Announcement
Collapse
No announcement yet.
Political analysis : VIDEO
Collapse
X
-
Re: Political analysis : VIDEO
10 / Մարտ / 2015
Գոնե վնասենք Հայաստանին. ինչու թուրքերը Բաթումը փոխեցին Արարատի հետ. «Մոդուս վիվենդի»
Հայերին թույլ չտվեցին մասնակցել ռուս-թուրքական հանդիպմանը, ու պատճառը, բնավ էլ, փետրվարյան «խռովությունը» չէր, ինչպես նշում է սովետական պատմագրությունը: Թուրքերը, տեսնելով, որ մեծ օգուտ չեն կարող քաղել, որոշեցին գոնե հայերին վնաս տալ:Նախիջևանը, որը բացարձակ հայկական տարածք էր, անցավ թուրքերի խնամակալության տակ, պոկեցին անվիճելիորեն հայկական Արարատ լեռը: Սակայն ինչու թուրքերը համաձայնեցին փոխել նավահանգիստը սարի հետ: Մոսկվայի պայմանագիր՝ այսօրվա հաղորդման առանցքում:
Comment
-
Re: Political analysis : VIDEO
5 / Հոկտեմբեր / 2015
«Թարմ ուղեղով»՝ Վիգեն Հակոբյանի հետ
Թույլ տնտեսությամբ Ռուսաստանի համար խաղաղապահ զորքերով տարածքը ողողոելով գերտերության տիտղոսը պահպանելու քաղաքականությունը երկար պատմություն ունի: Հատկապես հիմա, երբ Չինաստանի դիրքերն են ամրապնդվում: Սակայն Հայաստանում խաղաղապահ զորքեր տեղակայելու որոշողն ամեն դեպքում մենք ենք, մնում է՝ չմոռանանաք այդ մասին: Ինչ վերաբերում է Սիրիային՝ ապա Ռուսաստանի կողմից առաջարկված օգնությունը երկրին կօգնի գոնե ֆիզիկապես գոյությունը պահպանել:
Այսօրվա մեր հյուրն է՝ վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Comment
-
Re: Political analysis : VIDEO
5 / Հոկտեմբեր / 2015
Ասադը չի հանձնվի. ինչու է Ռուսաստանը Սիրիայում «Cui prodest» կամ ում է ձեռնտու
Աշխարհին չի հաջողվում մասնատել Ռուսաստանը կամ ծնկի բերել Սիրիան, որովհետև այդ երկրների ղեկավարներն ու ժողովուրդն ուզում են ունենալ պետություն: Երբևէ մտածե՞լ եք՝ թե ինչպես է ստացվում, որ պատժամիջոցների տակ ու համաշխարհային ճգնաժամերի ժամանակ տնտեսություն չունեցող Ռուսաստանը չի մասնատվում, կամ ինչպես է Ասադին հաջողվում պահել Սիրիան: Այստեղ կա կամք՝ ապրելու ու երկիր ունենալու: «Cui prodest» կամ ում է ձեռնտու ՝ Լևոն Շիրինյանի հեղինակային հաղորդաշարը:
Comment
-
Re: Political analysis : VIDEO
11 / Հոկտեմբեր / 2015
Վերադարձրեք մեզ հին ու բարի ամերիկյան ռմբակոծությունները.«Թարմ ուղեղով»՝ Գուրգեն Արսենյանի հետ
Սիրիայի տարածքում ռուսական ռազմական մուտքից հետո բարձրացավ նավթի գինը: Գործի մեջ ցուցադրելով ռազմական տեխնիկան՝ Ռուսաստանը գովազդեց իր զենքը՝ գրավելով նոր գնորդների: Ռուսաստան-Արևմուտք հակամարտության սիրիական ճակատն ու Ռուսաստանի տնտեսական շահը ՝ «թարմ ուղեղով» ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ:
Comment
-
Re: Political analysis : VIDEO
Թուրքական ուղղաթիռների Հայաստանի սահմանի հատումը Երևանին մտածելու տեղիք պետք է տա․ ՀՀ-ն նույնականացվում է ՌԴ-ի հետ
2015-10-12
«Անվտանգությունը կոնկրետ գործողություն է, որը պետք է պահպանվի: Կարծում եմ՝ հայկական կողմը անակնկալի էր եկել թուրքական ուղղաթիռների հատման ժամանակ, որը տևեց մի քանի րոպե, և փորձում էր ռուսներից հասկանալ, թե ինչ պետք է անել: Քանի որ ամեն ինչ շատ կարճ տևեց, հայկական կողմն այդպես էլ որևէ բան չարեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով վերջերս թուրքական ուղղաթիռների կողմից Հայաստանի օդային տարածքը հատելու փորձին:
Կարելի՞ է սա համարել Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու պատասխան «այց»՝ հարցին մեր զրուցակիցը որոշակի պատասխան չտվեց. «Փորձագիտական հանրությունը համարում է, որ սա ռուսական կողմից իրենց սահմանը հատելու պատասխանն է:
Կարելի է ասել, հայկական կողմը մնացել է շվարած և չի կարողանում դուրս գալ այս վակուումից այնպես, որ առավել քննադատության տակ չընկնի»:
Մեր զրուցակիցը ըստ էության համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ ռուս-թուրքական հակամարտության ֆոնին այս միջադեպը մեր երկրի ինքնիշխանության կորստի արդյունք է:
Comment
-
Re: Political analysis : VIDEO
13 / Հոկտեմբեր / 2015
Կարսի հանցավոր դավադրությունը. 1921, հոկտեմբեր 13. «Մոդուս վիվենդի»
1920 թվականի դեկտեմբերի 2-ի ժամը 6-ից հետո կնքված բոլոր պայմանագրերն անօրինական էին: Անօրինական էր նաև Կարսի պայմանագիրը: Միջազգային իրավունքի տեսանկյունից այն չէր կարող հաստատել որևէ բան, առավել ևս, միջպետական սահման:«Մոդուս վիվենդի»՝ Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը:
Comment
Comment