Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channels.

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channels.

    Some good news: June 22, 2012

    This thread is to summarize the http://forum.hyeclub.com/showthread....iciency./page3


    40 Armenian PVO/NGO-es and number of distinguished intelligencia representatives applied to the President to ban/decrease/regulate massive antisocial/criminal/prostitute life style propaganda through TV channels.
    They presented scientific research which supports their immense concern that the TV programs have bad/antisocial/debilitating impact on our new generation.

    What I'm afraid most of all nowadays?

    Children that are watching contemporary Armenian TV serials and "learning" know how of becoming criminal/prostitute that are pictured there as the ultimate desirable goal for everyone to reach.
    Last edited by gegev; 07-03-2012, 03:24 AM.

  • #2
    Re:Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channels

    Another good news:

    Eventually Armenian public is deeply concerned about the antisocial/criminal/prostitution propaganda on TV channels, conducted by corrupt/criminal TV channel owners. And admits that it should be considered as one of the most significant factors, that could trigger the death of the innocent; Vahe Avetyan and alike. Just look at Media reaction in Armenia. Glad to see/know!
    Last edited by gegev; 07-03-2012, 03:13 AM.

    Comment


    • #3
      Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

      Սերժ Սարգսյանն այս վատ իրավիճակի գարանտն է:


      Մեր զրուցակիցն է կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին

      Վահան, վերջերս մի խումբ մտավորականներ, ՀԿ-ներ, դիմելով Սերժ Սարգսյանին, իրենց վրդովմունքն արտահայտեցին հեռուստատեսության որակի, հեռուստաարտադրության ագրեսիվ, քրեական, հակասոցիալական սերիալների վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանին պե՞տք է արդյոք հարցը հասներ, և ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ն ի վերջո փոփոխություններ մտցնել հեռուստատեսության կյանքում:

      Իմ խորին համոզմամբ, քսան տարի շարունակ հեռուստաշուկայում կամ հեռուստատեսության “բազարում” իրավիճակի խրախուսողը և այդ իրավիճակի հիմնական երաշխավորը հանրապետության առաջին դեմքն է: Եվ երբ ինձ առաջարկեցին այդ դիմումի տակ ստորագրել, հրաժարվեցի, որովհետև թյուրիմացություն եմ համարում խնդրով դիմել մեկին, որն այդ իրավիճակի գլխավոր գարանտն է: Հեռուստատեսությունը մեզանում բովանդակության բացարձակ բացակայության, անբարոյականության, բիրտ կրքերի, տգիտության քարոզ է: Այն հստակ լծակ է, որը գործածվում է քսան տարիների ընթացքում, և պետք է փաստել, որ արդեն հասել է իր նպատակին: Վերջին ընտրություններն էլ ցույց տվեցին, որ հիմնականում բնակչությունն ապակողմնորոշված է, անգրագետ է և զուրկ է բարոյականության մասին որևէ պատկերացումից, և այդ ոլորտներում որևէ սպասում, որևէ ձգտում ի վիճակի չէ դրսևորել: Բացի այդ, ինչ-որ բան փոխելու, շտկելու ցանկությունը, բնական է, որ պետք է արթնանար հանրության ինչ-որ զանգվածի մոտ, բայց ես նորից ու նորից եմ կրկնում, թյուրիմացություն և մանկամտություն եմ համարում դիմել հանրապետության առաջին դեմքին խնդրանքով՝ ստեղծել նոր համակարգ, նոր կառույց, որը կնստի և իբրև թե կսկսի զտել դաշտը:

      Այսինքն՝ հեռուստատեսությունն այս տարիներին հասարակությանը բթացնելու նպատակ էր դրել, ինչը հրաշալիորեն իրականացրե՞ց:

      Միանշանակ, բայց հիմա տեսեք ինչ վտանգ կա. երբ մտավորականության ինչ-որ մի զանգված նման առաջարկով դիմում է առաջին դեմքին, սա վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, քանի որ կառույցը, որն իբրև թե պետք է վերահսկի դաշտը, մտավորականության դրդմամբ կարող է ստեղծվել, բայց բնականաբար կաշխատի հօգուտ իշխանության: Այսինքն՝ օգտվելով հասարակական ինքնաբուխ դրսևորումներից՝ կստեղծեն ևս մեկ օրգան, որը որերորդ անգամ և ինչ-ինչ ձևերով կսահմանափակի խոսքի ազատությունը:

      Այնուամենայնիվ, շատերը փաստում են, որ խոսքի ազատության առումով հեռուստատեսությունը փոփոխությունների է ենթարկվել, ավելի ազատականացել է: Նկատո՞ւմ եք նման բան:

      Բնականաբար նկատելի է, բայց սրանք մանիպուլյացիոն երևույթներ են մի քիչ լարվածությունը թուլացնելու համար: Որոշակի մաղ գոյություն ունի, մանավանդ հանրային ալիքներով, մինչև ինֆորմացիան այդ մաղով չի անցնում, չի դառնում հասանելի հանրությանը, բայց կա ինֆորմացիայի մի տեսակ, որ առհասարակ շանս չունի մաղով անցնելու եթեր: Այնպես որ, դրանք թվացյալ էֆեկտներ են, որոնք հետաքրքրված հանրության համար գուցեև հանրային ցասման դրսևորումներ են, բայց ինչ վերաբերում է ինձ, կներեք կոպիտ արտահայտությանս համար, ես այդ կտերը ուտողը չեմ:

      Այսինքն՝ որևէ հույս, որ հեռուստատեսությունն այս անհուսությունից դուրս կգա, չկա՞: Շատերն այն կարծիքին են, որ հինգ րոպեում կարելի է որակական փոփոխություն մտցնել, եթե հեռուստատեսության ղեկավարները լինեն ոչ թե գործարարներ, այլ պրոֆեսիոնալներ:

      Եկեք պատկերացնենք, որ ես պատվիրատուն եմ, և իմ գերնպատակը հանրության արժեհամակարգը խեղաթյուրելն է և իրականությունից շեղելն է, այն արդյունքին հասնելն է, որ հանրությունը պատկերացում չունենա բարոյականության մասին, ինչն է թույլատրելի, իսկ ինչը՝ ոչ, չափոփոշիչների սահմանումները լղոզված լինեն, հստակ որևէ կատեգորիա չաշխատի: Եվ երբ իմ հիմնական լծակը հեռուստատեսությունն է և ռադիոն, ես ինչպե՞ս կարող եմ դրանից ինքնակամ հրաժարվել: Իսկ որակ մտցնելու առաջարկը օդից կախված սպասումներ են, ո՞վ պետք է որակ բերի, այդ մասնագետը որտեղի՞ց պետք է գոյանա, ո՞ր գերատեսչությունից պետք է դուրս գա: Ներկա համակարգում մասնագետ չի էլ կարող լինել, քանի որ համակարգն այնպես է աշխատում, որ որևէ մասնագիտական դրսևորում այստեղ չի էլ ենթադրվում: Այսինքն` հեռուստաալիքներն ինչ-որ բաներ են ձևացնում, հանրությանը ներկայանալով մի դեպքում իբրև սերիալ կամ հումորային ծրագիր, մյուս դեպքում էլ իբրև լրատվություն: Բայց ըստ էության բոլորն էլ թյուրիմացություն են. ես որպես ծնող, թույլ չեմ տա իմ երեխային առնչվել այդ երևույթի հետ: Իմ տանը հեռուստացույցը գրեթե չի միացվում:

      Ինչո՞ւ այս նամակը ստորագրած շատ մարդիկ այս կամ այն հարցի շուրջ լռում են, իսկ այս հարցի շուրջ հանկարծ որոշեցին արտահայտվել:

      Ես կազմակերպիչներին ի սկզբանե ասացի, որ իրենք դուռ են բացում, որը գուցե այսօր մանիպուլյացիոն տեսքով աշխատի, բայց վաղը՝ ընտրությունների ժամանակ, բոլորովին այլ ուղղությամբ է աշխատելու:

      Մոտիվացիայի առումով պատճառահետևանքային կապը հասկանալի է: Բայց պետք է ընդունենք, որ սա քաղաքականության դաշտ է, քաղաքական լրջագույն լծակներից մեկի մեջ մխրճվել է նշանակում, սա մի քայլի խաղ չէ, պետք է հասկանալ, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել, մանավանդ որ ամեն ինչ՝ սկսած Մաշտոցի պուրակի խնդրից, վերջացրած հեռուստատեսությամբ, կախված է նախագահից: Այսինքն՝ ընտությունների շեմին մի այնպիսի պատրանք է ստեղծվում, որ միակ մարդը, ով կարող է որևէ խնդիր լուծել հանրապետությունում, ՀՀ նախագահն է: Այս ամենը շատ ակնհայտ է: Ի դեպ, նույնիսկ վերջին ընտրությունների շրջանում շատ լավ նկատվեց, որ նախընտրական խոսքի մենաշնորհը Սերժ Սարգսյանինն է, նույնիսկ կուսակցության մեջ դրվածքն այնպիսին է, որ նախագահից բացի ոչ ոք այս երկրում որևէ հարց լուծել չի կարող:

      Իսկ հասարակության մեջ փոփոխություններ չե՞ք նկատում:

      Ես հասարակության մեջ մի փոքր զանգված եմ տեսնում, որն էապես հետաքրքված է հանրային արժեքներով և շահով, պայքարում է այդ արժեքների համար: Ճիշտն ասած, իմ բոլոր հույսերը կապում եմ նրանց հետ, քանի որ միայն նման որակ կրողներն ի վիճակի են արթնացնել հանրությանը, վերահաստատել արժեքային համակարգը և կերտել արժանավայել ապագա:

      Սիրանույշ Պապյան
      Last edited by gegev; 07-17-2012, 10:18 PM.

      Comment


      • #4
        Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

        «Իրավունք». Որոշ հեռուստաընկերությունների վերնախավը հույժ անհանգստացած է նախագահի արձագանքով

        Ըստ հեռուստաաշխարհի խոհանոցին մոտ կանգնած վստահելի աղբյուրի` որոշ հեռուստաընկերությունների վերնախավը հույժ անհանգստացած է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահը արձագանքել է մտավորականության և երիտասարդական կառույցների բաց նամակին` հեռուստւսեթերը մաքրելու վերաբերյալ, և կոնկրետ հանձնարարական է տվել Հանրային խորհրդին: Սույն հեռուստաշնագայլերը մտավախություն ունեն, որ եթերը բնակչությանը փչացնող բովանդակությունից մաքրելու դեպքում իրենք կկորցնեն ստվերային մեծ ֆինանսական հոսքեր, և, ըստ թերթի աղբյուրի, նրանք այժմ փորձում են ինկոգնիտո հանդիպումներ ունենալ Հանրային խորհրդի անդամների հետ` ձգտելով, ում հնարավոր է, նյութապես շահագրգռել, որպեսզի տապալեն ՀՀ նախագահի հանձնարարականի կատարումը: Գումարած դրան` նրանք սկսել են հավաքագրել չեզոք համբավ ունեցող արվեստագետներին, որպեսզի վերջիններս հանդես գան եթերը մաքրելու նախաձեռնության դեմ` այդ նախաձեռնությունը ներկայացնելով որպես իշխանությունների կողմից թելադրված նենգամիտ տարբերակ, որի բուն նպատակն է իրականում` իբր նախագահական ընտրություններին ընդառաջ հեռուստաեթերում սահմանել կոշտ գրաքննություն: Ինչևէ, առաջիկայում հանրությունը դյուրությամբ կկարողանա հաշվարկել, թե ովքեր են հասցրել «նյութապես շահագրգռվել»...

        Comment


        • #5
          Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

          Սերժ Սարգսյանը թիվ մեկ գեղագետ

          Վերջերս մի խումբ մտավորականներ դիմել են Սերժ Սարգսյանին, հեռուստաեթերը մաքրելու առաջարկությամբ: Բլոգեր, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ հեռուստատեսության մասին հնչած բոլոր գնահատականներն ավելի մեղմ են, քան կարելի է տալ, քանի որ եթերն իսկապես աղբի է վերածվում: Ամենակարևորը, նրա խոսքով, չպետք է պնդել, որ հեռուստատեսությունը պրոպագանդող գործառույթ ունի և անընդհատ գլուխ պետք է լվա: Այն ժամանցի միջոց է, բայց այն չի կարող հակահանրային, հակաիրավական, հակագեղագիտական գործունեությամբ զբաղվել: Մյուս կողմից, ըստ նրա, բողոքի ընտրման ձևը հասկանալի չէ՝ բողոքում են մարդիկ, որոնք այնքան մոտ են կանգնած իշխանությանը, որ հարց է ծագում՝ ինչու ուղղակիորեն, առանց աղմուկի, առանց բաց նամակի չդիմել համապատասխան մարմիններին՝ հարցով զբաղվելու համար:

          Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, սա որոշակի ուշադրություն գրավելու միջոց է, բայց շատ ազնիվ և անկեղծ մարդիկ կան, որոնք սխալ են ընտրել բողոքի օբյեկտը. «Ամեն օր մենք մեր գլխին սկսում ենք Սաուդյան Արաբիա կառուցել, որ հետո բողոքենք, թե ինչ խայտառակ վիճակում ենք գտնվում: Նախագահին դիմողներն ինչ են մտածում, որ այդ մարդը պետք է լուծի հեռուստաալիքների բարոյական և գեղագիտական մակարդակը բարելավելու խնդի՞րը, մի մա՞րդ կա Հայաստանում, որ այդ հարցերով զբաղվում է: Եվ եթե դա իսկապես այդպես է, ուրեմն վայ մեզ»:

          Նրան զարմացրել է վերջերս մտավորականներից մեկի այն միտքը, որ շատ լավ են իրենք արել, որ դիմել են նախագահին, քանի որ, ըստ սահմանադրության, գերագույն դատավորն է:

          Նոր վերահսկողական ինստիտուտի ձևավորումը, ըստ Արմեն Հովհաննիսյանի, խնդիրները չի լուծում, քանի որ այդ ինստիտուտների ձևավորումն ավելի շուտ խնդիրներ է ստեղծում, քան լուծում, և գուցե նրանք հեռուստաընկերությունների ղեկավարության հետ պետք է մտնեին անմիջական շփման, երկխոսության մեջ, ինչո՞ւ պետք է պետությունը միջնորդ կանգնի գոհ և դժգոհ քաղաքացու միջև, երբ ամեն ինչ կարելի է բանականության և օրենքի սահմաններում իրականացնել:

          Բլոգերը խորհուրդ է տալիս բյուջեի հաշվին ապրող հանրային հեռուստատեսության վրա աշխատեն, նորություն մատուցելիս այնպիսի համապարփակ օբյեկտիվ տեսարան ներկայացնեն՝ Հայաստանում ինչ է կատարվում, ինչպես bbc-ին կներկայացներ Մեծ Բրիտանիայի մասին, առաջին հերթին դա է կարևոր: Թող պետությունը Հ1-ը դարձնի օրինակելի ալիք, թող բոլորս զարմանանք, հետո մնացած ալիքները որպես օրինակ թող առաջնորդվեն Հ1-ով:

          Իսկ մեզանում բոլոր հեռուստաալիքները վերջում դառնում են կամ Բաղրամյան 26-ի սեփականությունը, կամ ինչ-որ մի օլիգարխի սեփականությունը: Ըստ նրա, այնպիսի ալիքներ պետք է ստեղծվեն, որ ալիքի աշխատանքն իսկապես լինի անկախ, դա չի նշանակում, որ պետք է ստեղծվեն ընդդիմադիր ալիքներ: «Ես ճիշտն ասած չեմ հասկանում ընդդիմադիր հեռուստաընկերության գաղափարը, դա թերթ չի, կայք չի, բայց գոնե պետք է օբյեկտիվ լինի: Պատկերացրեք մի մարդ, որը Հայաստանում չի գտնվում, բայց գիտի հայերեն, միացնի Հանրային հեռուստատեսություն, արդյոք կստեղծվի ճիշտ տպավորությո՞ւն՝ ինչ երկիր է Հայաստանը, ինչ խնդիրներ ունի, իր մոտ կստեղծվի ծայրահեղ խեղաթյուրված պատկեր, իսկ եթե նա սերիալներն էլ դիտի, կստեղծվի պատկեր, որ Հայաստանում իսկապես դեգեներատներ են ապրում, երեք միլիոն դեգեներատ»:

          «Նույնը բոլոր ալիքներում. սա մեծագույն պրոբլեմ է, ու այդ խնդիրն այնպես չէ, որ օբյեկտիվորեն է ծագել, և հիմա դիմում են թիվ մեկ գեղագետին, որ ասի՝ գեղեցիկ չէ, և պետք է փոխվի այդ ամենը: Մեր նախագահի ինստիտուտը փաստորեն ձեռք է բերում Հայաստանի թիվ մեկ գեղագետի, գեղագիտության արբիտրի ֆունկցիաներ, որն ինձ համար անընդունելի է, դա պետության խնդիրը չէ, պետությունն այնքան խնդիրներ ունի լուծելու, որ չպետք է այդպիսի բաներով զբաղվի», ասել է Արմեն Հովհաննիսյանը:
          Last edited by gegev; 07-27-2012, 09:23 PM.

