Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Մինսկի խմբի համանախագահներից մեկը զգուշացրել էր Հայաստանին
    Lragir.am
    Քաղաքականություն - 26 Մայիսի 2016,


    Ապրիլյան ռազմական գործողությունների պատճառների եւ հետեւանքների մասին քննարկումները շարունակվում են, եւ դա բնական է՝ այն ոչ թե պարզապես հայ-ադրբեջանական բախում էր, այլ ուներ շատ ավելի լայն աշխարհքաղաքական ընդգրկում, որտեղ խաչվում են բազմաթիվ շահեր ու նպատակներ:

    Ադրբեջանը երկար տարիներ մշակել է հարձակման պլանը, ինչպես պնդում են ռազմական ու փորձագիտական շրջանակները: Ռուսաստանը վերջին տարիներին ինտենսիվ զինել է Ադրբեջանին, փոխարենը զենք չի մատակարարել Հայաստանին: Ռազմական գործողությունների նախօրեին ռուսական մամուլում հրապարակվեց հայկական բանակի սպառազինության մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ կարեւոր հետախուզական տվյալներ փոխանցվեցին Ադրբեջանին: Բացի այդ, Ռուսաստանը հասել էր նրան, որ Հայաստանը չէր կարող երրորդ երկրներից զենք ստանալ:

    Ադրբեջանի ռազմական գործողությունների պլանը բավական մանրամասն մշակված է եղել, այդ թվում մանրամասն տեղեկություններ են եղել հայկական բանակի վերաբերյալ: Եզրակացվել է, որ հայկական բանակում կան սպառազինության եւ ըստ այդմ մարտունակության հետ կապված խնդիրներ, ինչը բլից կրիգի հաջողության երաշխիքն է:


    Արդյոք հայկական կողմը տեղյակ է եղել ադրբեջանական հարձակման մասին: Հայկական ռազմա-քաղաքական ղեկավարության հայտարարություններն այս կապակցությամբ բավական հակասական էին, թեեւ գերակշիռն այն է, որ դա սպասելի էր:

    Ըստ որոշ տեղեկությունների, Մինսկի խմբի համանախագահներից մեկը հարձակման մասին զգուշացրել է հայկական կողմին: Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո Լավրովի հետ հանդիպմանը նրան հարց էր ուղղել՝ թե ինչու այդպես ստացվեց: Դատելով այդ հանդիպումից ու հարցադրումից, հարձակման մասին զգուշացնողը Ռուսաստանը չի եղել, ավելին՝ փաստացի ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանին հավաստիացրել էր, որ հարձակում չի լինելու:

    Հայկական բանակը մեծ կորուստների գնող կասեցրեց հարձակումը, բայց կասեցվեց նաեւ հայկական կողմի հակահարձակումը, եւ ռուսները չհասան իրենց նպատակին՝ որ Հայաստանը օգնություն խնդրի «խաղաղապահների» տեսքով: Համենայնդեպս, այս փուլում:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....7M3bCKBY.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        28/05/2016

        Մարկեդոնով. Չեմ տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին

        Հայաստանը Ռուսաստանի կարևոր դաշնակիցն է, սակայն, Մոսկվան դրա համար չի պատրաստվում կորցնել Ադրբեջանը,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի պետական բանասիրական համալսարանի դասախոս Սերգեյ Մարկեդոնովը:

        Մասնակցելով ԼՂ հակամարտության կարգավորմանը նվիրված բանավեճին՝ Մարկեդոնովը հայտարարել է, որ չի տեսնում ուժեր, որոնք կստիպեին Ռուսաստանին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին:

        «Պատկերացնենք, որ վաղը Հայաստանը կախված չի լինելու Ռուսաստանից: Ի՞նչ այլընտրանք ունեք. ոչ մի»,-ասել է նա:


        Ռուսաստանցի վերլուծաբանի կարծիքով, զարգացած աշխարհը խտրականություն է դրսեւորում Մոսկվայի նկատմամբ, թույլ չտալով Ռուսաստանին ազդեցություն գործադրել հարեւանների վրա:
        «Սակայն, եթե Արևմուտքը հանդուրժում է, որ Հնդկաստանը, Պակիստանը կամ Թուրքիան փորձեն ազդել հարևան երկրների վրա, ապա Ռուսաստանի դեպքում դա չի հանդուրժվում»,-կարծիք է հայտնել նա:

        Բանավեճի մյուս մասնակից, Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը նշել է, որ Երևանի հետ հարաբերություններում Մոսկվան անշուշտ գործում է սեփական շահերից ելնելով և դա չպետք է որևէ մեկի համար զարմանալի թվա: Ինչ վերաբերում է Վաշինգտոնի մոտեցմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ապա Ջոն Էվանսի կարծիքով, Միացյալ Նահանգները փորձում է խթանել առաջին հերթին հարաբերությունների բարելավում ժողովուրդների միջև:

        «Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, որպեսզի խնդիրը լուծվի տեղի ժողովրդի կողմից, այլ ոչ թե վերեւներից որոշում իջեցվի: Մենք պետք է օգնենք բնակչությանն զարգացնել խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը»,-ասել է նա:

        Նախկին դեսպանի կարծիքով, եթե խորհրդային տարիների սերունդներն ունեին միասին ապրելու փորձ, ապա վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում մեծացել են երիտասարդներ, որոնք երբեք չեն ապրել միմյանց հետ կողք կողքի:

        Ի դեպ, Ջոն Էվանսն ընդգծել է, որ ապրիլյան բախումներից հետո ավելացել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցություններին մասնակցելու պահանջարկը. «(19)94 թվականին ղարաբաղյան կողմը հրադադարի պայմանագրի տակ ստորագրողներից մեկն էր և միշտ ակնկալվել է, որ որոշ փուլում Ղարաբաղը կմիանա բանակցություններին: Ապրիլյան իրադարձություններից հետո կարծում եմ, աշխարհում ավելի է զարգանալու այն մոտեցումը, որ Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է բանակցային սեղանի շուրջ վերադառնան»:


        Աղբյուր` Panorama.am

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          «Հոդվածներ զենքի դիմաց» նոր գործարքը
          Lragir.am
          Հասարակություն - 29 Մայիսի 2016,

