Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

    Ռուսական զենքերը Հայաստան դեռ չեն հասել
    Lragir.am
    Ներքին կյանք - 02 Մայիսի 2016,


    Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:

    Ու թեև Հայաստանի խորհրդարանը այն վավերացրեց «գերձայնային» արագությամբ՝ 2015 թվականի հուլիսի 2-ին, սակայն Ռուսաստանի Դաշնության օրենսդիրները, մեղմ ասած, չէին շտապում իրենց ռազմավարական դաշնակիցը համարվող Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրն հաստատելու գործում: Արդյունքում պայմանագիրն հաստատվեց ու ուժի մեջ մտավ միմիայն 2016 թվականի փետրվարին:

    Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էին (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգեը:

    «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀՀ կառավարությունից փորձեց պարզել, թե արդյո՞ք Հայաստանի Զինված ուժերն այդ պայմանագրով ստացել են զենք կամ գոնե ռազմական նշանակության այլ ապրանքներ: Ի պատասխան մեր հարցմանը պարզվել է, որ 2016 թվականի ապրիլի 29-ի դրությամբ հայկական կողմն այդ պայմանագրով վարկային պարտավորություններ չունի, ինչը, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի 2-րդ մասի նշանակում է, որ ոչ զենք, ոչ էլ ռազմական նշանակության այլ ապրանք Հայաստան չի հասել:

    Հայաստանին զենքի մատակարարման այսաստիճան դանդաղությունը (10 ամիս) անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին:

    Հ.Գ. Հատկանշական է, որ ի հեճուկս պաշտոնական այս տեղեկատվության, ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարել էր, որ այդ պայմանագրով զինատեսակների ցանկի մի մասն արդեն մատակարարվել է: Մեզ չհաջողվեց կապ հաստատել Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետյանի հետ, որպեսզի ակնհայտ հակասության մասին մեկնաբանություն ստանանք:
    «Իրազեկ քաղաքացիների միավորում»

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....FAIDvLEG.dpuf

    Comment


    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

      Ադրբեջանը տարհանո՞ւմ է սահմանամերձ բնակչությանը
      Lragir.am
      Ներքին կյանք - 04 Մայիսի 2016,

      Կա տեղեկություն, որ Ադրբեջանը տարհանում է Արցախի հարավ-արեւելյան սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է, որ շփման գծի մոտ Ադրբեջանի զինված ուժերի հրետանային եւ հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել:

      Զորավարժությունների ընթացքում իրականացվում են ռուսական արտադրության «Мста-С» ինքնագնաց հաուբիցների կիրառման գործնական պարապմունքներ: Բացի այդ, մարտական վիճակի են բերվել հրետանային համակարգերը: Դաշտային պայմաններում փորձարկվելու է հրետանային համակարգերի տեղակայումը, այլ զորատեսակների հետ համագործակցությամբ փորձարկվելու է դրանց կիրառումը:

      Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, որ Ռուսաստանը շարունակում է արդիական սպառազինության մատակարարումները: Բացի այդ, Ադրբեջան են ժամանել ռուս մասնագետներ, ովքեր պետք է օգնեն ադրբեջանցիներին զենքին տիրապետելու հարցում:

      Հայկական կողմը հաղորդել է հակառակորդի զինուժի կուտակումների ու տեղաշարժերի մասին, նշելով, որ այս անգամ այդ կուտակումներն ավելի մեծ ծավալների են: Արդյոք դա հարձակման համար է, թե այսպես ասած պլանային զորաշարժեր են, դժվար է ասել:

      Եթե բնակչության տարհանումը համապատասխանում է իրականությանը, չի բացառվում հայկական դիրքերի հրետակոծության ինտենսիվացումը: Քանի որ հակառակորդի հրետանային համակարգերը տեղակայված են բնակավայրերում, հայկական կողմը նշել է, որ պատասխան գործողությունների հետեւանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

      Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ինչը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում: Հնարավոր է՝ զորավարժությունների մեկնարկը կապված է այդ հանգամանքի հետ:

      Հնարավոր է նաեւ՝ Ադրբեջանը Ռուսաստանի օգնությամբ փորձում է ավարտին հասցնել այն համատեղ ծրագիրը, որը տապալվեց ապրիլի սկզբին ռազմական գործողությունների արդյունքում:
      Այն մասին, որ այդ ծրագիրը կիսատ է մնացել, վկայում են ապրիլյան ռազմական գործողությունների ավարտից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, ինչպես նաեւ ռուս եւ ադրբեջանցի պաշտոնատարների հայտարարությունները: Մասնավորապես, հայկական կողմը գաղտնազերծեց Կազանի փաստաթուղթը, իսկ ադրբեջանական կողմը՝ ռուսական կարգավորման պլանը: Փաստացի, ապրիլյան պատերազմի արդյունքը տապալել էր այդ պլանը:

      Ի՞նչ է սպասվում: Փորձագետները տարբեր սցենարներ են կանխատեսում՝ լայնածավալ պատերազմից մինչեւ մինչապրիլմեկյան «սողացող պատերազմի» շարունակումը: Ակնհայտ է մեկ բան՝ հայկական կողմը սկսել է նոր իրավիճակին համարժեք, թեկուզ եւ որոշ դեպքերում ուշացած կամ կիսատ, քայլեր ձեռնարկել, եւ այս հարցում հետեւողական ու ինքնիշխան որոշումները բերելու են հայկական կողմի ձեռքբերումներին:

      Հայկական կողմը ներկայում, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ հնչի, մի լուրջ առավելություն ունի՝ այլեւս չի կարող հույս պահել իր «դաշնակցի» վրա: Ինչպես ցույց է տվել ոչ վաղ անցյալի փորձը՝ դա հայերի հաղթանակի պայմանն է:

      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....7ZOPk9rh.dpuf

      Comment


      • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

        Լավրովը Ղարաբաղի ճանաչման մասին
        Lragir.am
        Քաղաքականություն - 04 Մայիսի 2016,


        ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագծի կապակցությամբ: Նա ասել է, որ խուճապի պատճառ չի տեսնում այս կապակցությամբ, քանի որ Երեւանը վստահեցնում է, որ տարածաշրջանի կարգավիճակը չի որոշվելու միակողմանի կարգով:
        «Դա երկու պատգամավորների առաջարկն է: Եվ կառավարությունն իրենց օրենքներով, ինչպես իրենք են բացատրել, հանդարտեցնելով կրքերը, պետք է եզրակացություն տա այդ օրինագծին: Ես հիմա ահազանգ ու խուճապ չէի բարձրացնի», ասել է նա:

        «Երբ ես Երեւանում էի եւ երբ հետո շփվել եմ իմ գործընկերոջ հետ հեռախոսով, եւ հետո, երբ նա Մոսկվայում էր ապրիլյան իրադարձություններից հետո, ինձ հստակ հավաստիացրել են Երեւանի հակվածությունը խաղաղ բանակցությանը: Դա նշանակում է, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է ընդհանուր պայմանավորվածության համատեքստում, ոչ թե միակողմանի», ասել է Լավրովը:
        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....ZLGxNnhj.dpuf

        Comment


        • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

          Առաջացել է Հայաստանում Մոսկվայի ամենամեծ խնդիրը

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          Մեկնաբանություն - 04 Մայիսի 2016


          Հայաստանում դեռեւս կան մարդիկ, ում բարոյականությունն ու նկարագիրը թույլ է տալիս ասել, թե ճիշտ է՝ Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն է տրամադրել, բայց չէ՞ որ Հայաստանն էլ դրանով զինված ադրբեջանական գրոհը դիմագրավել է ռուսական սպառազինությամբ:

          Դա իհարկե «տեսության» ամբողջական տարբերակը չէ: Շարունակությունն այն է, թե Ադրբեջանն այլ երկրից կգներ այդ միլիարդների սպառազինությունը, իսկ ահա Հայաստանը՝ ոչ, որովհետեւ նավթի ու գազի շնորհիվ Բաքուն այդ միլիարդներն ունի, իսկ Հայաստանը՝ ոչ:

          Այդպիսով, տեղի է ունենում ռուսական քաղաքականության արդարացման ստոր փորձի հետեւողական շարունակություն:

          Բայց այստեղ երեւի թե առկա է բավական հետաքրքիր մի նրբերանգ: Առաջին հայացքից թվում է, թե այդ արդարացման փորձերը հրահանգավորվում են ռուսական իշխանությունից, որը փորձում է Հայաստանում փրկել իր խորտակված «միֆերը», որոնք քանդվեցին հենց ռուսական սպառազինությամբ՝ քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ:

          Սակայն, հազիվ թե դա լինի միարժեք: Խոսքը միֆերին հասցված հարվածի մասին չէ, այլ հրահանգավորման: Համենայն դեպս, եթե ռուսական իշխանությանը բանականությունը չի լքել վերջնականապես, ապա Հայաստանում այդպիսի հրահանգավորում լինել չի կարող, քանի որ դրանից ավելի մեծ է հակադարձ էֆեկտը:

          Բանն այն է, որ ռուսական իշխանության քայլերի արդարացման այդ փորձերն էլ ավելի են վատթարացնում Ռուսաստանի վիճակը Հայաստանում, քանի որ ռազմա-քաղաքական դիմակազերծումից բացի, այդպիսով Ռուսաստանը դիմակազերծվում է նաեւ բարոյապես՝ բավական չէ շարունակում են զինել Ադրբեջանին եւ նպաստել լարվածության աճին ու նոր թեժացմանը, դրան զուգահեռ էլ փորձում են հիմարի տեղ դնել հայերին եւ շարունակել ավանդական քարոզչական կորեկի մատուցումը:

          Շատ հավանական է, որ գործ ունենք «պահեստում» հնից մնացած «կորեկի» հետ, որը հանել եւ օգտագործում են առանց հրահանգավորման: Պարզապես «կորեկը» այսպես ասած դուրս գրված է, նորն էլ թերեւս չի լինելու դեռ երկար ժամանակ, քանի որ քառօրյա պատերազմից հետո հայկական զինվորի եւ սպայի դիմադրության պատճառով ակնհայտորեն առաջացել է շփոթ նաեւ ռուսական քաղաքականության մեջ:

          Բանն այն է, որ ռազմա-քաղաքական զարգացումների ճակատային իրողություններից բացի, տեղի է ունեցել նաեւ մեկ այլ, թիկունքային կարեւոր մի բացահայտում: Ընդ որում, բացահայտում արդեն Ռուսաստանի համար: Մոսկվան բացահայտել է Հայաստանում իր լիակատար ոչ լեգիտիմությունը: Մի բան, որի հակառակն են տարիներ շարունակ համոզել մարդիկ, ովքեր Հայաստանում ստանում ու բաժանում էին «ռուսական կորեկը»:

          Այդ մարդիկ շարունակաբար զեկուցել են, որ ամեն ինչ շատ լավ է, առաջ է գնում, որ չի կարող լինել Ռուսաստանի որեւէ մի քայլ, որն առաջացնի հայերի դժգոհությունը, զայրույթը, որից հայերը կվիրավորվեն, եւ նույնիսկ Գյումրիի սարսափելի ողբերգությունից հետո առաջացած զայրույթը հնարավոր եղավ մարել շատ արագ: Բնականաբար դա ներկայացվել է որպես սեփական աշխատանքի արգասիք, որին բնականաբար հաջորդել է այն, ինչ Ծապլվարից Փանջունու նամակներում՝ «փող ղրկեք, փող»:

          Բայց ահա, պարզվում է, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, եւ ռուսական գերիշխանությունը մեծ է, բայց հիմքերը շատ են խարխուլ:

          Առաջանում է պատասխանատվության հարցը: Քառօրյա պատերազմից հետո ոչ միայն Հայաստանի իշխանությունում է տեղի ունենում վերանայումների գործընթաց, հանրային ճնշման ներքո, այլ նաեւ Հայաստանում ռուսական ազդեցության գծում: Բնականաբար պետք է լինեն հարցադրումներ եւ պատասխանատուներ՝ ո՞վ էր ասում, որ հայերը լիովին գրպանում են:

          Եվ այժմ «ռուսական կորեկի» հայաստանյան «դիլերները» անմնացորդ ջանքով ոչ թե Հայաստանում Ռուսաստանին, այլ հենց իրենց են փորձում փրկել՝ Ռուսաստանից, բայց ադեն ոչ թե Հայաստանի, այլ հենց Ռուսաստանի հաշվին: Ստեղծվել է իսկապես հետաքրքիր իրավիճակ, որն իհարկե անխուսափելի էր, եւ ժամանակին եղել են նախազգուշացումներ այդ կապակցությամբ, որ պաշտոնական Մոսկվայի ամենամեծ խնդիրը Հայաստանում դառնալու են հենց նրանք, ովքեր փորձում էին Հայաստանը վերածել լիակատար գրպանային միավորի: Դա արդեն տեղի է ունեցել:

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....n4F4wGCL.dpuf

          Comment


          • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

            Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ժամանակի հարց էր

            ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
            Մեկնաբանություն - 04 Մայիսի 2016


            Ադրբեջանը երբեւէ չի ծրագրել Հայաստանի դեմ ագրեսիա «մեն մենակ» ռեժիմով, հույսը դնելով ինչ որ դաշինքի հետ համագործակցության վրա, երբ մի շարք պետություններ շահագրգռվածություն հանդես կբերեն Հայաստանին շրջափակելու եւ լուրջ նյութական վնասներ հասցնելու կամ պարտության մատնելու հարցում: Այս գաղափարն առաջացել է անմիջապես այն բանից հետո, երբ սկսվեց ղարաբաղյան հակամարտությունը:

            Հատկանշական է, որ առաջին պետությունը, որին Ադրբեջանը դիտարկում էր որպես հնարավոր գործընկեր Հայաստանին պարտության եւ պահանջներից հրաժարվելու հարկադրելու հարցում, Ռուսաստանն էր:

            Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ հակահայկական ուղղությամբ գործընկերությունը կամ համագործակցությունը ճիշտ ճանապարհ էր պատկերանում, եւ դա 1988-1992 թթ. հանգեցրեց նկատելի հաջողության, երբ Ռուսաստանի զինված ուժերը երկու անգամ հանդես եկան Ադրբեջանի օգտին:

            Որքան էլ տարօրինակ է, Ադրբեջանում դա չեն մոռացել եւ որոշակի առումով շարունակում են հույս դնել Ռուսաստանի «ողջախոհ ընտրության» վրա, որը կարող է կապված լինել պատմական ու աշխարհքաղաքական հեռանկարի տեսլականի հետ:

            Ադրբեջանի քաղաքական շրջանակներում Հարավային Կովկասի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը դիտարկում են որպես ժամանակավոր եւ գտնում են, որ Ադրբեջանի ռազմական ու տնտեսական ուժեղացումը կհանգեցնի Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությանը, եւ Ռուսաստանը չի պաշտպանի Հայաստանի շահերը, վարելով քաղաքական անիմաստ կուրս:

            Ադրբեջանում հասկանում են, որ առանց ինչ որ դաշինքի հետ գործակցության անհնար է ռազմական պարտության մատնել Հայաստանին եւ փորձում են տարածաշրջանում ու Արեւելյան Եվրոպայում գտնել շահագրգիռ պետություններ, ինչը բարդ ու անլուծելի խնդիր է, բայց միայն՝ միջազգային ներկայիս քաղաքական պայմաններում:

            Պատմական այս փուլում տարածաշրջանում նկատվում է ակտիվ դինամիկա, սակայն աշխարհքաղաքական արմատական փոփոխությունները դանդաղ են ընթանում: Տարածաշրջանում սպառազինության մրցավազքին ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արմատական մասնակցության բացակայության արդյունքում հաջողվում է պահպանել ռազմական հավասարակշռությունը, ինչը դարձել է քաղաքական մշտական բաղադրիչ, թեեւ դիմակայության մակարդակը ավելի ու ավելի է աճում:

            Հարավային Կովկասն ակտիվորեն ներգրավվում է տարածաշրջանային գեոտնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքների կազմավորման գործընթացներին, ինչը դառնում է տեսանելի հեռանկարի վճռորոշ բնութագիրը: Հակասություններն ու դիմակայությունն այնքան մեծ են, որ չի հաջողվի կանգնեցնել դաշինքների (ընդ որում՝ բավական անսպասելի) կազմավորման գործընթացները:

            Փոքր եւ միջին պետություններն ամենաշատն են շահագրգռված այդ գործընթացում: Եթե նախկինում ԱՄՆ-ն փորձում էր թույլ չտալ դաշինքների ստեղծումը Մեծ Մերձավոր Արեւելքում, զգուշանալով անկառավարելիության ուժեղացումից, ներկայում նա դրական է դիտարկում Իսրայե-Թուրքիա «առանցքի» ստեղծումը տարբեր դեվիացիաներով, ներառյալ Վրաստանը, Ադրբեջանը, Հորդանանը:

            Կասկած չկա, որ ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում կպահպանվի: Կենտրոնական Ասիայում ռազմավարական ցատկի Թուրքիայի փորձը կրկին անհաջողության կմատնվի, ինչը կհանգեցնի ԱՄՆ քաղաքականության որոշ ուղղությունների վերանայման:

            2016 թ. Ադրբեջանը համոզվել է, որ կորցրել է միջազգային հեղինակությունը եւ աշխարհում ընկալվում է պետություն, որը հավասարեցված է տոտալիտար աֆրիկյան երկրներին, եւ նրա պահանջներն օրինական չեն համարվում: Ադրբեջանի մերձավոր կողմնակիցը՝ Թուրքիան, դադարել է լինել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր եւ նրա դրությունը չի ենթադրում աջակցություն Ադրբեջանին, արմատական իմաստով:

            Ադրբեջանի թիկունքում մնում է Ռուսաստանը, որը Ադրբեջանի հետ իր հարաբերություններով հասկացնել է տվել, որ Հայաստանը գործընկեր չէ եւ առավել եւս՝ դաշնակից: Դա հաստատել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ձեռքերն ազատված են, եւ պատերազմը ժամանակի հարց էր:

            Սակայն կան նաեւ ավելի էական հանգամանքներ: Հասկանալի է դարձել, որ Ռուսաստանը վախենում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներկայությունից, հատկապես Ղարաբաղում: Դա պետք էր բացառել ԱՄՆ-ի մտադրություններից: Լավագույն միջոցը Հայաստանի ռազմական արագ պարտությունն էր եւ Ռուսաստանից նրա կախվածության ուժեղացումը:

            Պարտված Հայաստանը օգնություն կխնդրեր եւ որպես «այդպիսին» կստանար ռուս խաղաղապահներ Ղարաբաղում: Սակայն Հայաստանը չպարտվեց: Հայաստանը վճռական հաղթանակ չի տարել, սակայն տանուլ չի տվել պատերազմը: Ավելին, ադրբեջանցիների կորուստներն ավելի նշանակալի էին:

            Դա հանգեցրել է հայ հասարակության մեջ հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը եւ համապատասխան հարցադրումների, ի հեճուկս այն բանի, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գերադասել է անիմաստ խաղը, Ռուսաստանին դիտարկելով որպես իր «գործընկեր»:

            ԱՄՆ-ն դուրս չի եկել խաղից եւ շարունակում է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու ջանքերը:

            Վրաստանի հարցում, չնայած Ռուսաստանի ազդեցությանը, շարունակվում է նրա ներգրավումը ՆԱՏՕ-ին, բայց այս խաղում գլխավոր մրցանակը լինելու է Հայաստանը: Նրա համար մշակված է ՆԱՏՕ-ի նոր ծրագիր, եւ այս տարվա հուլիսի 8-9-ին Վարշավայում Դաշինքի վեհաժողովում այդ ծրագիրը թերեւս կընդունվի:

            Որոշումը Հայաստանի քաղաքական ղեկավարությանն է, որը լուրջ վիճակում է, եւ այդ ծրագիրը չընդունելը ոչ թե պարզապես կդառնա 2013-ի սեպտեմբերի 3-ի կրկնությունը, այլ Հայաստանը դուրս կմնա ինքնիշխան պետությունների թվից:

            Այդպիսին է Ռուսաստանը՝ բոլոր իմաստներով ծախու երկիր, էժանագին քաղաքական ղեկավարությամբ: Ռուսաստանը ներկայում սարսափելի անորոշության մեջ է, նա պարտվել է խաղը Հարավային Կովկասում, եւ նրան չի հաջողվի պահպանել իր դիրքերը տարածաշրջանում:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....DIrZNuEg.dpuf

            Comment


            • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

              Խուճապի մատնվելու պատճառ չեմ տեսնում. Լավրովը` ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին

              4 Մայիսի 2016,


              ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռիա Նովոստի-ի հետ զրույցում ասել է, որ խուճապի մատնվելու պատճառներ չի տեսնում` ՀՀ պատգամավորների կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու նախաձեռնության առնչությամբ, քանի որ Երեւանը, միեւնույն է, վստահեցրել է, որ Ղարաբաղի կարգավիճակը չի որոշվի միակողմանիորեն:

              «Ինչ վերաբերում է ԼՂՀ անկախությունը ճանաչելու թեմային. դա չէ՞ որ Հայաստանը չի քննարկում: Դա 2 պատգամավորի առաջարկ է: Եւ ՀՀ կառավարությունը, հանդարտեցնելով կրքերը, բացատրել է, որ այդ օրինագծի նախագծին դեռ պետք է եզրակացություն տան: Ես տագնապի ազդանշան չէի հնչեցնի եւ խուճապի չէի մատնվի»,- ասել է Լավրովը:

              Նա նաեւ հայտնել է, որ առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները նոր հանդիպումներ կնախաձեռնեն:

              «Իհարկե հիմա կարեւորը նոր զոհերից խուսափելն է եւ հրադադարի ցանկացած խախտում կանխելն ու դրա համար իրական քայլեր ձեռնարկելը»,- նշել է Լավրովը:

              Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան բարդ, բայց հնարավոր է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարների ` փաստաթղթային ձեւակերպումը:

              Comment


              • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                Արցախը երբեք Ռուսաստանից աջակցություն չի ստացել, ոչ 90-ականներին, ոչ հիմա. ԼՂՀ վարչապետ
                05.05.2016



                Արցախը երբեւէ աջակցություն չի ստացել Ռուսաստանից, ոչ էլ ակնկալում է: Ոչ 90-ականներին, ոչ այս օրերին, ոչ էլ ապագայում. Արցախին հիմնականում աջակցում են Հայաստանն ու Սփյուռքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը:

                Անդրադառնալով քառօրյա պատերազմում կրակի դադարեցման Մոսկվայի խնդրանքին վարչապետը նշել է, որ Մոսկվան այդ դեպքում միջնորդ էր, ոչ թե աջակից:

                «Ի՞նչն է դրդապատճառը Ադրբեջանի համար, որ մարտական գործողությունների է գնացել, կարելի է ենթադրել եւ արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական վիճակներից: Կան ենթադրություններ օֆշորային սկանդալի հետ կապված՝ շեղելու բնակչության ուշադրությունը, կարող ենք նաեւ նշել, որ պատերազմը թույլ է տալիս բավականին մեծ ֆինանսական միջոցներ դուրս գրելու եւ հետագայում եւս այդ ուղղությամբ աշխատելու, սա եւս չեմ ժխտում, որ եւս հավանական է: Ընդհանուր տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները եւս չենք բացառում»,- ասել է Հարությունյանը՝ պատասխանելով Ռուսաստան-Թուրքիա քաղաքական առճակատման պատճառով պատերազմի վերսկսման մասին հարցին:

                Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից հակառակորդ Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին Հարությունյանը պատասխանել է, որ ցավում է գործարքի համար, սակայն չի համարում, որ նման բաները բացառելը, քննադատելը ճիշտ չէ:

                «Ցավում եմ, որ նման գործարք է կատարվել, բայց քննադատել, կամ բացառել նման երեւույթները, չեմ համարում, որ ճիշտ է, հասկանում եմ, որ այսօր ցանկացած երկիր առաջնորդվում է իր ազգային եւ ռազմական շահերով: Դրա համար ցանկացած պետության գլխավոր խնդիրն անվտանգությունն է եւ հարկատուները վճարում են պետությանը առաջին հերթին անվտանգության ապահովման համար, այդ թվում՝ արտաքին: Ընդամենը պետք է ճիշտ ընտրել ռազմավարությունը, գնահատել արտաքին անվտանգության մարտահրավերները եւ պատասխան միջոցառումներ իրականացնել: Այս քառօրյա պատերազմում մեր պաշտպանության բանակը կարողացավ պատվով կատարել իր առջեւ դրված խնդիրը նաեւ այն բանի համար, որ միշտ եղել է իշխանությւոնների ուշադրության կենտրոնում: Ամենայն պատասխանատվությամբ հայատարարում եմ, որ այսօր պատրաստ ենք դիմակայել ցանակցած սադրանքի, նաեւ լայնածավալ մարտական գործողությունների»,-ասել է նա:

                Comment


                • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                  Վոլինկին․ «Ցույց տվեք ինձ փաստաթղթեր»
                  «Կրկին վաճառել՝ չի նշանակում, որ վաճառում է», - փոխվարչապետ Ռոգոզինի խոսքերը փորձեց մեկնաբանել Ռուսաստանի դեսպանը:
                  «Կրկին վաճառել՝ չի նշանակում, որ վաճառում է», - փոխվարչապետ Ռոգոզինի խոսքերը փորձեց մեկնաբանել Ռուսաստանի դեսպանը:


                  Ռուզաննա Ստեփանյան
                  Հրապարակված է՝ 09.05.2016

                  «Ցույց տվեք ինձ փաստաթղթեր, ցույց տվեք տվյալներ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին» ,- այսօր Երևանի Հաղթանակ զբոսայգում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Այդպես նա պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչու է Ռուսաստանը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին, որը ռազմական գործողություններ է իրականացնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

