Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

    Դաշնակցությունը խայտառակ հեռացումից հետո

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    07.10.2018


    1890 թվականին հիմնադրված Դաշնակցությունը, ըստ ամենայնի, կվերադառնա իր նախնական առաքելությանը՝ հայկական պետականության ստեղծում, պահպանում եւ զարգացում: Վերջին մի քանի տասնյակ տարիներին կուսակցությունը հեռացել էր այդ առաքելությունից՝ համարելով, որ չի կարող նպատակին հասնել, եթե չմասնակցի Հայաստանի կառավարմանը:

    Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին, ՀՅԴ ղեկավարությունն ստանձնած մարդկանց մերկանտիլությամբ, ինչպես նաեւ անկախ Հայաստանում եւ Արցախում քաղաքական համակարգի կոռումպացված ու քվոտավորված համակարգով:

    Արդյունքում Դաշնակցությունը, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին շնորհազրկված էր, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության անքակտելի մասն էր անգամ կոալիցիայից դուրս գալու դեպքում:

    Հիմա, երբ համակարգը կոռումպացված ու քվոտավորված չէ, Դաշնակցությունը կարող է վերադառնալ նախկին առաքելությանը եւ աշխատել հայկական պետականության համար՝ բարձր կանգնելով Հայաստանի քաղաքական համակարգից:

    Առայժմ ՀՅԴ-ն իր անհեռատես ղեկավարների իներցիայով փորձում է տեղավորվել նոր Հայաստանի քաղաքական ներկապնակում: Սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ֆիասկոն, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից խայտառակ դուրս գալը հասկացրին, որ Դաշնակցությունը շանսեր չունի:

    Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ միայն շանս, այլ նաեւ իմաստ չկա: Եթե Դաշնակցության ղեկավարությունն ավելի հեռատես քաղաքականություն վարեր ու ազգային-պետական մտածողություն ունենար, պետք է գար եզրակացության, որ հիմարություն է կուսակցության հսկայական ներուժը՝ մարդկային, նյութական, պատմական դերն ու փորձը, մսխել Հայաստանում կուսակցության ղեկավարության համար քվոտաներ ապահովելու վրա:

    Դաշնակցությունը կարող է ազգային կողմնորոշիչի, ազգային հարթակի դեր ստանձնել, եթե չմրցակցի մյուս կուսակցությունների հետ, այլ զբաղեցնի իր արժանի տեղը: Դաշնակցությունն արժանի չէ մանր քաղաքական ինտրիգների, երբ նրա ուսերին գլոբալ առաքելություն է դրված:

    Այժմ այդ առաքելությունն ավելի քան պահանջված է Մերձավոր Արեւելքում եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցողի ֆոնին: Այդ առաքելությունն իրականացնելու համար Հայաստանի իշխանությունում անգամ ընդդիմադիր դիրքը միայն խանգարելու է ու կապելու ձեռքերը: Ժամանակն է, որ Դաշնակցությունն օգտագործի իր մեծ ներուժը ի շահ ազգի:

    Դաշնակցությունը միշտ կլինի Առաջին հանրապետությունը հիմնած կուսակցությունը, այլ կլինի Ղարաբաղն ազատագրած կուսակցությունը: Մնում է երրորդ՝ գլխավոր առաքելությունը՝ հայերի իրավունքների վերականգնումն Արեւելյան Անատոլիայում եւ վերադարձ Սեւրի պայմանագրին:

    ՀՅԴ մանր, մերկանտիլ քաղաքական գործիչները պետք է անցյալում մնան, եւ նրանց տեղը պետք է գան մարդիկ, ովքեր գիտակցում են կուսակցության առաքելությունն ու ներուժը:


  • #2
    Աղբանոցի շեմին. ՀՅԴ ղեկավարների խայտառակ պահվածքը

    Lragir.am

    09.10.2018


    Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Էջմիածնում հայտարարեց, որ որոշ ուժեր հաստատուն քայլերով գտնում են դեպի պատմության աղբանոց, իսկ ԱԱԾ-ն ձերբակալեց քրեա-օլիգարխիայի «գանձապահներից» Սամվել Մայրապետյանին՝ նշանային ֆիգուր համակարգի համար, իրադարձությունները կրկին արագացան:

    Երեկ երեկոյան Գագիկ Ծառուկյանը գնաց կառավարություն եւ պարտավորագիր ստորագրեց, որ դավադրություն չի անելու Նիկոլ Փաշինյանի դեմ, նրա հրաժարականից հետո: Այսինքն, ԱԺ-ում երկու անգամ վարչապետ չի առաջադրելու: ԲՀԿ-ի նախորդ օրերի խրոխտ հայտարարություններից ու հոկտեմբերի 2-ի աղմկոտ քվեարկությունից հետո ԲՀԿ-ն կանգ առավ ու «հանձնվեց»:

    Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումն իրարանցում էր առաջացրել ՀՅԴ-ում՝ հոկտեմբերի 2-ի «եռյակ դավադրության» մյուս մասնակցի մոտ: ՀՅԴ ղեկավարությունը շտապ երկու հոգի էր ուղարկել կառավարություն, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց չէր ընդունել: Ընդունել էր փոխվարչապետը, որի հետ հանդիպումից հետո ՀՅԴ ներկայացուցիչները մռայլ դեմքով հայտարարեցին, թե տեղի է ունեցել լավ խոսակցություն:

    ՀՅԴ-ում թերեւս վտանգ էին զգացել, որ ԲՀԿ-ն կամ Ծառուկյանը «քցում» է իրենց, սեպարատ համաձայնության գնալով Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀԿ-ին կամ նրա հետեւում կանգնածներին հաջողվել էր այս երկու կուսակցություններին ներգրավել հոկտեմբերի 2-ի իրադարձությունների մեջ, որի իմաստն այն էր, որ տապալեին արտահերթ ընտությունն այս տարի, ձգեն մինչեւ մայիսի ու անվստահություն հայտնեն Նիկոլ Փաշինյանին:

    ՀՅԴ-ն այստեղ ստանձնել էր յուրահատուկ դեր, առաջ քաշելով պայմաններ, որոնցից առանցքայինը ոստիկանությունը խորհրդարանին ենթարկելն էր: Մոտիվացիան պարզ է՝ այդպիսով ապահովել ընտրությունների կեղծումն ու նոր խորհրդարանում հայտնվելը, միեւնույն ժամանակ անհրաժեշտ պահին հեղաշրջում կազմակերպելու համար:

    Ի՞նչ է ՀՅԴ ղեկավարության ուզածը՝ անօրինական տնտեսական ու քաղաքական քվոտաներ, մանդատների վաճառք խոշոր բիզնեսին՝ փող աշխատելու համար, ինչը եղել է մինչ այժմ:

    Եռյակի բոլոր հայտարարությունները ժողովրդավարության, միակուսակցականության վտանգի եւ այլնի մասին սովորական շղարշ են, որոնք արդեն չեն ծածկում քրեա-օլիգարխիայի այս քաղաքական ցուցանակների տգեղ մերկությունը:

    Ընդ որում, եթե ՀՀԿ-ն առանձնապես ծածկելու բան էլ չունի, ԲՀԿ-ն պարզապես կրկես է, ապա ՀՅԴ ղեկավարության դեպքում իրավիճակը տխուր է: Կուսակցության ղեկավարությունը խոսում է ինչ որ սկզբունքների, արժանապատվության մասին, ինքզինքը հարց չտալով, թե արդյոք սկզբունք ու արժանապատվություն էր քրեական համակարգին ծառայելը, հակապետական ու հակաժողովրդական նախագծերին ու ծրագրերին աջակցելը:

    Ցանցում գնահատականներ են հնչում, թե երեկ վազել էին կառավարություն՝ կերատաշտի կորստի սարսափից ու քցվելուց: ՀՅԴ ղեկավարությունը թողե՞լ է այլ գնահատականի տեղ:

    Նիկոլ Փաշինյանն, ըստ քաղաքագետների ու փորձագետների գնահատականների, չափազանց մեղմ է վարվում պարտված կողմի հետ: Մյուս կողմից, պարտված կողմը, ինչպես Ադրբեջանը, դրանից ոգեւորված իր պահանջներն ու կարեւորությունն է փորձում ընդգծել, այն պարագայում, երբ հանրության համար նրանք ոչ մի իմաստ ու արժեք չունեն: Ավելին, նրանք մասնակիցն են համակարգային բոլոր հանցագործությունների:

    ՀՅԴ շարքերն իրենց մեջ ուժ կգտնե՞ն հեռացնելու քրեա-օլիգարխիայի սպասարկու ղեկավարությանը, թե՞ հաստատուն քայլերով երբեմնի հեղափոխական կուսակցությունը կհայտնվի պատմության աղբանոցում:

    Comment


    • #3
      Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը. ինչ է սպասվում ՀՅԴ-ին

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

      09.10.2018



      ՀՅԴ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարել է, թե իրենց օրակարգում չկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց: Համբարձումյանը ասել է, որ չեն փոխել արտահերթ ընտրության հանդեպ վերաբերմունքը:

      Արսեն Համբարձումյանը կամ հուշագրի մտադրության մասին հարց ուղղողները թերեւս գերագնահատում են ՀՅԴ դերը: Բանն այն է, որ նշանակություն չունի, թե ինչ հարց կա ՀՅԴ օրակարգում: Եթե բանը հուշագիրն է, ապա հարցը պետք է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ ունի՞ ՀՅԴ հետ էլ հուշագիր ստորագրելու մտադրություն, թե՞ ոչ:

      Իսկ թե ինչ օրակարգ ունի ՀՅԴ-ն, կամ ավելի շուտ ՀՅԴ լիդերները, պետք է հետաքրքրի թերեւս միայն ՀՅԴ շարքերին: Դրանք Հայաստանի ներքաղաքական դաշտում եզակի գաղափարական շարքեր են, առանձնահատուկ գաղափարական եւ ըստ էության քաղաքական շարքեր, անկախ ՀՅԴ գաղափարախոսության եւ արժեքների հանդեպ որեւէ մեկի գնահատականից կամ վերաբերմունքից:

      Բացառիկ գաղափարական, քաղաքական շարքերի տիրապետող կուսակցությունը ներքաղաքական կյանքում աչքի է ընկել ոչ թե այդ, այլ հարմարվողականության բացառիկությամբ, իր լիդերների պատճառով, որոնք արդեն երկու տասնամյակ կուսակցության հեղինակության, վարկի հաշվին գործարքների են գնացել գործող իշխանության հետ եւ ստացել քաղաքականության եւ տնտեսության մեջ իրենց քվոտան:

      Թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված կամ բացված իրավիճակում պարզվեց, որ այդ լիդերների շնորհիվ Դաշնակցությունն իր կայուն տեղն էր ապահովել նախկին տնտեսա-քաղաքական քրեա-օլիգարխիկ համակարգում, կորցնելով իր տեղը քաղաքականության մեջ:

      ՀՅԴ շարքերին հետաքրքրու՞մ է դա, թե՞ ոչ: Ներկայում կա քաղաքականության մեջ կուսակցության տեղի ու դերի խնդիր, ինչը թերեւս հնարավոր չէ լուծել լիդերների ներկայիս կազմով: Մինչդեռ ՀՅԴ-ն գույն է, որն անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական դաշտին, ու նաեւ ընդհանրապես «հայկական աշխարհին»: Բայց գույն, որն արդիականանում է եւ դառնում է թե Հայաստանի, թե համահայկական խնդիրներին նոր, տեխնոլոգիական անդադար հեղափոխություն ապրող աշխարհին համարժեք:

      Կա՞ ՀՅԴ-ում արդիականացման այդ ներուժը, որը կուսակցությանը կվերադարձնի Հայաստանի քաղաքական ներկապնակ: Ավելի շուտ, խնդիրը նույնիսկ «վերադառնալը» չէ, քանի որ Հայաստանում քաղաքական համակարգ կամ գունապնակ, որպես այդպիսին, չի էլ եղել: Այն նոր պետք է ձեւավորվի, եւ այդ իմաստով ՀՅԴ-ն գործնականում ունի գիծ քաշելու եւ սկսելու հնարավորություն:

      Այդ իմաստով ուշագրավ էր օրերս Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով գտնվելով Փարիզում՝ հանդիպել է նաեւ ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչների հետ: Փաշինյանը հայտարարեց, թե այդ հանդիպումներից հետո համարում է, որ կա նաեւ ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպելու անհրաժեշտություն: Ընդ որում, Փաշինյանն ինքն առայժմ չի հանդիպել ՀՅԴ լիդերների հետ, նրանց ընդունել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

      Հայաստանյան մամուլում պարբերաբար եղել են տեղեկություններ, որ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչները դժգոհ են Հայաստանում ՀՅԴ ղեկավարների գործունեությունից: Բայց, ՀՅԴ-ն այդ իմաստով Հայաստանում ունեցել է ուժեղ դաշնակից, ի դեմս իշխանության, որը պահել է ՀՅԴ ներկայիս ղեկավարության դիրքերը, հասկանալի պատճառներով:

      Ներկայում իրավիճակը կարծես թե փոխվում է, եւ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՀՅԴ սփյուռքյան կառույցների ներկայացուցիչներին ասել է, որ նոր իշխանությունը չունի ՀՅԴ լիդերներին պահելու օրակարգ եւ «չի միջամտելու» կուսակցության ներքին գործերին:

      Comment


      • #4
        Արմեն Ռուստամյանի ապշեցնող խոստովանությունը

        ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

        21.11.2018


        ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե չի բացառում, որ Արցախի հարցում լինեն նոր առաջարկներ, եւ ունի մտահոգություն, որ իշխանության լեգիտիմությունը արտաքին ուժերը կօգտագործեն Արցախի հարցում լուծման հասնելու համար: Ըստ Արմեն Ռուստամյանի տրամաբանության, լեգիտիմ իշխանության խոսքը հանրությունը կընդունի եւ դա կօգտագործեն Հայաստանի դեմ:

        «Իրենց խնդիրներն աշխարհքաղաքական են և այդ աշխարհքաղաքական խաղի մեջ Հայաստանը կարող է դառնալ մանրադրամ, դրա ամենակարևոր լուծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանություններն ունենում են այդ լեգիտiմությունը, որ այսօրվա գործող ստատուս քվոն փոխեն, սրանք առաջիկա սպասվող մարտահրավերներ են», հայտարարել է դաշնակցական պատգամավորը:

        Այն, որ նախորդ իշխանության համար Արցախի հարցը դարձել է թավշյա հեղափոխության դեմ մանրախնդիր մանիպուլյացիաների գործիք, ամենեւին նորություն չէ: Նորություն չէ նաեւ, որ ՀՅԴ-ն նախորդ իշխանության մաս էր, եւ մաս է մինչեւ այժմ, ինչպես ակնառու է Արմեն Ռուստամյանի պահվածքից: Որովհետեւ, եթե Ռուստամյանը մտահոգ լիներ Արցախի խնդրի համար, ապա նա թերեւս պետք է պառկեր Կազանի ճանապարհին եւ Սերժ Սարգսյանին թույլ չտար մեկնել այնտեղ ու ստորագրել ստատուս-քվոյի փոփոխության համաձայնագիրը, կամ մեկնել այնտեղ այն վտանգավոր հույսով, որ Ալիեւը չի ստորագրի: Բա որ ստորագրե՞ր:

        Բայց, այդ ամենի փոխարեն Արմեն Ռուստամյանը կազմել է մաս մի իշխանության, որը առնվազն հայտարարությունների մակարդակում պատրաստ է եղել անել այն, ինչ Ռուստամյանը հիմա համարում է մտահոգիչ: Մտահոգիչ է համարում անգամ այն հայտարարություններից հետո, որ Արցախի հարցում արել է վարչապետ Փաշինյանը, որ այդ հարցը չի կարող լուծվել առանց Հայաստանի ժողովրդի, առանց Սփյուռքի եւ առաջին հերթին՝ առանց Արցախի ժողովրդի եւ Արցախի ղեկավարության հավանության:

        Բայց Ռուստամյանին իհարկե Արցախի հարցը չէ, որ հետաքրքրում է: Ռուստամյանին հետաքրքրում է այն, որ Դաշնակցությունը կանգնած է խորհրդարանից դուրս մնալու գրեթե անխուսափելի փաստի առաջ: Ընդ որում, մի շարք առումներով բացառիկ, եւ չնայած իր պատմական ճանապարհի մի շարք դրվագներում հարցեր առաջացրած, այդուհանդերձ նույն այդ ճանապարհի բերումով նշանակալի, լուսավոր գործիչներ տված այդ կուսակցությունը ներկայում այդպիսի իրավիճակում է հայտնվել լիդերների մի խմբի գործունեության հետեւանքով, որոնք Դաշնակցությունը ծառայության են դրել Հայաստանում այն համակարգին, որը Արմեն Ռուստամյանն էր մի առիթով բնորոշել պլուտոկրատիա:

        Պարզապես, երբ պլուտոկրատիան Դաշնակցությանը «զորացրում» էր՝ ՀՅԴ լիդերների «աչքերը բացվում» էին, հետո երբ դարձյալ վերցնում էին «ծառայության», պլուտոկրատիան դարձյալ վերածվում էր պետականաշինության, երբ պլուտոկրատիայի տնտեսա-քաղաքական քվոտաներին հասանելի էր դառնում նաեւ ՀՅԴ լիդերախումբը:

        Արմեն Ռուստամյանը փաստորեն բացահայտել է այդ մարտավարության գաղտնիքը: Այդ իմաստով, ՀՅԴ լիդերները փաստորեն կիրառել են ապշեցնող պետականապաշտություն:

        Ռուստամյանը փաստորեն Արցախի հարցում վտանգ է տեսնում իշխանության բարձր լեգիտիմության մեջ: Ոչ լեգիտիմ իշխանությունը փաստորեն համարվում էր ավելի անվտանգ: Դա անշուշտ նոր խոսք է համաշխարհային քաղաքականության եւ քաղաքագիտության ասպարեզում, եւ Արմեն Ռուստամյանն օրինակ կարող է պատգամավորական կարիերան ավարտելուց հետո անցնել դասախոսության:

        Իսկ ՀՅԴ-ն երեւի հենց դրա համար է մաս կազմել ոչ լեգիտիմ իշխանությանը, հանուն Արցախի անվտանգության, որ ինչքան ուժեղ լինի պլուտոկրատիան՝ հարուստների իշխանությունը, փողի տիրապետությունը, այնքան ուժեղ եւ անվտանգ կլինի Արցախը:

        ՀՅԴ-ն թերեւս կարող է այդ կարգախոսով էլ մասնակցել խորհրդարանի առաջիկա ընտրությանը. «վերականգնենք պլուտոկրատիան՝ փրկենք Արցախը լեգիտիմությունից», կամ՝ «հին պլուտոկրատները չեն դավաճանում»:

        Comment


        • #5
          ՀՅԴ-ի փրկությունը 4 տարի առաջ Հրանտ Մարգարյանից ձերբազատվելն էր, այսօր կարող է դա էլ չփրկի

          ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

          17.01.2019 | Հարցազրույց


          Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

          Պարոն Բադասյան, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ բյուրոյի կազմի ընտրության ժամանակ իր թեկնածությունը չի դնելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը և, ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։

          Դաշնակցությունում կարգն այնպիսին է, որ անձը չի դնում իր թեկնածությունը, այլ ընկերներն են առաջարկում, ժողովի մասնակիցները։ Կարող է առաջարկեն, ինքն էլ ասի՝ ես չեմ առաջարկել, առաջարկել են, ես էլ ենթարկվել եմ որոշմանը։ Այսինքն՝ դեռ պարզ չի, երբ լինի, նոր կխոսենք։ Բայց ՀՅԴ-ի փրկությունը 4 տարի առաջ Հրանտ Մարգարյանից ձերբազատվելն էր, այսօր կարող է նույնիսկ դա էլ չփրկի։ Դաշնակցությունը շուտ չի վերականգնվի, դրա համար քաղաքական գործընթացներ են պետք, որպեսզի ՀՅԴ-ն նորից իր հանդեպ հավատը ձեռք բերի։

          Արցախից կարո՞ղ է սկսվել այդ հավատը ձեռք բերելու գործընթացը՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի Արցախում ընտրություններ են լինելու։

          Չեմ կարծում, ՀՅԴ-ն այսօր ինչպես Հայաստանում, Արցախում էլ դիտվում է որպես մի ուժ, որը նախկինում ուներ ազգային կերպար, իսկ այսօր վեր է ածվել իշխանության կցորդի ու սպասարկուի։

          Բայց այսօր Հայաստանում Դաշնակցությունը իշխանության կցորդ չէ։

          Իշխանության կցորդ չէ, որովհետև ժողովրդի կողմից չստացավ վստահության քվե։ Իհարկե, առջևում դեռ էլի ընտրություններ կլինեն, կարող է իրեն դրսևորել։ Ես միշտ ասել եմ, որ Դաշնակցությունը մեկ փրկություն ունի. պետք է ղեկավար կազմը փոխվի և գնահատական տա նախորդ ղեկավար կազմին։ Դա այն կազմն է, որ 20 տարուց ավելի ղեկավարում է Դաշնակցությունը, և այդ ուժը ազգային կուսակցությունից վեր է ածվել իշխանության կերակրամանից օգտվող կույտի։ Պետք է ասեմ, որ ՀՅԴ-ն ունի հնարավորություն վերականգնվելու որպես ազգային ուժ, քանի որ շարքերում մնացել են մաքուր դաշնակցականնները, իսկ Բյուրոն և Հայաստանի Գերագույն մարմինը, նաև մարզային ղեկավար մարմինները վերածվել են հակադաշնակցականների։

          Լինելով համահայկական կուսակցություն, ունենալով մեծ դերակատարություն արցախյան պատերազմի ընթացքում, ունենալով մեծ դերակատարություն Սփյուռքում հայապահպանման գործում, ցավոք, վերջին 20 տարում ՀՅԴ-ն դարձավ ժողովրդի աչքի փուշը, որովհետև հայրենիքում ՀՅԴ ղեկավարությունը կործանարար դեր ունեցավ մեր ժողովրդի, մեր պետականության համար։ Ես հենց այնպես դա չեմ ասում, կան օրինակներ, որ ՀՅԴ-ն չպետք է աներ այս կամ այն քայլը, բայց արել է։ Օրինակ, ինչու պետք է ՀՅԴ-ն կողմ լիներ, որ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեր մադրիդյան սկզբունքները Արցախի հարցում, կամ ինչու գնահատական չտվեցին, ընդհակառակը, օգնեցին, որ տնտեսական լծակները «պարտքի դիմաց» սկզբունքով հանձնեցին ռուսներին երկրորդ նախագահի օրոք։ Երբ սկսվեց տնտեսության մոնոպոլիզացիան, երբ օլիգարխներին բերեցին ԱԺ, դաշնակցականներն իրենք սկսեցին դառնալ օլիգարխներ, ոչ միայն Սերժ Սարգսյանին թույլ տվեցին, այլև իրենք մասնակցեցին այնպիսի հանցագործությունների, ինչպիսին վերպետական խայտառակ պայմանագրերի կնքումն է։ Այս ամենի համար պատասխանատու է նաև Դաշնակցությունը, քանի որ նաև իրենց լռության կամ իշխանության հետ համագործակցության պայմաններում է տեղի ունեցել։

          Այնպես որ, եթե Հրանտ Մարգարյանը հավատարիմ մնա իր խոստմանը և չառաջադրվի, կամ առաջադրվի, բայց ՀՅԴ Ընդհանուր ժողովի պատգամավորները չընտրեն նրան Բյուրոյի ղեկավար կազմում, և ընդհանրապես, լրիվ նոր կազմ ընտրեն, կարծում եմ՝ հնարավոր կլինի վերականգնել կուսակցությունը։ Բայց ես քիչ եմ դրան հավատում, որովհետև եթե նույնիսկ նոր կազմ ընտրեն, եթե դա եղավ Հրանտ Մարգարյանի շրջապատից, այդ նույն ախոռապետական կերակրամանին մոտ եղած մարդկանցից, նույնպես վատ է լինելու։

