Որքան Եվրոպան ուժ է տալիս Հայաստանին, այնքան Ռուսաստանը կհասկանա, որ չի կարող հայերի հանդեպ անել այն, ինչ արել են տարիներ շարունակ
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
07.02.2019
Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արած հայտարարությունը ապրիլի 24-ը 1915 թվականի հայերի ցեղասպանության հիշատակի օր հռչակելու իր որոշման մասին։
Մակրոնի երեկվա որոշումը կապված է մոտ երկու տարի առաջ իր տված նախընտրական խոստման հետ։ Երբ ինքը թեկնածու էր, խոստացավ, որ եթե ընտրվի նախագահ, կճանաչի ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Անշուշտ ուղղակի ձևով սա կապված է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետ, բայց խորքում եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք հարցը, կտեսնենք, որ հիմքում Մակրոնի երկու տարի առաջ տված խոստումն է նաև։ Ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շատ դժգոհ են այս որոշումից։ Եվ չմոռանանք, որ Մակրոնն այսպիսի որոշում կայացրեց, որովհետև ուզում է հանգստացնել ֆրանսահայերին, որ 16 տարի է պահանջում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող ևս մեկ օրենք ընդունել: Հայտնի է, որ այս օրենքը չի կարող ընդունելի լինել Սահմանադրական խորհրդի կողմից:
Գերմանիայում Փաշինյան-Մերկել համատեղ ասուլիսում Մերկելը հայտարարեց, որ բարձր է գնահատում Հայաստանի վարչապետի համարձակ քայլը, բայց պետք է դրան պատասխան հետևի Ադրբեջանից։ Ինչպե՞ս եք գնահատում թե այդ հայտարարությունը, թե ընդհանրապես Փաշինյանի այցը Գերմանիա։
Անշուշտ, դա շատ դրական էր։ Ընդհանրապես, ասում են, որ Գերմանիայի դիվանագիտությունը շատ դանդաղ է կամ շատ պահպանողական, բայց նախորդ տարի Մերկելը Հայաստանում տեսնելով թավշյա հեղափոխությունը, վստահաբար որոշեց, որ կարելի է Հայաստանի հետ զարգացնել հարաբերություններ, հատկապես որ Իրանի և Եվրոպայի միջև առկա խնդիրները կամաց-կամաց լուծվում են և նոր ծրագրեր են մշակվում։ Հիմա մի ծրագիր կա, որ խողովակաշար պետք է Իրանից անցնի Հայաստան ու Վրաստան, և այդ առումով ավելի լավ է ունենալ ժողովրդավար Հայաստան, քան ավտորիտար։ Քանի որ Մերկելը հանդիպեց Փաշինյանին, իսկ ամսվա վերջին Փաշինյանն այցելելու է Իրան, նաև քանի որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները բավական լավ են, նշանակում է կամաց-կամաց այդ ծրագիրը ավելի կարևորություն կստանա: Բնականաբար, հենց այս ընթացքի մեջ Մակրոնը պետք է արձանագրեր իր քայլերը հայերի ու Հայաստանի հանդեպ։
Կարծեք թե թավշյա հեղափոխությունից հետո եվրոպացիները կասկած ունեին, թե ինչ տեսակ հեղափոխություն էր տեղի ունեցածը, ինչպես պետք է հայերը վարվեն Ռուսաստանի հետ, ինչ տեսակ նոր Հայաստան է ստեղծվում։ Բայց հիմա տեսնելով, որ թավշյա հեղափոխությունը հաջողել է, տեսնելով, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու և վստահելի անձ է, կամաց-կամաց վստահության մթնոլորտ է ձևավորվում, և դա երևում է արդեն գործի մեջ: Հիմա Գերմանիան իր քայլերով ուզում է ցույց տալ, որ Կովկասը խաչմերուկ է և չի պատկանում որևէ մեկին, այդ թվում Ռուսաստանին։ Որքան Եվրոպան ուժ է տալիս Հայաստանին՝ լինի Մերկելը, լինի Մակրոնը կամ ուրիշներ, այնքան լավ է, որ Ռուսաստանը հասկանա, որ չի կարող այլևս անել այն, ինչ արել են տարիներ շարունակ հայերի հանդեպ։ Ռուսները պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը հարգանքի կարիք ունի։ Այսինքն, երբ Ֆրանսիան կամ Գերմանիան աջակցում են Հայաստանին, հարգանքով են վերաբերվում Հայաստանին, որոնք նույն պատմությունը չունեն, ինչ Ռուսաստանն ունի Հայաստանի հետ, հարց է ծագում, թե ինչու դաշնակից Ռուսաստանը չի հարգում Հայաստանին։ Ռուսները պետք է ընդունեն, որ իրենց կեցվածքն անբավարար է։ Ուզում եմ նաև ասել, որ Հայաստանի տնտեսական զարգացումը դեպի Եվրոպա չի նշանակում հակառուս լինել։ Ճիշտ հակառակը, և դա պետք է հասկանա Ռուսաստանը: Դա պետք է Ռուսաստանի վերնախավին բացատրեն Հայաստանի ղեկավարները։ Պուտինին պետք է հասկացնել, որ մենք երբեք չենք լինի հակառուս, բայց ուզում ենք, որ հարգեք մեզ։
Մակրոնը իր ելույթում հայտարարեց, որ Ֆրանսիան շարունակելու է հետևողական պայքարը Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։ Նա նշեց, որ Ֆրանսիայի նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է։ Վերջին շրջանում որոշակի պասիվություն չէ՞ր նկատվում այս առումով Մակրոնի և Ֆրանսիայի քաղաքականության մեջ և այս աշխուժությունը ինչով եք պայմանավորում։