          Քառօրյա պատերազմի ընթացքում ռուսական զենքից, միգուցե նաև համատեղ մշակված ադրբեջանա-ռուսական ռազմական պլանի իրականացումից բազմաթիվ հայ զինվորականներ ու խաղաղ բնակիչներ զոհվեցին։

          Դրան հաջորդեց հայաստանցիների հասցեին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի վիրավորանքը, հետո` ռուսական եվրասիական ակումբի գծով գործընկերներ Նազարբաևի ու Լուկաշենկոյի աջակցությունը Ադրբեջանին…

          Դա մեծ ցնցում պատճառեց հայ հանրության ահռելի հատվածին, որն ապրում էր ռուսական փրկարար առաքելության պատրանքներով, շատերը սկսեցին համարժեք գնահատել իրականությունը։
          Հայերի համակրանքը նորից շահելու համար Ռուսաստանը կարող էր արագացնել 200 մլն դոլարի դիմաց գնված զենքի առաքումը Հայաստան, բայց կարիք կա՞ դրանով անհանգստացնել Ադրբեջանին, եթե Երևանում կա «Գրիբոյեդով» ակումբ, և Հայաստանում գտնվում են մարդիկ, որոնք ռուսական վնասարարության ամենաթունդ պահին պատրաստ են մեղքը բարդել հայերի վրա, հոդվածներ գրել ռուսաֆոբիայի մասին։ Իսկական «հոդվածներ զենքի փոխարեն» գործարք։

          hetq.am-ը սկսել է հրապարակել Վահան Իշխանյանի «Ռուսաֆոբիայի վերածնունդը. արմատներ և վտանգներ» հոդվածաշարը
          , որտեղ ռուսատյաց տրամադրությունների արծարծման համար մեղադրվում է Լեոն, իսկ նրա «Անցյալից» և «Ռուսահայ հեղափոխության գաղափարաբանություն» աշխատությունները համարվում են «ռուսաֆոբների գլխավոր քարոզչական զենքերը»։

          Իհարկե, լավ չէ, որ ով ասես մեծ պատմաբանին մեղադրի, թե գործել է սովետական ժամանակի «կոնյունկտուրային համապատասխան»՝ Լեոյի այդ երկու գիրքն արգելված էին ՍՍՀՄ-ում, բայց կա մեր պատմության մեջ Ռուսաստանի բացասական դերի մասին ավելի հայտնի գիրք` Վահան Իշխանյանի հոր` լեզվաբան Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը»։

          Այն որպես հոդված նախապես լույս է տեսել մամուլում, Արցախյան շարժման օրերին և դարձել Մոսկվայի հանդեպ վախը, ստրկամտությունը հաղթահարելու կարևոր տեսական նյութերից մեկը։
          Ռաֆայել Իշխանյանի հոդվածի ուղերձը մեծ տերությունների ազդեցությունը մերժելն է, բայց քանի որ դրանցից Ռուսաստանն է ամենաշատը ազդել Հայաստանի ճակատագրի վրա վերջին 200 տարում, նրա բերած օրինակների մեծ մասն էլ հայ-ռուսական հարաբերություններից են` Ռուսաստանն է «գլխավոր երրորդ ուժը». Ահա «ռուսաֆոբիական» մի ծաղկաքաղ «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից։

          «Ռուսական պետությունն ուներ իր շահերը, իր նվաճողական ծրագրերը։ Այն ժամանակ Հարավային Կովկասի ու Հայաստանի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասածով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրերը պետք է փոխեր։ Իսրայել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակներին տարավ Պետերբուրգ, ռուսական կրթության տվեց, և այդպես նրանք ռուսացան»։

          «Կարդացել եմ, որ Պետրոս Առաջինի քաղաքական կտակում կա այսպիսի միտք` հայերին պետք է ոչնչացնել մահմեդականների միջոցով։ Արդյո՞ք Իսրայել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագավորության վերականգնման մասին խոսելով, պարզ է, որ աշխարհի նվաճումն սկսած Ռուսաստանին բնավ պետք չէր իր ճանապարհին ունենալ ինչ-որ խանգարիչ հայոց թագավորություն։ Նա Արևելքը իր համար էր նվաճում և ոչ թե հայերի կամ մեկ ուրիշի։ Այսպես սկսվեց հայերի ռուսական կողմնորոշումը, ավելի ստույգ՝ հայերի քաղաքական կյանքում Ռուսաստանը իբրև գլխավոր երրորդ ուժ ճանաչելը»։

          «Ներսեսը (Աշտարակեցին – խմբ.) սկզբում այնքան միամիտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստանը պետք է վերականգնի հայոց պետականությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյանը։ Ռուսաստանը Երևանը գրավելուց հետո ձևի համար ստեղծեց Հայկական մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսեսին աքսորեց... Իսկ Երևանը նվաճած Պասկևիչը ռուսաց թագավորին նամակով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայերին»։

          «Նախքան այդ՝ 1915 թ. ռուսական բանակի և հայ կամավորական գնդերի աչքի առաջ արևմտահայությունը մորթվեց։ Մեկ-երկու քուրդ հայկական մի ամբողջ գյուղ էին կոտորում։ Ռուսական հզոր բանակը և զինավառ հայ կամավորները ռուսական քայլերգեր էին երգում ու խորոված էին անուշ անում և մատը մատին չխփեցին բռնաբարվող ու մորթվող հայությունը փրկելու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդայիներ, ո՞ւր էիր, քաջ Անդրանիկ, ո՞ւր էիք հերոս կամավորներ։ Այդ կողմերում թուրքական բանակ չկար, 1914-ի դեկտեմբերին Սարիղամիշի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդերը գնային հայերին օգնելու, շատ շատերը կփրկվեին։ Տեղից չշարժվեցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսական բանակի, իրենց չէին պատկերացնում։ Իսկ ցարական բանակը սպասում էր, որ Հայաստանը դառնա առանց հայերի, ինչպես և ծրագրել էին»։

