Announcement

Collapse
No announcement yet.

SMILE THAT MAKEY YOUR DAY :naughty:

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

    Comment


    • #62
      Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

      azeri heroic army just liberated historic turkic land Paris:
      https://twitter.com/AniHarm16/status/719614482893430784

      Comment


      • #63
        Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

        18.04.2016
        Սելֆիդայության վերջը պետք է տալ

        Konstantin Ter-Nakalyan (Antiliberast)
        Սուրիկ Խաչատրյանի որդին է հիմա էլ կամավորագրվել` ակտիվ մարտական գործողությունների դադարից 2 շաբաթ անց:


        Սուրիկ Խաչատրյանի որդին է հիմա էլ կամավորագրվել` ակտիվ մարտական գործողությունների դադարից 2 շաբաթ անց: Ուշագրավ է, որ դեռ չէնք էլ հասցրել մոռանալ սելֆիդայական սեֆլիներից ամենաանհաջողը՝ Սուրիկ Խաչատրյանի կողմից, ով առնվազն 3 գումարտակ ադրբեջանցի սարսափահար անող հայացքով ու փայլուն կոշիկներով խրոխտ նկարվել էր խրամատների մեջ, և ահա՝ Խաչատրյանների ընտանեկան բենեֆիսի նոր սերիան...

        Գիտե՞ք, երեկ Հայլուրով պատահաբար տեսա, որ պատերազմի առաջին օրերից կամավորագրվել է նաև հայտնի հաղորդավար Եգոր Գլումովը: Ես դրա մասին նոր էի իմանում: Նոր էի իմանում նաև այն, որ Գլումովն ինքը հետախուզական դասակի հրամանատարի պաշտոնում է զորացրվել ու չգիտեի, որ ազատամարտիկի որդի է: Մարդն՝ առանց որևէ շուխուռի, պաթոսի և դեմագոգիայի, գնացել է և ոչ մի բենեֆիս չի արել դրանից, ու համացանց չի գցել «դբա Բաքու» ֆեյս կանտռոլով սելֆիներով:

        Տիգրան Խաչատրյանի պահով ինձ զայրացնում է մի քանի բան. եթե Տիգրան Խաչատրյանն այդքան տոգորված է հայրենասիրության ոգով ու սրտացավ է երկրի պաշտպանության հարցերով, ապա ի՞նչն էր խանգարում նրան, որպեսզի ժամանակին ծառայեր բանակում: Եթե առողջական այդքան լուրջ խնդիրներ ուներ, որ չի ծառայել, հիմա ինչո՞ւ է գնում առաջին գիծ, առավել ևս, երբ արդեն ամեն ինչ բավականին հանգիստ է: Լավ, եթադրենք ես նախանձ եմ ու պարապ և կանխակալ մոտեցում եմ ցուցաբերում այս հարցերում: Այդ դեպքում, բացատրեք նվաստիս, թե ի՞նչ անպայման է այս բենեֆիսը անպայմանորեն տեսախցիկների և ֆոտոխցիկների օբյեկտիվի տակ անել:

        Իրոք արդեն զզվացնում են սրանք: Ոնց որ Միդաս արքայի ավելի գաղջ մոդիֆիկացիան լինեն. եթե առաջինի պարագայում ինչին կպներ՝ ոսկի էր դառնում, ապա սրանց պարագայում ինչին կպնում են՝ պղծում են: Պետք է մի հատ օպերտիվ տեմպեով համաբանակային օպերացիա իրականացվի մոտ օրերս և բոլոր սելֆիդայիններին դիրքերից ու դիրքերի հարակից տարածքներից վերադարձնել է պետք իրենց տները: Վնասից բացի, այլ օգուտ չեն տալիս սրանք:

        Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...15303076&type=

        Comment


        • #65
          Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

          Անսպասելի խնդիր է առաջացել

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
          Քաղաքականություն - 20 Ապրիլի 2016,

