Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

    Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    07.10.2018


    1890 թվականին հիմնադրված Դաշնակցությունը, ըստ ամենայնի, կվերադառնա իր նախնական առաքելությանը՝ հայկական պետականության ստեղծում, պահպանում եւ զարգացում: Վերջին մի քանի տասնյակ տարիներին կուսակցությունը հեռացել էր այդ առաքելությունից՝ համարելով, որ չի կարող նպատակին հասնել, եթե չմասնակցի Հայաստանի կառավարմանը:

    Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին, ՀՅԴ ղեկավարությունն ստանձնած մարդկանց մերկանտիլությամբ, ինչպես նաեւ անկախ Հայաստանում եւ Արցախում քաղաքական համակարգի կոռումպացված ու քվոտավորված համակարգով:

    Արդյունքում Դաշնակցությունը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին շնորհազրկված էր, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության անքակտելի մասն էր անգամ կոալիցիայից դուրս գալու դեպքում:

    Հիմա, երբ համակարգը կոռումպացված ու քվոտավորված չէ, Դաշնակցությունը կարող է վերադառնալ նախկին առաքելությանը եւ աշխատել հայկական պետականության համար՝ բարձր կանգնելով Հայաստանի քաղաքական համակարգից:

    Առայժմ ՀՅԴ-ն իր անհեռատես ղեկավարների իներցիայով փորձում է տեղավորվել նոր Հայաստանի քաղաքական ներկապնակում: Սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ֆիասկոն, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից խայտառակ դուրս գալը հասկացրին, որ Դաշնակցությունը շանսեր չունի:

    Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ միայն շանս, այլ նաեւ իմաստ չկա: Եթե Դաշնակցության ղեկավարությունն ավելի հեռատես քաղաքականություն վարեր ու ազգային-պետական մտածողություն ունենար, պետք է գար եզրակացության, որ հիմարություն է կուսակցության հսկայական ներուժը՝ մարդկային, նյութական, պատմական դերն ու փորձը, մսխել Հայաստանում կուսակցության ղեկավարության համար քվոտաներ ապահովելու վրա:

    Դաշնակցությունը կարող է ազգային կողմնորոշիչի, ազգային հարթակի դեր ստանձնել, եթե չմրցակցի մյուս կուսակցությունների հետ, այլ զբաղեցնի իր արժանի տեղը: Դաշնակցությունն արժանի չէ մանր քաղաքական ինտրիգների, երբ նրա ուսերին գլոբալ առաքելություն է դրված:

    Այժմ այդ առաքելությունն ավելի քան պահանջված է Մերձավոր Արեւելքում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցողի ֆոնին: Այդ առաքելությունն իրականացնելու համար Հայաստանի իշխանությունում անգամ ընդդիմադիր դիրքը միայն խանգարելու է ու կապելու ձեռքերը: Ժամանակն է, որ Դաշնակցությունն օգտագործի իր մեծ ներուժը ի շահ ազգի:

    Դաշնակցությունը միշտ կլինի Առաջին հանրապետությունը հիմնած կուսակցությունը, այլ կլինի Ղարաբաղն ազատագրած կուսակցությունը: Մնում է երրորդ՝ գլխավոր առաքելությունը՝ հայերի իրավունքների վերականգնումն Արեւելյան Անատոլիայում եւ վերադարձ Սեւրի պայմանագրին:

    ՀՅԴ մանր, մերկանտիլ քաղաքական գործիչները պետք է անցյալում մնան, եւ նրանց տեղը պետք է գան մարդիկ, ովքեր գիտակցում են կուսակցության առաքելությունն ու ներուժը:


  • #2
    Աղբանոցի շեմին. ՀՅԴ ղեկավարների խայտառակ պահվածքը

    Lragir.am

    09.10.2018


    Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում հայտարարեց, որ որոշ ուժեր հաստատուն քայլերով գտնում են դեպի պատմության աղբանոց, իսկ ԱԱԾ-ն ձերբակալեց քրեա-օլիգարխիայի գանձապահներից Սամվել Մայրապետյանին՝ նշանային ֆիգուր համակարգի համար, իրադարձությունները կրկին արագացան:

    Երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը գնաց կառավարություն եւ պարտավորագիր ստորագրեց, որ դավադրություն չի անելու Նիկոլ Փաշինյանի դեմ, նրա հրաժարականից հետո: Այսինքն, ԱԺ-ում երկու անգամ վարչապետ չի առաջադրելու: ԲՀԿ-ի նախորդ օրերի խրոխտ հայտարարություններից ու հոկտեմբերի 2-ի աղմկոտ քվեարկությունից հետո ԲՀԿ-ն կանգ առավ ու հանձնվեց:

    Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումն իրարանցում էր առաջացրել ՀՅԴ-ում՝ հոկտեմբերի 2-ի եռյակ դավադրության մյուս մասնակցի մոտ: ՀՅԴ ղեկավարությունը շտապ երկու հոգի էր ուղարկել կառավարություն, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց չէր ընդունել: Ընդունել էր փոխվարչապետը, որի հետ հանդիպումից հետո ՀՅԴ ներկայացուցիչները մռայլ դեմքով հայտարարեցին, թե տեղի է ունեցել լավ խոսակցություն:

    ՀՅԴ-ում թերեւս վտանգ էին զգացել, որ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանը քցում է իրենց, սեպարատ համաձայնության գնալով Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀԿ-ին կամ նրա հետեւում կանգնածներին հաջողվել էր այս երկու կուսակցություններին ներգրավել հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մեջ, որի իմաստն այն էր, որ տապալեին արտահերթ ընտությունն այս տարի, ձգեն մինչեւ մայիսի ու անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին:

    ՀՅԴ-ն այստեղ ստանձնել էր յուրահատուկ դեր, առաջ քաշելով պայմաններ, որոնցից առանցքայինը ոստիկանությունը խորհրդարանին ենթարկելն էր: Մոտիվացիան պարզ է՝ այդպիսով ապահովել ընտրությունների կեղծումն ու նոր խորհրդարանում հայտնվելը, միեւնույն ժամանակ անհրաժեշտ պահին հեղաշրջում կազմակերպելու համար:

    Ի՞նչ է ՀՅԴ ղեկավարության ուզածը՝ անօրինական տնտեսական ու քաղաքական քվոտաներ, մանդատների վաճառք խոշոր բիզնեսին՝ փող աշխատելու համար, ինչը եղել է մինչ այժմ:

    Եռյակի բոլոր հայտարարությունները ժողովրդավարության, միակուսակցականության վտանգի եւ այլնի մասին սովորական շղարշ են, որոնք արդեն չեն ծածկում քրեա-օլիգարխիայի այս քաղաքական ցուցանակների տգեղ մերկությունը:

    Ընդ որում, եթե ՀՀԿ-ն առանձնապես ծածկելու բան էլ չունի, ԲՀԿ-ն պարզապես կրկես է, ապա ՀՅԴ ղեկավարության դեպքում իրավիճակը տխուր է: Կուսակցության ղեկավարությունը խոսում է ինչ որ սկզբունքների, արժանապատվության մասին, ինքզինքը հարց չտալով, թե արդյոք սկզբունք ու արժանապատվություն էր քրեական համակարգին ծառայելը, հակապետական ու հակաժողովրդական նախագծերին ու ծրագրերին աջակցելը:

    Ցանցում գնահատականներ են հնչում, թե երեկ վազել էին կառավարություն՝ կերատաշտի կորստի սարսափից ու քցվելուց: ՀՅԴ ղեկավարությունը թողե՞լ է այլ գնահատականի տեղ:

    Նիկոլ Փաշինյանն, ըստ քաղաքագետների ու փորձագետների գնահատականների, չափազանց մեղմ է վարվում պարտված կողմի հետ: Մյուս կողմից, պարտված կողմը, ինչպես Ադրբեջանը, դրանից ոգեւորված իր պահանջներն ու կարեւորությունն է փորձում ընդգծել, այն պարագայում, երբ հանրության համար նրանք ոչ մի իմաստ ու արժեք չունեն: Ավելին, նրանք մասնակիցն են համակարգային բոլոր հանցագործությունների:

    ՀՅԴ շարքերն իրենց մեջ ուժ կգտնե՞ն հեռացնելու քրեա-օլիգարխիայի սպասարկու ղեկավարությանը, թե՞ հաստատուն քայլերով երբեմնի հեղափոխական կուսակցությունը կհայտնվի պատմության աղբանոցում:

    Comment


    • #3
      Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը. ինչ է սպասվում ՀՅԴ-ին

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

      09.10.2018



      ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարել է, թե իրենց օրակարգում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց: Համբարձումյանը ասել է, որ չեն փոխել արտահերթ ընտրության հանդեպ վերաբերմունքը:

      Արսեն Համբարձումյանը կամ հուշագրի մտադրության մասին հարց ուղղողները թերեւս գերագնահատում են ՀՅԴ դերը: Բանն այն է, որ նշանակություն չունի, թե ինչ հարց կա ՀՅԴ օրակարգում: Եթե բանը հուշագիրն է, ապա հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ունի՞ ՀՅԴ հետ էլ հուշագիր ստորագրելու մտադրություն, թե՞ ոչ:

