայ հասարակության քննարկման թեման, շատերը մեր ռազմավարական գործընկերոջ այս որոշումները կապում են Հայաստանի սխալ դիվանագիտության հետ, համարում են, որ հերթական անգամ Ռուսաստանը կնախընտրի Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը եւ չի կարեւորի Հայաստանը:

                  «Առավոտի» հետ զրույցում Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ապրիլի 24-ին ՌԴ նախագահի՝ հնարավոր այցելությունը Երեւան սիմվոլիկ է համարում, կարծում է, որ այն մեծ նշանակություն կունենա միայն Հայաստանի հասարակական կամ քաղաքական դաշտի այն հատվածի համար, որոնք հետաքրքրվում են Ռուսաստանի կամ Արեւմուտքի քաղաքականությամբ:

                  «Կայցելի, թե չի այցելի՝ դրանից Ցեղասպանության 100-ամյակի խորհուրդը չի փոխվի»,- ասում է պարոն Մինասյանը:

                  Նա կարծում է, որ ցանկացած պարագայում դժգոհողները կդժգոհեն, կհամարեն, որ այցելությունները բարձր մակարդակով չեն անցել:

                  «Եթե մեզ համար կարեւոր է այս կամ այն արտաքին ուժի կամ քաղաքական ուժի մեկնաբանությունը՝ այլ բան է, բայց սովորական հայի համար կարծում եմ՝ որեւէ խնդիր չկա՝ Պուտինը Հայոց ցեղասպանության 100-ամյակին կլինի՞ Հայաստանում, թե՞ ոչ,- ասում է պարոն Մինասյանը եւ հիշեցնում, որ Ռուսաստանը եւ Թուրքիան միմյանց հետ ունեն տնտեսական հարաբերություններ:

                  - Նրանք համարվում են առեւտրային գործընկերներ»:

                  Սերգեյ Մինասյանը համարում է, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Արեւմուտքը՝ ներառյալ ԱՄՆ-ը, այս ընթացքում կփորձեն հավասարակշռություն պահպանել. «Օրինակ՝ ինչպես Ֆրանսիան, նախագահը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը Ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու եւ գալու է Հայաստան, այդ պահին շատ հնարավոր է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը այցելի Բաքու եւ քննարկի ռազմական համագործակցությունն Ադրբեջանի հետ:

                  Հիմա ո՞րն է մեզ ավելի ձեռնտու՝ արդյոք պե՞տք է, որ Օլանդը գա Երեւան կամ չգա, եթե դրա արդյունքում ռազմական համագործակցության բանակցություն է լինելու Ադրբեջանի հետ»,- ասում է քաղաքագետը:

                  Մեր դիտարկմանը, որ հայկական միջավայրում քննարկումներն ունենում են տարբեր շեշտադրումներ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելը, պարոն Մինասյանը պատասխանում է. «Քաղաքականության մեջ կարեւոր է շահը, ոչ թե էմոցիոնալ դիրքորոշումը այս կամ այն հարցի շուրջ: Կարծում եմ, որ Պուտինը կգա, դրա գլխավոր նպատակը, ուղղվածությունը լինելու է Հայաստանում հասարակական ինչ-որ ընկալումներ փոխելը, պրակտիկ առումով դրանից մեր քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի:

                  Ապրիլի 25-ից հետո այլեւս նման բաները կարեւոր չեն լինելու, այն ֆորմատը, որ կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ լինեն անվտանգության երաշխիքները, ռազմական, քաղաքական համագործակցությունները, նույն ձեւով կմնան, որեւէ բան ապրիլի 25-ից հետո չի փոխվելու, եւ ոչ միայն Հայաստան-Ռուսաստան, այլ նաեւ Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում»:

                  ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 10.03.2015

                  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/04/11/559757/

                  © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Բոլորն արդեն քշել են ռուսներին, մնացել է Հայաստանը

                    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                    Հարցազրույց - 10 Ապրիլի 2015,

                    Մեր զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը


                    Պարոն Գրիգորյան, ՀՀ-ԵՄ հարաբերություններում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում, արդյոք դրանք հնարավոր են հիմա, երբ ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը Երևանում հայտարարում է, որ եթե ՀՀ-ն որդեգրի և-և-ի քաղաքականությունը, կարժանանա նույն ճակատագրին, ինչ Մոլդովան ու Ուկրաինան։

