Re: DAESH-ISIS / Turkey : organic links
ԻՊ-ից փախած հրամանատարը պատմել է կառույցի և Թուրքիայի սերտ հարաբերությունների մասին
Lragir.am
18 Նոյեմբերի 2015,
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից փախած հրամանատար Սաիդը, որը եղել է Սիրիայի Ալ Բաբ քաղաքի ԻՊ-ի հետախուզության վարչության պետը, պատմել է կառույցի և Թուրքիայի սերտ կապերի, խմբավորման մեջ թուրք մարտիկների, Թուրքիայի տարածքով ահաբեկիչների Սիրիա անցումների, թուրքական հետախուզության և ԻՊ-ի հետ հարաբերությունն երի, ԻՊ-ի հետախուզական աղբյուրների մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի թղթակցի հետ զրույցում Սաիդն ասել է, որ ԻՊ-ին միանալ ցանկացող մարտիկների համար Թուրքիան «բաց սահման» քաղաքականություն է իրականացրել: Նրա խոսքով` քանի որ սիրիացի քրդերը ներկայում վերահսկողության տակ են առել Թել Աբյադ քաղաքը, այժմ Սիրիա անցնել ցանկացող ԻՊ-ի մարտիկները օգտվում են միայն Թուրքիայի Քիլիս քաղաքի սահմանադռնից:
Նա ասել է, որ եւ’ Ալ Նուսրան (Ալ Կաիդա), եւ’ ԻՊ-ն շարունակում են մարտիկներ մատակարարել Քիլիսից:
«Քիլիսում նույնիսկ երկու մզկիթ կա, որոնցից մեկը Ալ Կաիդա գնացողների, մյուսը` ԻՊ գնացողներ համար է օգտագործվում: Այդ երկու մզկիթում երկու խմբավորումների ներկայացուցիչներ կան, որոնք էլ կազմակերպում են մարտիկների անցումները Սիրիա եւ Իրաք», -ասել է նա:
Սաիդը պատմել է, որ իրենք որեւէ խնդիր չեն ունեցել թուրքական հետախուզության հետ համագործակցության մեջ:
«Քոբանիի վրա հարձակումներում մենք մեծ թվով վիրավորներ ունեցանք, որոնք բուժման համար թուրքական հետախուզության ջանքերով փոխադրվեցին Թուրքիա: Ավտոմեքենաներում մեր վիրավորների մազերը կտրում ու մորուքները սափրում էին, որպեսզի թուրքական հիվանդանոցներում բժիշկների մոտ կասկածներ չառաջանային: Թուրք-սիրիական սահմանին գտնվող Ալ Ռաի քաղաքում ԻՊ-ի ղեկավարը թուրք հետախույզ է: ԻՊ-ի կազմում թուրքական հետախուզության հետ սերտ կապեր ունեցող բազմաթիվ մարդիկ կան», -ասել է նա:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....LJXn3hIC.dpuf

Comment