          Ընդհանրապես, ի՞նչ շանս ունի ՀՅԴ-ն Հայաստանում, որն այս ընտրություններում չհաղթահարեց նվազագույն շեմը։ Եթե ՀՅԴ ղեկավար կազմը փոփոխվի, շանսեր կունենա՞ հաջորդ ընտրություններում հայտնվել խորհրդարանում։

          Սպասելիքները ՀՅԴ-ից մեծ չեն և կարծում եմ՝ երկար ժամանակով այդ կուսակցությունը կլինի լուսանցքում։

          «Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին։ Նա հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ դա անհիմն մեղադրանք է։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

          Ինձ համար կարևոր չէ, թե ինչ է ասել Սեյրան Օհանյանը։ Հարցն այն է, որ նա 2008 թվականին երկրորդական, երրորդական շրջանակներում էր գտնվում որպես Գլխավոր շտաբի պետ։ Ես կարծում եմ, որ ինքն այն անձը չէ, ով պետք է մեղադրվեր Ռոբերտ Քոչարյանից, Միքայել Հարությունյանից, Խաչատուրովից հետո։ Օրինակ՝ կա մի անձ, որ Արցախից զինված մարդիկ է տարել Երևան։ Ընդ որում զինվորական համազգեստ է հագցրել փողոցային խաժամուժին, հարբեցողներին և այլն։ Այդ անձը հիմա էլ պետական պաշտոնյա է և աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ։ Փաշինյանն էլ գերազանց գիտի այդ մասին։ Եթե մեկը դատվում է, մյուսը չի դատվում, կամ մեկը չարած բաների համար դատվում է, մեղադրանք է առաջադրվում, իսկ մյուսը ոչ, ես սա դիտում եմ որպես ոչ օբյեկտիվ քննություն և անձնավորում։ Այս պայմաններում ի՞նչ արդարադատության մասին է խոսքը։

          Երկրորդ՝ ՀՀ երկրորդ նախագահն ավելի ծանր հանցագործություններ ունի արած, ինչո՞ւ միայն «Մարտի 1»-ով է մեղադրանք առաջադրվել։ Միայն դրանի՞ց է բան հասկանում Նիկոլ Փաշինյանը, միայն դրանի՞ց է տեղյակ։ Երբ նայում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, նոր խորհրդարանի մակարդակը, նրանց վարվելակերպը, արդեն տեսնում ենք, որ ծրագիր էլ չունեն, թե ինչպես են տնտեսությունը զարգացնելու, ինչպես են պաշտպանության, անվտանգության ոլորտներում, կրթության, գիտության, երկրի կենսունակությունը ապահովող կարևոր բնագավառներում պետք է Նիկոլ Փաշինյանն անձամբ և կառավարությունը ծրագիր ներկայացնեն և ժողովուրդն իմանա, թե ինչ է լինելու իր ապագան։ Հիմա անորոշ է մեր ապագան, չգիտենք՝ ինչ է լինելու։ Բայց փորձում են անձնավորված կերպով հանցագործությունները բացահայտել, այնինչ հանցագործություններ էլ են բաժանում, որ մասը իրենց պետք է հրամցնում են հասարակությանը, իսկ մյուսները՝ ծածկում։

          Երկրորդ նախագահի մասին արդեն ասացի, հիմա օրինակ բերեմ նաև Մանվել Գրիգորյանի մասով. Ինչո՞ւ են նրան բռնել միայն տուշոնկայի հարցով։ Կան ավելի ծանր հանցագործություններ։ Տուշոնկան նույնիսկ միայն բարոյական հարց է։ Նաև հակառակը կարող եմ ասել. ազատամարտի այլ մասնակիցների նկատմամբ շատ անհարգալից վերաբերմունք կա, որը նսեմացնում է ազատամարտը։ Օրինակ, Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։ Չնայած նա իմ քաղաքական հակառակորդն է, բայց դա կապ չունի, նա ազատամարտի հերոս է։ Կամ օրինակ գնդապետ Արարատ Մելքումյանին առանց պատճառաբանության ծառայությունից ազատելը, կամ Արցախի հերոսներից գեներալ Արմեն Աբրահամյանին աշխատանքից ազատելը հենց առաջին օրերին։ Սա ի՞նչ է նշանակում։ Սա նշանակում է՝ մեր բոլորի աչքի առջև արցախյան ազատամարտի հերոսների պատվի հետ խաղալ։ Սա ես համարում եմ բանակի պատվի հետ խաղալ։ Ես քանի-քանի գեներալների անուններ եմ նշել, որոնք կատարել են ծանր հանցագործություններ՝ պետական թալան և այլն։ Ուր են այդ մարդիկ։ Ես հենց այնպես անուններ չեմ տվել, նույնիսկ 2 տարի առաջ ինձ ներգրավել են քրեական գործում, որպես զրպարտող։ Ի դեպ, այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը համագործակցում էր ինձ հետ, որպեսզի քրեական գործը հարուցվի։ Խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, և որտեղ է նա հիմա։ Նա բարձր պաշտոն է զբաղեցնում Հայաստանում։ Այդպիսի դեպքերից հետո էլ ի՞նչ արդարադատություն։
          Last edited by Vrej1915; 01-19-2019, 03:28 PM. Reason: https://www.lragir.am/2019/01/17/410052/

          Comment


          • #6
            Այն, որ ՀՅԴ-ն չկարողացավ ունենալ իր պատգամավորները ԱԺ-ում, հայ ժողովրդի որոշումն է, մենք պետք է աշխատենք, որ ապագայում այն փոխվի․ Մուրադ Փափազյան

            16.01.19



            ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


            Tert.am-ը ՀՅԴ Բյուրոյի անդամ (Ֆրանսիա) Մուրադ Փափազյանի հետ խոսել է այս օրերին Արցախում տեղի ունեցող ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իրենց կուսակցության պարտվելու պատճառների և քաղաքական ուժի ծրագրերի մասին:

            -Պարո՛ն Փափազյան, այս օրերին Արցախում տեղի է ունենում ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին մասնակցում են ՀՅԴ բյուրոյի՝ աշխարհի 30 երկրների ներկայացուցիչներ: Ի՞նչ խորհուրդ ուներ Արցախում համաժողովն անցկացնելը:

            -Պատմության մեջ երբեք ՀՅԴ Ընդհանուր ժողովը չէր անցկացվել Արցախում: Պատմական նախաձեռնություն է Արցախում ժողովն անցկացնելը: Դաշնակցության համար Արցախը սիմվոլ է, և այսօր, քանի որ կարող է փոքր-ինչ վտանգված լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը՝ Ադրբեջանի ճնշումների պատճառով, մենք ցանկացանք հայտարարել Դաշնակցության զորակցությունը Արցախի ժողովրդին՝ կազմակերպելով գերագույն ժողովը Արցախում:

            Արցախի ճանաչումը Դաշնակցության համար առաջնահերթություն է այսօր, ինչպես երեկ էր, բայց այսօր առավել շատ է: Աշխարհի բոլոր վայրերում գտնվող դաշնակները տարիներ շարունակ աշխատանք են տանում Արցախի համար, Դաշնակցությունը մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին 1980-ականներին՝ իր ընկերներով, իր ջոկատներով, և հիմա էլ շարունակում է աշխատել Արցախի մեջ՝ մաս կազմելով Արցախի խորհրդարանին, կառավարությանը, թիկունք կանգնելով այսօրվա իշխանություններին:

            Այնպես որ բոլոր հիմքերը կային, որ այս Ընդհանուր ժողովն էլ տեղի ունենար Արցախում:



            - Նախապես հայտարարվել է, որ ընտրվելու է կուսակցության Բյուրոյի նոր կազմը: Բացի Հրանտ Մարգարյանի՝ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու փաստից, հետաքրքիր է, այլ փոփոխություններ նախատեսվո՞ւմ են:

            - Հունվարի 24-ին Ընդհանուր ժողովի վերջին օրը կազմը կընտրվի: Հրանտ Մարգարյանը, ով Բյուրոյի ներկայացուցիչ է, որոշել է այլևս Բյուրոյի մաս չկազմել և դա հայտարարել է իր պաշտոնական խոսքում: Դա տվյալ է, որը փոփոխելի չէ: Չեմ կարող ասել՝ այլ ինչ փոփոխություններ կլինեն Բյուրոյի կազմում, 24-ին արդեն դա պարզ կլինի:

            -Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու Բյուրոյի ներկայացուցիչները: Ի՞նչն է կարևորվելու:

            -Այս Բյուրոն բաղկացած էր 11 հոգուց: 4-ը մաս էին կազմում հայաստանյան կազմակերպությանը, իսկ 7 հոգի Սփյուռքի տարբեր շրջաններից էր՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան: Կփորձենք նորից ճշգրտել այս շրջանների կարևորությունը:

            -Պարո՛ն Փափազյան, նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՅԴ-ն խորհրդարան չանցավ: Արդյոք դա չի՞ նշանակում, որ ունեիք բացթողումներ ու խնդիրներ կուսակցության քաղաքականությունում, չե՞ք քննարկել՝ ինչը կարող էր Ձեր ընտրողներին հիասթափեցնել:

            - Տեղի ունեցած հեղափոխությունն ամբողջովին խառնեց Հայաստանում իրավիճակը, և ոչ կառավարական կուսակցությունները կարիք ունեին իրենց գտնել, ընտրողների հետ կապ գտնել նոր մթնոլորտում: Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի և իր դաշնակից կուսակցությունները ջախջախիչ մեծամասնություն կունենային: Նրանք էին կազմակերպել հեղափոխությունը, և նորմալ էր դա:

            Հիմա մենք կարիք ունենք կապ հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, մեր առաջարկները բացատրել, բացատրել նաև, որ Դաշնակցությունն այն կազմակերպությունն է, որի կարիքը ունի հայ ժողովուրդը․ և ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես՝ Սփյուռքի, Արցախի և Ջավախքի հայ ժողովուրդը:

            Այն, որ Դաշնակցությունը չկարողացավ ունենալ իր պատգամավորները Հայաստանի խորհրդարանում, հայ ժողովրդի որոշումն է: Մենք պետք է աշխատենք, որ ապագայում այդ որոշումը փոխվի: Պետք է բացատրել, որ Դաշնակցությունը լավագույն կազմակերպությունն է հայ ժողովրդի համար՝ ներկայանալով աշխարհում՝ իր միջազգային կապերով, հաղթած պայքարներով և համոզենք, որ Հայաստանի ապագայի համար Դաշնակցության ուժը հարմարագույն ուժն է՝ արդարություն հաստատելու, աղքատության դեմ պայքար և երկրի տնտեսական զարգացման համար:

            Մենք պետք է աշխատենք, որ իրավիճակը փոխվի, և այդ հարցում բավականին լավատես ենք:

            -Կարծիք կա, որ Սփյուռքի Դաշնակցությունը տարաձայնություններ է ունենում կուսակցության՝ Հայաստանի ներկայացուցիչների հետ: Արդյոք այդ կարծիքները հիմնավո՞ր են:

            -Չեմ կարող ասել՝ տարաձայնություններ չկան: Բնականաբար, կան դժգոհություններ, տարաձայնություններ, տարբերություններ, բայց դրանք այնպիսին չեն, ինչպես ներկայացվում է: Մենք ապրում ենք 30 երկրներում, մենք 30 երկրների քաղաքացիներ ենք, և դա է մեր ուժը. մեր ուժը մեր տարբերությունների մեջ է: Ոչինչ, որ դժգոհություններ կան, ինչպե՞ս չլինեն դժգոհություններ, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի կազմակերպության դեմ են այդ դժգոհությունները: Ստեղծված իրավիճակի համար ամբողջ կուսակցությունն է պատասխանատու. այս ընդհանուր ժողովը պետք է քննարկի մանրամասնությունները, հաշվեկշիռ կազմի, որպեսզի ավելի լավ արդյունք ներկայացնենք հայ ժողովրդին:

            Այս ընտրությունների արդյունքը չի ներկայացնում Դաշնակցության ազդեցությունը: Մենք պետք է ցույց տանք ճիշտ ուղին, որ հայ ժողովուրդը հասկանա, համոզվի, մենք պետք է համոզվենք, որ Դաշնակցությունը լավագույն կազմակերպությունն է ՀՀ ապագայի համար: Անշուշտ, կան դժգոհություններ, և դա առողջ իրավիճակ է: Չենք կարող բոլորս գոհ լինել ընտրության արդյունքներով:

            -Այսօր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Նրա խոսքով՝ հաջորդ ընտրություններին տուն եք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու եք երկրի ամբողջական ղեկավարման գործը: Ուժը, որ խորհրդարանում չկարողացավ հավաքել անցողիկ շեմը, ինչպե՞ս է պատկերացնում հինգ տարի հետո երկրի կառավարման ղեկը վերցնելը:

            - Ինչպես ցանկացած այլ կուսակցության, այնպես էլ Դաշնակցության նպատակն է դառնալ իշխանություն, որ այս հինգ տարիներն օգտագործի, որ ներկայացնի ժողովրդին իր ծրագրերը, իր պատգամները, իր նախաձեռնությունները: Դա բոլոր կուսակցությունների նպատակն է: Մենք էլ ունենք այդ ամբիցիան, որ այս 5 տարիների ընթացքում մեզ կհաջողվի կապ հաստատել հայ ժողովրդի հետ:

            -Հրանտ Մարգարյանն այսօր իր ելույթում նաև քննադատեց ներկայիս իշխանություններին, մտահոգություններ հայտնեց վերջիններիս քաղաքականության վերաբերյալ: Դա իր անձնակա՞ն մտահոգությունն է, թե՞ կուսակցությունը ևս ունի մտահոգություններ այսօրվա իշխանությունների ընտրած քաղաքականության վերաբերյալ:

            -Իհարկե, մտահոգություններ կան: Պետք է կարողանանք ցանկացած ժողովրդավարական երկրում ազատ ձևով արտահայտել մեր մտահոգությունները: Հայաստանում էլ պետք է ընդունվի ընդդիմության գաղափարը: Ընդդիմություն լինել՝ չի նշանակում երկրին դեմ լինել, ընդհակառակը, Դաշնակցությունը երկրի համար, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համար է աշխատում: Պետք է իշխանությունները գիտակցեն, որ շատ նորմալ է, որ իրեն քննադատում են. այս երևույթը պետք է նաև ամրանա հայաստանյան հասարակության մեջ, որովհետև դա առողջ երևույթ է:



            Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

            Comment


            • #7
              Ես մի քիչ զարմացա, որովհետև ոնց կարելի է ասել այն, ինչ ասաց Հրանտ Մարգարյանը

              ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

              18.01.2019 | Հարցազրույց


              Մեր զրուցակիցն է քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

              Պարոն Մինասյան, Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ բյուրոյի կազմի ընտրության ժամանակ իր թեկնածությունը չի դնելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը: Տեսակետ կա, որ նրա կողմից այս քայլն ուշացած է։ Ավելին, նա դժգոհել է ներկա իշխանությունից՝ նշելով, որ հինգ տարի անց այս իշխանությունները տուն կգնան։ Ինչպե՞ս ես գնահատում այս հայտարարությունները։

              Առաջին հերթին, կարծում եմ՝ ճիշտ է անում Հրանտ Մարգարյանը՝ ասելով, որ չի դնի իր թեկնածությունը, բայց ես մի քիչ կասկածներ ունեմ, ուզում եմ տեսնել՝ անկե՞ղծ է, թե ոչ։ Կարծես թե իր խոսքի մեջ մարտավարական քայլ է նկատվում։ Կարծում եմ՝ Հրանտ Մարգարյանը լավ չի զգում ինքզինքը այսօրվա կացության հետ։ Հնարավոր է՝ նա իր մաշկի վրա է զգում, որ այդ աստիճան համագործակցելը Հանրապետական իշխանության հետ սխալ էր, և ինքն ուզում է ավելի մաքուր լինել։ Եթե Հրանտ Մարգարյանը Ընդհանուր ժողովում մեծամասնություն ունի, 2 գործընթաց է հնարավոր:

              1/ նոր Բյուրոն, որ կընտրվի, հրանտական բյուրո կլինի և դրանից հետո Հրանտ Մարգարյանը կարող է շարունակել հանգիստ լինել.