Դա գլխավորապես կապված է Սիրիայի հարցի հետ, որովհետև կամաց-կամաց տեսնում ենք, որ Սիրիայի պատերազմը վերջանում է և փախստականները կամ պետք է վերադառնան, կամ պետք է մնան իրենց տեղերում, բայց չգան Եվրոպա։ Բացի այդ, քանի որ Ֆրանսիան իր դիվանագիտությամբ ամեն ինչ արեց, որ թուրքերը չգրավեն Սիրիայի հյուսիսային շրջանները, հատկապես որ դրան դեմ են նաև ռուսներն ու իրանցիները, ինչ-որ առումով սա խոսում է այն մասին, որ Թուրքիայի գործոնն այնքան ուժեղ չէ։ Երբ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման որոշում է կայացնում, ուզում է ցույց տալ, որ այո, պետք է խոսել, պետք է բանակցել Թուրքիայի հետ, բայց դա չի նշանակում, որ այդ համագործակցությունը պետք է տարանջատի Ֆրանսիան Հայաստանից։
Մեկ այլ փոքր գործոն էլ կա, որը կապված է Վենեսուելայի հետ։ Ինչպես գիտեք, եվրոպական երկրները, ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Գերմանիան Վենեսուելայի հարցի շուրջ քայլ արեցին Մադուրոյի դեմ, իսկ Թուրքիան պաշտպանում է Մադուրոյին։ Ու հիմա Ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիվանագիտության այս որոշման մեջ կա որոշակի մեսիջ Թուրքիային, որ վերջինս ավելի պատասխանատու կեցվածք ունենա Վենեսուելայի հարցում։ Ի վերջո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և պետք է հետևի ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների որոշումներին։ Բայց, ինչպես տեսնում ենք, Թուրքիան խաղ է խաղում ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Վենեսուելայի հարցում։
Փաշինյանը Բեռլինում խոսելով Արցախի խնդրի մասին, հայտարարեց, որ կա բանակցությունների երեք կողմ, և նշեց, որ Արցախը պետք է բանակցային սեղան վերադառնա։ Որքանո՞վ է իրատեսական նման հեռանկարը։
Շատ հետաքրքիր էին երեկ Մակրոնի հայտարարությունները, և քանի որ մասնակիցների մեծամասնությունը հետևում է Արցախի հարցի զարգացումներին, Մակրոնը 3 կարևոր բան ասաց։ Նախ ասաց, որ Ֆրանսիան պատասխանատվություն չունի այն հարցում, որ Արցախը բանակցությունների սեղանին չի նստում։ Սա նշանակում է, որ Ֆրանսիան դեմ չէ, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Նա նաև հայտարարեց, որ հայերն ու ազերիներն են պատասխանատու այդ հարցում։ Հիշեցնեմ, որ դեռ մի քանի ամիս առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենք դեմ չեն ղարաբաղցիների մասնակցությանը, բայց դա կողմերը պետք է որոշեն։ Իսկ երեկ Մակրոնն ասաց, որ ֆրանսիացիները չեն որոշել, որ ղարաբաղցիները պետք է դուրս գան բանակցություններից։ Սա շատ կարևոր է։
Առաջին անգամ է, որ Ֆրանսիան պաշտոնապես հայտարարեց, որ բոլոր կարևոր կողմերը պետք է մասնակցեն բանակցություններին:
Երկրորդ, Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է վիզաներ տալ Արցախի այն քաղաքացիներին, որոնք ուզում են այցելել Ֆրանսիա՝ Հայաստանի խողովակով: Երրորդ, Մակրոնը հայտարարեց, որ կարելի է համագործակցել Արցախի Հանրապետության հետ հումանիտար և կրթության ոլորտներում: Առաջին անգամ է, որ Ֆրանսիայի նախագահի կողմից նման հայտարարություններ են արվում:
Ինչ վերաբերում է Արցախի հարցի շուրջ այսօր ստեղծված իրավիճակին, ապա շուտով կասվի, որ Մյունխենում այս ամիս պետք է տեղի ունենա Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը, որտեղ կշարունակեն երկխոսությունն ու բանակցությունը։ Բայց ինչ-որ առումով Նիկոլ Փաշինյանը, ստանալով թե Ռուսաստանի, թե եվրոպացիների, թե նույնիսկ ԱՄՆ-ի աջակցությունը, հիշեցրեց, որ քանի դեռ ադրբեջանցիները չեն խոսում, թե ինչ փոխզիջման են պատրաստ, Հայաստանը չի խոսելու այդ մասին։ Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ իր քաղաքականությունն Արցախի հարցում լրիվ տարբերվում է երեք նախորդ ղեկավարների վարած քաղաքականությունից։ Սա շատ կարևոր արձանագրում էր և շատ լավ էր։ Ես հույս ունեմ, որ իսկապես նոր էջ պետք է բացվի Հայաստանի դիվանագիտության մեջ։ Մենք տեսնում ենք, որ թավշյա հեղափոխությունը անջատում է Հայաստանի անցյալն ու ապագան։ Արդյոք անուղղակիորեն այսպիսի հայտարարությունները նշանակում են, որ պետք է մոռանալ մադրիդյան սկզբունքները, թե ոչ: Հույս ունեմ՝ այո: Բայց Նիկոլ Փաշինյանին պետք է դա հարցնել:

Comment