                    Ես շատ ուշադիր չեմ հետևել այդ այցին, քանի որ Ռուսաստանի քաղաքականությունն ինձ համար պարզ է, նույնիսկ հետաքրքիր էլ չէ իրենց լսել։ Ռուսաստանի քաղաքականությունն այսօր այդպիսին է՝ ոչինչ չտալով պահանջել այլ երկրներից։ Օրինակ ԵՏՄ-ն այսօր գործիք է, որով քեզ պարտադրում են որոշակի խաղի կանոններ, բայց դրա փոխարեն պետք է ինչ-որ բան տալ։ Այ այստեղ Ռուսաստանը ինչ-որ բան տալ չի ուզում, կամ չունի որևէ բան տալու։ Այսօր ՌԴ-ն, իրոք, շատ կոշտ քաղաքականություն է վարում, բայց իմ համոզմամբ անիմաստ, որովհետև դրանով նեղացնում է իր ռազմավարական գործընկերներին, նաև իր հարևան երկրներին, իր անմիտ, կոպիտ քաղաքականությամբ վիրավորում է երկրներին ու նրանց ղեկավարներին։ Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմակայան, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, հիմա էլ մտավ ԵՏՄ, էլ ի՞նչ եք ուզում։

                    Փոխարենը Հայաստանը ոչինչ չի ստանում, Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից, ու դրանից հետո գալ այստեղ մատ թափ տալը, կարծում եմ, անխելք քաղաքականություն է, որը վանում է այլ երկրներին ու ժողովուրդներին։ Ու երբ Ռուսաստանը հայտարարում է, թե կարժանանաք Մոլդովայի ճակատագրին, ի՞նչ վատ վիճակ է Մոլդովայում։ Այնտեղ հիմա առանց վիզայի ազատ տեղաշարժվում են ԵՄ տարածքում, շուտով Վրաստանն ու Ուկրաինան էլ այդ հնարավորությունը կստանան, ժամանակավոր բարդությունները կհաղթահարվեն, նորմալ տնտեսություն կստեղծեն, ակտիվորեն Եվրոպայի հետ կաշխատեն, հետո կտեսնենք՝ ով որտեղ է։

                    Ես համոզված չեմ, որ ՌԴ-ի նման քաղաքականությունը չի հանգեցնի այդ երկրի փլուզման։ Ուրեմն պետք չի նման լկտի ձևով խոսել քո ռազմավարական գործընկերոջ հետ, այն գործընկերոջ հետ, որի երկրում ռուսների ու Ռուսաստանի նկատմամբ բավական լավ տրամադրություններ կան։ Այո, ես կասկած չունեմ, որ Նարիշկինի գալը կապված էր Սերժ Սարգսյանի երկու հայտարարությունների հետ՝ նախ ՌԴ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առթիվ մտահոգության հետ կապված, երկրորդը՝ որ Պուտինը պարտավոր է ապրիլի 24-ին գալ Երևան, եթե չգա, դա չի ընկալվի։

                    Դա շատ ճիշտ հայտարարություն էր, եթե Պուտինը չկա, ապա ո՞վ պետք է գա։ Բոլորը այս տարածաշրջանից քշեցին ռուսներին, վրացիներն ու ադրբեջանցիները հանեցին իրենց տարածքներից ռուսական ռազմակայանները, և միայն Հայաստանում այսօր ֆորմալ առումով կա ռուսական ռազմակայան։ Ուզում եմ ասել՝ պետք չի մեզ հետ այդ տոնով խոսել, կամ էլ դու գալիս ես ու ասում. «Դուք միայն մեզ հետ եք աշխատում, մենք էլ տարեկան միայն 5 մլրդ դոլար տալիս ենք, ձեր երկրին ու ժողովուրդը պահում ենք»։

