Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Originally posted by Sukhoi22 View Post
    ՌԴ պետդումայի նախագահն առաջարկում է Հայաստանում ռուսերենը պետական լեզու դարձնել


    ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել է ռուսերեն լեզվին օրենսդրությամբ պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի ՀՀ ազգային վարորդական իրավունքի վկայականները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

    Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է, որ 2017 թ-ի հունիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է օտարերկրյա վարորդական իրավունք ունեցողներին աշխատել ՌԴ-ի տարածքում: Հայկական վարորդական իրավունքների ճանաչման հարցը ՌԴ-ում բարձրացրել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ինչին ի պատասխան՝ Վոլոդինն ասել է. «Ես կարող եմ մի բան ասել, ամրագրեք ռուսերենը որպես պաշտոնական լեզու և այդ ժամանակ օրենքի նորմը ավտոմատ կերպով կտարածվի նաեւ Հայաստանի Հանրապետության վրա»:

    Կայքը հավելում է, որ ի տարբերություն Հայատաստանի՝ ԵՏՄ անդամ Ղազախստանի վարորդանական իրավունքները ՌԴ-ում ճանաչվում են, քանի որ իրենց մոտ ռուսերենն ամրագրված է որպես պաշտոնական լեզու:

    Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա), որտեղ հանդիպումներ պետք է ունենար ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլի հետ:

    Armenia has no plans to provide the Russian language with an official status: Ashotyan

    Head of the RA NA Standing Committee on Foreign Relations Armen Ashotyan stated that there is no issue on the agenda of Yerevan on granting the Russian language an official status in the country, "Interfax" reports.
    "In our agenda there is not and is not supposed a question of giving the Russian language the status of an official, consolidating in the constitution," he said.
    According to him, the meeting with State Duma Speaker Vyacheslav Volodin was very open, "in the format of partner discussions."
    "We consider the Russian language as a language of universal significance, a key to the heritage of Russian civilization," Ashotyan said.

    Comment


    • Originally posted by Sukhoi22 View Post

      Armenia has no plans to provide the Russian language with an official status: Ashotyan

      Head of the RA NA Standing Committee on Foreign Relations Armen Ashotyan stated that there is no issue on the agenda of Yerevan on granting the Russian language an official status in the country, "Interfax" reports.
      "In our agenda there is not and is not supposed a question of giving the Russian language the status of an official, consolidating in the constitution," he said.
      According to him, the meeting with State Duma Speaker Vyacheslav Volodin was very open, "in the format of partner discussions."
      "We consider the Russian language as a language of universal significance, a key to the heritage of Russian civilization," Ashotyan said.

      http://voskanapat.info/?p=24351&l=ru
      Russian civilization and heritage??? Lmao. What a dog.

      Comment


      • Everyone else enjoying the Attack on Armenia from Russian media? TASS, Pravda, and Sputnik all slamming us really hard. Must be that "Russian civilization" and "brotherhood" a lot of Armenians love.

        Comment


        • Իրենց համար սարսափելի բան է դարձել հայ ժողովրդի հոգեբանական անկախացումը

          ​​​​​​
            • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
            • Հարցազրույց - 21 Հուլիսի 2017,


          Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:


          Պարոն Շիրինյան, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի լուծվի հայկական վարորդական իրավունքի վկայականների խնդիրը Ռուսաստանում։ Ինչպե՞ս եք գնահատում նման առաջարկը, երբ փորձ է արվում ինչ-որ բան պարտադրել Հայաստանին։


          Դա ռուսական քաղաքականության դրսևորումն է, այդտեղ որևէ նորություն կամ զարմանալի բան չկա։ Իրենք արդեն վաղուց գիտեն, որ եթե որևէ ժողովրդի լեզվի միջոցով չես կարողանում թափանցել տվյալ ժողովրդի ուղեղ, ուրեմն արդյունք չես ունենա, հատկապես, որ դու գրավիչ չես առանձնապես տվյալ ժողովրդի համար։ Երկրորդ՝ դա դեռևս հին ժամանակներից եկող բան է՝ հայ ժողովրդին ներկայանալով որպես ջերմ բարեկամ, մշակութային ինքնությունից զրկել, ինչը աղետալի է։ Այսօր ինձ թվում է դրանք իրենց քաղաքականության արդյունքում շատ են վախենում Հայաստանի քաղաքական կողմնորոշման փոփոխությունից, դրա համար այդ հարցերն առաջ են բերում։ Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, երբ ակնհայտ տեսան, որ կարող է և Հայաստանում հինգերորդ շարասյուն ունեն, կարող է այդ շարասյան վրա վստահ են, բայց նոր, երիտասարդ զանգվածը անմնացորդ նվիրվել է իր պետականության ու հայրենիքին։ Սա չափազանց կարևոր հոգեբանական ակտ է։ Նրանց համար սարսափելի բան է դարձել հայ ժողովրդի հոգեբանական անկախացումը։



          Ես նաև առաջարկ ունեմ, որ քանի որ հայոց լեզուն որպես հնագույն քաղաքակրթություն և մշակույթ ներկայացնող ժողովրդի լեզու, շատ ավելին է, քան ռուսերենը, կարելի է ընդունել որպես ԵՏՄ-ի պետական լեզու։ Նախ հայերենը բոլոր կարողություններն ունի ծավալվելու, դրսևորվելու համար, նաև կա կադրերի ահռելի զանգված՝ Մագադանից մինչև Աստրախան ու Սանկտ Պետերբուրգ, որը կարող է ուսուցչական կադրերով ապահովել։ Նաև որպես մի ժողովուրդ ու պետություն, որը ունի տարածվածություն, բայց գերիշխանական, կայսերական որևէ ակնկալիք չունի։ Այդ իմաստով, դա մեր առավելությունն է։ Դրա համար կարելի է առաջարկել հայոց լեզուն ընդունել ԵՏՄ տարածքի պետությունների համար որպես ընդհանուր մի լեզու։ Ի դեպ, 1970-ական թվականներին ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկում քննարկվել է հայոց լեզուն որպես միջազգային լեզուներից մեկը օգտագործելու հարցը, և ԽՍՀՄ-ն էր դրան դեմ դուրս եկել։



