Announcement
Collapse
No announcement yet.
Military Notebook: Military Discussions
Collapse
X
-
Re: Military Notebook: Military Discussions
Originally posted by Armynia View PostAircraft repair is a very tough and even tougher when you have more aircrafts. However, country like Armenia should at least have 50 fighter aircrafts such as Mig-29s and Su-25s.
These jets need to go through inspection after so many flight hours or date.
The choppers are more technical to work on from transmission work to balance the main rotor blades
despite the required inspection you also have to fix anything found (like hydraulic leak) and any concerns by the pilot (altimeter reading does not match radar altimeter).
You just need some hotshot Mechanics.......from shop workers on engine changes to the guys on the flightline.B0zkurt Hunter
Comment
-
Re: Military Notebook: Military Discussions
http://news.am/arm/news/271488.html
Եթե տղաները մի փամփուշտ էլ կորցնեին, մեծ կռիվ կաներ. մարտական ընկերները՝ Մոնթեի մասին
Բախտավոր է այն մարդը, որը չի ճանաչել ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին , որովհետեւ նրան ճանաչողի համար մեծ ցավ է գիտակցել, որ նա այլեւս չկա: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 12-ին՝ Մոնթեի մահվան օրը, հիշեց Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Գագիկ Հակոբյանը, որը մարտական ընկերների հետ այցելել էր Եռաբլուր:
«Շատ պարզ ու հասարակ մարդ էր, հայրենասեր, ամեն ինչ անում էր, որպեսզի պատերազմի տարիներին ինչ-որ բան տնտեսեր հայրենիքի համար: Եթե տղաները մի փամփուշտ էլ կորցնեին, մեծ կռիվ կաներ: Մեքենաները քաշելով էր Ղարաբաղ տանում, որ բենզին չծախսեր»,-հիշեց Գագիկ Հակոբյանը:
Մոնթեի մարտական ընկեր, ազատամարտիկ Քաջիկ Գինոսյանն էլ պատմեց, որ Մոնթե Մելքոնյանը շատ է սիրել թխվածք ուտել, եւ երբ Հայաստանում կուսակցությունները նոր-նոր են ստեղծվել, Մոնթե Մելքոնյանին հարցրել են, թե որ կուսակցությունից է, նա էլ կատակով պատասխանել է՝ «Խմորեղենի կուսակցությունից». «Խիստ եւ միեւնույն ժամանակ բարի հրամանատար էր: Զինվորները միշտ գնում էին նրա հետեւից, հերոս տղա էր»:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, վաշտի հրամանատար Մավր Մարտիրոսյանն էլ հիշելով հրամանատարին, նշեց, որ Մոնթե Մելքոնյանը մինչեւ վերջ կռվեց եւ իր կյանքը զոհեց հանուն հայրենիքի:
«Պատերազմի ժամանակ նրա համար անհնարին բան գոյություն չուներ: Միշտ հորդորում էր, որ պետք է հաղթենք: Իսկական հրամանատար էր, որից մարտի դաշտում կռվողները շատ բան են սովորել ու մինչեւ հիմա էլ սովորում են: Երբ ասում էին, լավ ենթադրենք պատերազմը հաղթելու ենք, բարկանում էր, ասում էր «ի՞նչ ենթադրենք, անպայաման հաղթելու ենք»,-ասաց մավր Մարտիրոսյանը:
Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ եղեռնից փրկված եւ Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Հնագիտության պրոֆեսոր էր եւ տիրապետում էր 8 լեզուների: 1992թ. Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարն է եղել, զոհվել է 1993թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:[/SIZE]
Comment
-
Re: Military Notebook: Military Discussions
http://news.am/arm/news/271334.html
Հայաստանի խորհրդարանը ընդունեց զորամասերի մասին օրենքը
Հայաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց զորամասերի եւ հաստատությունների կարգավիճակի մասին օրինագիծը։ Նախագիծն ընդունվել է 95 կողմ ձայներով՝ առանց դեմ եւ ձեռնպահ քվեարկողների։
Օրինագիծը սահմանում է զինվորական մասեր եւ այլ ռազմական հաստատությունների, այդ թվում՝ ուսումնական հաստատությունների եւ հոսպիտալների գործառույթների առանձնահատկությունները։
Այսպես՝ զինվորական մասը իրավունք ունի ինքնուրույն տնօրինել իրեն ամրագրված գույքը, սակայն իրավունք չունի վաճառել այն կամ վարձով տալ։ Ունեցվածքի կառավարման իրավունքը չի վերաբերում զինծառայողների անձնական ունեցվածքին։
Զինվորական մասերի ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից եւ օրենքով թույլատրելի այլ աղբյուրներից։
Comment
Comment