          «Քեմալը, Հայաստանի կողմից արձագանք չգտնելով, դաշնակցեց բոլշևիկյան Ռուսաստանի հետ, և այդ երկուսը Հայաստանը իրար մեջ բաժանեցին, Հայաստանի հանրապետությունը մեռավ»։

          «Մեր պատմաբանները, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղաքական գործիչները հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստանի ապրել չի կարող, որ Ռուսաստանը հայերի փրկիչն է ու նման բաներ»։

          «...անընդհատ մեզ ներշնչել են, որ առանց երրորդ ուժի գոյություն ունենալ չենք կարող, պետք է լիովին ապավինենք այդ երրորդ ուժին։ Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետականության մնացած հայերի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայերի ինքնառուսացումը սարսափելի չափերի հասավ. Հայաստանի մտավորականության մեծ մասն այսօր ռուսագիր և ռուսախոս է, տասնյակ հազարավոր հայ ընտանիքներ, Հայաստանում ապրելով, ռուսերեն են խոսում, Հայաստանում ռուսական դպրոց հաճախող հայ երեխաների թիվը մոտենում է 100 հազարի»։

          «Այդ մենք ենք հնարել, թե ռուսները մեզ փրկել են։ Ռուսները երբ լսում են այդ բանը, զարմանում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։


          «Որքան մենք շատ ճորտանանք Ռուսաստանին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտանանք, մեզ կհարգի»։


          «Կրկնեմ, որ Ռուսաստանը երբեք միտք չի ունեցել և այսօր էլ միտք չունի հայերին վերադարձնել նրանց պատմական հողերը»։


          «300 տարի է Ռուսաստանի ղեկավարները մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմեդականների վեճերի ժամանակ մենք ձեզ չենք պաշտպանելու» և գործնականորեն էլ ապացուցում են իրենց այդ դիրքը»։

          «Ադրբեջանցիներն էլ չեն կաշառել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայերին հատկապես պաշտպանող գիծ չէ»։

          «Երբ Նիկոլայ Ռիժկովը Հայաստանում էր, հանդիպեց հայ մտավորականության հետ։ Զ. Բալայանը ելույթ ունեցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմեդականները, ադրբեջանցիները, թուրքերը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպանեք։ Պարոն Ռիժկովը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովորեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անելիքը լավ գիտենք»։

          «Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առաջիկայում իրադրությունն այնպիսին դառնա, որ Ռուսաստանն իր զորքերը հանի Հարավային Կովկասից, մենք մահմեդականներով շրջապատված և միշտ երրորդ ուժին ապավինած, ի՞նչ վիճակ ենք ապրելու»։

          Ռաֆայել Իշխանյանի հոդվածը գրվել է, երբ Հայաստանը ՍՍՀՄ կազմում էր։ Կպատկերացնե՞ր վաստակավոր հայագետը, որ այն իր հրատապությունը չի կորցնի անկախությունից 25 տարի անց։


          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/soc....P5IOvorQ.dpuf

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Ռուսաստանը իհարկե մեր բարեկամը չէ ու դա պնդելու համար բավական շատ փաստեր ունենք

              Արմեն Աղայան

              Հայեր,
              Ռուսաստանը իհարկե մեր բարեկամը չէ ու դա պնդելու համար բավական շատ փաստեր ունենք, բայց այս չը-շնորհավորանքը բոլորովին էլ դրա վկայություններից չէ:

              Այս դեպքում մեղավորը ոչ թե Պուտինն է, այլ գուցե Տեր-Պետրոսյանը: Բանն այն է, որ ըստ դիվանագիտական ավանդակարգերի նախագահները միմյանց շնարհավորում են միայն գլխավոր պետական տոների առիթով: Իսկ հհշ-ական վարչակազմի քմահաճույքով Հայաստանի գլխավոր տոն է հռչակվել 1991 սոպտեմբերի 21-ի հանրաքվեի օրը, այլ ոչ թե Սարդարապատի հաղթանակի օրը, իսկ Բաքուն իր երկրի գլխավոր տոն է հռչակել հենց մայիսի 28-ը: Դրա համար էլ Պուտինը նրանց այսօր է շնորհավորում, իսկ մեզ կշնորհավորի սեպտեմբերի 21-ին ու դրանից չի դառնա մեր բարեկամը:

              Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.p...00000662386291

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Կոլցո օպերացիայի պատճառները և վեցօրյա պատերազմի զուգահեռը
                Վահան Իշխանյան

                30 մայիսի, 2016
                Ռուսաֆոբիայի վերածնունդը. Արմատներ և վտանգներ (մաս 3)

                Գրության առաջին և երկրորդ մասերում ներկայացվել էր Հայաստանում ռուսաֆոբիայի նոր ալիքը, հասարակությանը ահաբեկող մամուլում ռուսաֆոբիական վերնագրերը, նաև ռուսաֆոբիայի երկու արմատները. 1-ին 1914-1915 թվերին Ցարական Ռուսաստանի դիրքը հայերի նկատմամբ, որ թյուրմացությունէ այն պատկերացումը թե Ռուսաստանը հատուկ հակահայկական կամ հայերին բնաջնջելու ծրագիր է ունեցել, և որ ցեղասպանության ժամանակ հայերին չփրկելու պատճառը զուտ նրա մարտավարական շահերն են եղել: 2-րդ 1920 թվի Թուրքբոլշևիկյան դաշինքը և դրա հետևանքով հայերի կորուստները, որ կրկին Բոլշևիկյան Ռուսաստանը հատուկ հակահայ քաղաքականություն չի ունեցել, և որ պատճառն այն էր, որ Հայաստանի դաշնակցական իշխանությունները Ռուսաստանի թշնամի Անտանտի դաշինքի հետ էր: Դաշնակցությունը կառչած է մնում Սևրի դաշնագրից և ի վերջո պարտությունների և կորուստների գնով հրաժարվում նրանից:

                Կոլցո օպերացիան Մոսկվայի ռազմական գործողությունն էր, որի արդյունքում ռուսական բանակի աջակցությամբ ադրբեջանցիները Գետաշենի ենթաշրջանը գրավեցին ու հայերից դատարկեցին: Ռուսաֆոբները այն դիտում են որպես ռուսական հակահայկական ավանդական դավադրության մի օղակ:

                Մեջբերում վիքիպեդիայից.