          Մշակութային, լեզվական ու կադրային որևէ խնդիր չկա, որպեսզի հայոց լեզուն դառնա ընդհանուր օգտագործման լեզու ԵՏՄ տարածքում։



          Իսկ Վոլոդինի առաջարկի վերաբերյալ պետք է ամբողջ ժողովուրդը զանգվածաբան բողոքի, իշխանությունը պետք է իմանա, որ նման ոտնձգությունից հետո ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու։ Ոչ մի այլ լեզու Հայաստանում չի կարող լինել պետական կամ պաշտոնական, բացի հայոց լեզվից։ Հայերենից հետո երկրորդ սանդղակը դատարկ է, երրորդը կարող է անգլերենը լինել, չորրորդը նոր ռուսերենը։ Աշխարհում գիտատեխնիկական, հասարակագիտական նորագույն միտքը ստեղծվում է անգլերենով։


          Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է դուրս գալ ԵՏՄ-ից։


          Ինձ թվում է՝ Ազգային ժողովը, եթե պետականաշինության բարձունքի վրա է գտնվում, պետք է մի հանձնաժողով ստեղծի և նորից մանրամասն քննի Ռուսաստանի հետ պայմանագրային փաթեթի բոլոր ծակուծուկերը՝ Հայաստանի պետական շահերը սպասարկելու նպատակով։ Ամբողջը պետք է քննվի, թե ինչ պայմանագրեր են, մենք դրանից օգուտ ունենք, թե չունենք։ Օրինակ՝ իմ կարծիքով, ռուսների այս քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանի ազգային տարածքը իրենց համար ունի բացառիկ արժեք, ինչը մենք չենք հասկանում։ Դրանից է, որ նրանք վախենում են կորցնել Հայաստանը ու ամեն անգամ մի նոր ճնշման ձև են որոնում։ Դրա համար բոլոր փաստաթղթերը պետք է վերանայել, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, այնտեղ են ակունքները։ Մենք մի բան պետք է ասենք, որ Հայաստանն ինքը եվրոպական մշակույթ և քաղաքակրթություն ունեցող պետություն ու ժողովուրդ է և չի կարող այդ պորտալարից կտրվել։ Հայաստանի և Եվրոպայի միջև այս կապը փոխադարձ է եղել միշտ, դարերով։ Իսկ ռուսները թող իրենց համար որոշեն, ուզում են թող ղազախների հետ միանան, ուզում է՝ ույղուրների։ Այս փուլը պետք է դիտվի որպես 4-րդ հանրապետության հիմնադրում, սա լավագույն առիթն է դրա համար։ Դա նշանակում է իրական անկախություն՝ իրական Հայաստանով, որը նորից պետական կառույցը վերականգնելու խնդիր ունի։


          Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին նոր զինատեսակներով զինելու քաղաքականությունը, իսկ Հայաստանում դրա դեմ կարծես կոշտ դիմադրություն չկա։ Շարմազանովն ասել է, որ այդ զենքը մեր դեմ չի կրակում, երբ կկրակի, այդ ժամանակ գնահատական կտանք։


          Ինչպե՞ս թե չի կրակել, ապրիլին այդ մարդիկ չե՞ն տեսել, թե ինչ զենքերով էին մեզ վրա կրակում։ Կարո՞ղ է ապրիլին լուսնի վրա էին կրակում։ Բայց այստեղ մի հարց էլ կա, մենք պետք է Իրանին ոտքի հանենք։ Ես օրինակ, ենթադրում եմ, որ այն զինվածության չափը, որ Ադրբեջանն իրականացնում է զինվելու իմաստով, Հայաստանի համար բավարար է ու մի քիչ էլ շատ է։ Ըստ երևույթին՝ Ադրբեջանը զինվում է նաև Իրանի դեմ։ Դա շատ կարևոր է Իրանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների համար, երկրորդ, դրա մեջ այլ խնդիրներ են առաջանում։ Տեսեք, Ռուսաստանն Ադրբեջանին զինում է, այստեղ համատեղ զորախումբ է ստեղծում, որ ինքն իր դեմ կռվի։ Սա կարծես ֆոկուս է, չէ՞։



          Դրա համար, կարծում եմ, որ եթե մենք ունենանք անկախ Ազգային ժողով, պետք է Արցախի հետ դաշնային պետության ստեղծման գործընթաց սկսել։ Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր լիազորությունները, ինքնիշխանությունը որպես նոր պետականություն, կտարածվի նաև Արցախի վրա։ Այս պայմաններում Ռուսաստանը օրենսդրորեն մեր դեմ ոչինչ չի կարող ասել, որովհետև մենք նախադեպ ունենք։ Երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին, իրենց ասելով մայր հայրենիք վերադարձավ, մենք ոչ մի առարկություն չարեցինք, և Ռուսաստանն ընդունեցինք Ղրիմի հետ միասին։ Հիմա ես առաջակում եմ այդ համատեղ հայկական դաշնային պետության ստեղծումը, և Ղրիմի նախադեպով Ռուսաստանը ոչինչ չունի ասելու, հետևաբար իր դաշնակցային պարտավորությունները պարտավոր է կատարել նոր Հայաստանի հանդեպ։ Մենք մեր շահերը պետք է պաշտպանենք։



          Այստեղ մնում է միայն Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մի հարցը՝ մենք Ռուսաստանին դե՞մ ենք, թե կողմ։ Մենք Ռուսաստանից պահանջում ենք մեր շահերը չոտնահարել և ուզում ենք իրական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ձևավորում։ Եթե Ռուսաստանը չի ուզի, արդեն ինքը գիտի, մենք էլ կմտածենք, թե ինչ անենք։ Իմ ասածները բոլորը միջազգային օրենսդրության սահմաններում է։ Եթե Ռուսաստանը դա չի ուզի, թող ինքը կողմնորոշվի, թող վերադառնա տուն։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի տարածքի գնահատականը և մեր ժողովրդի արժեքը համաշխարհային իմաստով նրա աչքին շատ է մեծանում։