          Քառօրյա պատերազմի անտեսանելի դրվագը

          Քառօրյա պատերազմի թե ընթացքում, թե դրան հաջորդող կրակի դադարի օրերին Հայաստանում առաջացել է անսպասելի մի խնդիր, որը սակայն թերեւս նաեւ անխուսափելի էր, հաշվի առնելով հայաստանյան մի շարք հետպատերազմյան իրողություններ: Այս դեպքում խոսքը Արցախի առաջին պատերազմին հաջորդած իրողությունների մասին է:
          Հայաստանի հանրությունը հայկական բանակի զինվորների ու սպաների խիզախ ու հերոսական քայլերով հիանալուն զուգահեռ, զայրանում էր պատերազմի վրա միավոր հավաքողների քայլերից: Ովքե՞ր են այդ միավոր հավաքողները; Մարդիկ, որոնք բավական պաշար էին ամբարել Արցախի առաջին պատերազմից, հետո այդ պաշարը դարձրել հրադադարի տարիներին պետական եւ հանրային ռեսուրսների մսխման դիրքերի դուրս գալու համար: Խոսքը ֆիդայա-ֆեոդալական հայտնի դասի մասին է, որը 1995 թվականից գործում է քաղաքական իշխանությանը կից, նպաստում ընտրակեղծարարությանը, իր պատերազմական «հերոսություններով» ծառայում որպես իշխող համակարգին որոշակի լեգիտիմություն հաղորդող ռեսուրս: Ինչու են հերոսությունները չակերտի մեջ: Որովհետեւ Արցախի առաջին պատերազմի մասնակից հրամանատարները հետաքրքիր պատմություններ կարող են պատմել այդ մարդկանց պատերազմական կենսագրության մասին, որոնց դեպքում չակերտներն անգամ կարող են լինել չափազանցություն:
          Ժամանակի ընթացքում, ֆիդայա-ֆեոդալական այդ շերտը աստիճանաբար սկսեց հայտնվել «մարգինալ» վիճակում, իշխանական համակարգի տեսակարար կշռում տեղը զիջելով քրեա-օլիգարխիկ շերտին՝ թե ծավալային, թե կշռային ազդեցության տեսանկյունից:
          Արցախի քառօրյա պատերազմն այդ շերտի համար փաստացի դարձավ բազմապրոֆիլ ռեաբիլիտիացիայի առիթ կամ հնարավորություն: Պատահական չէ, որ պատերազմի առաջին իսկ ժամերից հայկական որոշ կայքերում հայտնվեցին տեղեկություններ, թե այսինչն ու այնինչնն արդեն առաջին գծի ճանապարհին են, կամ գծում են, Բաքվում, կամ նույնիսկ այնքան արագ են անցել, որ հայտնվել են Կասպիցի արեւելյան ափին՝ ասենք Աշգաբադում:
          Այդօրինակ տեղեկությունները շարունակվում են առ այսօր, ձեւավորելով զուգահեռ մի իրականություն, որտեղ քառօրյա պատերազմի հերոսը արդեն ոչ թե հայկական կանոնավոր, պետական բանակի ստորաբաժանումներն են, զինվորներն ու սպաները, որոնց մի մասը կյանքի գնով է կանգնեցրել բազմամիլիարդ սպառազինությամբ զինված հակառակորդին, այլ մարդիկ, որոնց «համախառն ներքին վաստակն» ընդամենը եղել է առաջին պատերազմից հետո պետության ընթացքը եւ զարգացումը կանգնեցնելը:
          Իրականում, այդ մարդկանց ներկայիս կռիվը ոչ թե հակառակորդի հետ է, այլ հասարակության եւ նաեւ պետականության ընթացքում սեփական դերի, որով էլ ձեւավորվել է հանրության վերաբերմունքն իրենց հանդեպ: Ինչ որ իմաստով, ներկայում պատկերանում է այդ անձանց մարդկային դժբախտությունն ու ողբերգությունը:
          Նրանք առնվազն ենթագիտակցորեն պատկերացնում են, թե որտեղ են հայտնվել առաջին պատերազմից հետո, եւ երկրորդ պատերազմը շտապեցին օգտագործել, շտապում են օգտագործել այդ տեղից դուրս գալու համար: Բայց քանի որ խոսում է առայժմ ենթագիտակցությունը, ոչ թե գիտակցությունը, կենդանի լեգենդի պսեվդո-մոնումենտալ կերպարով ուրիշինը յուրացնողի կարգավիճակից նրանք հայտնվում են շարքային գրպանահատի կերպարով ուրիշինը, տվյալ դեպքում հայկական պետական կանոնավոր բանակինը յուրացնողի կարգավիճակում, եւ արդեն ոչ թե «պատկառելի», այլ ծիծաղելի էֆեկտով:
          Մեծ հաշվով, տեղի է ունենում բավական խորքային տրանսֆորմացիա, զգալիորեն ակամայից, ինքնաբերաբար, բնականում: Առաջին պատերազմից հետո հայկական հասարակությունը գործնականում չկարողացավ լուծել ֆիդայա-ֆեոդալական մետաստազներ թույլ չտալու խնդիրը, որովհետեւ լուծված չէր իրական ռազմա-քաղաքական էլիտայի խնդիրը:
          Առաջին պատերազմի ֆիդայա-ֆեոդալական մետաստազների խնդիրը փաստացի լուծում է արդեն երկրորդ պատերազմը՝ քառօրյան, որն օգտագործելու իր ձգտումով ռազմա-ֆեոդալական «էլիտան» հայտնվել է բավական ծիծաղելի վիճակում եւ իր «պատվանդանից» իջնելու է հենց այդպես:
          Հասարակության խնդիրն է թույլ չտալ, որ պատվանդանը զբաղեցնի նոր մեկը, թեկուզ իրական հերոս: Բանն այն է, որ այդօրինակ պատվանդանները փտախտ են առաջացնում անգամ իրական հերոսների հոգեբանության մեջ:
          Իսկ այդ վտանգը կա, քանի որ շարունակում է գոյություն չունենալ իրական ռազմա-քաղաքական էլիտա, որը պատվանդանների փոխարեն ձեւավորում ու կայացնում է պետական ինստիտուտներ:

          Comment


          • #66
            Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

            Պատմում է, որ ամբողջովին բնակեցված էր ադրբեջանցիներով: Այս գյուղի բնակիչները ի տարբերություն այլ ադրբեջանաբնակ գյուղերի, չմերվող էին, այսինքն՝ հայերի հետ համարյա չէին շփվում կամ դժվար էին շփվում:

            Comment


            • #67
              Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

              Comment


              • #68
                Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

                Just one small/minute example of why the Aliyev's are complete scumbags
                General Antranik (1865-1927): “I am not a nationalist. I recognize only one nation, the nation of the oppressed.”

                Comment


                • #69
                  Re: SMILE THAT MAKEY YOUR DAY

                  Originally posted by Joseph View Post
                  Just one small/minute example of why the Aliyev's are complete scumbags
                  During my last visit to Armenia, I was in the Syunik region talking to a villager who told me they only have one asphalted road in the entire area and that was from 4 years ago when Serzh had to drive through there.. I'm not sure how much truth there was to this but this pic of Aliyev reminded me of that.

                  Comment

                  Working...
                  X