                    Այդ դեպքում մենք կնստեինք կմտածեինք։ Ես սկզբունքորեն կողմնակից եմ, որ Հայաստանը պահպանի իր անկախությունը, բայց գիտեք, եթե առևտուրը կա, պարտավոր ենք մտածել, թե ինչպես կոնսենսուսի կարելի է հասնել։ Բայց այս պահին Ռուսաստանը ոչինչ չի տալիս ու չի առաջարկում, միայն գալիս հայտարարում է, թե սրա հետ չաշխատես, նրա հետ չաշխատես։ Բա ի՞նչ անեք, մեռնե՞նք։ Հայաստանն ուրիշ հնարավորություններ չունի, իսկ ԵՏՄ-ի անդամակցության բացասական հետևանքները շատ լուրջ են։

                    Ի նկատի ունեք հունվարից մինչև հիմա Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատումնե՞րը։

                    Այս տարվա առաջին երկու ամսվա անկման տեմպերը կշարունակվեն, որովհետև ԵՏՄ-ի խաղի կանոնները չեն համընկնում Հայաստանի տնտեսական շահերին։ Հայաստանը վերջին 5 տարիներին թեկուզ խնդիրներով ու թերություններով, բայց զարգանում է միջազգային խաղի կանոններով։ Հայաստանը առևտուրն ու տնտեսությունը ռեալ մի մասն է Առևտրի համաշխարհային կազմակերպության, մեր բանկային համակարգը դասական եվրոպական համակարգ է ու քանի որ եվրոպական կառույցներն ավելի քիչ են կոռումպացված, միջազգային խաղի կանոնները բավականաչափ տրամաբանական են, հետևաբար ՀՀ տնտեսությունը հարմարվել է այդ համակարգին։ Հիմա մեզ տարան ԵՏՄ, որտեղ Ռուսաստանում ու Բելառուսում դասական խորհրդային կառույցները մնացել են։ Պարզ է, որ մեր փոքր, բայց դինամիկ տնտեսությունը կամ ֆինանսական համակարգը չեն կարող տեղավորվել խորհրդային համակարգում։ Բարդությունները հենց դրանից են գալիս։

                    Մեկ այլ օրինակ. ավտոմեքենաների ներմուծումը, առքուվաճառքը, որը ՀՀ բյուջե մեծ գումարներ էր բերում, հիմա այդ առումով ևս խնդիրներ են ծագել, քանի որ մեքենա ներկրողները արդեն Հայաստանի սահմանով չեն բերում, այլ Ռուսաստանի, Բելառուսի սահմանով։ ԵՏՄ անդամ դառնալով մեր մաքսային սահմանների մեջ մտնում է նաև Մինսկը, Մոսկվան և այլն ու եթե մեքենան ԵՏՄ տարածք է մտնում Մինսկում, այլևս Հայաստանում չի մաքսազերծվում։ Այսինքն մենք կարծես խրախուսենք, որ մեր ձեռներեցները գնան ուրիշ տեղ աշխատեն, ոչ թե Հայաստանում։ Մենք այս խնդիրների մասին շատ վաղուց գրել ենք, իսկ մի ամբողջ կառավարություն չկարողացա մի վերլուծություն անել ու հիմա զարմանում են, որ այսպիսի խնդիրներ են ծագում։

                    Սրա հետևանքները կործանարար են լինելու, և դա տեսանելի կլինի շատ արագ, ամիսների ընթացքում։ Եվ տնտեսության, և առևտրի ծավալները կտրուկ անկում են ապրելու։ Ռուսաստանի ու Բելառուսի բանկային համակարգերն ամբողջությամբ պետական են ու չեն համապատասխանում հայկական բանկային համակարգին։ Մեր բանկային համակարգը բավական դինամիկ է ու միջազգային ստանդարտներին համապատասխան։ Իսկ հիմա դու մտնում ես մի համակարգ, որտեղ եթե բանկն ունի մեկ մլրդ դոլարի կանոնադրական կապիտալ, համարվում է խեղճ, մինչդեռ Հայաստանի ամենահարուստ բանկի կանոնադրական կապիտալը 100 մլն դոլար է։ Ե՞ս պետք է այս անհամապատասխանությունները բացատրեմ կառավարությանը։ Ցավոք, այդ հաշվարկները չարվեցին։ Ո՞վ է ասում, որ պետք է ափալ-թափալ ԵՏՄ-ի անդամ դառնայինք։ Կարելի էր այդ նույն գործընթացը մեկ տարվա փոխարեն 3 տարում արվեր, որի ժամանակ գոնե մեր կառավարության տարբեր ճյուղերի ղեկավարները կուսումնասիրեին իրավիճակը, դրական ու բացասական կողմերը, նաև Ռուսաստանին կներկայացնեին, ասեին՝ ասենք այսինչ ճյուղը կարող է տուժել, լուծումներ են պետք։