                «1991 թ ապրիլի 30-ին Կիրովաբադում տեղակայված խորհրդային 4-րդ բանակի 2-րդ դիվիզիան՝ տանկերի, հրետանու և ռազմական ավիացիայի աջակցությամբ, շրջափակման մեջ է առնում Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Այս գործողությանը ժամեր անց հետևում է Ադրբեջանի ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՕՆ) և ազերի «կամավորների» մուտքը նշված գյուղերի տարածք։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով հայաբնակ գյուղերի բնակիչներին ազերիները բռնի կերպով ուղղաթիռներով արտաքսում են Ստեփանակերտ կամ Կիրովաբադ, ապա՝ Հայաստան։ Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, Արթուր Կարապետյանը Արաբո ջոկատի հրամանատարությունը ապրիլի 19-ից ստանձնած Սիմոն Աչիկգյոզյանը, Հարազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիելյանը զոհվում են անհավասար կռվում։ Գործողությունները տևում են մեկ շաբաթ։ Տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ են գնդակահարվում ու կացնահարվում (հիմնականում՝ տարեց մարդիկ)։ Շուրջ հարյուր տղամարդկանց օմոնականները գերի են քշում Կիրովաբադ»։

                Բայց ինչո՞ւ հանկարծ Մոսկվան օգնեց Ադրբեջանին, որ Գետաշենը հայերից դատարկեն, պատճառների մասին ռուսաֆոբները լռում են:

                Այն նույն պատճառով, ինչի համար 1920-ին պաշտպանում էր Ադրբեջանին, քանի որ և 1920-ի ամռանը և 1991-ի գարնանը Ադրբեջանում իշխանության էին կոմունիստները, այսինքն նույն կուսակցությունը որը իշխում էր Սովետական Ռուսաստանում, իսկ Հայաստանում երկու դեպքում էլ իշխանության էին հակակոմունիստները , 1920-ին դաշնակացական հակակումունիստներն ու Ռուսաստանի թշնամիների դաշնակիցը, 1991-ին ՀՀՇ-ական հակակոմունիստները:

                Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրում է. «Հայաստանում և Ադրբեջանում ստեղծվել էին քաղաքական տարբեր իրավիճակներ: Հայաստանում իշխանության էր եկել Հայոց համազգային շարժումը, որը վարում էր Խորհրդային Միությունից անջատվելու քաղաքականություն, մինչդեռ Ադրբեջանում շարունակում էին իշխել կոմունիստները: Նման պայմաններում Կրեմլը, որքան էլ թուլացած լիներ, նրա տնտեսական և քաղաքական ազդեցությունն Անդրկովկասում, ակնհայտորեն աջակցում էր Մութալիբովի վարչակազմին:

                Միխայել Գորբաչովը վերջին փորձն է անում փրկելու Խորհրդային միությունը: 1991թ. մարտի 17-ին անցկացվում է ԽՍՀՄ-ը պահպանելու հանրաքվե: Բնակչության մոտ երեք քառորդը կողմ է արտահայտվում խորհրդային երկրի գոյությանը: Ադրբեջանը ևս մասնակցում և կողմ է արտահայտվում, իսկ Հայաստանը հինգ այլ հանրապետությունների հետ՝ Վրաստան, Մոլդովա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, բոյկոտում է հանրաքվեն: Մարտի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժել էր հանրաքվեի անցկացումը երկրի տարածքում և որոշում ընդունել անցկացնել անկախության հանրաքվե»[1]:

                Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը շահեց Արևմուտքի համակրանքը և կորցրեց Գետաշենը:

                Նմանատիպ բացատրություն է տալիս լրագրող Շուշան Ղազարյանը.

                «Ինչո՞ւ ընկան Գետաշենը, Մարտունաշենը, Էրքեջը ու Բուզլուխը, Հադրութը, այսիքն՝ 24 գյուղերը: Նախ, որովհետև այդ էր պահանջում քաղաքականությունը. Ադրբեջանի, Հայաստանի, Խորհրդային Միության և այն ուժերի, որոնք Գետաշենի անկման ժամանակ ղեկավարում էին իրադրությունը: Ես չսխալվեցի նաև ասելով Հայաստանի: Սա ձեռնտու էր Հայաստանի քաղաքական որոշ շրջանակների: Չեմ ուզում անուններ տալ: Եղավ մի պահ, երբ Ադրբեջանը գտնվում էր ընկածի վիճակում, հատկապես հունվարի դեպքերից հետո: Եվ հարկավոր էր նրան խփել, որպեսզի կարողանայինք պայմանավովել Մոսկվայի հետ: Մենք այլ կեցվածք որդեգրեցինք՝ ամեն ինչում մեղավորը ռուսներն են, այսինքն փորձեցինք խփողին խփել և ստացանք պատասխանը: Երկար ժամանակ հասարակության մի որոշակի մաս պահանջում էր ղեկավարությունից մասնակցել Նովոօգարյովյան բանակցություններին(ուր մշակվում էր Միութենական նոր պայմանագիրը): Այսինքն ինչ որ ձևով չեզոքացնել Ադրբեջանի ազդեցությունը: Գետաշենի ողբերգությունը երկու փուլ ուներ, և դրանք շատ հստակորեն կապվում էին բանակցությունների այդ երկու փուլերի հետ: Առաջինը հունվարին՝ Ծաղկաձորը վառելն էր, և հարձակումը Մարտունաշենի վրա, որտեղ ջարդ կերան: Սա ճշգրիտ համապատասխանում է Նովոօգարյովյան առաջին փուլին. Հասկանցել տվին տղերքը, եկեք, տեսնենք ինչ ենք անում: Մերոնք չգնացին, փոխանակ փորձեին իրենց պահանջներն առաջարկել: Յազովն[2] ու Լուկյանովը[3] պարզորոշ ասում էին՝ քանի դուք չեք մասնակցում այդ քննարկմանն ու պայմանգրի կնքմանը, հա գլխներիդ գալու է: Եղավ երկրորդ փուլը, երբ տասն օր մեզ շունչ քաշելու ժամանակ տվին: Էլի չգնացինք և այս անգամ Հադրութը ստացանք»:

                Ղազարյանը նաև մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի այժմյան աշխատակից Արմեն Քոլոյանի օրագրից. «22 մայիս, 1991թ., ԽՍՀՄ նախագահ և ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Գորբաչովի նախաձեռնությամբ այսօր հանդիպել են հայ և ադրբեջանցի համայնավարները: Բանակցության թեման հայ-ադրբեջանական սահմանների և ԼՂԻՄ-ի կացության շուրջ տիրող իրավիճակի քննարկումն է եղել... հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է իր պահանջները ադրբեջանական բանտերից վերադարձնել պատանդներին, տեղափոխել նրանց Ռուսաստան, վերջ տալ ՕՄՕՆ-ի վայրագություններին և վերադարձնել ԼՂԻՄ-ի վերջին ամիսների ստատուս քվոն, իսկ մոտ ապագայում անհրաժեշտ է հստակեցնել ԼՂԻՄ-ի կարգավիճակը, վերականգնել տեղական իշխանությունը:

                Ոչ հրապարակելի. Հանդիպման ընթացքում Գորբաչովը բավական խիստ և կոպիտ է իրեն պահել հայկական պատվիրակության նկատմամբ: Նա ակնարկել է , որ Հայաստանի ղեկավարությունը «սատկելու է, բայց ստորագրելու է պայմանագիրը»: Խոսելով ԼՂԻՄ-ի մասին ասել է. «Ի՞նչ եք ուզում, ձեր կառավարությունն է խնդրել, որ մարդկանց դուրս հանենք, հիմա դուք դեպորտացիայի մասի՞ն եք խոսում: Դուք մտածո՞ւմ եք ձեր մարդկանց մասին, որ պահանջում եք վերադարձնել նրանց իրենց բնակավայրերը: Ի՞նչ է, ամեն մեկի կողքը մի զինվոր ենք դնելու»: Եվ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի Ֆրանսիա կատարած այցին՝ խիստ ու կոպիտ ավելացրել է.«Նա ուզում է միջազգայնացնել ԼՂ խնդիրը, ինչ է, չգիտի՞, թե նման բաները ոնց են վերջանում»[4]:



                Գետաշենի անկման օրերին` 1991թ. մայիս, Հայաստանի իշխանության վերնախավը Փարիզում. Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյան, Կարինե Ավագյան (ԳԽ նախագահի տեղակալ Բաբկեն Արարքցյանի կինը), էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան: (Հեղինակի արխիվից)
                90-ականները հիշողները կվկայեն, որ Հայաստանում իշխում էին հակագորբաչովյան տրամադրություններ, 1990-ին, երբ Միխայել Գորբաչովը նոբելյան մրցանակ ստացավ Հայաստանի տարբեր շրջանակներ, նաև իշխանական, բողոքի հայտարարութուններ արեցին մրցանակի դեմ: Ի՞նչ պետք է աներ Գորբաչովը իր նկատմամբ այդ ատելության և ընդհանարապես Հայաստանի իշխանության հակամոսկովյան քաղաքականության դեմ: Մի բան հաստատ է՝ Ռուսաստանը վտանգավոր է և կոպիտ, և 1991-ին կոպտորեն պաշտպանում էին էն ուժին, որը Մոսկվայի իշխանության հետ կուսակիցներն էին և կռվում էին Հայաստանի դեմ:

                Ուրեմն, այս դեպքում էլ, երևում է, որ Մոսկվան ոչ թե հակահայ, այլ հակահհշ քաղաքականություն էր տանում:

                Ինչ կարող էին անել հայերը

                1990 թ. Գերագույն Սովետի ընտրություններում ՀՀՇ-ն շատ տեղեր էր ստացել, բայց ոչ այնքան որ կարողանային Գերագույն Սովետի նախագահ ընտրել: Սակայն ամեն կերպ ուզում էր իշխանությանը տիրանալ: Ես հիշում եմ 1990-ի օգոստոսին Մելիք-Ադամյանի վրայի կառավարության նիստերի դահլիճում Գերագույն Սովետի նիստը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զոռով ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ: Երկու թեկնածու էին՝ ՀՀՇ-ից Լևոն Տեր-Պետրոսյանը, Կոմկուսից Վլադիմիր Մովսիսյանը: Չորս անգամ նրանց թեկնածությունները դրվեց քվեարկության[5], նրանցից ոչ ոք չէր հաղթում, չորս անգամ էլ համառորեն երկու կողմն էլ այլ թեկնածու չառաջադրեց: Հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը առաջին երկու քվեարկություններին ոչ մեկին չէր ընտրել, ասեց՝ սպիտակ թուղթ եմ գցել, կարծեմ երրորդին էր ընտրել Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ականները պարզում էին, թե ով ձայն չի տվել իրենց թեկնածուին, և հերթով համոզում էին: Հրանտ Մաթևոսյանը նույնպես ոչ մեկին չէր ընտրել, միայն վերջին քվեարկությանը ձայնը տվել էր Տեր-Պետրոսյանին: ՀՀՇ-ի ճնշման տակ հաջորդ փուլերում նաև որոշ կոմունիստներ սկսեցին քվեարկել Տեր-Պետրոսյանի օգտին, և ի վերջո ՀՀՇ-ն իշխանությունը վերցրեց:

                Լևոն Տեր-Պետրոսյանը 2010թ. սեպտեմբերի 17-ի հանարհավաքի ելույթում մեղադրում էր դաշնակցականներին որ 1920թ. մայիսյան ապստամբության ժամանակ իշխանությունը չտվեցին բոլշևիկներին. «եթե 1920թ. մայիսին իշխանությունը հանձնեին բոլշեւիկներին, ապա Հայաստանը չէր կորցնի Ղարսը, Արտահանը, Սուրմալուն ու Նախիջեւանը, եւ այդ դեպքում գուցե բոլորովին այլ լուծում ստանար նաեւ Ղարաբաղի հարցը» (թեև այդ ժամանակ դեռ թուրքերի առաջխաղացում չկար, և ոչ ոք չգիտեր թե լինելու է հայ-թուրքական նոր պատերազմ և նաև, չկան տվյալներ, որ Մոսկվան պահանջում էր իշխանությունը հանձնել բոլշևիկներին): Սակայն ինքը՝ Տեր-Պետրոսյանը, արեց այն, ինչում քննադատում է դաշնակցությանը. 1990-ին ՀՀՇ-ն վերցնելով կոմունիստներից իշխանությունը` կորցրեց Գետաշենը:

                Ի՞նչ կլիներ, եթե ՀՀՇ-ն այդքան շուտ չգար իշխանության, կամ գալուց հետո չշարունակեր հակառուսական քաղաքականությունը, արդյո՞ք էլի կդատարկվեր Գետաշենը: Գոնե ոչ այդ օրերին: Նաև այդ զոհերը չէին լինի:

                Կոլցոյի կրկնվելու հնարավորությունը

                Ռուսաֆոբները իշխանության լրատվամիջոցների հետ միասին ակտիվացրին Կոլցո օպերացիայի հիշատակումը ապրիլյան հայ-ադրբեջանական 4 օրյա պատերազմից հետո:

                Հանկարծ Հանրապետական կուսակցության հեռուստատեսությունը՝ «Արարատը» հիշեց Կոլցոն.



                Այս օրերին ինտենսիվորեն Կոլցոն հիշեցնելով՝ ապրիլյան պատերազմում հայկական դիրքերի կորուստների պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների վրայից հանվում էր ու գցվում Ռուսաստանի վրա, սկսեցին թմբկահարել, թե պատմությունը կրկնվում է, կրկին Ռուսաստանը ծախեց հայերին, իսկ հակառուսական հերթական հանրահավաքում էլ հայտարարվեց. «քառօրյա պատերազմը ռուս-ադրբեջանական պատերազմն էր՝ ընդդեմ ՀՀ-ի»:

                (Իրավիճակը նման է Ադրբեջանին, այնտեղ էլ վստահ են, որ թե 1993 թ. իրենց պարտության պատճառը Ռուսաստանն է):

                Սակայն որևէ ընդհանրություն չկա Կոլցո օպերացիայի, չորսօրյա պատերազմի և այժմյան հակամարտության ժամանակ Ռուսաստանի որդեգրած դիրքերի մեջ: Այն ժամանակ Մոսկվան անթաքույց Բաքվի իշխանություններին էր աջակցում, Սովետական բանակի անմիջական օգնությամբ էր ադրբեջանական օմոնը ներխուժում հայկական գյուղեր: Այս պատերազմում ռուսական բանակ չկար (ասում են, թե Ռուսաստանը Ադրբեջանի կողմն էր, քանի որ Ադրբեջանը ռուսական զենքով էր ռմբակոծում, բայց չեն ասում ճշմարտության մյուս կեսը, որ հայկական բանակն էլ էր ռուսական զենքով ռմբակոծում):

                Մոսկվան հստակ չեզոքություն է պահպանում, զենք է վաճառում երկու կողմերին էլ և եթե Ադրբեջանը ավելի շատ զենք է առնում, պատճառն այն է, որ ավելի շատ է ծախսում:
                Last edited by Vrej1915; 05-30-2016, 01:37 AM.

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Ռուսաֆոբները հաջողությամբ աշխատեցնում են այն մոլորությունը, թե Ռուսաստանը պետք է լիներ Հայաստանի հոգաբարձուն և զենք չվաճառեր նրա հակառակորդին, իսկ երբ վաճառում է, արդեն սկսում են աշխատեցնել մյուս մոլորությունը՝ ուրեմն դավադրություն է նախապատրաստել Հայաստանի դեմ ու հայտարարում՝ տեսեք ինչ դավաճան դաշնակից է: Օրինակ hayeli.am-ը գրում է. «Ռուսները դրսևորում են իսկապես դավաճանական կեցվածք»:

                  Ռուսաստանը Հայաստանի հոգաբարձուի առաքելություն չի ստանձնել, նա չի պարտավորվել Հայաստանի շահին նվիրվել և իր շահերը զոհելով` հրաժարվել Ադրբեջանին զենք վաճառելուց, որ հայկական իշխանություններին ազատի պարտավորություններից և նրանց հնարավորություն տա երկիրը հանգիստ թալանել ու հարստանալ և էլ պաշտպանությամբ չզբաղվել:

                  Ռուսաստանը աշխարհի երկու ամենախոշոր զենք վաճառողներից է և ինչքան իր համար է կարևոր իր արտադրությունն իրացնելն ու այն, որ Ադրբեջանը իր ազդեցության ոլորտից շատ չհեռանա, այնքան էլ Ադրբեջանի համար է կարևոր, որ նրան իր դեմ չթշնամացնի: Եվ նրանց շահերի արանքում հնարավոր չի խոթել նվիրավածության ու դավաճանության բարոյախոսությունը:

                  Երեք տարի առաջ այն պահին երբ հայտնի դարձավ որ Ադրբեջանը Սմերչ է առնում, Հայաստանում արդեն շահագործվող Թեղուտի հանքերի եկամուտները սպառազինությանը ուղղվելու փոխարեն, գնալու էին նրանց գրպանները ովքեր այսօր բողոքելու էին Ռուսաստանից:

                  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն էլ մշտապես բողոքում է, թե Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին:

                  Միևնnւյն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանի զենքի հիմնական մատակարարն է, և պետք է գոհ լինել, որ նա պատրաստ է Հայաստանին որպես իր դաշնակցի վաճառել նույն զենքը շատ ավելի էժան գներով (հայ բարձրաստիճան պաշտոնյան անձնական զրույցում զայրացած ասում էր, որ Ռուսաստանը մի քանի անգամ էժան նույն զենքերը առաջարկում է, սակայն իշխանությունները չեն ուզում: Նա նաև ասում էր, որ Իսրայելը իր անօդաչու սարքերը շատ վաղուց առաջարկել է Հայաստանին, սակայն հրաժարվել են գնել):

                  Նույնիսկ հիմա, չորսօրյա պատերազմից հետո իշխանությունները ոչինչ չարեցին ղարաբաղյան սահմանը ավելի ապահով դաձրնելու համար և հսկող սարքերը տեղադրվեցին ռուսաստանցի անհատների միջոցներով:

                  Վա՞տ է որ Ռուսաստանը զինում է հակամարտող կողմերին կամ զենք վաճառում Հայաստանի հաակառակորդին: Այո, շատ վատ է, բայց սա կրոնաբարոյական կամ փիլիսոփայական հարց է, քաղաքականության ոլորտից չի: Քաղաքականությունը ոչ թե չարի դեմ է պայքարում կամ սիրո ու նվիրավածության սկզբունքներով առաջնորդվում, այլ հետապնդում է շահեր: Ցավոք, աշխարհն է այդպիսին, և որևէ ժողովուրդ չի փրկվի, եթե դուրս գա աշխարհի այս կարգերի դեմ, նրա փրկության միակ ձևը անվտանգության արդյունավետ համակարգ ստեղծելն է:

                  Աշխարհի մյուս խոշոր զենքի մատակարարը ԱՄՆ-ն է, որ զենք է վաճառում հակամարտող Իսրայելին և արաբական երկրներին՝ Սաուդյան Արաբիա, Կատար, Եգիպտոս, Օման, Բահրեյն և այլն, հակամարտող Թուրքիային և Իրաքին ու քրդական դիմադրությանը: Նաև ԱՄՆ-ն և Ռուսաստանը միաժամանակ զենք են վաճառում հակամարտող Պակիստանին և Հնդկաստանին:

                  Նաև ԱՄՆ-ն Ադրբեջանին է վաճառել արբանյակ, որը հաստատ միայն խաղաղ նպատակներով չի պտտվում ուղեծրում: Ադրբեջանը մյուս տարի պատրաստվում է երկրորդ արբանյակը ուղեծիր հանել, որը ամերիկա-ֆրանսիական համատեղ արտադրություն է: Վատ է անո՞ւմ ֆրանսիան, թող որոշեն հոգևորականները: Վատն այն է, որ Հայաստանը արբանյակ դեռ չունի:

                  Դիվանագետ Արման Նավասարդյանը «Առավոտի» տված այս հարցին պատասխանում է. «Ադրբեջանին զինելով՝ Ռուսաստանը ՀԱՊԿ–ի սահմանած որևէ նորմ չի՞ խախտում։ – Ո՛չ։ Ըստ որում՝ վաճառում է և՛ նրանց, և՛ մեզ։ Ու նրան չես կարող արգելել։ Եթե ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ այդ մասին որևէ բան գրված լիներ, կարելի էր պահանջներ դնել, բայց գրված չէ։ Եվ մենք ինքներս էլ ենք համագործակցում այլ կազմակերպությունների հետ, և Ռուսաստանը կարող էր նույն կետի առկայության պարագայում մեր դեմ պահանջներ դնել, հարց բարձրացնել, թե ինչու ենք համագործակցում ՆԱՏՕ-ի հետ, ինչու ենք զենք գնում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»:

                  Հակառուսական ալիքը գագաթնակետին հասավ ապրիլի 19-ին, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի Երևան այցի օրերին: Ռուսաֆոբ շրջանակները տարածում էին, թե Լավրովը գալիս է Ղարաբաղը ծախելու, մամուլում հրապարկվում էին նյութեր՝ «Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերում Երեւան Լավրովը», «Բացահայտվեց Ղարաբաղը հանձնելու ռուսական ծրագիրը»:

                  Սակայն Լավրովը Երևանում ոչ մի ծրագիր չներկայացրեց, հակառակը հայտարարեց՝ «Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 1994-95 թթ. զինադադարի մասին պայմանագիրը», նաև ասաց թե «Հայաստանը կազանյան փաստաթուղթը չի մերժել» ակնարկելով, որ Ադրրբեջանն է հրաժարվում խաղաղ բանակցություններով ղարաբաղյան հարցը կարգավորել և հետևաբար ընտրում ռազմական ճանապարհը: Այսինքն, առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահող երկիրը երկու կողմին նույն հարթության վրա չդրեց:

                  (Նախագահ Սերժ Սարգսյանի Բլումբերգին տրված հարցազրույցում պարզվեց , որ դեռ 2011-ին Կազանում Սարգսյանն է համաձայնվել տարածքներ հանձնել առանց Ղարաբաղի ինքնորոշման ժամկետների ճշգրտման, և այն փուլային տարբերակը, որի մասին Մայիսի 16-ի Վիեննայի բանակցություններից հետո խոսեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, ստացել է Սերժ Սարգսյանի համաձայնությունը, բայց ռուսաֆոբների թիրախը ոչ թե Սարգսյանը կամ մեկ ուրիշն է, այլ Ռուսաստանը:

                  Օրինակ, ամերիկացի պաշտոնյաները արդեն Հայաստանից պահանջում են հանձնել ոչ թե հինգ, այլ յոթ շրջան, ինչպես ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորինինգսթարը:

                  Կամ երբ ռուսական որևէ թերթում մի ոչ այնքան հայանպաստ նյութ է տպվում, հակառուսական հզոր ալիք է բարձրանում(ինչպես ВПК-ում Խրամչիխինի հոդվածը Հայաստանի սպառազինության վերաբերյալ, որի դեմ բազմաթիվ հարցազրույցներում ու հեռուստաշոուներում այն ներկայացվում էր որպես ռուսաստանից հարված ու դավաճանություն:

                  Բայց ոչ հայանպաստ և նույնիսկ հակահայկական հրապարակումներ լինում են այլ երկրների մամուլում, ինչպես օրինակ ամերիկյան National Interest-ում Nagorno-Karabakh Isn't Disputed Territory—It's Occupied («Ղարաբաղը վիճելի տարածք չի, օկուպացված է») կամ Chicago Tribune և The Wall Street Journal թերթերում հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդները:

                  Սակայն ռուսական ամեն թերթի նկատմամբ զգայուն հասարակությունը հրապարակային բուռն բողոքի ալիք չի բարձրացնում ոչ ամերիկյան պաշտոնյաների, ոչ էլ մամուլի դեմ, և Ռուսական դեսպանատան դիմաց պարբերական ցույցերով(մեկ Սավչենկոյի կամ Ուկրաինայի համար, մեկ Լավրովի ու Պուտինի դեմ) պատկեր է ստեղծվում, որ հայաստանյան հասարակությունը ոչ թե նյարդային է հայկական շահերի խնդրում, այլ ուղղակի հակառուսական է:

                  (Հայկական շահերի իրական անհանգստություն էր արտահայտում Ֆրանսիայի հայկական համայնքը, երբ միաժամանակ ցույցեր կազմակերպեց Ադրբեջանին զինող երեք երկրների դեմ՝ Իսրայելի, Ռուսաստանի դեսպանությունների և Ֆրանսիայի արտգործնախարարության դիմաց)։

                  Նաև Լավրովը անդրադառնալով Թուրքիայի պրոադրբեջանական դիրքորոշմանը հայտարարեց. «Թուրքական ղեկավարության շուրթերից հնչած հայտարարությունները բացարձակապես անընդունելի են այն պարզ պատճառով, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին: Դրանք խնդրի ռազմական, ուժային լուծման կոչեր էին»: Այսպիսով Ռուսաստանը եղավ աշխարհում միակ երկիրը որ քննադատեց Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը:

                  Այդ օրերին Երևանում կազմակերպվեցին երկու ցույցեր, երկուսն էլ ուղղակիորեն առնչվում էին ապրիլյան չորսօրյա պատերազմին, մեկը հակառուսական՝ Ռուսական դեսպանատան դիմաց Լավրովի այցի դեմ.



                  Ապրիլի 19-ի ցույցը ռուսական դեսպանատան դիմաց իշխանությունը թույլ է տալիս:
                  Ցույցի կոնտեքստն այն էր որ չորսօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների մեղավորը Ռուսաստանն է: Հստակ երևում էր, որ ցույցը խրախուսվում է իշխանությունների կողմից, ոչ մի խոչընդոտ չեղավ, ցուցարարները ազատորեն վանկարկեցին Լավրովի հասցեին վիրավորական խոսքեր ու պարզեցին վիրավորական պաստառներ: Հիշենք, որ երեք տարի առաջ 2013-ի դեկտեմբերին Պուտինի այցի դեմ ցույցը, որ նաև ցույց էր Հայաստանի ԵՏՄ-ի միացման, իշխանությունները բռնությամբ ցրեցին, ցուցարարներին լցրեցին ոստիկանատներ:

                  Հակառուսական ցույցը վանկարկում էր «ոչ մի թիզ հող», կարծես չորսօրյա պատերազմի ժամանակ դիրքերը հանձնել էր Լավրովը: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը ռուսական դեսպանատանը նվեր հանձնեց արյունոտ կոշիկ և «Մոլոտովի կոկտեյլ»:



                  Ապրիլի 21-ին ոստիկանները ցրում են ցույցը, որն ուղղվում էր նախագահի նստավայրի դեմ
                  Մյուս ցույցը հենց նրա դեմ էր, ով իսկապես պատասխանատու էր «մի թիզ հող» կորցնելու համար՝ հանրապետության նախագահի դեմ, ապրիլի 21-ին ցույցը պետք է շարժվեր նախագահի նստավայր. այս ցույցի կոնտեքստն էլ այն էր, որ չորսօրյա պատերազմում հայկական կողմի կորուստների պատասխանատուն Հայաստանի իշխանություններն են և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, որ իշխանությունների կոռումպացվածության պատճառով անուշադրության են մատնվել պաշտպանական խնդիրները: Ցույցը բռնությամբ ցրվեց, ցուցարարներին տարան ոստիկանություն:

                  Չորսօրյա պատերազմից հետո ակտիվ ռուսաֆոբներ դարձան իշխող հանրապետականները: Նրանք դրա համար երկու պատճառ ունեին. 1-ին՝ մինչև այժմ վստահ էին, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանին իր դաշնակցի դեմ ագրեսիա անել, Ռուսաստանի պաշտպանության վրա հույս դրած հանգիստ վայելում էին կյանքը ու հարստանում: 2-րդ՝ երբ ամբողջ հասարակությունը զայրույթից եռում էր, որ սահմանում երիտասարդ զինվորները զոհվում են այն պատճառով, որ իշխանությունները պաշտպանության հարցերը անտեսելով բյուջեն ուտելով ու երկիրը թալանելով էին զբաղված, հանրապետականները իրենց վրայից պատասխանատվությունը գցելու համար սկսեցին մեղադրել զոհերի և պարտության համար Ռուսաստանին: Հանրապետականները հերթով հարցազրույցներ էին տալիս մեղադրելով Ռուսաստանին, ինչպես օրինակ ՀՀԿ-ը խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը ուղղակի դավաճան հայտարարեց Ռուսաստանին:

                  Չորսօրյա պատերազմում բացահայտվեց իշխող կուսակցության անգործությունը նաև պաշտպանական ոլորտում և այն թաքցնելու համար ուրիշ տեղ մեղավորներ գտավ:

                  Հաջորդ գլխում կքննարկվի թե ինչո՞վ է վտանգավոր ռուսաֆոբիան:

                  Գլխավոր լուսանկարը` Մաքս Սիվասլյանի:

                  [1] Թաթուլ Հակոբյան «Կանաչ և սև. Արցախյան օրագիր», 2008, Երևան, հեղինակային հրատարկություն, 108-112

                  [2] Դմիտրի Յազով(1924) Սովետական միության վերջին պաշտպանության նախարարը

                  [3] Անատոլի Լուկյանով(1930) Սովետական Միության Գերագույն սովետի վերջին նախագահը

                  [4] Շուշան Ղազարյան «Խաչվածին մահ չկա», երևան, 2011 հեղինակային հրատարկություն, 392-394էջեր

                  [5] Այս մասին տես նաև Թաթուլ Հակոբյանի «Կանաչ և սև. Արցախյան օրագիր» գրքում
                  Last edited by Vrej1915; 05-30-2016, 01:36 AM.

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....



                      31 / Մայիս / 2016

                      Ոչ թե ռուսաֆոբիա, այլ հայասիրություն. Լևոն Շիրինյանի դիտարկումները

                      Comment

                      Working...
                      X