Re: SMILE THAT MAKEY YOUR DAY
Not really funny, but the most smily available, out of all dark and sad pages....
-----------
Սերժ Սարգսյանի տհաճ անակնկալը Պուտինին
ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
Մեկնաբանություն - Կիրակի, 01 Հունիսի 2014,
Կիրակնօրյա նոթեր
«Շատ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, Նուրսուլթան Աբիշևիչ։
Ինչքան էլ որ դա հաճելի չլինի մեզ համար, Եվրասիական տնտեսական միության գործունեությունը սկսելուց առաջ պետք է մի ճշտում անել, որ մեզ կազատի հետագայի խնդիրներից։
Խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի նույն սահմաններով, որոնք հաստատված են Միացյալ ազգերի կազմակերպությունում։ Դուք դա կիրառել եք Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալիս, Վլադիմիր Վլադիմիրովիչ… նախադեպ կա։
Հարկ եմ համարում շեշտել, որ դա խիստ անհրաժեշտ է, որպեսզի մենք չգրգռենք մեր մի ընկերոջը Ուկրաինայում։ Մենք բոլորս՝ ես և Հայաստանի արտաքին գործոց նախարարը, ստացել ենք Պյոտր Ալեքսեևիչ Պորոշենկոյի նամակը, ճի՞շտ է, Էդվարդ Աղվանովիչ։ Այժմ ուզում եմ ձեզ համար, շատ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ և Նուրսուլթան Աբիշևիչ, ընթերցել մի հատված այդ նամակից, որը Պյոտր Ալեքսեևիչը գրել է մեզ Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադրման կապակցությամբ.
«Ընդամենը երկու ամիս առաջ՝ սույն թվի մարտի 28-ին, ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանում քննարկվեց Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնազավթման հարցը։ Գլխավոր նստաշրջանը դատապարտեց Ուկրաինայի Հանրապետության մաս կազմող Ղրիմի թերակղզու բռնազավթումը։ Ռուսաստանի Դաշնության գործողություններն անօրինական համարեցին ՄԱԿ-ի անդամ ուղիղ 100 երկիր, և այս կլոր թիվն արժանի է Գինեսի գրքում գրանցվելուն։ Ուկրաինայի ժողովրդի համար հիանալի անակնկալ էր, որ Անտիգուա և Բարբուդայի, Բոտսվանայի, Բրունեյի, Բուրկինա Ֆասոյի և Բուրունդիի հետ միասին ձեռնպահ էր քվեարկել նաև Ղազախստանը։ Հավանաբար Նուրսուլթան Աբիշևիչը հիշել է շուրջ 100.000 քմ տարածքով Հյուսիս-ղազախական մարզի մասին, որի բնակչության 50,43 %-ը կազմում են ռուսները, իսկ մարզկենտրոն Պետրոպավլովսկում նրանց թիվը հասնում է 66,27%-ի։ Մեզ համար խիստ բնական կլիներ, որ Ղազախստանը ցուցաբերեր հետևողականություն և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնպես թույլ չտար կատարված բռնազավթման օրինականացումը… Հարգանքով՝ Ձեր… և այլն»։
Շատ հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, Նուրսուլթան Աբիշևիչ, ես այս նամակը կարդացի, որպեսզի բոլոր հարցերը հանվեն։
Ես հասկանում եմ, որ դիվանագիտական էթիկետի, նույնիսկ բարեկրթության տարրական նորմերի ոտնահարում է, երբ ձեզ նախօրոք չեն հայտնում այսպիսի նամակի մասին, բայց արդյոք եռակի ստորություն չէ՞, երբ երեք պետությունների նախագահներն են ուղիղ եթերում իրենց գործընկերոջը տեղեկացնում, որ իր թշնամի երկիրը ինչ-որ պայմաններ է դրել նոր տնտեսական միությանը նրա անդամակցության վերաբերյալ…
Խնդրում եմ Վլադիմիր Վլադիմիրովիչն ու Վիկտոր Բորիսովիչ Խրիստենկոն այդպիսի թթված դեմքեր չընդունեն, հատկապես Սերգեյ Վիկտորովիչն՝ իր ուկրաինական ազգանունով. սա մեզ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր հարցերը հանվեն»։
Մոտավորապես սա պետք է լիներ, իմ կարծիքով, Հայաստանի նախագահի ելույթը Աստանայում…
Եթե, իհարկե, պարզապես չհիշենք, որ կաշառասունության մակարդակի անցյալ տարեվերջի տվյալներով Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներից՝
ՌԴ-ն զբաղեցնում է 127-րդ,
Բելառուսը՝ 123-րդ,
Ղազախստանը՝ 140-րդ տեղը աշխարհի 176 երկրների շարքում։
Հայաստանը, նույնիսկ էս իշխանության պայմաններում, 94-րդն է։
Ուրեմն, ի՞նչ գործ ունի Հայաստանի նախագահը… եվրասիական տնտեսական հանցագործերի միությունում, որոնցից խոշորագույնին՝ Ռուսաստանին, աշխարհի զարգացած երկրները հենց էս պահին հետևողականորեն մեկուսացնում են, իսկ կիրառվող պատժամիջոցները նույնիսկ առաջատար ռուսական տնտեսագետները համարում են տնտեսության ապագայի համար կործանարար։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....yEtygD8V.dpuf

Comment