                    Դեռ մեկ տարի առաջ մենք նշել ենք, որ Հայաստանը կորուստներ է ունենալու։ Նշում էինք մեքենաների ոլորտը և դեղագործությունը։ Բոլորին է հայտնի, որ Հայաստանը դեղերն ու դեղագործական սարքավորումները ներկրում է ոչ թե ՌԴ-ից կամ Բելառուսից, այդ դրսից։ Հիմա ինչպե՞ս են աշխատելու այդ մարդիկ, լրացուցիչ հարկեր պիտի վճարեն։ Կամ ձկան բիզնեսի դեպքում, որտեղ ևս կերը բերում են Չիլիից ու Արգենտինայից։ Այդ ոլորտները բազմաթիվ մարդկանց աշխատատեղով են ապահովում՝ դեղատները, կլինիկաները։ Ձկան բիզնեսում ևս Հայաստանն առաջատար է, արտահանում էր իր արտադրանքը, հիմա ինչպե՞ս են աշխատելու։ Տեսեք, Ղրղզստանը դեռ մեզնից առաջ էր գործընթացն սկսել ԵՏՄ-ին անդամակցելու, բայց դեռ չի անդամակցել ու մայիսն էլ դեռ պարզ չէ, կանդամակցի, թե ոչ։ Նրանք հանգիստ, առանց շտապելու հաշվարկներ են անում։ Այսինքն՝ քաղաքական որոշումը կայացրեցին, հայտարարեցին, որ մտնում են ԵՏՄ, իսկ հիմա տնտեսության ճյուղ առ ճյուղ հաշվարկ են անում՝ պարզելու, թե որտեղ ինչ կորուստներ կունենան։ Իսկ կորուստներ անպայման լինելու են, երբ փոքր երկիրը մտնում է ԵՏՄ։ Փոքր երկիրն ինչքան էլ զարգացած լինի, մեծի հետ միանալուց կորուստներ է ունենում, դրա համար նման դեպքում բացառություններ են արվում նրա համար որոշ ոլորտներում։

                    Նույնկերպ եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, շատերին թվում էր, թե հաջորդ օրը Եվրոպայի հետ իդեալական տնտեսական հարաբերություններ կունենայինք։ Ստորագրումից հետո Եվրոպան կսկսեր Հայաստանում ֆինանսավորել մի քանի ճյուղեր, որպեսզի այդ ոլորտներում ստանդարտները համապատասխանեցվեր եվրոպական չափանիշներին, ու այդ ընթացքում այդ ոլորտները չտուժեն։ Այդ գործընթացը տեղի է ունենալու Վրաստանի ու Մոլդովայի պարագայում։ Նույնիսկ այսօր, երբ Հայաստանը հրաժարվել է ԵՄ ասոցացումից, Եվրոպան շարունակում է մեզ ֆինանսապես աջակցել, իսկ Ռուսաստանը դա չի անում։ Այստեղ ես տեսնում եմ երկու խնդիր. Ռուսաստանն այսօր իսկապես պատժամիջոցների տակ է, խնդիրներ ունի ու սուտ է ասում Նարիշկինը, թե Ռուսաստանն այդ պատժամիջոցներից չի տուժել։ Իրականում Ռուսաստանը շատ մեծ կորուստներ ունի, ռուս տնտեսագետների հաշվարկներով օրական Ռուսաստանը կորցնում է մեկ մլրդ դոլար։ Մինչդեռ
                    Նարիշկինը Երևանում հայտարարում էր, թե ՌԴ-ն չի տուժել, տուժում են Մոլդովան ու Վրաստանը։ Այդ դեպքում ինչո՞ւ ռուսական ռուբլին կրկնակի արժեզրկվեց։ Ռուբլու փոխարժեքը պահելու համար Ռուսաստանն օրական իր պահուստներից մի քանի մլրդ դոլար է նետում շուկա, բայց այդ պահուստներն անվերջ չեն, մի օր կսպառվեն։


