I have always been surprised that this hero wasn't given citizenship immediately. One would think that being a patriotic Armenian who served bravely in the Artsakh war winning key victories would be awarded Armenian citizenship without question. It seems his political affiliations were a main obstacle to this.
Ֆեյսբուքցիները ստորագրահավաք են սկսել Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու համար. Սեֆիլյանը շնորհակալ է
16:14 • 07.06.11
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով Facebook սոցիալական ցանցում ստորագրահավաք է սկսվել։
Վիրտուալ ստորագրահավաքը կազմակերպվել է Ժիրայր Սեֆիլյանի ծննդյան 44–րդ տարեդարձին ընդառաջ։ Նախաձեռնողները Հայազն երիտասարդների միաբանության անդամներն են, ովքեր մտադիր են հուլիսի 10–ին՝ Արցախյան հերոսի ծննդյան օրը, հավաքված ստորագրություններն ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին։
Ըստ նախաձեռնողների՝ ստորագրությունները թղթի վրա անցկացնելու համար կազմակերպվելու են մի քանի հավաքներ, որոնց համապատասխան վայրերը նշվելու են ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ ժամը 16-ի դրությամբ վիրտուալ ստորագրահավաքին հաջորդելիք մասնակցելու խոստում է տվել 106 ֆեյսբուքցի։
Tert.am-ի հարցին, թե արդյո՞ք այս նախաձեռնությամբ հնարավոր կլինի վերջապես լուծել քաղաքացիության տրամադրման հարցը, Ժիրայր Սեֆիլյանը դժվարացավ պատասխանել։ «Երիտասարդները խնդիր են փորձում լուծել, ինչի համար շնորհակալ եմ»,– ասաց Սեֆիլյանը։
Tert.am

Comment