          Comment


          • #6
            Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

            I'm not going to say that watching violence or mature content on tv doesn't affect kids somewhat b/c it obviously does in someways since it opens their eyes to new things. That being said however, it doesn't truly have that much of an impact. Children all over the world from the USA, to France, to Russia, and Japan watch violent shows and movies, play violent video games, or see mature content on tv, and almost none of them grow up to be murders, criminals, or sexual deviants. Children who usually do grow up to do those things, do so as a result of their surroundings. Society just wants to use media as a scape goat

            Comment


            • #7
              Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

              Originally posted by ara87 View Post
              I'm not going to say that watching violence or mature content on tv doesn't affect kids somewhat b/c it obviously does in someways since it opens their eyes to new things. That being said however, it doesn't truly have that much of an impact. Children all over the world from the USA, to France, to Russia, and Japan watch violent shows and movies, play violent video games, or see mature content on tv, and almost none of them grow up to be murders, criminals, or sexual deviants. Children who usually do grow up to do those things, do so as a result of their surroundings. Society just wants to use media as a scape goat
              Just vice-versa; society/public is in the scapegoat role.
              I guess you mixed the roles a little bit.
              Last edited by gegev; 08-06-2012, 05:56 AM.

              Comment


              • #8
                Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

                Originally posted by gegev View Post
                Just vice-versa; society/public is in the scapegoat role.
                I guess you mixed the roles a little bit.
                That is correct in my opinion. Gegev got it right. To show lots of breast etc is what's called " a hook" in show biz. Show in show biz means literally just that. To show. The general public( including children) are unaware that subtrafuge is being imployed (used) to catch their attention and interest. It is similar to using sugar in foods that normaly don't call for sugar. Welcome to America. God daxm.
                I applaud the watchful eye of the justly concerned adults. Just because it's commonplace in much of the rest of the world does not change the fact that it is incideous.bad for anyone really but please don't forget we are talking about --- CHILDREN --- .
                Artashes

                Comment


                • #9
                  Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

                  No I was right, society uses media as a scapegoat. The media shows society what society wants to see. Every immoral, indecent, and criminal act you could ever think of existed before there was media. Before there was film, television, writing, even music, there was still murder, robberies, prostitution, etc.

                  But even if you want to go with it all being the fault of television and films, in the end it would still come down to parenting. Parents can block what their children view, either by utilizing some form of parental control settings or by monitoring what their kids watch. While I'm not 100% sure, I'm almost certain that the programs containing violence and mature content being complained about air at night, which is when responsible parents should and would be around their children and know what they are doing/watching. If a mother or father lets their son or daughter watch a show with gangsters and prostitutes, it's not the tv's fault that the kid is seeing it. And if these programs are on in the daytime when small children are home, that's the governments fault for not regulating it.

                  However another way to put it is just the culture, corrupt cultures allow corrupt professions to occur. And while Armenia is not the epitome of corruption, no one can argue that Armenia doesn't have a problem with political corruption or poverty, and those conditions make these undesirable professions seem like easy ways or more often the only way out of poverty for impoverished citizens. however the establishment in Armenia is trying to deny it's shortcomings by placing the blame for people turning to undesirable professions on the media.

                  Comment


                  • #10
                    Re: Antisocial/criminal/prostitution propaganda on Armenian public/private TV channel

                    The argument is not contesting that man has foibles. The argument is to stand up and address these foibles.
                    Deep pockets knows exactly what they are doing.
                    I have walked this blood soakin dirt ball for over 4 decades. I've been attacked several times, seen several streets where girls have lined the streets wearing seductive clothes and attempt to flag passerbys with offers of "a date?". Although this may seem to be going on all the time in my visual/physical life it occupied less than a fraction of 1% of said lifetime. Not so on tv.
                    You say your right. I say your wrong. I think you are missing the point.
                    Artashes

                    Comment

                    Working...
                    X