Announcement

Collapse
No announcement yet.

Serjik is going .

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #51
    Nigol is set free just now++++

    Comment


    • #52
      Որոշումն արդեն կայացվե՞ց

      • Lragir.am
      • Ներքին կյանք - 23 Ապրիլի 2018


      Այսօր նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հավաքվել է Հայաստանի ու Արցախի իշխանական վերնախավը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը:



      Քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը, եւ ըստ ամենայնի արդեն կայացվել է Սերժ Սարգսյանի հրաժարականի որոշումը: Հատկանշական է, որ այս հանդիպումից հետո Կարեն Կարապետյանն ասել է, թե գնալու է Նիկոլ Փաշինյանի մոտ:



      Ի դեպ, այսօր Հայաստանի իրադարձություններին անդրադարձել է Պուտինի խոսնակը: Հարցին, թե արդյոք Մոսկվան միջամտելու է Հայաստանի իրավիճակին, Պեսկովն ասել է. «Ինչու՞ պետք է Մոսկվան միջամտի»:

      Comment


      • #53
        23 / 04 / 2018Ցուցարարները ծեծել են ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանին՝ Աշտարակ-Երևան ճանապարհը բեռնատարներով փակելու պատճառով




        Ապրիլի 22-ին Գյումրի-Երևան ավտոճանապարհին՝ Աշտարակի ճանապարհին տեղակայված Ճանապարհային ոստիկանության պահակետի հարակից տարածքում, ցուցարարները պատգամավորի են ծեծել:

        Tert.am-ի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրի Սահակյանը, ով նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրն է, փակել է ճանապարհը և ցուցարարներին արգելել է շարժվել Երևան:

        Պատգամավորը սպառնացել է ցուցարարներին, որ չշարունակեն ճանապարհը, սակայն տարբեր բնակավայրերից եկած ցուցարարներն իջել են մեքենաներից, նրանց միջև քաշքշուք է սկսվել, ինչը վերածվել է ծեծկռտուքի:

        Ըստ տեղեկությունների՝ պատգամավորը վնասվածքներ է ստացել, ծեծկռտուքից տուժել են ոստիկաններ:

        Ցուցարարները ծեծից հետո բացել են պատգամավորի՝ բեռնատարներով փակած ճանապարհը և միացել Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին:

        Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել ոստիկանության ծառայողների վերաբերյալ, համաձայն որի՝ ապրիլի 22-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Աշտարակ-Երևան ճանապարհի Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտից «դեմքի շրջանի սալջարդ, երկու ատամների կոտրվածք, գանգոսկրի կոտրվածք` հարցականով», «կրծքավանդակի աջ կեսի սալջարդ, որովայնի տրավմա» և «ձախ ստորին վերջույթի մկանների ձգվածություն» ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել ոստիկանության 3 ծառայող:

        Պարզվել է, որ ժամը 15.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի ՃՈ անշարժ պահակետում ծառայություն իրականացնելու ընթացքում «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցների կողմից նրանք ծեծի են ենթարկվել և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

        Նույն օրը «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ժամը 20.40-ին բուժօգնության են դիմել ոստիկանության ևս 2 ծառայող` «ձախ սրունքի սալջարդ» և «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշումներով:

        Comment


        • #54
          Ռեժիմը ընկել է, հաջորդ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է

           

          Comment


          • #55
            Հրաժարականից հետո ՊՆ-ում իրավիճակ է փոխվել. Բախվել են Վիգեն Սարգսյանի եւ մյուսների կարծիքները
            «Ժողովուրդ»

            08:13, 25.04.2018

            «Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հիշում եք` նախօրեին, մինչեւ Սերժ Սարգսյանը հրաժարական կտար, ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ լքեցին զորամասը` միանալով ցուցարարներին։ Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` տեղի ունեցածի վերաբերյալ ՊՆ-ում քննարկումների ժամանակ կրկին բախվել են նախարար Վիգեն Սարգսյանի եւ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքները։

            Նախարարը հայտարարել է, թե պետք է խիստ մոտեցում ցուցաբերել կատարվածին, հայտարարել զինվորներին պատասխանատվության ենթարկելու մասին։ Սակայն ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները հորդորել են նախարարին, որ զորամասը լքած զինվորականների մասով զերծ մնա որեւէ գնահատական տալուց, առավել եւս պատասխանատվության մասին չխոսել:

            Վիգեն Սարգսյանը սակայն իր ուզածն է արել՝ խիստ հայտարարություն տարածելով։ Բայց երբ ժամեր անց իրավիճակը փոխվել է, եւ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, ՊՆ-ում, մեղմ ասած, իրավիճակից ելնելով` մոռացել են զորամասը լքած եւ ժողովրդին միացած զինվորականներին պատասխանատվության ենթարկելու մասին: Եւ անգամ դեռ ծառայողական քննություն կամ քրեական գործ չի հարուցվել»:

            Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

            Comment


            • #56



              24 / Ապրիլ / 2018Չստացված երկխոսությունը «ստի դետեկտորի» տակ. Ժեստեր և միմիկա. «Դե, խաբիր ինձ»

              Փաշինյան – Սարգսյան հանդիպումը վերջին տասնամյակի, թերևս, ամենադրամատիկ քաղաքական իրադարձություններից մեկն էր: Ի՞նչ էին զգում կողմերը շփվելիս, որտե՞ղ էին ակնհայտորեն ստում և որտե՞ղ էին անկեղծ, և ամենակարևորը՝ ի՞նչ օրակարգով էին եկել: Մարդկանց ժեստերն ու միմիկան հաճախ ավելին են ասում քան խոսքերը: Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը մի շարք կարևոր կետեր է առանձնացրել, որոնք, թերևս, ավելի հասկանալի են դարձնում «թավշյա հեղափոխության» հետագա ընթացքը:

              Comment


              • #57
                ԲՀԿ-ն կոչ է արել կուսակիցներին դուրս գալ փողոց

                • Lragir.am
                • Ներքին կյանք - 25 Ապրիլի 2018,

                ԲՀԿ քաղաքական խորհուրդի հայտարարությունը


                Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հայտարարել էր, որ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին:



                Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին:

                Comment


                • #58
                  Սասնա ծռերի, Սամվել Բաբայանի և Ժիրայի Սեֆիլյանի գործերը պետք է վերանայվեն․ Արմեն Մարտիրոսյան

                   

                  Comment

                  Working...
                  X