                  Լրագրողների դիտարկմանը, որ անձամբ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն է հայտարարել, թե Ռուսաստանը շարունակում է զենքի վաճառքը Ադրբեջանին, դեսպան Վոլինկինն արձագանքեց․ - «Մի րոպե սպասեք, կրկին վաճառել՝ չի նշանակում, որ վաճառում է, հասկանո՞ւմ եք»:

                  Ի պատասխան հարցի էլ՝ «ուզում եք ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք չի՞ վաճառում», Ռուսաստանի դեսպանը եզրափակեց․ - «Ռուսաստանը Հայաստանին նույնպես զենք է վաճառում»:

                  Comment


                  • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                    Արցախը՝ ռուսական ռազմական շանտաժի թիրախում
                    Արմեն Առաքելյան

                    13:01, 11 մայիսի, 2016

                    Հայաստանում ՌԴ դեսպանությունը չհերքեց հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ դեսպանատան երկրորդ քարտուղարը մայիսի 9-ին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ոչ մի ռուսական զենք Արցախ գնալ չի կարող։ Չի կարելի բացառել, որ դեսպանատունը չի շտապում արձագանքել այս տեղեկատվությանը, քանի որ պարզապես թքած ունի հայաստանյան հանրային կարծիքի և այն ընկալումների վրա, որոնք կարող է առաջացնել նման լուրջ ենթատեքստեր պարունակող և մեկնաբանելի տեղեկատվությունը։ Սակայն նույնքան հավանական է, որ այն համապատասխանում է իրականությանը, և դեսպանությունը մի կողմից հիմքեր չունի այն հերքելու, իսկ մյուս կողմից՝ պարզապես ցանկացել է ոչ պաշտոնապես, դեսպանության երկրորդական դեմքերի մակարդակով նման կերպ հայաստանյան հանրությանը որոշակի ուղերձներ հասցնել։

                    Թվում է, թե դեսպանությունը դրդում է Հայաստանին ճանաչել ԼՂՀ-ն՝ դա ներկայացնելով իբրև Հայաստանին զենք մատակարարելու և Ադրբեջանին սպառազինության առումով հակակշռելու, զսպելու նախապայման։ Իրականում, սակայն, այս հայտարարության ենթատեքստն այն է, որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում Հայաստանին զինտեխնիկա մատակարարել, քանի որ վստահ չէ, որ այն չի հայտնվելու Լեռնային Ղարաբաղում։

                    Բանն այն է, որ Մոսկվան ինքն է հստակ պահանջում Հայաստանից՝ չգնալ ԼՂՀ-ն ճանաչելու քայլին։ Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ԼՂՀ-ն ճանաչելու վերաբերյալ մի օրինագծի կապակցությամբ իր իսկ եզրակացությանը, որի իմաստն ընդամենը արտաքին գործոններով պայմանավորված ճանաչումը հնարավոր համարելն էր։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս առիթով հայտարարեց, թե հուսով է՝ կողմերը չեն անի քայլեր, որոնք կխաթարեն հակամարտության գոտում հաստատված «փխրուն խաղաղությունը»։ Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելացրեց, թե Երևանից իրեն հստակ ասվել է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է լուծվի համապարփակ կարգավորման շրջանակում, այլ ոչ թե միակողմանիորեն։ Լավրովը բաց տեքստով փաստորեն, ասաց, որ Երևանը Մոսկվային տվել է ԼՂՀ-ն երբևիցե միակողմանիորեն չճանաչելու խոստում։

                    Էականն այն չէ՝ Երևանն իսկապե՞ս Լավրովին տվել է նման երաշխիքներ, թե՞ նման հայտարարությամբ ՌԴ արտգործնախարարը պարզապես ճնշում է գործադրում Երևանի վրա՝ այդ քայլին չգնալու և Մոսկվային ծանրագույն դիվանագիտական ընտրության առջև չկանգնեցնելու համար։ Էականն այն է, որ մի կողմից՝ Հայաստանի առջև հստակ դրվում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ միայն ճանաչելու դեպքում Ռուսաստանից ստացված կամ գնված զենքն ու զինտեխնիկան Արցախին տրամադրելու պահանջը։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը յուրօրինակ ձևով բացատրում է, որ Հայաստանը սպառազինություն չի ստանում, որպեսզի այն չկիրառի ղարաբաղյան պատերազմում և չի ստանալու, քանի դեռ կա դրա «վտանգը»։

                    Մոսկվայի իրական մտավախությունը, պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը ԼՂՀ-ն ճանաչելուց հետո Ստեփանակերտի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու և Արցախի ու արցախցիների անվտանգությունն ապահովելու նպատակով անմիջականորեն Ադրբեջանի հետ ռազմական բախման մեջ մտնելու Երևանի հնչեցրած նախզգուշացումն է։ Մոսկվայում հասկանում են, որ դրա կենսագործման դեպքում Հայաստանը, ելնելով ռազմական համագործակցության պայմանագրերից, գուցե պահանջի Մոսկվայից օգնություն ցուցաբերել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններում, ինչը հղի է Թուրքիայի հետ նոր մակարդակի ռազմական առճակատման մեջ մտնելու հեռանկարով։ Եվ ահա որպեսզի Հայաստանը չգնա այդ քայլին, մի կողմից նրա առջև հստակ դնում է ԼՂՀ-ն չճանաչելու, իսկ մյուս կողմից՝ այդ զինտեխնիկան Արցախ չփոխանցելու պահանջը։