              2/ կարելի է ասել, որ որպեսզի ամբողջ դժգոհությունն իր շուրջ չկենտրոնացվի, դրա համար նա այդպես հայտարարեց, որ այդ դժգոհությունը տարածվի ամբողջ Բյուրոյի վրա կամ Ընդհանուր ժողովի վրա։ Մյուս կողմից, երբ անցնեն նոր Բյուրոյի ընտրությանը, վերջին պահին Ընդհանուր ժողովը կկանչի իրեն և կասի՝ պետք է լինես Բյուրոյի կազմում։ Իսկ քանի որ ինքն էլ «համեստ» տղա է, շատ հեշտությամբ կարող է ասել՝ ես չեմ ուզում, բայց Ընդհանուր ժողովն է ստիպում, և ես՝ որպես կուսակցության զինվոր, ստիպված եմ հարգել այդ որոշումը, և նա կմնա։

              Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, թե արդյոք Հրանտ Մարգարյանը Ընդհանուր ժողովում ունի մեծամասնություն, թե ոչ։ Եթե մեծամասնություն չունի, իր խոսքն ու քայլը անկեղծ է և այդ դեպքում մի իրավիճակ է, բայց եթե նա ունի մեծամասնություն, շատ հավանական է, որ մարտավարական պատճառներով է Հրանտ Մարգարյանը հրաժարվում Բյուրոյի կազմում լինելուց և վերջին պահին կարող է վերադառնալ։ Շատ է պատահել այսպիսի կացություն Դաշնակցության պատմության մեջ։ Նա սպասում է դրան, քանի որ արդյոք ՀՅԴ-ն ունի այլընտրանք, որ եթե Հրանտ Մարգարյանը չլինի Բյուրոյի ներկայացուցիչը, ապա ով պետք է լինի։

              Երկրորդ, Հրանտ Մարգարյանի ելույթից տպավորություն կա, որ դա Բյուրոյի ներկայացուցչի վերջին ելույթն է, որովհետև նրա ելույթի ոճը արմատական էր, իսկ Ընդհանուր ժողովը կամ կշտկի այդ ելույթի շեշտադրումները, կամ կշարունակի այն։ Բայց արդյոք Բյուրոյի մյուս անդամները տեղյա՞կ էին այս ելույթի բովանդակությունից, թե ոչ։ Լավ ճանաչելով մի քանի անդամների՝ չեմ կարծում, թե միանշանակ համաձայն են։ Ես մի քիչ զարմացա, որովհետև ոնց կարելի է ասել այն, ինչ ասաց Հրանտ Մարգարյանը առանց ոչ մի բան ասելու կուսակցության մասին։ Ամեն ինչ դնել նոր կառավարության վրա՝ առանց որևէ խոսք ասելու ներքին հարցերի մասին, միայն խոսել փոփոխությունների մասին՝ առանց ասելու՝ մենք սխալվեցինք, անհասկանալի է։ ՀՅԴ-ն 30 տարի առաջ, 1991-ին մտավ Հայաստան 4 տոկոս ունենալով, իսկ վերջին ընտրություններում ուներ 3,7 տոկոս։ Չի կարելի չտեսնել ներքին պատասխանատվությունը այդ տկար արդյունքի մեջ։ Այդ պայմաններում ո՞նց կարելի է հայտարարել, որ հաջորդ ընտրություններում, այսինքն՝ 5 տարի հետո մենք մեծամասնություն պետք է ունենանք խորհրդարանում, մենք պետք է ղեկավարենք Հայաստանը, իսկ այսօրվա իշխանություններին տուն կուղարկենք։ Այսինքն՝ 30 տարի ընտրություններում պարտություն արձանագրելով ինչպես կարելի է ասել, որ 5 տարի հետո մեծամասնություն ենք ունենալու։ Նման ոճից, նման մոտեցումից ՀՅԴ-ն պետք է հրաժարվի։ ՀՅԴ-ն պետք է դադարի այդ անհամաչափությունը: Մի խոսքով, պետք է դուրս ելնի Ռուբեն Տեր-Մինասյանի արմատականություններից և մտնի Սիմոն Վրացյանի չափավորությամբ։

              Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՅԴ-ն որոշեց կազմակերպել ընդհանուր ժողովն Արցախում։

              Սա պայմանավորված է երկու հանգամանքով՝ մեկը դրական, մյուսը՝ բացասական։ Դրական իմաստով նկատի ունեմ այն, որ Դաշնակցությունն այսպիսով ուզում է ցույց տալ, որ Ղարաբաղն առաջնահերթություն պետք է լինի իր ռազմավարության մեջ։ Եվ իբրև դրական նշան Արցախը պետք է վերականգնի Դաշնակցության էությունը, ինքնությունը, արժեքները և այլն։ Բացասական կողմն այն է, որ Ղարաբաղը կուսակցության և Հրանտի համար վահան է, բայց չմոռանանք, որ Դաշնակցությունը Հայաստան վերադարձավ ղարաբաղյան լայն պայքարի խողովակով։ Եվ ընտրություններից հետո նման արդյունք արձանագրելով և գումարելով Ընդհանուր ժողով Արցախում, ուզում է ասել՝ քանի որ Հայաստանի ժողովուրդը մեր կարիքը չունի, մենք դուրս ենք գալիս Հայաստանի սահմաններից դուրս և գնում ենք Ղարաբաղ, այն տեղը, որ մենք առաջինը մտանք հայրենիք գալով։ Եվ սա լավ չէ, որովհետև Ղարաբաղը կուսակցության համար հնարավոր է, որ առաջնահերթություն է, վահան է, բայց սա վտանգ ունի իր մեջ, քանի որ Ղարաբաղում դեռ կա պատերազմի վտանգ, ինչը բոլոր պատգամավորներին կանգնեցնում է պատասխանատվության առջև, որ չփոխենք կուսակցության ղեկավարությանը, քանի որ պատերազմական վիճակում ենք։ Եվ Հրանտը շատ կապված է ազատագրական պայքարի պրոցեսի հետ։ Ուզում եմ ասել, որ Ղարաբաղում Ընդհանուր ժողով գումարելն ունի մեկ նշանակություն, իսկ Երևանում կամ Փարիզում, կամ Վիեննայում, կամ Բեյրութում գումարելը բոլորովին ուրիշ իմաստ ունի, այսինքն՝ խաղաղության մեջ դու կարող ես ժողովրդավարության, ազատությունների մասին խոսել, բայց Ղարաբաղում, որտեղ գոյություն ունի պատերազմական վիճակ, այնտեղ սահմանափակվում են և բանավեճերը, և ազատությունների կամ ժողովրդավարության մասին խոսակցությունները։

              Հրանտ Մարգարյանը անխնա քննադատում է այսօրվա իշխանություններին, բայց հենց այս իշխանության հետ ամիսներ շարունակ գործակցում էին, նախարարներ ունեին և այլն։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս քննադատությունը։

              Այս իշխանությունները գործում են ընդամենը մեկշաբաթ։ Ավելին՝ դեռ չի ձևավորվել կառավարության կազմը, և այս դեպքում ինչու է նա դատապարտում այս իշխանություններին և շտապում տուն ուղարկել։

              Հրանտ Մարգարյանը իր ելույթում խոսեց նաև ընկերային արդարության մասին, ինչը կարևոր է Դաշնակցության համար, բայց ծուռ նստենք և շիտակ խոսենք՝ Դաշնակցությունը մոտավորապես 20 տարի կառավարության մաս է կազմել, ունեցել է երեք նախարարություններ, որոնք ընկերային արժեք ունեին՝ սոցապ նախարարություն, գյուղատնտեսություն, կրթություն, բայց գոնե մեկ որոշում իրենց նախարարներ ունեցած ժամանակ չի կայացվել, և ասել, որ ընկերային արդարությունը շատ կարևոր է, բայց այդ ուղղությամբ 20 տարի քայլ չանել, ո՞ւր է այդ ուղղությամբ որևէ որոշում։

