If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում (SOCAR), նավթի համաշխարհային գների եւ արդյուհանման ծավալների նվազման պատճառով կրճատումները շարունակվում են. նախնական տվյալներով՝ սպասվում է, որ կկրճատվեն ընկերության 300 աշխատակիցներ եւս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով minval.az լրատվական կայքը, հաստիքների նոր կրճատումներ են արվել «Ազերիգազ» ՓԲԸ-ում եւ մի քանի նավթավերամշակման գործարաններում: Այս մասին կայքին հայտնել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն:
Նրա խոսքով` «Neftqaztikintiե տրեստի 300 աշխատակիցներ ծանուցագիր են ստացել այն մասին, որ ընթացիկ տարվա հունիսի 1-ից նրանք հանվել են ընկերության հաստիքացուցակից:
«Այդ տրեստում աշխատակիցների կրճատումներ են իրականացվել նաեւ անցյալ տարվա վերջին»,- նշել է Գահրամանլըն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` անցյալ տարվա վերջին եռամսյակից սկսված նավթի գների անկման հետ կապված՝ SOCAR-ում 3 հազարից ավելի աշխատակիցներ կրճատվել են: Կրճատումներ են կատարվել նաեւ պետական այլ հաստատություններում եւ մասնավոր ձեռնարկություններում:
Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:
Ադրբեջանի 2015 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է:
Հայաստան Կովկասի Ամենակայուն Պետութիւնը Կը Նկատուի
ԵՐԵՒԱՆ, «Մեդիամաքս».- Հայաստան աւելի կայուն է, քան Հարաւային Կովկասի միւս պետութիւնները. կը վկայեն տուեալները «Դիւրաբեկ պետութիւններու աղիւսակ»ի (Fragile States Index), որուն վրայ Հայաստան կը գրաւէ 108րդ դիրքը (աղիւսակին մէջ առաջին դիրքը գրաւող պետութիւնը ամենախոցելին կը նկատուի):
2014ի համեմատ, Հայաստան իր դիրքը բարելաւելած է 4 կէտով:
Հայաստան կը գտնուի «նախազգուշացման ցած մակարդակ» ունեցող պետութիւններու ցանկին մէջ՝ Սուրինամի, Ղազախստանի, Սամօուայի, Քուպայի եւ շարք մը այլ երկրներու հետ:
Հայաստանի դրացիներէն ամենախոցելի երկիրը կը նկատուի Իրանը, որ 44րդ դիրքին վրայ կը գտնուի, մինչ Վրաստան 70րդ դիրքին վրայ է, Ատրպէյճան՝ 80րդ, իսկ Թուրքիա՝ 90րդ:
Ռուսիան 65րդ դիրքը կը գրաւէ եւ մաս կը կազմէ «նախազգուշացման բարձր մակարդակ» ունեցող պետութիւններու ցանկին:
Աշխարհի ամենախոցելի երկիրներու եռեակին մաս կը կազմեն, երկրորդ տարին ըլլալով, յաջորդաբար՝ Հարաւային Սուտան, Սոմալիա եւ Կեդրոնական Ափրիկեան հանրապետութիւնը:
Նախորդ տարուան համեմատ, ամենամեծ անկումը արձանագրած են Ուքրանիան, Սուրիան եւ Լիպիան, իսկ ամենամեծ յառաջխաղացքը՝ Քուպան, Վրաստանը եւ Փորթուկալը:
Ամենակայուն պետութիւնները կը նկատուին՝ Ֆինլանտան, Շուէտը, Նորվեկիան եւ Դանիան:
Աղիւսակի հեղինակներն են՝ «The Fund for Peace»ը եւ «Foreign Policy» ամսագիրը: Անոնք նկատի կ՛առնեն տարբեր չափորոշիչներ՝ երկրի տնտեսական դրութիւնը, ապահովութեան մակարդակը, գաղթականներու հարց, օրէնքները պարտադրելու յանձնառութիւնը, մարդկային իրաւունքներու պաշտպանութիւնը, աղքատութեան մակարդակը, եւայլն:
Comment