                    Անգամ այս պայմաններում խորհրդարանական թե իշխանական, թե իրենց ընդդիմություն հռչական ուժերը շարունակում են Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը ճիշտ որոշում համարել՝ մատնանշելով անվտանգության և այլ հարցեր։

                    Սակայն տնտեսական դժվարություններից բացի, մյուս կողմից Ռուսաստանը չի ուզում կատարել նաև ստանձնած պարտավորությունները։ Ու ես չեմ հասկանում այն ուժերին, այդ թվում իրենց ընդդիմադիր համարող, որոնք այս ամենը անտեսելով հայտարարում են, թե ԵՏՄ-ին անդամակցումը քաղաքական ճիշտ որոշում էր։ Եթե նրանք չեն կարողանում այս վիճակից ելքեր գտնել, ես կարող եմ հուշել՝ նույնիսկ չհակադրվելով Ռուսաստանին, աշխատեցրեք Իրան-Հայաստան գիծը, արագացրեք Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ Եթե մենք այդ երկաթգծի կառուցմանը համաձայնենք, Իրանը հենց վաղը պատրաստ է սկսել այդ աշխատանքները։ Իրանը շահագրգռված է այդ նախագծով, շահագրգռված է, որ Հայաստանն ուժեղ լինի, նրանց մտահոգում է, որ թուրք-ադրբեջանական ալյանս կա, իսկ այդ երկաթգիծը մեզ ավտոմատ դուրս է բերում շրջափակումից։ Այդ երկաթգիծը կաշխատի Հայաստան-Իրան-Պակիստան-Աֆղանստան- Չինաստան ուղղությամբ։ Արդյունքում Չինաստանի հետ առևտուրը կդառնա ձեռնտու։ Մի բան է, երբ ապրանքը մեքենաներով ես բերում, մեկ այլ բան, երբ բերում ես գնացքով։ Այսօրվա տեխնոլոգիաներով նման երկաթգիծ կարելի է կառուցել երեք տարում։ Կարելի է նաև նավթամուղ ու նավթավերամշակման գործարան կառուցել Հայաստանում։ Այդ գործարանի ապրանքները կարող ենք արտահանել և Վրաստան, և Թուրքիա։ 10 տարի է խոսում են այդ մասին, բայց ոչ մի քայլ չի արվում։

                    Խոսվել է նաև Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցման մասին ու էլի կառուցված չէ։ Այստեղ միայն վախկոտությունը չէ խնդիրը, նաև կոռուպցիոն պատճառներ կան։ Այն մարդիկ, որոնք աշխատում են «Գազպրոմի» հետ ու կառավարությունում են, բլոկ են անում, որ այդ աշխատանքները չգնան, բայց այդ մարդիկ պետք է հասկանան, որ դրա գինը երկրի կորուստն է։ ԵՏՄ մտնելով մենք երկրի կորստի վտանգի առջև ենք կանգնած։ Զարմանալի է, մենք մտանք ԵՏՄ, որ նրանք մեզ ապահովեն, պարզվեց չեն ապահովում ոչ անվտանգությունը, ոչ տնտեսական զարգացումը։ Ճիշտ հակառակը տեղի ունեցավ, երբ դու քո ամբողջ փաթեթը՝ անվտանգություն, առևտուր, տնտեսության ճյուղեր, տալիս ես մեկին, դու վտանգում ես քո անվտանգությունը։

                    Դուք տեսաք, թե ինչպես է իրեն լկտի պահում Նարիշկինը։ Ես չգիտեմ կկարողանա՞ ներկա կառավարությունը փոխել այս իրավիճակը, բեկում մտցնել, եթե չի կարող, թող նախագահը փոխի նրանց, բերի այնպիսի մարդիկ, որոնք ադեկվատ են արձագանքում այդ հարցերին։


                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....mAoqLtLI.dpuf

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Armenians Should Build a Wall of Shame For Those Going to Gallipoli on April 24
                      BY HARUT SASSOUNIAN,

                      THE CALIFORNIA COURIER ·

                      APRIL 7, 2015

                      While Armenians criticize Turkey for genocide denial and other massive violations of human rights, it is just as important to blame all non- Turks who conduct business as usual with Turkey, thereby encouraging Turkish officials to continue their outrageous behavior.