              Հրանտ Մարգարյանը խոսեց նաև Դաշնակցության արժեքների մասին՝ ասելով, որ շատերը Դաշնակցության սկզբունքները չհարգեցին։ Այսինքն՝ եթե իրենք քսան տարի չհարգեցին այդ սկզբունքները, դա ոչինչ, բայց երբ մեկ-երկու հոգի հրապարակավ քննադատեցին իրենց, դա նշանակում է, որ սկզբունքները չհարգեցի՞ն։ Հրանտ Մարգարյանը չի հիշում՝ 1999 թ. Ֆրանսիական «Կամք» դաշնակցական oրաթերթի այն հարցազրույցը, որում նա բաց քննադատության է ենթարկել Բյուրոյի ներկայացուցիչ Հրաչ Տասնապետյանին, որ ըստ Հրանտի, Տասնապետյանը չի պաշտպանել իրեն, երբ հայտարարել է, թե ինքը չգիտի՝ Հրանտ Մարգարյանն ինչ պատասխանատվություն ունի, ունի թե ոչ Դրոյի գործի մեջ։ Ես չեմ ասում Հրանտ Մարգարյանը ճիշտ էր, թե ոչ, բայց արդյոք տարբերակելով Բյուրոյի ներկայացուցչին հրապարակի վրա, Հրանտ Մարգարյանը հարգե՞ց կուսակցության սկզբունքները, թե ոչ։

              Տեսեք, իրենք մայիսից մինչև նոյեմբեր կառավարության մաս էին կազմում։ Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ արդյունքներ է ցույց տալիս, բայց դեռ մի քիչ պետք է սպասել։ Ես իսկապես մտահոգ եմ կուսակցության ապագայով, որովհետև ես չգիտեմ, թե այսպես շարունակելով ուր կգնա կուսակցությունը։ Պետք է տարբերակել դաշնակցական և կուսակցական բառերը։ Դաշնակցական լինել նշանակում է բաց և լայն մտածողություն, դա նշանակում է քննադատություն, դատապարտում, դա նշանակում է գաղափարների շարժում, հարգել և ծառայել ժողովրդին, բայց կուսակցական լինելը ճիշտ հակառակն է նշանակում, սա նշանակում է միմիայն կարգապահություն, փակ գաղափարախոսություն, բայց ոչ լայնախոհություն։ Այսինքն՝ նույնացնել դաշնակցական և կուսակցական լինելը սխալ է 1907-ից ի վեր։

              Ի՞նչ եք կարծում, Քոչարյան-Դաշնակցություն կա՞պը ստիպեց այսպիսի գնահատականներ հնչեցնել այսօրվա իշխանությունների հասցեին։

              Չեմ կարծում։ Այդ էջը կամաց-կամաց փակված է։ Նախորդ իշխանության հետ վերջին կոալիցիա կազմելը աբսուրդ էր հենց այն պատճառով, որ ՀՀԿ-ն մեծամասնություն էր խորհրդարանում, բայց կուսակցականները գնացին և մաս կազմեցին ՀՀԿ-ի կառավարությանը, իսկ հետևանքները բոլորս տեսանք։

              Կամ ՀՅԴ-ն տեղյակ էր Ռոբերտ-Սերժի ռեժիմի կեղտոտությունից, իսկ այնուհետև մեղսակիցը: Կամ էլ նա չգիտեր, և նա միամիտ է: Բայց երրորդ ճանապարհ չկա: 20 և ավելի տարիներ կուսակցությունը համագործակցել է նախկին իշխանությունների հետ՝ կարծելով, թե նկատի ունենալով, որ Քրիստափոր Միքայելյանը 1991 թ. Լենինին պարտության մատնեց, երբ Հայդատիզմը ԽՍՀՄ-ի անկման ժամանակ չեզոքացրեց կոմունիզմը: Ուստի «հոմոդաշնակուսները» (homo dachnakus) ավելի զորավոր, քան «հոմոսովետիկուսները» (homo sovieticus), և կամաց-կամաց Հայաստանի քաղաքական մշակույթը պիտի փոխվեր դեպի դաշնակցական արժեքներ, բայց չստացվեց այնպես, ինչպես կուսակցականներն էին սպասում։

              Comment


              • #8
                Պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այսպիսի նեղացած ելույթ ունեցավ, նաև այն էր, որ նա այսքան տարի անց հրաժարական էր տալիս

                ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

                25.01.2019



                Մեր զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը

                Պարոն Սասունյան, ՀՅԴ ընդհանուր ժողովը Բյուրոյի նոր կազմ ընտրեց, որտեղ ընդգրկված չէ Հրանտ Մարգարյանը: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը և արդյոք ՀՅԴ-ն հնարավորություն կունենա Հայաստանում նոր օրակարգով հանդես գալու և ընկալվելու հասարակության մոտ:

                Ես ողջունում եմ Դաշնակցության bյուրոյի նոր կազմը և հասկանում եմ Հրանտ Մարգարյանի հրաժարականի պատճառները: Ինչպես բոլորս, ինքն էլ ուզում էր նոր սկիզբ ունենա ՀՅԴ-ն, մանավանդ նոր կառավարության օրերին ամեն բան վերանայվի, նոր մոտեցումներ լինեն: Գալով այն հարցին, թե ինչ նոր մոտեցումներ կան, ես չեմ կարող դա իմանալ, որովհետև Ընդհանուր ժողովին ներկա չեմ եղել: Նոր ընտրված Բյուրոն հաջորդ օրերին կհրապարակի բոլոր որոշումները, որոնք կայացրել են: Դրանից հետո միայն կիմանանք, թե ինչ նոր ծրագրեր, ինչ նոր մոտեցումներ կան:

                Նրանք հայտարարել են, որ Արցախի անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Ըստ Ձեզ՝ արդյոք այսպիսով ՀՅԴ-ն հայտարարում է մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու անհրաժեշտության մասին

                Միակ հարցը, որ Ընդհանուր ժողովը դրսևորել է, Արցախի հայտարարությունն էր: Մնացած բոլոր հարցերի մասին ոչ մի տեղեկություն այս պահին չունենք, և պետք է սպասենք, որ իրենք բացահայտեն Ընդհանուր ժողովի որոշումները: Ինչ վերաբերում է Արցախին, ես հատուկ մտահոգության պատճառ չեմ տեսնում, որովհետև Արցախը, Արցախի անկախությունը բոլորս էլ պաշտպանում ենք: Թե Դաշնակցությունը, թե նոր կառավարությունը, թե ողջ հայությունը կողմ են, որ Արցախը մասնակից լինի բանակցություններին: Ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, ես իսկապես այդքան ներսից տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ են որոշել, ինչ նպատակով, ուր ենք գնալու: Դա մի հարց է, որը պետք է ուղղել վարչապետ Փաշինյանին, թե իր դիրքորոշումն ինչպիսին է, մանավանդ որ ինքը արդեն երեք անգամ փոքր զրույցներ է ունեցել Ալիևի հետ: Այդ խոսակցությունները բանակցություն չեն համարվում, պարզապես ծանոթացել են, խոսել են գործընթացի մասին: Երբ հաջորդ ամիսներին իրենց առաջին հանդիպումը կլինի, այն ժամանակ կիմանանք, թե պարոն Փաշինյանի դիրքորոշումն ինչպիսին է մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:

                Ձեր կարծիքով, ի՞նչ էր կատարվում Դաշնակցությունում վերջին տարիներին, ի՞նչն էր ՀՅԴ-ի թուլացման պատճառը, որ նա անգամ տեղ չգտավ խորհրդարանում: Նախկին իշխանությունների հետ համագործակցությո՞ւնն էր պատճառը: Մյուս կողմից տեսնում ենք, որ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ 5 տարի հետո այս իշխանություններին տուն են ուղարկելու և ստանձնելու են երկրի ղեկը:

                Ես կարող եմ վերլուծել, թե ինչ է տեղի ունեցել մինչև այսօր, բայց դժբախտաբար չեմ կարող ասել, թե ինչ կարող է պատահել 5 կամ նույնիսկ մեկ տարի հետո: Դա մարգարեության ոլորտից է, իսկ ես մարգարե չեմ: Քանի որ ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր մի ռեժիմի հետ, որը ժողովրդի կողմից ատելի էր, դա անդրադառնում էր նաև Դաշնակցության մարմնի վրա, և դա էր պատճառը, որ թե Սփյուռքում, թե Հայաստանում ժողովրդի մակարդակով ատելություն կա կուսակցության հանդեպ: Անշուշտ, եթե հարցնելու լինեիք, թե ինչու որոշվեց Սերժ Սարգսյանի ռեժիմի հետ կոալիցիա կազմել, հավանաբար, պետք է ասեն, որ ուզում էինք ղեկավարության մեջ լինել, որ կարողանանք ինչ-որ փոփոխություններ անել, երկրի իրավիճակի վերաբերյալ բարեփոխումներ անել: Վերլուծումը հետևյալն է. մի կողմից ՀՅԴ-ն ուզում է իր լուման ներդնել այդ փոփոխությունների մեջ՝ կառավարության մաս կազմելով, մյուս կողմից էլ կոալիցիայի մաս կազմելով վատ տեսքով է երևում հասարակության առջև: Այս պահին շատ հստակ է, որ Դաշնակցությունն ավելի շատ կորցրեց, քան շահեց: Նաև դա էր պատճառը, որ Բյուրոյի կազմում փոփոխություններ եղան վերջին օրերին:

                Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովին ողջույնի ուղերձ հղեց ոչ թե սկզբում, այլ 5 օր անց: Ընդ որում, դա հաջորդեց Հրանտ Մարգարյանի կողմից իշխանությունների հասցեին կոշտ քննադատությանը: Ինչպե՞ս եք գնահատում այդ զարգացումները, գործող իշխանությունը նման քննադատությունների առիթ տվե՞լ էր:

                Վարչապետի ողջույնի խոսքը շատ լուրջ, խելացի և պետական մարդու հայտարարություն էր: Ես ողջունում եմ և շատ դրական տպավորություն ունեմ այդ ողջույնի խոսքից: Ես Հրանտ Մարգարյանի ելույթը կարդացել եմ և իմ վերլուծումն այն է, որ ինքը հայտնում էր իր դժգոհությունը: Այս ընթացքում եղել էին մի քանի հանրային վեճեր Հրանտ Մարգարյանի և վարչապետի միջև: Նախ, վեճ էր եղել այն մասին, թե վերջին շրջանում Ռուսաստանից զենքի ներկրում եղել է, թե ոչ: Մեկ անգամ էլ Հրանտ Մարգարյանը խնդրել էր հանդիպում Փաշինյանի հետ, սակայն մերժվել էր: Գուցե էլի բաներ են եղել, բայց ես այս երկուսից եմ տեղյակ: Պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այսպիսի նեղացած ելույթ ունեցավ, նաև այն էր, որ նա այսքան տարի անց հրաժարական էր տալիս, և վստահ եմ, որ շատ ուրախ չէր այդ առիթով: Նա քննադատության կիզակետում էր և նույնիսկ կային քննադատություններ կուսակցության ներսից, որի մասին նա իր ելույթում ևս խոսեց: Ընդհանրապես, շատ հաճելի ելույթ չէր, բավական խիստ ոճով հնչած ելույթ էր:

                Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ Դավոսում ունեցած հանդիպումից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Ձեր կարծիքով, այդ հեռախոսազրույցն ինչո՞վ է կարևորվում և ընդհանրապես, ի՞նչ է սպասվում Արցախի խնդրում: Այսպիսի հանդիպումներն ու հեռախոսազրույցներն ինչի՞ կարող են հանգեցնել: Բանը հասել է նրան, որ ռուս քաղաքագետ Տարասովը հայտարարում է, որ ամռանը Հայաստանը 5 շրջան հանձնելու է Ադրբեջանին:

                Ընդհանրապես, ես դրական եմ համարում այսպիսի հանդիպումներն ու հեռախոսազրույցները, որովհետև, եթե վերջիվերջո, որևէ լուծում պետք է գտնվի, այն պետք է գտնվի բանակցությունների միջոցով, ոչ թե զենքի ու պատերազմի: Քանի դեռ կա շփում, խոսակցություն, այդ ընթացքում, հուսամ, որ չեն կռվում: Որովհետև չես կարող բանակցել ու կռվել միաժամանակ: Այո, Ադրբեջանը այս ընթացքում որոշ սադրանքների դիմում է, նույնիսկ երբ խոստանում են, որ չեն կրակելու, նորից կրակում են: Ես կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանը մինչև այսօր շատ զուսպ և դիվանագիտական ձևով հարաբերվել է Ալիևի հետ, որևէ անձնական բախում չի եղել իրենց միջև: Ճիշտ հակառակը, փորձել են ինչ-որ հարցեր իրար բացատրել ու հասկանալ: Եվ երբ որ նրանք առաջին անգամ պաշտոնական հանդիպում ունենան, այդ ժամանակ մթնոլորտն այլ կլինի:

                Ինչ վերաբերում է Բոլթոնին, ես հետևել եմ նրա այցելությանը Հայաստան, և շատ հստակ էր, թե պարոն Բոլթոնն ինչ է ուզում անել: նա ուզում էր, որ Հայաստանն ավելի ներգրավվի ամերիկյան ազդեցության ոլորտում, հեռացնի Հայաստանին Ռուսաստանից, նաև առաջարկելով զենք վաճառել Հայաստանին: Վերջին հեռախոսազրույցի վերաբերյալ Փաշինյանն ասել է, որ Արցախի մասին չեն խոսել: Իսկ թե ինչի մասին են խոսել, չեմ կարող ասել: Շնորհավորանքը քաղաքավարական խոսքեր են, պարզ է, որ Բոլոթոնը չի զանգահարել պարզապես շնորհավորելու համար, քանի որ արդեն ԱՄՆ նախագահի մակարդակով շնորհավորանքը եղել է: Վստահ եմ, որ քանի որ հեռախոսով խոսել են, որպես քաղաքավարական ժեստ, Բոլթոնն իր խոսակցությունն սկսել է շնորհավորանքով: Իմ ենթադրությունն այն է, որ երկու թեմայից կարող էին նրանք խոսել. մեկը ԱՄՆ-Իրան հարաբերություններն են, որ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, մյուսը հայ-ամերիկյան հարաբերություններն են:

                Comment


                • #9
                  Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է իր աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատրյանը

                  25.01.19


                  ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
                  2019 թ. հունվարի 24-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաքաք Ստեփանակերտում գումարված Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է իր աշխատանքները, հայտնում են Բյուրոյի հանրային կապերի գրասենյակից:

                  Ժողովը մեկնարկել էր հունվարի 16-ին։ Ժողովն իր օրակարգը սպառիչ կերպով քննարկելուց հետո ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո։

                  ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

                  «Հ.Յ.Դ. Բիւրօն իր անդրանիկ նիստում Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընտրեց Յակոբ Տէր-Խաչատուրեանին։

                  ՀՅԴ նորընտիր Բիւրոյի անդամներն են.

                  Արմէն Ռուսատմեան՝ նախագահ

                  Վիգէն Բաղումեան

                  Արամ Գալուստեան

                  Վիգէն Եագուպեան

                  Յակոբ Խաչերեան

                  Արսէն Համաբարձումեան

                  Կիրօ Մանոյեան

                  Բենիամին Պչաքճեան

                  Սպարտակ Սէյրանեան

                  Րաֆֆի Տօնապետեան

                  Յովսէփ Տէր-Գէորգեան

                  Մուրադ Փափազեան»:

                  Comment


                  • #10
                    Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

                    Lragir.am

                    27.01.2019



                    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին:

                    «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունը և կարևոր համարում հետագա գործունեությունը: Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք: Կրկին անգամ շնորհավորում եմ անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս անդամներին ընտրության կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:



                    «Շնորհակալություն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ, նաև շնորհակալություն հայտնել դեռևս մեր ժողովից առաջ հրավեր ուղղելու համար, որպեսզի հանդիպեք Բյուրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարավորություն կա ունենալ բաց զրույց: Ինչպես առհասարակ նշում ենք մեր կարգախոսներում՝ մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք և սփյուռք, վստահ եմ, որ այդ ուղղությամբ կան բավական ոլորտներ, որտեղ կկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթությունների: Մենք միշտ պետության կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրավունքների ջերմ պաշտպանն ենք»,- իր հերթին նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

                    Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամները վարչապետին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և հետագա ծրագրերի մասին:

                    Comment

                    Working...
                    X