Արցախցի պատգամավոր. «Ռոբերտ Քոչարյանը միայն արյան միջոցով է իր հարցերը լուծել»
Մարինե Մարտիրոսյան
14 հունվարի, 2014
«Հետքի» հարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը
-Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը շատերը պայմանավորեցին Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճով: Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու մտադրություն տեսնո՞ւմ եք:
-Կարծում եմ, որ դա անձնավորված է, որովհետև Հայաստանի վիճակը, իրոք, վատ է: Այդ նույն Ռոբերտ Քոչարյանի նշած բացասական երևույթները մի քանի տարի է՝ շարունակվում են, բայց նա զարմալիորեն լռել է, և երբ իր անձին վիրավորել են, իր անձին կպել են, նա արձագանքել է: Կարծում եմ՝ նա ոչ թե ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, այլ նրա նյարդերը տեղի են տվել, և նա արտահայտվել է:
25-ամյա ավանդույթ կա. երբ 88-ին ժողովուրդը չընդունեց Կարեն Դեմիրճյանին, 10 տարի հետո սկսեց նորից պաշտել, կամ Լևոն Տեր-Պետրոսյանին չընդունեց, նա հրաժարական տվեց, հետո դրանից 10 տարի անց սկսեց պաշտել: Հիմա Ռոբերտ Քոչարյանի դեպքն է. 10 տարի հետո կարող է վերադառնալ, և նրան կարող են ընդունել: Չգիտես ինչու, մեր ժողովուրդը միշտ ուզում է ընտրություն կատարել հայտնի կամ անցած նախագահների միջև, այլ ոչ թե նոր, երիտասարդ ուժերի: Սա է հարցը: Մենք պրոբլեմ ունենք նաև մեր քաղաքացիական հասարակարգի հետ: Պրոբլեմը միայն լիդերների մեջ չէ:
-Պարոն Բադասյան, չէ՞որ Քոչարյանի դեպքում մարտի 1-ի էջ կա, որը մարդիկ չեն մոռացել:
-Միանշանակ մարտի 1-ի էջի պատասխանատուն Սերժ Սարգսյանը չէ, դրա պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է: Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ը սարքեց Սերժ Սարգսյանի գլխին:
-Ինչո՞ւ:
-Որովհետև դեռ ինքն էր պատասխանատուն, դեռ ինքն էր գործող նախագահը: Ինքը կարող էր դա չկազմակերպել: Պարզ երևում է՝ և՛ տեսագրությունները, և՛ փաստերը կան: Սերժ Սարգսյանն ավելի լեգիտիմ ձևով ընտրվեց, քան Ռոբերտ Քոչարյանը: Ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ լեգիտիմ ձևով չի ընտրվել նախագահ՝ թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում: Ինքը միշտ սարքել է: Իրենք միշտ սարքել են նախագահ: Եվ 2008 թ. Սերժ Սարգսյանն ավելի լեգիտիմ ընտրվեց նախագահ, բայց ինքը պարզապես սարքեց: Օպերայի մոտ՝ Ազատության հարապարում, մարդիկ խաղաղ ցույց էին անում՝ ի նշան բողոքի: Եթե Սերժ Սարգսյանը ժառանգել է Ռոբերտ Քոչարյանից վատ ամեն ինչը, տնտեսական, քաղաքական վատ երևույթները, ապա Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն լեգիտիմ չի ընտրվել նախագահ, այլև այդ 10 տարիներին կատարել է բազմաթիվ քաղաքական սպանություններ, Սերժ Սարգսյանն այս վերջին 10 տարիներին դեռ չի կատարել նման բան, այսինքն՝ արյունահեղություն չի արել: Եթե հայացք գցենք դեպի անցյալ, ապա կտեսնենք, որ Ռոբերտ Քոչարյանը միայն արյան միջոցով է իր հարցերը լուծել: Այդպես էլ նա 10 տարիներին, երբ ղեկավարեց Հայաստանը, դա արեց միայն իր անձի համար, ու դա փաստում է իր ունեցվածքը, իր հարստությունը:
-Եթե Քոչարյանը հայտարարի քաղաքականություն վերադարձի կամ 2018 թ. նախագահի թեկնածություն առաջադրելու մասին, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի արձագանքը Հայաստանում և Արցախում:
-Արձագանքը չգիտեմ, բայց, կարծում եմ՝ ողբերգություն կլինի: Մենք կգլորվենք դեպի անդունդը: Մենք վերջին հաշվով պետք է ձեռք քաշենք հայտնի քաղաքական գործիչներից, ովքեր մեկը մյուսին փոխանցել են, որովհետև, գիտեք, չեմ ուզում, որ այդ քրեաօլիգարխիկ խավը, որ կա, որ սկսել է Լևոն Տեր-Պետրոսյանից և գոյություն ունի մինչև հիմա, նորից ղեկավարի Հայաստանում: Չէ՞ որ վերջիվերջո նրանք են ղեկարավարում, հարց լուծում: Ամբողջ տնտեսությունը կենտրոնացած է նրանց ձեռքում: Այդ ամենը մի օր պետք է վերանա, որովհետև եթե աշխարհի բոլոր պետություններում ինչ-որ սկզբնական կապիտալ հանցավոր ճանապարհով ստեղծվում և անցնում է օրինական ճանապարհին, ինչպես օրինակ, հարևան Վրաստանում, այդպես չէ մեզ մոտ: Հայաստանում, կարծես, սկզբանական կապիտալն անընդհատ հանցավոր է, չկա ազատ մրցակցություն, ինչից տնտեսությունն, իհարկե, տուժում է, և ունենք այն, ինչ ունենք: Իսկ այսօրվա իրավիճակը գալիս է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից մինչև Ռոբերտ Քոչարյանի ժամանակները, մինչև հիմա:
-Սերժ Սարգսյանն այլընտրանք ունի՞ իշխանությունը Քոչարյանին չփոխանցելու:
-Կարծում եմ՝ ցանկացած իշխանություն էլ ուզում է միշտ փոխանցել: Եթե քրեաօլիգարխիան որոշի, որ Քոչարյանին պետք է փոխանցել, իհարկե, չի ունենա այլընտրանք, եթե որոշի, որ մեկ ուրիշին պետք է փոխանցի, նրան պետք է փոխանցի: Այստեղ չեմ կարծում, թե կարևորն իրենց ցանկությունն է: Պրոբլեմը պետք է փնտրել քաղաքացիական հասարակության մեջ: Հասարակությունը պետք է չընդունի դա: Մեր հասարակությունը մինչև 1988-91 թթ. այն հասարակությունն էր, որ արեց այն, ինչ ուզեց, և կարևոր չէր, թե Մոսկվան ինչ էր ուզում: Այսօր, ցավոք սրտի, հասարակությունը բաժանված է թե՛ բազմաթիվ կուսակցությունների, թե՛ հոսանքների, թե՛ ուղղությունների, թե՛ կրոնական աղանդների և այլն: Մի խոսքով՝ այսօր հիվանդացել է ոչ միայն իշխանությունը, այլև հասարակությունը:
-Իսկ Ղարաբաղի իշխանությունները երկու ղարաբաղցիներից ո՞ւմ կսատարեն՝ Ռոբերտ Քոչարյանի՞ն թե՞ Սերժ Սարգսյանին:
-Չեմ կարող ասել: Անձամբ ես՝ ոչ մեկին, որովհետև գտնում եմ, որ հարցն այստեղ ղարաբաղցի լինելու մեջ չէ: Հարցը գաղափարի մեջ է: Կարող է չորրորդ նախագան էլ լինի ղարաբաղցի, բայց լինի ազգային գաղափարով տոգորված: Ես մեծ սիրով կընդունեմ և կընդառաջեմ: Հայաստանի ժողովուրդը չպետք է մտածի, թե նախագահն անպայման չպետք է լինի ղարաբաղցի, հակառակը՝ թող լինի ղարաբաղցի, թող լինի ջավախահայ, թող լինի Զանգեզուրից, թող որտեղից ուզում է լինի, միայն թե լինի ազգային մարդ, այլ ոչ քե քրեաօլիգարխիկ համակարգից: Իսկ դրա համար Հայաստանի Հանրապետությունը պետք է որոշի ոչ թե անձով, այլ համակարգով: Համակարգն ինքն արդեն կուղղորդի այն անձը, որը կընտրվի նախագահ: Դրա համար պետք է հայեցակարգ ընդունի, իսկ Հայաստանն ու Արցախը այդ հայեցակարգը չունեն, այսինքն՝ ազգային անվտանգության դոկտրինը չունեն, բայց պետք է ունենան:

Comment