      Իսկ թե ինչ օրակարգ ունի ՀՅԴ-ն, կամ ավելի շուտ ՀՅԴ լիդերները, պետք է հետաքրքրի թերեւս միայն ՀՅԴ շարքերին: Դրանք Հայաստանի ներքաղաքական դաշտում եզակի գաղափարական շարքեր են, առանձնահատուկ գաղափարական եւ ըստ էության քաղաքական շարքեր, անկախ ՀՅԴ գաղափարախոսության եւ արժեքների հանդեպ որեւէ մեկի գնահատականից կամ վերաբերմունքից:

      Բացառիկ գաղափարական, քաղաքական շարքերի տիրապետող կուսակցությունը ներքաղաքական կյանքում աչքի է ընկել ոչ թե այդ, այլ հարմարվողականության բացառիկությամբ, իր լիդերների պատճառով, որոնք արդեն երկու տասնամյակ կուսակցության հեղինակության, վարկի հաշվին գործարքների են գնացել գործող իշխանության հետ եւ ստացել քաղաքականության եւ տնտեսության մեջ իրենց քվոտան:

      Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված կամ բացված իրավիճակում պարզվեց, որ այդ լիդերների շնորհիվ Դաշնակցությունն իր կայուն տեղն էր ապահովել նախկին տնտեսա-քաղաքական քրեա-օլիգարխիկ համակարգում, կորցնելով իր տեղը քաղաքականության մեջ:

      ՀՅԴ շարքերին հետաքրքրու՞մ է դա, թե՞ ոչ: Ներկայում կա քաղաքականության մեջ կուսակցության տեղի ու դերի խնդիր, ինչը թերեւս հնարավոր չէ լուծել լիդերների ներկայիս կազմով: Մինչդեռ ՀՅԴ-ն գույն է, որն անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական դաշտին, ու նաեւ ընդհանրապես հայկական աշխարհին: Բայց գույն, որն արդիականանում է եւ դառնում է թե Հայաստանի, թե համահայկական խնդիրներին նոր, տեխնոլոգիական անդադար հեղափոխություն ապրող աշխարհին համարժեք:

      Կա՞ ՀՅԴ-ում արդիականացման այդ ներուժը, որը կուսակցությանը կվերադարձնի Հայաստանի քաղաքական ներկապնակ: Ավելի շուտ, խնդիրը նույնիսկ վերադառնալը չէ, քանի որ Հայաստանում քաղաքական համակարգ կամ գունապնակ, որպես այդպիսին, չի էլ եղել: Այն նոր պետք է ձեւավորվի, եւ այդ իմաստով ՀՅԴ-ն գործնականում ունի գիծ քաշելու եւ սկսելու հնարավորություն:

      Այդ իմաստով ուշագրավ էր օրերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով գտնվելով Փարիզում՝ հանդիպել է նաեւ ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների հետ: Փաշինյանը հայտարարեց, թե այդ հանդիպումներից հետո համարում է, որ կա նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտություն: Ընդ որում, Փաշինյանն ինքն առայժմ չի հանդիպել ՀՅԴ լիդերների հետ, նրանց ընդունել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

      Հայաստանյան մամուլում պարբերաբար եղել են տեղեկություններ, որ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունեությունից: Բայց, ՀՅԴ-ն այդ իմաստով Հայաստանում ունեցել է ուժեղ դաշնակից, ի դեմս իշխանության, որը պահել է ՀՅԴ ներկայիս ղեկավարության դիրքերը, հասկանալի պատճառներով:

      Ներկայում իրավիճակը կարծես թե փոխվում է, եւ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներին ասել է, որ նոր իշխանությունը չունի ՀՅԴ լիդերներին պահելու օրակարգ եւ չի միջամտելու կուսակցության ներքին գործերին:

      Comment


      • #4
        Արմեն Ռուստամյանի ապշեցնող խոստովանությունը

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

        21.11.2018


        ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե չի բացառում, որ Արցախի հարցում լինեն նոր առաջարկներ, եւ ունի մտահոգություն, որ իշխանության լեգիտիմությունը արտաքին ուժերը կօգտագործեն Արցախի հարցում լուծման հասնելու համար: Ըստ Արմեն Ռուստամյանի տրամաբանության, լեգիտիմ իշխանության խոսքը հանրությունը կընդունի եւ դա կօգտագործեն Հայաստանի դեմ:

        Իրենց խնդիրներն աշխարհքաղաքական են և այդ աշխարհքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտiմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են, հայտարարել է դաշնակցական պատգամավորը:

        Այն, որ նախորդ իշխանության համար Արցախի հարցը դարձել է թավշյա հեղափոխության դեմ մանրախնդիր մանիպուլյացիաների գործիք, ամենեւին նորություն չէ: Նորություն չէ նաեւ, որ ՀՅԴ-ն նախորդ իշխանության մաս էր, եւ մաս է մինչեւ այժմ, ինչպես ակնառու է Արմեն Ռուստամյանի պահվածքից: Որովհետեւ, եթե Ռուստամյանը մտահոգ լիներ Արցախի խնդրի համար, ապա նա թերեւս պետք է պառկեր Կազանի ճանապարհին եւ Սերժ Սարգսյանին թույլ չտար մեկնել այնտեղ ու ստորագրել ստատուս-քվոյի փոփոխության համաձայնագիրը, կամ մեկնել այնտեղ այն վտանգավոր հույսով, որ Ալիեւը չի ստորագրի: Բա որ ստորագրե՞ր:

        Բայց, այդ ամենի փոխարեն Արմեն Ռուստամյանը կազմել է մաս մի իշխանության, որը առնվազն հայտարարությունների մակարդակում պատրաստ է եղել անել այն, ինչ Ռուստամյանը հիմա համարում է մտահոգիչ: Մտահոգիչ է համարում անգամ այն հայտարարություններից հետո, որ Արցախի հարցում արել է վարչապետ Փաշինյանը, որ այդ հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի ժողովրդի, առանց Սփյուռքի եւ առաջին հերթին՝ առանց Արցախի ժողովրդի եւ Արցախի ղեկավարության հավանության:

        Բայց Ռուստամյանին իհարկե Արցախի հարցը չէ, որ հետաքրքրում է: Ռուստամյանին հետաքրքրում է այն, որ Դաշնակցությունը կանգնած է խորհրդարանից դուրս մնալու գրեթե անխուսափելի փաստի առաջ: Ընդ որում, մի շարք առումներով բացառիկ, եւ չնայած իր պատմական ճանապարհի մի շարք դրվագներում հարցեր առաջացրած, այդուհանդերձ նույն այդ ճանապարհի բերումով նշանակալի, լուսավոր գործիչներ տված այդ կուսակցությունը ներկայում այդպիսի իրավիճակում է հայտնվել լիդերների մի խմբի գործունեության հետեւանքով, որոնք Դաշնակցությունը ծառայության են դրել Հայաստանում այն համակարգին, որը Արմեն Ռուստամյանն էր մի առիթով բնորոշել պլուտոկրատիա:

        Պարզապես, երբ պլուտոկրատիան Դաշնակցությանը զորացրում էր՝ ՀՅԴ լիդերների աչքերը բացվում էին, հետո երբ դարձյալ վերցնում էին ծառայության, պլուտոկրատիան դարձյալ վերածվում էր պետականաշինության, երբ պլուտոկրատիայի տնտեսա-քաղաքական քվոտաներին հասանելի էր դառնում նաեւ ՀՅԴ լիդերախումբը:

        Արմեն Ռուստամյանը փաստորեն բացահայտել է այդ մարտավարության գաղտնիքը: Այդ իմաստով, ՀՅԴ լիդերները փաստորեն կիրառել են ապշեցնող պետականապաշտություն:

        Ռուստամյանը փաստորեն Արցախի հարցում վտանգ է տեսնում իշխանության բարձր լեգիտիմության մեջ: Ոչ լեգիտիմ իշխանությունը փաստորեն համարվում էր ավելի անվտանգ: Դա անշուշտ նոր խոսք է համաշխարհային քաղաքականության եւ քաղաքագիտության ասպարեզում, եւ Արմեն Ռուստամյանն օրինակ կարող է պատգամավորական կարիերան ավարտելուց հետո անցնել դասախոսության:

        Իսկ ՀՅԴ-ն երեւի հենց դրա համար է մաս կազմել ոչ լեգիտիմ իշխանությանը, հանուն Արցախի անվտանգության, որ ինչքան ուժեղ լինի պլուտոկրատիան՝ հարուստների իշխանությունը, փողի տիրապետությունը, այնքան ուժեղ եւ անվտանգ կլինի Արցախը:

        ՀՅԴ-ն թերեւս կարող է այդ կարգախոսով էլ մասնակցել խորհրդարանի առաջիկա ընտրությանը. վերականգնենք պլուտոկրատիան՝ փրկենք Արցախը լեգիտիմությունից, կամ՝ հին պլուտոկրատները չեն դավաճանում:

        Comment

        Working...
        X