                      For example, right now, leaders of many countries are shamelessly preparing to go to Gallipoli on April 24, to commemorate the Turkish victory a Century ago, knowing full well that they would be participating in a ceremony on a fake date designed to undermine the commemoration in Yerevan of the Armenian Genocide Centennial.

                      Armenians should build a “Wall of Shame” and inscribe on it the names of all world leaders who are in Gallipoli on April 24! Who is more to blame? Pres. Erdogan who has shown repeatedly that he has no qualms about violating human rights, or foreign officials who participate in his orchestrated charades?

                      One would think that after Erdogan’s objectionable actions, such as supporting ISIS, money laundering, jailing journalists, ordering the shooting of peaceful demonstrators in Istanbul’s Gezi Park, and myriad other abuses, he would be considered a pariah and shunned by the international community!

                      Unfortunately, there are many foreign leaders who maintain warm relations with Turkey and are willing to jump in bed with ‘the devil’ in the pursuit of their misperceived interests. While countless nations have their share of the blame, most puzzling is the behavior of Israeli leaders toward Turkey, given Erdogan’s virulent anti-Semitic statements and anti-Israeli actions! Yet, we hardly hear a single word of criticism of the Turkish leader from Israel’s outspoken Prime Minister Benjamin Netanyahu. No one should be surprised if Netanyahu ends up sending a high-ranking Israeli official to Gallipoli!

                      For several decades, Israeli leaders have tolerated racist statements in the Turkish media and even supported Turkey’s denials of the Armenian Genocide, not wishing to antagonize Turkey and endanger the lives of xxxs in Istanbul. We were told that Israel had to tolerate Turkey’s misbehavior because it allowed xxxs escaping from Iran to cross its border, and that saving the life of a single xxx was more important than acknowledging the Armenian Genocide. Until a decade ago, Israeli officials were cautious not to take any steps that would undermine their country’s strategic alliance with Turkey. Now that Turkey has become outright hostile, Israel’s leaders have adopted a completely irrational position: let’s not do anything that would further damage ‘the fragile’ relationship with Turkey!

                      Last month, the L.A. xxxish Journal dispatched Simone Wilson to Turkey to report on the situation of xxxs there. She described the hopeless condition of remnants of the once thriving xxxish community: “xxxs and other ethnic and religious minorities have been subject to waves of severe discrimination — in terms of property rights, freedom of language and education, upward mobility and more.” The xxxish population has decreased from 500,000 to a mere 17,000, and continues to shrink. In 2003, many xxxs realized that they could no longer remain in Turkey, after terrorists attacked Istanbul’s Neve Shalom and Bet Israel synagogues, killing 27 and injuring hundreds. “Pervasive anti-Semitism in the public sphere also has played an undeniable role” in xxxish emigration, reported Wilson. According to a poll commissioned by the Anti-Defamation League (ADL), “around 70% of Turks harbor anti-Semitic attitudes.”

                      In Turkey, the situation of the xxxish minority is becoming more intolerable. Last September, “a cellphone store in downtown Istanbul hung up a sign in its window that read, ‘The xxx dogs cannot come in here,’” Wilson reported. Mois Gabay, editor of the local xxxish newspaper Salom, wrote: “We face threats, attacks and harassment every day.” Last July, Erdogan expressed his utter hatred of xxxs by telling the Turkish public during a campaign stop: “They [xxxs] curse Hitler day and night, but they have surpassed Hitler in barbarism.” Ankara’s Mayor, Melih Gokcek, member of Erdogan’s ruling party, praised a Turkish singer who had declared: “May God bless Hitler.” During a Holocaust Memorial Day event in Ankara on January 27, Parliament Speaker Cemil Cicek was quoted as scolding Israel for committing a modern Holocaust in Gaza.

                      The silence of Israel, the United States, and the international community in the face of such outrageous Turkish behavior has created an out of control monster. All those who have spoiled Erdogan are obligated to restrain him before he becomes a true menace to the region and the world.

                      Comment

                      Working...
                      X