Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառները շատ են. ռազմաքաղաքական լրջագույն հարցերում Ռուսաստանը միշտ աջակցում է Հայաստանին. Վաղարշակ Հարությունյան (տեսանյութ)

    http://www.tert.am/am/news/2017/10/0...shak-2/2498524
    10:39 • 01.10.17



    Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Վաղարշակ Հարությունյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ի դեմ հիբրիդային պատերազմի ուղղություններից մեկն այն է, որ ներկայացվի՝ իբր թե այն չի կայացել, չի ներկայանում որպես միասնական կազմակերպություն:

    Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ իրականում, անգամ մեր լրատվադաշտում նման տպավորություն ստեղծելու միտումներ կան: «Իսկ ՀԱԿՊ-ի ռազմական դոկտրինում է գրված է, որ արտաքին սպառնալիք պետք է համարել այն, երբ ուղղորդված աշխատանք է տարվում ռազմաքաղաքական դաշինքի փլուզման ուղղությամբ»,– ասաց նա:

    Խոսելով ՀԱՊԿ-ի դերի մասին՝ Վաղարշակ Հարությունյանը մատնանշեց՝ դրա կազմավորման և մեր՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու պատճառները շատ են: «Դա թե՛ կադրերի պատրաստման, թե՛ մեր բանակի կայացման համար է: Եվ կա գլխավոր պատճառը՝ Հայաստանի դեմ ագրեսիան միասնական ձևով պետք է կանխվի»,- ասաց նա:

    Նախկին պաշտպանության նախարարը նկատեց, որ օրինակ, Թուրքիան իր տնտեսական և ռազմական ներուժով շատ է գերազանցում Հայաստանի ներուժին: «Մեր ներուժը մեզ թույլ չի մեզ ապահովել մեր անվտանգությունը Թուրքիայի կողմից, դրա համար մենք ՀԱՊԿ-ում ենք, որ համատեղ պայքարենք»,- նշեց նա:

    Անդրադառնալով քննարկումներին, թե երբեմն ՀԱՊԿ-ի զորավարժությունները համարվում են որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված զորավարժանքներ, նա պատասխանեց․ «Մեր համատեղ զորավարժությունների նպատակն է պատրաստել մեր համատեղ զորախումբը և կանխել թշնամու կողմից ագրեսիան, կանխել նրան, ով կհարձակվի Հայաստանի վրա, և այստեղ ՆԱՏՕ-ն որևէ կապ չունի»:

    Դիտարկմանը, թե ՀԱՊԿ անդամ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին վաճառում է C-400 հակազենիթային հրթիռային համակարգեր, ինչպե՞ս կարող ենք մեզ անվտանգ զգալ այդ դեպքում, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց․ «Դա անվտանգային խնդիրներ չի առաջացնում, որովհետև այստեղ այն զորամիավորումը, որ կա՝ ուղղված է ագրասիան կանխելու դեմ: Եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, ապա Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի անդամ երկիր և ունենալով պայմանագիր Հայաստանի հետ, որտեղ գրված է, որ եթե հարձակում լինի Ռուսաստանի կամ իր դաշնակցի դեմ, միջուկային զենք կկիրառի, կկատարի իր պարտավորվածությունները: Իսկ Թուրքիան, գիտակցելով դա, կհասկանա, որ չունի այդ ներուժը, որ հարձակվի Հայաստանի վրա»:

    Վաղարշակ Հարությունյանը նկատեց նաև, որ աշխարհում է ընդունված այդ ձևը, օրինակ՝ ԱՄՆ-ը զենք է վաճառում Թուրքիային և նաև Հունաստանին, որոնք գտնվում են միմյանց հետ հակամարտության մեջ: «Այնպես որ, դա չի կարելի դիտել որպես գործողություն Հայաստանի դեմ»,- ասաց նա:

    Անդրադառնալով 2016թ․հոկտեմբերի 13-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» համաձայնագրի մասին եղած քննարկումներին և մտահոգություններին, թե Ռուսաստանը վերահսկելու է Հայաստան մատակարարված զինատեսակները, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այդ խոսակցությունները պարունակում են հիբրիդային պատերազմի էլեմենտներ, որոնք ուղղված են «մեր հիմնական դաշնակցի դեմ»:

    «Ո՞վ է մեր դաշնակիցը: Պատմության զարգացումն ու կյանքը ցույց է տվել մեզ, որ մեզ զենքով, զինամթերքով ապահովել է Ռուսաստանը: Կա՞ն հարցեր մեր հարաբերություններում․․․ կարող են լինել, բայց դրանք այն հարցերը չեն, որոնց պատճառով պետք է կասկածի տակ դնենք մեր հարաբերությունները: Միայն այն, որ Ռուսաստանը մեզ տվել է «Իսկանդեր», որը ոչ մի պետություն, բացի Ռուսաստանից, որ չունի, խոսում է այն մասին, որ ռազմաքաղաքական լրջագույն հարցերում Ռուսաստանը միշտ աջակցում է Հայաստանին»,- ասաց նա:


    Մանրամասները տեսանյութում․
     

    Comment



    • Ռուսաստանը կաջակցի Բյուլբյուլօղլիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում
      • Lragir.am
      • Քաղաքականություն - 04 Հոկտեմբերի 2017


      ՅՈՒՆԵՍԿՕ-ում սկսում են գլխավոր տնօրենի ընտրություններ, թեկնածուներից մեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին է:



      Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Բյուլբյուլօղլիի թեկնածությանը: Թեկնածուները 8-ն են:



      Հետաքրքիր է ինչպես կքվեարկի Հայաստանը, որը միջազգային կառույցներում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանը: Թե՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը կքվեարկի ազատ:



      Ուշագրավ է, որ ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի անունը կապվում է ադրբեջանական կոռուպցիոն սկանդալների հետ: Բուլղարիայի ԶԼՄ-ները գրում են, որ Սոֆիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա ամուսնու՝ ՎԶԵԲ-ում Բուլղարիայի ներկայացուցիչ Կալինա Միտրեւի դեմ, որին կասկածում են փողեր լվանալու եւ եկամուտները թաքցնելու մեջ:



      OCCRP-ի տվյալներով, Միտրեւը ադրբեջանական Avuar Co ընկերությունից ստացել է 425 հազար եվրո:



      Սեպտեմբերի 5-ին OCCRP-ը եվրոպական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակել է Ադրբեջանական լվացքատուն անունը ստացած հետաքննության տվյալները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2,5 միլիարդ եվրո է ծախսել եվրոպացի չինովնիկներին գնելու համար: ԵԽԽՎ-ն ստուգում է փաստերը:



      Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում Բոկովային ակտիվորեն աջակցել է Մեհրիբան Ալիեւան որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, այն դեպքում, երբ The European Center of Press and Media Freedom-ը պահանջում էր նրան զրկել այդ կոչումից, քանի որ Ադրբեջանը չի հարգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի իդեալներն ու նպատակները:



      Ավելացնենք նաեւ, որ Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում պաշտպանում է մի երկրի ներկայացուցչի, որը ոչնչացնում է այլ ժողովուրդների եւ հատկապես հայերի հոգեւոր-մշակութային ժառանգությունը:

      Comment


      • Մոսկվայի խնդիրը Հայաստանին ճնշելն ու Ադրբեջանին սիրաշահելն է

        - 05/10/2017

        - In Վերլուծական

        Putin Aliev
        Անցած տարվա Ապրիլյան պատերազմի օրերին և դրանից հետ Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի հասարակության դժգոհությունը հասավ իր պիկին, անգամ երկչոտ իշխանության մակարդակով հնչեցին Մոսկվային հասցեագրված մեկ-երկու քննադատական ելույթներ:

        Հասարակությունն իրավամբ կարծում էր, որ ճակատագրական չորս օրերին Ադրբեջանը Հայաստանի տեսանելի հակառակորդն է եղել ռազմի դաշտում, իսկ իրականում մեր երկիրն անհավասար պատերազմի մեջ է եղել Ռուսաստանի հյուսած դավադրության պատճառով: Եթե այդ օրերին Հայաստանում գտնվեր հանրային տրամադրությունների տրանսլյատոր քաղաքական ուժ, դժվար է կանխատեսել, թե ինչ ընթացք կունենային զարգացումները, որովհետև առաջնագծում նահատակված հարյուրից ավելի երիտասարդների մահվան պատասխանատու հասարակությունը, Ադրբեջանից բացի, համարում էր Ռուսաստանին, որի մատակարարած մահաբեր սպառազինությունը գործի էր դրվել ամբողջ ծավալով:

        «Իսկսնդերն» այն խայծն էր, որի միջոցով Մոսկվան փորձեց սիրաշահել մեր հասարակությանը` նրա մտածողությունը ձերբազատելով հայ-ռուսական «դարավոր բարեկամությունը» կասկածի տակ դնող «դավադիր» մտքերից: Մեր հասարակությունն օբյեկտիվորեն զրկված է արժեքային համակարգից, տրամադրությունները սիտուատիվ են` ազդվելով տարբեր իրադարձությունների առաջացած նույնիսկ արտաքին էֆեկտից:

        2016-ի սեպտեմբերի 21-ի զորահանդեսին «Իսկանդերը» կարողացավ ամբողջովին մոռացության մատնել ամիսներ առաջ տեղի ունեցած պատերազմը` տղաների հերոսությամբ և ռուսական դավադրությամբ հանդերձ: Հնչած մի քանի բանական ձայները խլացվում էին հայ-ռուսական պաշտոնական շրջանակների բեմադրած «մասովկայի» «ուռաների» հորձանուտում: Մեր հասարակության մեջ դարձյալ գլուխ էր բարձրացրել տնաքանդ, ռուսական ակունքից սնվող սնապարծությունը, բարոյական հաղթանակներով ապրող ու իրական հայրենիք կորցնող տեսակը, որի երևակայության մեջ ռուսի նվիրած «Իսկանդերով» «արյան ծովի» ենք վերածում Ստամբուլն ու Բաքուն:

        Չենք զարմանա, որ մի օր պարզվի, որ «Իսկանդերը» մեկ զորահանդեսի ցուցադրության համար էր ու նույնիսկ հայկական զինուժին չի էլ պատկանում կամ` եթե անգամ պատկանում է, չի կարող գործի դրվել առանց Մոսկվայի «դաբրոյի»: Ռուսաստանը կարող է հսկողություն իրականացնել իր կողմից Հայաստանին վաճառված ռազմատեխնիկայի նկատմամբ։ Խոսքը դեռևս 2013 թվականի Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագրի մասին է, որի առաջին հոդվածը սահմանում է․ «Պայմանագրի շրջանակներում ռազմատեխնիկա մատակարարող կողմը իրավունք ունի դրա առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնել, իսկ գնորդ կողմը պարտավոր է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար»: Համաձայնագիրը խորհրդարանում ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը ընդդիմադիրների տագնապներն անտեղի է համարել՝ շեշտելով, որ նման ընթացակարգը ընդունված է միջազգային պրակտիկայում: «Շատ երկրներ երկկողմ, բազմակողմ ձևաչափերով միմյանց հետ աշխատելիս այս պրակտիկան լայնորեն կիրառում են: Մեր պարագայում Ռուսաստանի Դաշնության հետ այս համաձայնագիրն առաջացել է այն բանով, որ մենք վերջին շրջանում շատ ավելի լայն ծավալի և մեծ ծավալի զենք և զինամթերք ենք սկսել ձեռք բերել»,-ասել է Զաքարյանը: Վերջինս գուցե նույնիսկ ճիշտ է, երբ վկայակոչում է միջազգային պրակտիկան, ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանը թքած ունի միջազգային ցանկացած պրակտիկայի և իրավունքի վրա ու նշված և այլ համաձայնագրերում իր համար «սողանցքներ» է բացում հետագա միջամտություններն ադարացնելու համար: Ի՞նչ երաշխիք կա, որ վաղը Մոսկվան չի առարկի, երբ Հայաստանին մատակարարված սպառազինությունը տեղակայվի Արցախում, կամ` ո՞վ կարող է երաշխիք տալ, որ Հայաստանը, նման պայմանագրի առկայությամբ, կարող է գործի դնել «Իսկանդերը»` առանց Մոսկվայի համաձայնության: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման համաձայնագիրը, կարծես թե, փաստաթուղթ լինի «Իսկանդերի» բլեֆի մասին: Մենք ժողովուրդ ենք, որից խլել են իրական հայրենիքը` մեզ Սևրի պայմանագրի քարտեզով գայթակղելով: Ինչո՞ւ ենք հիմա զարմանում, որ «Իսկանդերով» կարող էին բթացնել մեր ցավը, լռեցնել մեր ցասումը:

        Ռուսաստանն անհամեմատ մեծ ծավալի սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին: Հետաքրքիր է` արդյո՞ք Բաքվի առաջ պարտավորություններ սահմանվում են, թե՞ Մոսկվայի խնդիրը Հայաստանին ճնշելն ու Ադրբեջանին սիրաշահելն է:

        Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում

        Comment


        • «Ժամանակ». Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հարցը. Ալ. Դուգին

          08:50 • 06.10.17



          «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույ­ցում կարծիք է հայտնել որ Հայաս­տանի և Ադրբեջանի նախագահ­ների առաջիկա հանդիպման ըն­թացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերա­դարձի հարցը:

          «Նախագահների հանդիպումս այսօր շատ կարևոր է, որովհետև վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդի­րը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպ­ման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերա­դարձնելու թեման շատ սխալ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական և թե ռուսական մամուլում: Ես ապշած էի այն փաս­տից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որ­պես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ռուսաստանում, քանի որ ձևավոր վել են անզիջում, սխալ տեսակետ­ներ»,- նշեց Ալ Դուգինը:


          Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


          Comment


          • Եթե Կովկասում խաղաղություն ենք ուզում, ողջ Կովկասը պետք է ինտեգրել ԵՏՄ-ին․ Պուտինի խորհրդական

            Հոկտեմբեր 06, 2017


            ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազև, Երևան, 6-ը հոկտեմբերի, 2017 թ․

            Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդականի խոսքով՝ եթե Կովկասում խաղաղություն ենք ցանկանում, պետք է ողջ Կովկասը ինտեգրել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:

            Սերգեյ Գլազևը Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում է նշանակվել 2012 թվականին, նա համակարգում է եվրասիական ինտեգրացիայի ուղղությամբ տարվող աշխատանքները: Այսօր Երևանում, հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցերին, նա հայտարարեց՝ հետխորհրդային երկրները համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու հին մշակույթ ունեն և կարող են իրենց միասնական ապագան կառուցել առաջիկա հարյուր տարվա համար:

            «Եվրասիական տնտեսական միության ընդլայնումը բնական գործընթաց է, որովհետև այն դեռ ընթանում է հետխորդային տարածքում, որտեղ մեր բոլոր պետությունները դարերով միասին են ապրել, միմյանց լավ գիտեն, կարողանում են շփվել, ունեն շփման ընդհանուր լեզու՝ ռուսերենը, ունեն համատեղորեն հսկայական կայսրություններ հիմնելու և համատեղ գործունեության հին, ընդհանուր մշակույթ: Միասին կառուցել ենք ռուսական կայսրությունը, խորհրդային կայսրությունը և լիովին կարող ենք միասնաբար կառուցել մեր ապագան՝ առաջիկա հարյուր տարվա համար: Կասեմ, որ եվրասիական գործընկերության հսկայական նախագիծը, որն այսօր առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա մեր՝ բարեկամական երկրների միավորման միջոց է՝ պահպանելով երկրների ինքնիշխանությունը, հարգելով միմյանց, չմիջամտելով միմյանց ներքին գործերին և որոնելով համատեղ մրցակցային առավելություններ»,- ասաց Գլազևը:

            Պուտինի խորհրդականն այնուհետև Եվրոպական միության հետ որոշ համեմատություններ անցկացրեց: «Սա կամավոր միություն է, ոչ թե հարկադրանք, ի տարբերություն Եվրոպական միության: Մենք ականատես եղանք՝ երբ [Ուկրաինայի նախկին նախագահ] Յանուկովիչը հրաժարվեց Ուկրաինայի համար կործանարար՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից (քանի որ Ուկրաինան զրկվում էր իրավունքներից, ինչպես այժմ չունի), նրան ուժով պաշտոնանկ արեցին: Եթե մենք ցանկանում ենք Կովկասում խաղաղություն, փոխօգնություն, օգտակար համագործացություն ունենալ, որոնք կօգնեն քաղաքական խնդիրների լուծմանը, ապա հարկավոր է ողջ Կովկասն ինտեգրել Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց ՌԴ նախագահի խորհրդականը:

            2013 թ․ նոյեմբերին Ուկրաինայում սկիզբ առան բողոքի զանգվածային ակցիաներ այն բանից հետո, երբ այդ ժամանակվա նախագահ Վիկտոր Յանուկովիչն անակնկալ կերպով հրաժարվեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից: Իշխանությունները բիրտ ուժ կիրառեցին՝ բողոքի ակցիաները ճնշելու համար, ինչի հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ: 2014 թ․ փետրվարին Յանուկովիչը լքեց մայրաքաղաք Կիևը, փետրվարի 22-ին էլ Ուկրաինայի խորհրդարանը պաշտոնանակ արեց նրան: Ուկրաինայի նոր իշխանությունները 2014 թվականին Եվրամիության հետ ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը:

            «Ազատության» հարցին՝ եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, հնարավոր կդառնա՞ ղարաբաղյան խնդրի լուծումը, Գլազևը պատասխանեց․ «Այո, այլ խնդիրների թվում նաև այդ խնդիրը կլուծվի: Վստահ եմ, որ եթե ձևավորենք միասնական տնտեսական տարածք, ձեռնարկությունների, մարդկանց միջև կառաջանա երկարատև համագործակցություն, մեր գործարար շրջանակները համատեղ բիզնես կանեն, կամրապնդվի փոխադարձ վստահությունը: Տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում: Եթե տնտեսությունը քաղաքականությունից առաջ է ընկնում, լրացուցիչ հնարավորություններ են առաջանում անլուծելի թվացող քաղաքական խնդիրների լուծման համար»:

            Հարցին էլ՝ հնարավոր համարու՞մ եք ԵՏՄ-ում միաժամանակ Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությունը, Գլազևն արձագանքեց․ «Եվրասիական տնտեսական միությունը բաց է բոլորի համար, այս պարագայում, իհարկե, վճռորոշ խոսքը Հայաստանինն է, որովհետև որոշումներն ընդունում ենք կոնսենսուսով»: «Դեռևս չունենք միասնական արժույթ»

            Գլազևին հիշեցրեցինք Արևմուտքից հնչող քննադատությունը, թե Եվրասիական տնտեսական միությունը Խորհրդային Միությունը վերստեղծելու փորձ է: «Դա հիմարություն է, որն ի սկզբանե տիկին Քլինթոնն էր արտաբերում՝ չխորանալով հարցի էության մեջ: ԵՏՄ-ն կառուցվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների հիման վրա և ոչինչ ավելին: Այն տնտեսական միություն է, քաղաքական չափումներ չունենք, դեռևս չունենք միասնական աժույթ: Վերազգային մարմինն աշխատում է բացառապես համատեղ առևտրի կարգավորման ուղղությամբ»:
             

            Comment


            • Հայելու առաջ 01.10.2017 Վահրամ Մարտիրոսյան

               

              Comment


              • Ռուսահայերի հաջորդ կարեւոր խոստումը

                  • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                  • Մեկնաբանություն - 08 Հոկտեմբերի 2017

                Երեւանում եվրասիական տնտեսական ֆորումը կազմակերպած Արա Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ապագա իշխանության եւ մասնավորապես վարչապետի խնդրին: «Ցանկանում ենք նրան, ում հայ ժողովուրդը ընտրել է, մենք չենք կարող այնտեղից թելադրել, թե ում նշանակեն: Մենք այլ երկրի քաղաքացիներ ենք», ասել է նա:



                Արա Աբրահամյանը սույն հանգամանքը «հասկացել» է այն բանից հետո, երբ մոտ երկու տարի առաջ մտադրություն էր հայտնել Հայաստանում կուսակցություն բացել: Հայաստանում բազմաթիվ շրջանակներ, այդ թվում կուսակցություններ, պատրաստ էին միանալ այդ կուսակցությանը, որն անկասկած լինելու էր մասսայական եւ կարող էր լուրջ հաջողություն գրանցել 2017-ի ԱԺ ընտրությանը, բնականաբար մեծ գումարներով, եւ տեղական օլիգարխները դժվար թե կարողանային ոտք մեկնել նրան:



                Ընդ որում, Արա Աբրահամյանը համարում էր, որ ռուսահայերը եւ Ռուսաստանում աշխատող հարյուր հազարավոր հայերը պետք է ունենան քաղաքական գործիք՝ Հայաստանի գործընթացներին մասնակցելու համար:



                Կասկած չկար, որ այդ գաղափարը համաձայնեցված էր ՌԴ իշխանության հետ: Այն ի վերջո գաղափար էլ մնաց, սակայն ակնհայտ է, որ այդ կուսակցությունն իրականություն կդառնար, եթե Մոսկվան պնդեր: Այդ կուսակցությանը դեմ էր իշխանությունը, եւ ակնհայտորեն դրա վերաբերյալ խոսակցություն է եղել Մոսկվայի հետ: Թե որն է եղել գինը, որ այդ կուսակցությունը չբացվի, այդպես էլ հայտնի չի դառնա, բայց պարզ է՝ որ Հայաստանի հաշվին:



                Միով բանիվ, Արա Աբրահամյանը «խոստանում» է, որ իրենք այլ երկրի քաղաքացիներ են եւ չեն խառնվելու: Նրա այս հայտարարությունը հնարավոր է նաեւ ակնարկ է Ռուսաստանի մեկ այլ քաղաքացու՝ Սամվել Կարապետյանին, ում հետ Աբրահամյանը հարթ հարաբերություն չունի, եւ ով խոշոր բիզնես-նախագծեր է իրականացնում Հայաստանում: Համարվում է, որ նա վարչապետ Կարեն Կարապետյանի «հովանավորն» է Հայաստանի իշխանության առաջիկա ձեւավորման հարցում:



                Սամվել Կարապետյանի դեպքում եւս հետաքրքիր նախապատմություն կա: Տարիներ առաջ Հայաստանի քաղաքական կուլիսներում խոսվում էր, որ Սերժ Սարգսյանը տարբեր բիզնես-ծրագրերի դիմաց խոստացել էր նրա եղբորը՝ պատգամավոր Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետ: Սակայն նա նշանակվեց «ընդամենը» նախագահի աշխատակազմի ղեկավար: Սակայն այն ժամանակ ուշագրավ էր նրա հերքում-հայտարարությունը՝ նա ասել էր, որ իր ընտանիքը 90 միլիոն դոլարի ներդրումներ է արել, եւ այդքան գումարով կարելի է գնել ցանկացած պաշտոն Հայաստանում: Դրանով նա ուզում էր ասել, որ այդ ներդրումները իրեն վարչապետ նշանակելու համար չէին:



                Սամվել Կարապետյանը հիմա ավելի մեծ նախագծեր է իրականացնում, եւ ժամանակը ցույց կտա, թե որքան գումարով «կարելի է վարչապետի պաշտոն գնել» Հայաստանում, եթե իհարկե նման խնդիր կա:



                Ռուսաստանի հայ համայնքը ներկայում ամենամեծն է եւ գուցե մեծահարուստների թվով նույնպես ամենամեծը: Մյուս կողմից, հայ համայնքը Ռուսաստանում գործոն չէ, ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ հաջողությամբ գործում են լոբբիստական կազմակերպություններ: Ճիշտ է, էմիգրանտների երկրորդ սերունդն աստիճանաբար մտնում է պետական կառույցներ, մեդիա ու խոշոր ընկերությունների ղեկավար կազմեր, սակայն առայժմ չի կարողանում դառնալ գործոն, որի հետ իշխանությունը հաշվի կնստեր ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Դա գալիս է թե Ռուսաստանի պետական-քաղաքական բնույթից ու վերաբերմունքից, թե հայերի մտածողությունից:



                Ռուսահայ համայնքը մնում է Ռուսաստանի քաղաքականության պատանդը եւ գործիքը, եւ դա հատկապես ընդգծվեց 2013-ից հետո, երբ ռուսահայերը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, տարբեր մակարդակներում դարձան Հայաստանի ուղղությամբ ագրեսիվ «ինտեգրացիոն» քաղաքականության գործոն ու քարոզչության «առաջամարտիկներ»: Այսինքն, որքան քանակապես ու որակապես աճում է ռուսահայ համայնքը, այնքան ավելի ուժեղ գործոն է դառնում Հայաստանի վրա ազդելու, եւ ոչ թե Հայաստանի հարցում Ռուսաստանի որոշումների վրա ազդելու հարցում, այդպիսով Հայաստանն էլ դարձնելով համայնքի փաստացի պատանդ:



                Ասվածը վերաբերվում է համայնքի բոլոր շերտերին՝ գաստարբայտերներից մինչեւ մեծահարուստներ: Նրանք կարեւոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության մեջ՝ ներդրումներով ու տրանսֆերտներով, սակայն այդ գումարները, վերը նկարագրված իրավիճակի պատճառով, անհամեմատ ավելի «վերադառնում են» Ռուսաստան՝ Հայաստանի ինքնիշխանության տեսքով:



                Արա Աբրահամյանը փաստացի «խոստանում է դրսից չթելադրել», թեեւ դժվար է ասել՝ հասկանո՞ւմ է իր ասածի իմաստն ու կարեւորությունը, թե ասում է օրինակ ինչ որ մեկին դուր գալու կամ ինչ որ մեկին հակադրվելու համար:



                Իսկ ընդհանրապես, ռուսահայ «էլիտան» պետք է թերեւս փորձի «գնել» ոչ թե Հայաստանի իշխանությունը, այլ փոխել նախեւառաջ համայնքի վիճակը, հանելով նրան պատանդի ու գործիքի վիճակից: Դրանից կշահեն բոլորը՝ թե Հայաստանը, թե համայնքը, եւ թե հատկապես մեծահարուստները, ովքեր գուցե ավելի բարդ վիճակում են հենց մեծահարուստ լինելու պատճառով:

                Comment


                • 12 / Հոկտեմբեր / 2017Ռուսական шлагбаум-ը փակել է Հայաստանի զարգացման ճանապարհը. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Մեհրաբյանի հետ


                  Հետևե՛ք մեզ YouTube-ում
                  Ռուսական шлагбаум-ը փակել է Հայաստանի զարգացման ճանապարհը. «Թարմ ուղեղով»՝ Ռուբեն Մեհրաբյանի հետ

                  ՆԱՏՕ-ն շարժվում է արևելք ու էլ ավելի է ընդարձակվելու, մեր օրակարգում պետք է լինի ՆԱՏՕ-ին անդամությունը: Վերջին 100 տարվա մեջ արդեն 3-րդ անգամ Ռուսաստանը ստիպված է լինելու լքել մեր տարածաշրջանը: Բայց ռուսը հենց այնպես չի գնում, նա իր հետևից սովորաբար ավերակ է թողնում. մենք չպետք է թույլ տանք, որ կրկնվի այն, ինչ եղավ 1918-ին ու 1991-ին: Այդ պետությունը մեկուսացնում է մեզ՝ դառնալով երկաթե վարագույր ու թույլ չտալով մեր ինտեգրումը քաղաքակիրթ աշխարհին: Մեր արտաքին մարտահրավերների մասին ենք զրուցել քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ:

                  Comment


                  • 12 / Հոկտեմբեր / 2017Ենթադրենք մենք թուլամորթ ենք, ռուսներն էլ` սրիկա. ի՞նչ անել. «Հետախույզի օրագիրը»


                    Հետևե՛ք մեզ YouTube-ում
                    Ենթադրենք մենք թուլամորթ ենք, ռուսներն էլ` սրիկա. ի՞նչ անել. «Հետախույզի օրագիրը»



                    Ռուսաստանին ՈՉ չասելը մեզ վրա թանկ է նստում բոլոր ոլորտներում: Մենք չեն կարողանում ՈՉ ասել ռուսական գազին, թանկ էլեկտրականությանը, տնտեսական միասնական համակարգին: Անգամ Հայաստան եկած ռուսական վարկն է տնօրինվում Ռուսաստանի հայեցողությամբ: Արդյունքում՝ շատ հաճախ ՀՀ քաղաքացիները հարկ են վճարում ռուս չինովնիկների լավ կյանքի համար: Այսպես Հայաստանը ՉԷ ասել չգիտի, Ռուսաստանն էլ խիղճ չունի: Ի՞նչ անել:

                    Comment


                    • Ռուսական այբուբենը Երևանի թիվ 71 դպրոցի ճակատին. Տեսանյութը՝ 1in.am-ի
                       

                      Comment

                      Working...
                      X