                    Երկրորդը Ադրբեջանի հետ ունեցած որոշակի հնարավոր պայմանավորվածություններն են, որոնք նաև հասկանալի են դարձնում, թե ինչու ռուսական կողմը չի շտապում Հայաստանին մատակարարել այն զինամթերքն ու զինտեխնիկան, որը վերջինս գնել է 200 մլն դոլարի վարկով, և որի պայմանագիրը ՀՀ ԱԺ-ն վավերացրել էր գրեթե մեկ տարի առաջ։

                    Այս տարվա մարտին, այսինքն՝ ապրիլյան քառօրյա թեժ ռազմական գործողություններից բառացիորեն օրեր առաջ, երբ ռուսական կողմը տարօրինակ կերպով պաշտոնապես հրապարակեց այդ պայմանագրով Հայաստանի գնած զինտեխնիկայի՝ գաղտնի համարվող ամբողջական ցանկը, Ադրբեջանը պաշտոնապես բողոքի նոտա հղեց Ռուսաստանին՝ պահանջելով տալ հստակ երաշխիքներ, որ այդ զենքը չի հայտնվելու իր «օկուպացված տարածքում», այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում։ Դրան ի պատասխան՝ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ընդամենը հայտարարեց, որ իրենք պահում են կողմերի միջև ուժային բալանսը, և որ Ռուսաստանը երբեք չի անի քայլեր, որոնք, ուշադրություն դարձնենք՝ կվնասեն Ադրբեջանի հետ իրենց հարաբերություններին։ Դրանից գրեթե անմիջապես հետո անակնկալ կերպով Բաքու մեկնեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, իբր, Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ քննարկելու այդ երկիր մատակարարված զինտեխնիկայի դիմաց կուտակված պարտքերի վերադարձման հարցը։

                    Ապրիլի 7-ին Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, խնդրեց միջնորդել, որպեսզի ռուսական ռազմաարդյունաբերական համապատասխան ձեռնարկություններն արագացնեն վարկային պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի մատակարարումները։ Դա հասկանալի դարձրեց, որ ռուսական կողմը չի ուզում կատարել պայմանագրային իր պարտավորությունները զինտեխնիկայի մատակարարման հետ կապված, և որ Ռոգոզինը ոչ թե պարտքերի վերադարձման համար էր Բաքու մեկնել, այլ արդեն իսկ Արցախի վրա հարձակում պլանավորող Ալիևին հանգստացնելու, որ այդ պայմանագրով նախատեսված զինտեխնիկայի որևէ խմբաքանակ դեռևս Հայաստան չի ուղարկվել, հետևաբար դրանք չեն կարող լինել Արցախում։ Այսպիսով, Ռուսաստանը Բաքվին տվեց նրա ցանկալի երաշխիքներն առ այն, որ հայկական կողմը չունի այն համարժեք զինտեխնիկան, որոնցով կարող է պատասխանել ադրբեջանական ԶՈւ-ին՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Այսինքն՝ հիմք ընդունեց ոչ թե Հայաստանի հետ իր «ստրատեգիական դաշնակցային» հարաբերությունները, այլ Ադրբեջանի հղած բողոքի նոտայով ներկայացված պահանջները։

                    Եվ ահա Հայաստանում ՌԴ դեսպանատունը Բաքվին երկրորդ անգամ է հավաստիացնում, որ ոչ միայն այդ զինտեխնիկան Արցախում չէ, այլև գուցե Հայաստան չի մատակարարվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը չի հրաժարվել Արցախի պաշտպանության համար Ադրբեջանի հետ ուղղակի պատերազմի մեջ մտնելու իր սպառնալիքներից։ Սա ուղղակիորեն նշանակում է, որ Մոսկվայի իրական պահանջը Երևանից այն է, որ վերջինս չմիջամտի ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողություններին՝ գոնե մինչև այն պահը, երբ Մոսկվան ինքը հարկ կհամարի դա թույլատրել Երևանին։ Սա այլ կերպ կոչվում է ռազմական շանտաժ։

                    Բայց Մոսկվայում չեն հաշվարկել, որ դա անիմաստ շանտաժ է, որովհետև թե Հայաստանում և թե ԼՂՀ-ում սա ընկալվում է ոչ թե զուտ որպես ղարաբաղյան հարց, այլ գոյապայքար՝ բառի բուն իմաստով։ Հետևաբար որքան ինտենսիվորեն է կիրառում այդ շանտաժը, այնքան արագացնում է Հայաստանը բոլոր իմաստներով կորցնելու գործընթացը։

                    Comment


                    • Re: Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

                      Ահա թե ինչու Ռուսաստանը զենք չի տալիս Հայաստանին

                      ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                      Քաղաքականություն - 12 Մայիսի 2016,


                      Այս օրերին լրագրողները ռազմա-քաղաքական պատասխանատուներին հարցնում են Հայաստանին պայմանագրով նախատեսված ռուսական զենքի մատակարարումների մասին ու ստանում նույն ստանդարտ պատասխանը՝ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, հայկական կողմն ամեն ինչ անում է զենքի մատակարարումներն արագացնելու համար:

                      Երեւան ժամանած Մեդվեդեւին Հովիկ Աբրահամյանը հորդորել էր արագացնել պայմանագրի ստորագրումը եւ զենքի մատակարարումները: Պայմանագիրը ստորագրվել է, բայց հայտնի չէ՝ արդյոք «արագացվել» են զենքի մատակարարումները: Պաշտոնյաների պատասխանից դժվար է հասկանալ. բանն այն է, որ նրանք չեն կարող միանշանակ պատասխան տալ խնդրի թե դրական, թե բացասական ընթացքի վերաբերյալ: Դա հասկանալի է, մյուս կողմից, սակայն, ռուսական կողմը ապրիլյան պատերազմի նախօրեին հրապարակել էր Հայաստանին մատակարարվելիք հավանական զենքի ցանկը: Եվ հենց այստեղ էլ թերեւս թաքնված է գաղտնիքը:

                      Ռուսաստանը չի մատակարարել այդ զենքը, կամ համենայնդեպս դրա մի զգալի մասը: Ցանկի հրապարակումն Ադրբեջանի հետ քաղաքական առեւտրի գնալու նպատակ ուներ՝ կապված թե ռազմա-քաղաքական, թե էներգետիկ խնդիրների հետ: Այդ առեւտուրը տեղի է ունեցել, դատելով թե պատերազմական իրողություններից, երբ Ռուսաստանն Ադրբեջանին է նվիրել հայկական թեկուզ «մի քանի քառակուսի մետր» տարածքները, թե գազային համաձայնություններից, որի մասին հայտարարվեց երեկ:

                      Բացի այդ, կան տեղեկություններ, որ Ռուսաստանը նաեւ մեծ գումարներ է ստացել Ադրբեջանից՝ Հայաստանին այդ զենքը չմատակարարելու համար:

                      Ընդ որում, խնդիրն այստեղ բազմաշերտ է: Բացի այս հանգամանքներից, Ռուսաստանը գիտե, որ ադրբեջանական բանակն ընդունակ չէ լուծել քիչ թե շատ նշանակալի խնդիրներ, եւ նրա հետ համատեղ ծրագրերն իրականացնելու համար միակ հնարավորությունը Հայաստանի տնտեսական, ռազմա-քաղաքական մեկուսացումն ու թուլացումն է: Ադրբեջանին զինելուն զուգահեռ, Ռուսաստանը վերջին տարիներին հետեւողականորեն թուլացրել է Հայաստանը, նաեւ խթանելով արտագաղթի մեծ ծավալները:

                      Սակայն, նույնիսկ այս պայմաններում ռուս-ադրբեջանական պլանը ապրիլի սկզբին ձախողվեց: Ռուսաստանը հայտնվեց կեղտի մեջ, բառի թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Իսկ եթե Հայաստանն ունենար համարձակ, վճռական ու ինքնիշխանության դիրքերից հանդես եկող իշխանություն ու քաղաքական համակարգ, Ռուսաստանն ու Ադրբեջանը վաղուց հայտնված կլինեին քաղաքականության աղբանոցում:

                      Ռուսաստանը չի կատարելու իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի առջեւ, քանի որ Ադրբեջանը դա թույլ չի տալիս: Այսինքն՝ զենքը չի մատակարարելու, կամ մատակարարելու է ոչ այն ծավալի ու որակի զենքեր: Այս պնդման լավագույն ապացույցը ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի հայտարարությունն էր այն մասին, որ քանի դեռ Հայաստանը Արցախը չի ճանաչել՝ զենք չեն տալու, քանի որ այդ զենքը հայտնվելու է Արցախում: Քանի որ ռուսները վստահ են, ինչպես Լավրովն է հայտարարել, որ Հայաստանի իշխանությունը չի ճանաչելու Արցախի անկախությունը, փաստորեն «պատասխանատվությունը» գցել են Հայաստանի վրա: Տիպիկ ռուսական մոտեցում:

                      Ռուսաստանը հիմա հայտնվել է ծուղակում եւ ստիպված է կատարել Ադրբեջանի բոլոր քմահաճույքները: Ռուսները մեկ լեզու են հասկանում՝ այն, ինչ ասացին Լավրովին Բաքվում՝ «սիկտիր», եւ այն, ինչ արեցին ադրբեջանցիները Ռուսաստանում՝ սպանելով մի ողջ ռուս ընտանիք: Իսկ ադրբեջանցիներն այդ լեզվին լավ են տիրապետում:

                      Հայաստանն ու հայկական բանակն, իհարկե, արդեն Ռուսաստանի ու ռուսական զենքի հույսին չեն, բարեբախտաբար, եւ դա ապացուցվեց ապրիլյան պատերազմում: Միեւնույն ժամանակ, դա եւս մեկ կռվան է հայկական կողմի համար, ինքնիշխանությունը վերականգնելու ճանապարհին:

                      Ռուսական զենքը «հայկական նախապայմանով» ստանալու մի ձեւ կա միայն, որը սակայն ՀՀ ռազմա-քաղաքական ղեկավարությունը չի անի: Թեեւ, ո՞վ գիտե:

                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....3XP32Whd.dpuf

                      Comment

                      Working...
                      X