          Իսկ վարորդական իրավունքների հարցով էլ ասեմ հետևյալը. վերադարձեք տուն, շատ էլ լավ են անում, վերադարձեք հայրենիք և մեզ հետ միասին պայքարեք արժանապատիվ պետություն ստեղծելու համար և ապրեք հանգիստ։



          Այս առումով Հայաստանը պետք է քննի նաև ռուսական վարորդական իրավունքները Հայաստանի տարածքում անցնելու հարցը, կրթական համակարգի վիճակը և նաև Ռուսաստանից թոշակ ստանալու խնդիրը, ում ինչ է տալիս և ինչի է տալիս

          Comment


          • Հայաստանը միայն այդպես կկասեցնի ռուս-ադրբեջանական գործարքը

              • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
              • Մեկնաբանություն - 22 Հուլիսի 2017

            Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման մասին հարցին հայտարարել է, որ դա հայ-ռուսական կնճռոտ հարցերից մեկն է, որտեղ Ռուսաստանի բերած փաստարկները համոզիչ չեն:



            «Իրականում պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն», Աշոտյանին մեջբերում է tert.am-ը:



            Անկասկած համարձակ հայտարարություն է, եւ ուշագրավ է, որ այն հնչում է նախօրեին Ազգային Ժողովում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո, որ ունեցել էր Արմեն Աշոտյանն ու որի ընթացքում դեսպանը հույս էր հայտնել, որ հանձնաժողովի նրա հմուտ ղեկավարությամբ կունենան արդյունավետ գործակցություն:



            Այդուհանդերձ, Աշոտյանի հայտարարությունը համարձակ, բայց կիսատ է: Կիսատ է այն պատճառով, որ նա խոսում է հարցը հանրությունից հեռու պահելու մասին: «Իհարկե, հանրությունը պետք է տեղեկացված լինի, սակայն ակնկալել, որ այնտեղ լուծում կգտնվի, կամ նման խնդիրների քննարկումը վերածել ռեալիթի շոուի, ապա ես այդ տեսակետին չեմ», ասում է նա:



            Քաղաքականության մեջ, օրակարգային կարեւորագույն հարցերում հանրությունը «ռեալիթի շոուի» մասնակից չէ, այլ հենց քաղաքականության կարեւորագույն ռեսուրս, որովհետեւ հանրային կարծիքը այդ հարցերում հանդիսանում է խնդիրների լուծման կարեւոր միջոց, խթան:



            Առավել եւս Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցում:



            Հիշարժան է մի դրվագ 2004-05 թվականներից, երբ Հայաստանում բավականին բուռն արձագանք առաջացրեց ՌԴ Պետդումայի նախագահ Գրիզլովի հայտարարությունը այն մասին, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է:



            Հայաստանում այն ժամանակ առավել եւս «վարժված» չէին այդօրինակ հայտարարությունների եւ պահվածքի, այն ժամանակ դեռ սկիզբն էր միայն:



            Բայց, այդ իրադրության մեջ հետաքրքիր արձագանք տվեց իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի շուրթերով, որը ի պատասխան ճեպազրույցի ընթացքում հարցի, թե արդյո՞ք իշխանությանը չի մտահոգում հասարակության մեջ առաջացած բուռն դժգոհությունը, նա հայտարարեց, թե իր կարծիքով առաջին հերթին Ռուսաստանին պետք է հետաքրքրի, թե ինչ է մտածում Հայաստանի հասարակությունն իր մասին:



            Հայաստանի իշխանությունը՝ իր ներկայիս բնույթով, որակով, իր ոչ վաղ անցյալի բեռով, Ռուսաստանի վտանգավոր եւ անցանկալի քայլերի, եւ առավել եւս Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, պետական արժանապատվությանը սպառնացող միտումների դեմ կարող է ունենալ մեկ կենսունակ եւ արդյունավետ ռեսուրս՝ հասարակությունը, հանրային կարծիքը:



            Ռուսաստանին Հայաստանի շահն ու արժանապատվությունը ոտնահարող գործողություններից կարող է հետ կանգնեցնել միայն դա, միայն այդ կարծիքը կարող է Հայաստանի իշխանությանը տալ Ռուսաստանի իշխանության հետ քիչ թե շատ համարձակ խոսելու հնարավորություն, որովհետեւ համարձակության այլ պաշար այդ իշխանությունը չունի ելնելով իր բնույթից ու որակներից, ելնելով իր ձեւավորման եւ կենսագործունեության մեխանիզմների այն տրամաբանությունից, որտեղ սահմանադրականությունն ունի առավելապես ցուցանակային բնույթ:



            Հետեւաբար, Ադրբեջանին ռուսական մահաբեր սպառազինության վաճառքի, եւ ընդհանրապես Հայաստանի շահի եւ անվտանգության դեմ կատարվաող հակադաշնակցային որեւէ քայլի հակազդման համար անհրաժեշտ է դրա հնարավորինս հանրայնացում, հանրային ճնշող կարծիքի ձեւավորում:





            Իսկ ընդհանրապես Հայաստանի հանդեպ Ռուսաստանի մեծապետական քաղաքականությունը միջպետականի տրանսֆորմացնելու համար անհրաժեշտ է հանրային մտածողության փոփոխություն, արժեհամակարգային եւ աշխարհայացքային փոփոխություն, որպեսզի այլեւս չլինի ամեն առանձին առիթով հանրային կարծիք ձեւավորելու եւ դրա շնորհիվ Հայաստանը պաշտպանելու կարիք: Որպեսզի հանրությունն արդեն մտածողության եւ պատկերացումների հիմքից ինքնին լինի այնպիսին, որ Հայաստանի հետ որեւէ գործ ունեցող կամ Հայաստանին վերաբերող որեւէ հարցի առնչվող որեւէ տերություն հենց սկզբից հաշվի նստի Հայաստանի հանրային մտածողության եւ արժեհամակարգի հետ:

            Comment


            • Ապրիլին դա չպետք է լիներ, բայց եղավ. Սերժ Սարգսյանն անգամ հարցրեց

                • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                • Մեկնաբանություն - 22 Հուլիսի 2017,

              «Մեկ ռեպլիկ Վրաստանի տուրիստների պահով: Կարծում եմ` վրացի մեր հարևանները կնախընտրեին մի քանի անգամ քիչ տուրիստ ունենային, բայց տարածքային կորուստ չկրեին», Lragir.am-ի հետ հարցազրույցում ասում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ակնարկելով Վրաստանի Եվրաասոցացման, Ռուսաստանի ազդեցության գոտուց դուրս գալու գինը:



              Հայաստանում տարիներ շարունակ հետեւողականորեն ներդրվում է միտքը, թե տարածքային կորուստը այն ծանր գինն է, որ պետությունը վճարում է Ռուսաստանի ազդեցության գոտուց, Ռուսաստանի թելադրանքից դուրս գալու եւ արագ զարգացող աշխարհի արդիական համակարգին ինտեգրվելու համար:



              Վրաստանի դեպքում, օրինակ, բերվում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը, մատնացույց անելով, որ Հայաստանի պարագայում էլ նույնը կլիներ Արցախի հետ:



              Այդ պնդումները չեն մանրամասնվում, չեն ենթարկվում փոքր ինչ հանգամանալի դիտարկման: Արդյո՞ք այն պատճառով, որ այդ դեպքում կարող է պարզվել, որ իրականությունը մեղմ ասած մի փոքր այլ է, իսկ բերվող փաստարկը՝ ավելի շատ պարունակում է հանրային կարծիքի մանիպուլյացիայի ռիսկ, քան իրավիճակի ռացիոնալ գնահատում:



              Օրինակ, ի՞նչ էր անելու Ռուսաստանը Հայաստանի հետ Վրաստանի օրինակով: Գրավելու՞ էր Արցախը, ինչպես Հարավային Օսիան ու Աբխազիան է գրավել: Ինչպե՞ս էր գրավելու: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում հասկանալի է՝ կա ընդհանուր սահման, որն էլ Մոսկվան անցել է ու վերցրել այդ տարածքները: Ընդ որում, այստեղ հարկ է արձանագրել կարեւոր պարագաներից մեկը՝ դա տեղի է ունեցել ԽՍՀՄ փլուզումից հետո եւ երբ տասնամյակ անց Վրաստանը դուրս էր գալիս ՌԴ ազդեցությունից, այդ տարածքները արդեն տասնամյակ է, ինչ կորսված էին:



              Վերադառնանք Արցախ եւ փորձենք հարցերով գնալ առաջ: Ինչպե՞ս էր Ռուսաստանը գրավելու Արցախը Վրաստանի տարածքների օրինակով: Հավանաբար կհնչի պատասխան, թե Ադրբեջանի միջոցով:



              Ստացվում է, որ Մոսկվան Հայաստանին պատժելու համար օգնելու էր, որ Ադրբեջանը գրավի Արցախը: Եվ ի՞նչ էր շահելու Մոսկվան այն բանից, որ Ադրբեջանը ենթադրենք վերցնելու էր Արցախը կամ մեծ մասը: Ադրբեջանը դրանով դառնալու էր ավելի ինքնուրույն, ավելի ուժեղ, եւ եթե այժմ ինչ-ինչ հարցերում փորձում է ունենալ Ռուսաստանի բարյացկամությունը, դրանից հետո ընդհանրապես թքած էր ունենալու Ռուսաստանի վրա:



              Չգիտե՞ դա Ռուսաստանը: Իհարկե գիտե, եւ Կրեմլում ամենեւին հիմարներ չեն եւ հասկանում են, որ Արցախը Հայաստանից վերցնելով եւ տալով Ադրբեջանին իրենց են պատժելու, ոչ թե միայն Հայաստանին: Ռուսաստանը անկասկած կցանկանա վերցնել Արցախը՝ բայց միայն իրեն: Իսկ դրա համար պետք է, որ լինի պատերազմ, որտեղ չի հաղթի թե Հայաստանը, թե Ադրբեջանը, եւ երկուսն էլ կմաշվեն այնպես ու այնքան, որ կհամաձայնեն Մոսկվայի խաղաղապահ դերին, Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը:



              Իսկ Ռուսաստանի այդ ռազմավարական մտադրությունը «անկախ» է Հայաստանի եվրաասոցացումից, եւ դա ցույց տվեց ապրիլի պատերազմը: Որովհետեւ այդ խնդիրը Ռուսաստանի համար կովկասյան քաղաքականության առանցքային խնդիրն է: Իհարկե բարեբախտաբար ինչ-ինչ հանգամանքներից ելնելով Ռուսաստանի իշխանությունը ժամանակի ընթացքում մի շարք առումներով կաշկանդված է դառնում այդ խնդիրը հետապնդելու հարցում, բայց այդ հանգամանքների շարքում չկա Հայաստանի ԵՏՄ անդամությունը: Հակառակ դեպքում, ապրիլյան պատերազմը չպետք է լիներ, բայց եղավ, ու եղավ Հայաստանի տարածքային ոչ մեծ, բայց կորուստ, թեեւ կարծես թե հավաստիացնում էին, որ դարձել ենք ավելի անվտանգ: Ընդ որում, բավական թափանցիկ տողատակով այդ հարցը նույնիսկ Սերժ Սարգսյանն էր ապրիլի 22-ին տալիս Լավրովին՝ ինչու՞ այդպես եղավ, ասացեք խնդրեմ:



              Այդպիսով, Հայաստանը փաստացի տարածքային կորուստ է ունեցել ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Ավելի շա՞տ էր ունենալու, եթե չանդամակցեր: Այդ հարցի պատասխանը թերեւս այլ տեղ է, քանի որ շատի եւ քչի հարցը որոշվեց բացառապես Հայաստանի զինված ուժերի գործողությամբ, ոչ թե անդամակցել-չանդամակցելով: Ավելի շատ տարածքային կորուստ չի եղել բացառապես Հայաստանի զինված ուժերի շնորհիվ, որոնք կարողացան արագորեն ուշքի գալ մի քանի տարի շարունակ խախտված ռազմա-քաղաքական անհավասարակշռության իրավիճակում եւ վերականգնել այն հերոսական ջանքի եւ կյանքի գնով: Հետեւաբար, հարցադրման ուղղությունը սխալ է՝ ոչ թե ավելի շատ, այլ ավելի քիչ կորստի ուղղությամբ պետք է լինի հարցադրման սլաքը. Հայաստանն ավելի քիչ կորուստ էր ունենալու կամ չէր ունենալու ապրիլյան կորուստը, եթե 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կատարված սխալով լրջորեն չխախտեր ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ավելի շուտ՝ չխախտեր դրա նաեւ քաղաքական բաղադրիչը, քանի որ ռազմականը Ռուսաստանն ու Ադրբեջանը խախտում էին ռազմա-տեխնիկական ինտենսիվ «բիզնեսով»:



              Հայաստանը ստիպված էր զինված ուժերի մեծ ու ծանր ջանքի գնով վերականգնել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, որովհետեւ մինչ այդ բաց էր թողել դիվանագիտության եւ քաղաքականության միջոցով այն վերականգնելու հնարավորությունը, տապալելով Եվրամիության հետ խորքային համաձայնագրի գործընթացը, բացառապես ներքին քաղաքական կոնյուկտուրայից բխող շահերի թելադրանքով:

              Comment


              • ^^^ I could not get through all of it so my apologies (not that good with reading Armenian). But I think that this is a solid reason for why Armenia needs to strengthen internally. Georgia itself was a weak country to start with, the idea that they could challenge Russia like that was a joke. But Armenia too hasnt been busy with nation building. Its all too easy to be at the whim of major powers when you haven't been strengthening your base.

                Comment


                • Ռուսաստանը խորացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, բայց Հայաստանին շարունակում է պահել աքցանի մեջ. Գ. Մելիքյան

                  23.07.17



                  Ռուսաստանը, որքան էլ խորացնում է հարաբերությունները Ադրբեջանի հետ, միևնույն է՝ Հայաստանին շարունակելու է պահել աքցանի մեջ՝ իր շահերը այս տարածաշրջանում առաջ տանելու համար: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:



                  Ըստ նրա՝ նախագահների հանդիպման հիմնական քննարկման թեման եղել է Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով, նաև ներդրումային ֆոնի բարելավումը երկու երկրների միջև: Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում ռազմաարդյունաբերությունը, տրանսպորտը, էներգետիկան, առևտուրը և այլն:



                  «Հայաստանի հետ, փաստացի, Ռուսաստանն ավելի շատ շեշտը դնում է քաղաքական, ռազմական համագործակցության վրա, մնացած բոլոր ոլորտներն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ավելի սահմանափակ են, ի տարբերություն Ադրբեջանի, որն ուղիղ սահման ունի Ռուսաստանի հետ՝ և՛ ծովային, և՛ ցամաքային, և, բնականաբար, օգտվում է աշխարհաքաղաքական դիրքից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չափազանց շատ խորացնելու համար:»,- ասաց Մելիքյանը:



                  Որպես ՌԴ-Ադրբեջան համագործակցության խորացման ապացույց նա նաև ընդգծեց այն փաստը, որ Ռուսաստանը ներդրումային առումով լրջորեն ներգրավված է Ադրբեջանում: Նույնը կարելի է ասել նաև Ադրբեջանի կողմից Ռուսաստանում արվող ներդրումների մասին:



                  Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության խորացումը, Մելիքյանի խոսքով, Հայաստանի վրա ուղղակի անդրադարձ չի ունենա, բայց ազդեցությունը կարող է լինել այն, որ ՀՀ-ի ռազմավարական նշանակությունն ինչ-որ չափով նվազի, և որոշ հարցերում Ռուսաստանի համար Ադրբեջանը Հայաստանին փոխարինող լինի:



                  «Ոմանք կարող են սա դրական համարել այն իմաստով, որ ՌԴ-ից Հայաստանի կախվածությունը կնվազի, բայց կարծում եմ՝ անկախ այն բանից, թե Ռուսաստանը որքան է խորացնում հարաբերությունները Ադրբեջանի հետ, որ հարցերում է Ադրբեջանը որպես ՀՀ-ին փոխարինող համարում, միևնույն է Հայաստանին շարունակելու է պահել աքցանի մեջ՝ իր շահերը այս տարածաշրջանում առաջ տանելու համար»,- նշեց նա:



                  Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին Սոչիում կայացել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող հարցեր:



                  Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ Պուտին-Ալիև հանդիպմանը Ղարաբաղյան խնդիրը քննարկվել է որպես հարակից հարց, որպես խնդիր, որը մտահոգում է կողմերին, բայց հանդիպման առանցքային հարցը դա չի եղել:



                  «Ռուսաստան–Ադրբեջան հարաբերություններն այն աստիճանի խորքային են, որ այսօր Լեռնային Ղարաբաղի քննարկումը երկրորդական, երրորդական քննարկման թեմա է: Իհարկե, կոնկրետ հակամարտության լուծումը, ոչ թե զենքի մատակարարումը»,- նկատեց փորձագետը:



                  Ըստ Մելիքյանի՝ այժմ տարածաշրջանում և՛ քաղաքական, և՛ տնտեսական իմաստով վերադասավորումներ են սպասվում, և այս հանդիպմանը Ռուսաստանի համար շատ կարևոր էր ճշտել Ադրբեջանի դիրքորոշումները:



                  «Շատ լուրջ խորքային բաներ են կատարվում, տարածաշրջանային շատ լուրջ վերադասավորումներ են տեղի ունենում, մասնավորապես, Իրանի մասով, Սիրիա-Իրան-Քաթար եռանկյունին, գումարած Թուրքիան: Ռուսաստանը պետք է շատ կոնկրետ դիրքավորվի այս տարածաշրջանում: Ռուսաստանը պետք է հասկանա, թե Ադրբեջանն ինչ դիրք է գրավելու այս բոլոր զարգացումներում»,- շեշտեց նա:





                  Հակոբ Ասլանյան

                  Comment


                  • Այդ ի՞նչ զենք է ստացել Հայաստանը ՌԴ-ից, եւ ինչո՞ւ է դա գաղտնի պահվում

                      • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                      • Մեկնաբանություն - 25 Հուլիսի 2017


                    Իսագուլյանը բացեց փակագծերը. Սերժ Սարգսյանի 2006 թվականի պնդումը


                    Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, հուլիսի 25-ի իր ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հարցին, ասել է, թե շատերը վախենում են բացել փակագերը, բայց ինքը չի վախենում եւ կբացի:



                    Եվ բացելով փակագծերն, Իսագուլյանն ասել է, որ Ադրբեջանն ունենալով նավթադոլարներ, ի վիճակի էր տարբեր այլ երկրներից ձեռք բերել սպառազինություն, ընդ որում ավելի ժամանակակից: «Երբ Ռուսաստանից է գնում, դա մեզ համար ցավ է, որի մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բայց հասկանալի է, որ նախագահը չի կարող ամբողջ փակագծերը բացել: Մենք էլ հիմնականում զենք ենք ձեռք բերում Ռուսաստանից, և ես կարծում եմ, որ համարժեք է, և բալանսը ի օգուտ Ադրբեջանի չէ։ Այսինքն՝ երբ որ այդ հարցը շատ սուր չենք դնում Ռուսաստանի առաջ, ստացվում է, որ այդ գործարքից որոշակի արտոնություն ստանում ենք», հայտարարել է Գառնիկ Իսագուլյանը:



                    Բացելով փակագծերը, Իսագուլյանը շոշափում է երկու ուշագրավ ասպեկտ:



                    Փաստորեն, նա ակնարկում է, որ Ադրբեջանը կարող էր ձեռք բերել ավելի սարսափելի զենք, քան ռուսականը, եւ ուրեմն լավ է, որ ձեռք է բերում ռուսականը:



                    Ինչ խոսք, նա իրավացի է, որ համաշխարհային ռազմաարդյունաբերության ոլորտում Ռուսաստանը ներկայում ավելի շատ քանակական, քան որակական առաջատար է, իսկ ռուսական սպառազինության հպարտություն կամ այցեքարտ ավելի շատ կարող են համարվել հեռահար ռազմավարական զենքերը, քան լոկալ բախումների դեպքում կիրառելի սպառազինությունը:



                    Գառնիկ Իսագուլյանի այդ «բացահայտումը» ունի թերեւս հետեւյալ իմաստը՝ Հայաստանի սպառազինությունը գերազանցապես ռուսական է, որը կարող է կենսունակ լինել հենց ռուսական սպառազինության դեմ, իսկ ավելի ժամանակակից սպառազինության դեմ կդառնա անզոր: Հետեւաբար, եթե Ադրբեջանի զինանոցի հիմնական մասը ռուսականն է, դա հայկական զինանոցը դարձնում է ավելի մրցունակ, քան կարող էր լինել, եթե Ադրբեջանը գներ ոչ ռուսական՝ ավելի ժամանակակից սպառազինություն:



                    Այստեղ անկասկած կա ճշմարտության շոշափելի մաս, այն իմաստով, որ Բաքուն կարող է սպառազինության վրա ծախսել ավելին, քան Հայաստանը: Թեեւ, օրինակ, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար էր՝ 2005-06 թվականներին, հայտարարում էր ու վստահեցնում, որ Հայաստանը բանակի սպառազինության ապահովման վրա մի լումա պակաս չի ծախսի, քան Ադրբեջանը: Ինչպիսի՞ն է վիճակն այժմ: Սերժ Սարգսյանը կարո՞ղ է անել նույն պնդումը այժմ, իր նախագահության տասնամյակի ավարտին:



                    Ըստ այդմ առկա է նաեւ հարց՝ իսկ Հայաստանը կարո՞ղ է ձեռք բերել սպառազինություն այլ երկրներից՝ ավելի ժամանակակից, հետեւաբար ավելի մրցունակ:



                    Այդ հարցի պատասխանն օրերս տվել է ֆինանսների նախարարը, լրագրողներին ասելով, որ Հայաստանը Մոսկվայի հետ տեւական ժամանակ է բանակցում է սպառազինության նոր վարկի շուրջ: Այսինքն, Հայաստանը սպառազինություն ձեռք է բերում վարկով: Բայց դա իհարկե ամենեւին չի կարող նշանակել, որ այդ տարբերակով մեզ սպառազինություն կտա միայն Ռուսաստանը: Ավելին, իսկ գուցե գտնվի պետություն, որը մեզ կտա առավել հարմար տարբերակով կամ առավել էժան վարկով սպառազինություն:



                    Բաց է գլխավոր հարցը՝ իսկ Հայաստանը փորձե՞լ է, բանակցե՞լ է այլ երկրների, այլ սուբյեկտների հետ՝ այլ սպառազինություն գնալու հարցում:



                    Իսագուլյանի հայտարարության մյուս «բացահայտումն» այն է, որ Հայաստանը փաստորեն Ադրբեջանին Ռուսաստանի սպառազինության մատակարարման հանդեպ պահպանելով լռություն, դրա դիմաց Ռուսաստանից ստանում է ինչ որ բան: Բայց ի՞նչ: Միջուկային ռու՞մբ: Ինչու՞ է դա գաղտնի: Ինչու՞ է Ռուսաստանը Ադրբեջանի հետ բաց-ռազմատեխնիկական գործակցություն ծավալում, իսկ դաշնակից Հայաստանի հետ կան բաներ, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Այդ ի՞նչն է, որ ենթակա չէ բարձրաձայնելու, եթե խոսքը դաշնակիցների մասին է: Եվ արդյոք Ռուսաստանը բաց կթողներ առիթը բարձրաձայնելու, այդպիսով փակելով Հայաստանում իր հանդեպ հանրային շոշափելի դժգոհությունները:



                    Ըստ այդմ, ավելի հավանական է այն, որ Հայաստանի իշխանությունը, ու նաեւ Ռուսաստանը, փնտրում են Հայաստանի հանրության մոտ Ադրբեջանի հետ մահաբեր «բիզնեսի» արդարացումներ, «հիմնավորումներ»: Ու քանի որ դրանք չեն աշխատում եւ անգամ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն է խոստովանում, որ այդ կապակցությամբ բերվող փաստարկները չեն դիմանում քննադատությանը, առաջանում է հայկական զինուժի եւ խաղաղ բնակչության համար ռուս-ադրբեջանական մահաբեր «բիզնեսի» արդարացման նոր փաստարկներ որոնելու անհրաժեշտություն:



                    Ի վերջո, այդ ամենով հանդերձ, առաջանում է պարզ հարց՝ իսկ ինչու՞ է Բաքուն ավելի ժամանակակից, հետեւաբար հայկական կողմի համար ավելի մեծ խնդիրներ առաջացնելու ունակ սպառազինությունը թողած, գնում ռուսականը: Որովհետեւ դրանով Բաքուն լուծում է ոչ միայն զինանոցի, այլ նաեւ դրա կիրառման քաղաքական լեգիտիմության խնդիրը: Գնելով սպառազինությունը Ռուսաստանից, Ադրբեջանը գնում է նաեւ դրա կիրառման իրավունքը՝ այս կամ այն ծավալով, ըստ պահի հնարավորության: Մի բան, որը նա չէր կարող ձեռք բերել այլ տեղից, ոչ միայն աշխարհքաղաքական կշռի, այլ նաեւ աշխարհքաղաքական մոտիվացիայի բացակայության պատճառով: Ադրբեջանն այդ մոտիվացիան հստակորեն տեսնում է Ռուսաստանում եւ այդ պատճառով զենքը ձեռք է բերում Ռուսաստանից:

                    Comment


                    • Ադրբեջանի գաղտնի նոր զենքը. Ինչու՞ է լռում Ռուսաստանը
                        • ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
                        • Մեկնաբանություն - 26 Հուլիսի 2017,


                      Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին իշխող կուսակցության


                      Թուրքիայի նախագահ Էրդողանը նախօրեին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ հայտարարել է, թե ռուսական c 400 ՀՕՊ համակարգի մատակարարման որոշ փաստաթղթեր ստորագրված են եւ իրենք հույս ունեն, որ շուտով համակարգերը կլինեն Թուրքիայում, նաեւ Թուրքիայում կլինի դրանց ռուս-թուրքական համատեղ արտադրություն:



                      Ըստ տեղեկությունների, Մոսկվան ու Անկարան բանակցում են c 400-ի երկու համալիրի վաճառքի, ինչպես նաեւ եւս երկու համալիր Թուրքիայում համատեղ արտադրելու շուրջ:



                      Փաստաթղթերի ստորագրման մասին Էրդողանի հայտարարությունը Մոսկվան չի մեկնաբանել. ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը ասել է, թե չեն մեկնաբանում հայտարարությունը:



                      Ինչ փաստաթղթեր են ստորագրված, եւ որոնք են մնացել ստորագրելու, պարզ չէ: Կարծիքները տարբեր են, ընդհուպ այն, որ c 400-ի շուրջ գործարքը կարող է տեւել նույնիսկ տարիներ: Բայց գոնե Էրդողանի հայտարարությունը խոսում է ավելի մոտ ժամանակահատվածի ակնկալիքների մասին:



                      Ի պատասխան ՆԱՏՕ դաշնակիցների անհանգստության, թե ռուսական սպառազինությունը չի ներդաշնակվի ՆԱՏՕ համակարգին, Թուրքիան մատնացույց է անում Հունաստանին, ասելով, թե Աթենքը տարիներ շարունակ կիրառում է c 300 ռուսական ՀՕՊ համակարգ եւ ՆԱՏՕ-ն կարծես թե չի դժգոհում դրանից:



                      Հասկանալի է, որ խնդիրը քաղաքական է, եւ ՆԱՏՕ դժգոհությունը պայմանավորված է հենց այդ, ոչ թե ռազմա-տեխնիկական հանգամանքով: Հետաքրքիր է, որ ռուս-թուրքական գործարքից քաղաքական դժգոհություն չկա Հայաստանում: Հայաստանում քաղաքական դժգոհություն գրեթե չկա անգամ ռուս-ադրբեջանական ռազմա-տեխնիկական գործարքներից, ուր մնաց ռուս-թուրքականը: Իհարկե, դժգոհություն որպես այդպիսին Հայաստանում հնչում է Ադրբեջանին զենք վաճառելու առիթով, անգամ ամենաբարձր մակարդակում, բայց այդ դժգոհությունը ոչինչ է, քանի որ արդարացումները ընդհուպ նույն ամենաբարձր մակարդակում պակաս չեն, քան դժգոհությունները:



                      Ավելին, նախօրեին, երբ հնչեց Թուրքիայի հայտարարությունը c 400-ների մասին, Երեւանում էլ հայտարարություն հնչեց, թե իհարկե վատ է, որ ռուսները զենք են տալիս Ադրբեջանին, բայց լավ է, որ նրանք են տալիս, քանի որ մեզ էլ նրանք են տալիս, եւ բալանսը պահվում է, պարզապես շատ բաներ հնարավոր չէ բաց ասել: Այդ հայտարարության հեղինակը ԼՂՀ Հայաստանի ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանն է:



                      Նա փաստացի ասում է, որ լռության դիմաց Հայաստանը ստանում է իր հասանելիքը, որը պահում է բալանսը: Իսկ ո՞րն է Հայաստանի հասանելիքը: Օրինակ, Իսկանդե՞րը: Դա շատ հետաքրքիր պահ է: Իսկանդերը անկասկած հզոր զենք է, եւ փաստորեն Հայաստանը միակն է, գոնե առայժմ, որ ունի դրանից՝ Ռուսաստանից բացի: Եվ դա ռազմավարական զսպման իսկապես հզոր միջոց է:



                      Մյուս կողմից, խնդիրը միայն ռազմավարական զսպման հարցը չէ, որովհետեւ ապրիլյան պատերազմն, օրինակ, ինչպես նկատում են շատ փորձագետներ, Իսկանդերի «պատերազմ» չէր: Մինչդեռ պետք է զսպել նաեւ այդ մակարդակը: Մյուս կողմից, առաջնագծում Ադրբեջանի ստացած մի քանի շոշափելի հարվածը վկայում է, որ այդ մակարդակում էլ հայկական կողմն ապահովվել է զսպման լուրջ մեխանիզմներով: Կոմանդոսը հայտարարել էր, որ ամերիկացիների օգնությամբ առաջնագիծը համալրվել է տեսադիտարկման գերժամանակակից սարքերով, ինչը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը:



                      Արդյոք Ռուսաստանը Հայաստանին տվել է ամերիկյան աջակցություն ստանալու հավանություն հենց Ադրբեջանի հետ իր գործարքի հանդեպ «լռության» դիմաց, այսինքն, արդյոք Ռուսաստանից ստացվել է ոչ թե ինչ որ խորհրդավոր սպառազինություն, այլ պարզապես հավանություն Արեւմուտքից գերժամանակակից միջոցներ ձեռք բերելու կամ ստանալու համար:



                      Այդ ամենն իհարկե պարուրված է ռազմական գաղտնիքի օբյեկտիվ ու բնական գործոնով, բայց նույն խորհրդավորությունը կա նաեւ Ադրբեջանի կողմում, որը ի հայտ եկավ այդ երկրի պաշտպանության նախարարի հետ ռուսական պաշտոնական ՌԻԱ Նովոստի գործակալության հարցազրույցից հետո: Ծավալուն այդ հարցազրույցում ադրբեջանցի նախարարը հայտարարում էր նաեւ, թե հայերն ունեն Իսկանդեր, բայց նախ պետք է տեսնել, թե ինչ վիճակի եւ տեսակի Իսկանդեր է այն, եւ նաեւ՝ թե իրենք ունեն դրա դեմ պաշտպանական համալիրներ:



                      Ուշագրավ էր Հասանովի ձեւակերպումը, թե իրենք այդ համալիրները Ռուսաստանում չեն ձեռք բերել, բայց դրանք լավն են, փորձարկված եւ հաջող արդյունք ցույց տված: Անկասկած կա քարոզչական բլեֆի հանգամանքը: Բայց ադրբեջանցու հայտարարության, բլեֆի հասցեատերը միայն Հայաստանը չէ, որովհետեւ խոսքը ռուսական ռազմաարդյունաբերության եւ զինանոցի հպարտության՝ Իսկանդերի «հակաթույնի» մասին էր:



                      Փաստորեն, Ադրբեջանն ասում է, որ ունի այդ հակաթույնը: Պատկերացնու՞մ եք, Ադրբեջանն ունի ռուսական հպարտության հակաթույնը: Հասանովի հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան խաղ ռուսական ռազմարդյունաբերության եւ զինանոցի հպարտության հեղինակության հետ:



                      Բայց Ռուսաստանը զարմանալիորեն լռեց, որեւէ կերպ չփորձելով ցույց տալ, որ ադրբեջանցի նախարարը պարզապես սուտ է խոսում, եւ չկա Իսկանդերի «հակաթույն», կամ Ադրբեջանը չի կարող ունենալ այն:



                      Մոսկվային առնվազն պետք է հետաքրքրեր, թե այդ ի՞նչ գաղտնի զենք ունի Ադրբեջանը, որով կարող է Իսկանդեր չեզոքացնել, այն էլ փորձարկված գաղտնի զենք: Այդ ինչի՞ վրա, որտե՞ղ է այդ զենքը փորձարկվել: Զենք, որը չի գնվել Ռուսաստանում, ըստ Հասանովի: Բայց դա ինքնաբերաբար նշանակու՞մ է, որ ռուսական չէ:



                      Դա հարց է, որ առաջանում է Հասանովի հայտարարություններից, ռուսական լռությունից, եւ՝ որքան էլ տարօրինակ չհնչի՝ ռուս-թուրքական c 400-ների վաճառքի եւ համատեղ արտադրության հեռանկարից:



                      Եվ հարցը պարզ է. կա՞ երաշխիք, որ Թուրքիայի Ռուսաստանից ձեռք բերած c 400 ՀՕՊ համալիրներից մեկը չի հայտնվի Ադրբեջանում: Ռազմական փորձագետներն էլ թերեւս պետք է պատասխանեն մեկ այլ հարցի՝ c 400-ը, որը եւս ռուսական ռազմարդյունաբերության այցեքարտ զինատեսակ է՝ այս դեպքում իհարկե պաշտպանական, ի վիճակի՞ է լինել Իսկանդերի «հակաթույն» կամ առնվազն շոշափելիորեն նվազեցնել Իսկանդերի արդյունավետությունը: Ընդ որում, կարեւոր է այդ հարցի ոչ հրապարակային պատասխանը, որը չի ունենա քարոզչական պատերազմի հանգամանքից բխող որոշակի անհրաժեշտություններ:



                      Հայկական կողմի համար շատ կարեւոր է հասկանալ, թե կա՞ն արդյոք այստեղ ռիսկեր, որ Հայաստանին տալով Իսկանդերը, Ռուսաստանը կարող է առերեւույթ մնալով «մաքուր», Ադրբեջանին էլ անուղղակի՝ Թուրքիայի միջոցով փոխանցել «հակաթույնը», այդպիսով վերստին խախտելով այն ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, որ ապրիլյան պատերազմում վերականգնեց հայկական զինուժը եւ գործնականում փակուղու առաջ դրեց թե Ադրբեջանին, թե Ռուսաստանին:



                      Համենայն դեպս շատ տարօրինակ է, որ Ռուսաստանը չփորձեց Իսկանդերի պատիվը պաշտպանել Հասանովից:

                      Comment

                      Working...
                      X