Announcement
Collapse
No announcement yet.
Serjik is going .
Collapse
X
-
Let's not repeat 1989-91...
Let's not let the HHSh akan's in from the window....
-
Pashinian declared he would meet with Seljuk only to discuss his resignation.
I can’t wait to see hasdaviz khash/Khorovats thugs like shmais thrown into trash can.
All the corrupt officials from school principals to delegates and judges, the ones raised and educated in soviet era gone.
Can’t wait to hear the good news at noon tomorrow.
And then, people with Pashinian in controll should choose a transitional comitee consisting of 5-6 Armenian and 3-4 diasporan individuals to oversee the new parliamentary elections and election of new prime minister.
Last edited by Hakob; 04-21-2018, 05:34 PM.
Comment
-
-
Comment
-
Նիկոլն ասաց ամենակարեւոր բառերը- ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
- Մեկնաբանություն - 22 Ապրիլի 2018,
Անվտանգության երաշխիքներ
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին երկխոսության կոչ էր արել «անդառնալի կորուստներից» խուսափելու համար: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է՝ հայտարարելով, որ կարող է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը քննարկել: Սերժ Սարգսյանը համաձայնվել է հանդիպել, հանդիպումը տեղի կունենա այսօր: Նիկոլը նաեւ ուժային գերատեսչությունների ղեկավարներին խնդրել է Սերժ Սարգսյանին փոխանցել, որ պատրաստ է անվտանգության երաշխիքներ տալ նրան ու նրա ընտանիքին:
Այս խոսքերը կարող են շրջադարձային դառնալ Հայաստանում իրադարձությունների զարգացման առումով, որտեղ արդեն 9 օր է հասարակությունը պահանջում է վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հրաժարականի գաղափարն արդեն անհնար չի թվում, այն արդեն հնչեցվել է հանրահավաքում որպես վերջնագիր: Բացի այդ, առնվազն մեկ կուսակցություն՝ Օրինաց երկիրը, կոչ է արել արտահերթ ընտրություններ անցկացնել: Այսինքն, հրաժարականի հարցը քննարկվում է մյուս տարբերակների հետ միասին:
Հրաժարականն ստեղծված իրավիճակից ամենալեգիտիմ ու անարյուն ելքն է: Նախքան վարչապետ նշանակելը ՀՀԿ-ն նմանություններ էր անցկացնում Սարգսյանի եւ դը Գոլի ու Չերչիլի միջեւ, սակայն երկուսն էլ ստիպված են եղել հրաժարական տալ, որովհետեւ հրաժարականն ամենից անարյուն հեռանալն է:
Հատկապես այն վիճակում, երբ երկրում աննախադեպ կոնսոլիդացիա է Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության հարցով: Նրա օգտին միայն մեկ աջակցող հայտարարություն է հնչել՝ Հայաստանի շախմատի հավաքականից:
Պետք է ասել, որ շախմատը չար կատակ է խաղացել Սերժ Սարգսյանի հետ: Ապրիլի սկզբին Գերմանիայում տեղի է ունեցել շախմատի հավակնորդների մրցաշարը, որի բացմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը: Նա չի թաքցրել, որ հույս ունի, որ Լեւոն Արոնյանը կհաղթի: Այդ հաղթանակը կարող էր հաղթական ձի դառնալ, որի վրա Սերժ Սարգսյանը կհեռանար նախագահի պաշտոնից եւ վարչապետ կդառնար:
Սակայն սպորտը մնում է սպորտ, եւ Արոնյանն այդ մրցաշարում վերջին տեղն է զբաղեցրել: Ձին այլ կողմ է հեռացել, եւ Սերժ Սարգսյանն անսպասելի բախվել է հանրությունում իր անձի համընդհանուր մերժմանը: Հիմա նրան շախ են արել, ավելի շուտ, պատային իրավիճակ է: Հրաժարականը մնում է ելքը:
Շատերը հարցնում են, թե ինչու հանրությունը փողոց դուրս չի եկել, երբ Սերժ Սարգսյանը 2015 թվականին սահմանադրական բարեփոխում էր հայտարարում: Փորձագետները նշում են, որ այն ժամանակ հանրությանը հետ է պահել Սերժ Սարգսյանի խոստումը վարչապետի ու նախագահի պաշտոններին չհավակնելու մասին: Սակայն երբ պարզ դարձավ, որ նա մտադիր է վարչապետ դառնալ, հանրությունը սկսեց նրան ցույց տալի իր վերաբերմունքը:
Հիմա բոլոր պայմանները ստեղծված են Սերժ Սարգսյանի հրաժարականի համար, եւ մնում է միայն երկու հարց՝ ինչպես է փոխանցվելու իշխանությունը եւ արդյոք անվտանգության երաշխիքներ են տրվելու: Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է անվտանգության երաշխիքների մասին:
Comment
-
Սա ուղղակի ուլտիմատում է, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից... Սերժ Սարգսյանը հեռացավ
2018-04-22
«Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու, թեեւ լավ չեմ պատկերացնում, թե տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել»,-«Մարիոթ» հյուրանոցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսայկցության առաջնորդ Նիկոլ Փաինյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
«Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, երբ ես խոսել եմ պարոն Սարգսյանի հետ, ես շատ հստակ արձանագրել եմ, որ խոսքը ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի մասին է: Ես եկել եմ այստեղ քննարկելու ձեր հրաժարականի պայմանները եւ իշխանության անցնցում փոխանցելու պայմանները, հետեւաբար ձեզ կոչ եմ անում երկխոսություն տերմինը չօգտագործել»,-արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:
«Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել մարտի 1-ից, եւ եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է միայն ձեզ եւս մեկ անգամ խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման: Հակառակ դեպքում՝ ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է, ընտրեք»,-ասել է ՀՀ վարչապետը՝ նկատելով, որ սա բանակցություն չէ, երկխոսություն չէ, ուղղակի ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին:
«Պարոն Սարգսյան, ես ուզում եմ շատ հստակ լինի: Մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել, ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրախպետությունում իրավիճակը: Իրավիճակը Հայաստանում այնպիսին չէ ինչ-ես 10-15 օր առաջ, իրավիճակը ՀՀ-ում փոխվել է, դուք ՀՀ-ում չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»,-ասել է Փաշինյանը, որից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես հետևյալ կերպ է արձագանքել. «Ժողովրդի անունից՝ 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու եւ ես այլեւս ցանկություն չունեմ շարունակելու խոսակցությունը: Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում, ցտեսություն: Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք»:
Comment
-
Սերժ Սարգսյանը մերժեց ու սպառնաց Նիկոլին եւ հեռացավ. Տեսանյութ- Lragir.am
- Ներքին կյանք - 22 Ապրիլի 2018
Արմենիա Մարիոտում Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարճ տեւեց: Սերժ Սարգսյանը նախ հայտարարեց, որ չի պատկերացնում, թե ինչպես են բանակցելու լրագրողների ներկայությամբ, ապա Նիկոլ Փաշինյանին ասաց, որ շանտաժով բանակցություն չի լինում, սպառնացել, որ հետագա զարգացումների պատասխանատվությունն ընկնելու է Նիկոլ Փաշինյանի վրա: Նա Նիկոլին ասաց, որ դասեր չի քաղել մարտի 1-ից:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին Սերժ Սարգսյանին ասաց, որ նա չի հասկանում, որ իշխանությունը Հայաստանում անցել է ժողովրդին, եւ նա պետք է հեռանա:
Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ 7 տոկոս ստացած խմբակցությունը չի կարող խոսել ժողովրդի անունից, եւ հեռացավ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պայքարի ուժը պետք է կրկնապատկել, եւ ժողովրդին կոչ արեց դուրս գալ փողոցներ:Նիկոլին հարց տվեցին, թե արդյոք պայմանավորվածություն չի եղել, որ բանակցելու են հենց հրաժարականի օրակարգով, նա ասաց, որ եղել է նման պայմանավորվածություն:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը պատրաստ է բանակցության միայն հրաժարականի պարագայում:
Comment
Comment