Announcement

Collapse
No announcement yet.

Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ!

    Երևանի կենտրոնական գրախանութներում`

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներ
    2. Գրախանութ Մաշտոցի պողոտայի վրա (նախկին Բուկինիստ)
    3. ԵՊՀ գրախանութ (կենտրոնական մուտքի մոտ)

    արդեն վաճառքի են հանված Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք մատենաշարի հերթական մասերը` Գիրք Հինգերորդը (մ.թ.ա. 331-190) և Գիրք Վեցերորդը (մ.թ.ա. 190-95), որոնք ընդգրկում է Հայ ժողովրդի ռազմական պատմությունը Երեքի և Վեցի թագավորությունների ժամանակաշրջաններում:
    Ինչպես և նախորդ մասերում, այստեղ ևս մանրամասնորեն ու ժամանակագրական կարգով տրվում են այս ժամանակաշրջանում Հայկական բանակի մղած պատերազմներն ու ճակատամարտերը: Մանրամասնորեն նկարագրված է`

    1. Հայկական թագավորությունների պայքարը Ալեքսանդր Մակեդոնացու և Դիոդոխների դեմ (մ.թ.ա. 324-281)
    2. Դիոդոխների պատերազմը (մասնակիորեն) (մ.թ.ա. 322-281)
    3. Հայ-Սելևկյան I պատերազմը (մ.թ.ա. 305-225)
    4. Հայ-Սելևկյան II պատերազմը (մ.թ.ա. 212-201)
    5. Հելլենիստական պետությունների բանակների կազմում Հայկական բանակի իրականացրած դաշնակացային մարտերը և ճակատամարտերը
    6. Սելևկա-Հռոմեական պատերազմը (մասնակիորեն) (մ.թ.ա. 192-188)
    7. Հայ-Սելևկյան III պատերազմը (մ.թ.ա. 189-160)
    8. Հյուսիսային I պատերազմը (մ.թ.ա. 184)
    9. Եվքսինյան պատերազմը (մ.թ.ա. 112-96)

    Բոլոր այս իրադարձությունները նկարագրված են օբյեկտիվ, թարմ հայացքով, համադրելով համաշխարհային և հայկական աղբյուրների հայտնած տեղեկությունները:
    Գրքում մասնավորապես տրված է Երվանդունիների արքայական դինաստիայի պատմությունը և նրա անկումը, Մեծ Հայքի թագավորության գահին Հայ Արշակունիների հաստատման իրական պատմությունը, հիմնավորված է մինչ այս <<վիպական>> հռչակված առաջին Հայ Արշակունիների իրականությունը, իրենց պատմական տեղն ու ժամանակն են գտել Վաղարշակ I-ը (մ.թ.ա. 247-225), Արշակ I-ը (մ.թ.ա. 225-212), հիմնավորվել է Արտաշես I-ի (մ.թ.ա. 201-160)` վերոհիշյալ արքաներից սերված լինելու հանգամանքը և բազում այլ հարցեր (օրինակ` մինչ այժմ վիպական հռչակված մ.թ.ա. 160 թ-ի Բասենի ճակատամարտի և Սելևկյան բանակի ջախջախման իրականությունը)...: Արդյունքում ընթերցողի առաջ հառնում է անարժանիորեն մոռացված Հայոց պատմության մի փառահեղ դարաշրջան...

    Ուզում եմ նաև հաղորդել ընթերցողներին, որ ըստ ամենայնի շարունակությունները կհետևեն: Առայժմ հույսերս կարծես թե արդարանում են և այս հարցում իմ խորին շնորհակալությունը իմ բոլոր այն հարգարժան ընթերցողներին, որոնք ձեռք են բերել Մատենաշարի նախորդ հատորները և դրանով իսկ հնարավորություն ընձեռել հեղինակին շարունակել իր գործը) – ԽՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՍ ՁԵԶ!

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Ի դեպ, երևանցիները կարող են Գիրքը ձեռք բերել նաև ինձանից, կրկին բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!

  • #2
    Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

    Uhh come again , now can you translate that all in English, Thank you!
    If your going to be an aholic, why dont you be a Hye one?

    Comment


    • #3
      Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

      Originally posted by Mr HyeAholic View Post
      Uhh come again , now can you translate that all in English, Thank you!
      Thanks... but transletion of this book no is not real beasnes... My money is only are for publikation if my book in armenian...

      Comment


      • #4
        Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

        O its a book lol Woops
        I just had no idea what you were typing
        If your going to be an aholic, why dont you be a Hye one?

        Comment


        • #5
          Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

          Originally posted by Mr HyeAholic View Post
          O its a book lol Woops
          I just had no idea what you were typing
          I dont understand anything

          Ի դեպ, գիրքը նաև կարելի է ձեռք բերել պատմության ֆակուլտետի մուտքի մոտ գտնվող թերթի կրպակից...

          Comment


          • #6
            Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

            I dont either
            If your going to be an aholic, why dont you be a Hye one?

            Comment


            • #7
              Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

              Can you tell mi in russian?

              Comment


              • #8
                Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

                Lion Im not hayastanci so I cant tell you in Russian.. anyways so we wont continue on this subject I bet you the book is great... goodluck
                If your going to be an aholic, why dont you be a Hye one?

                Comment


                • #9
                  Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

                  Originally posted by Lion1700 View Post
                  Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 5 եվրո, կամ 300 ռուբլի կամ 7 դոլար փոխանցել
                  Այդ գումարը որ նշեցիր գրքի արժեքն է կա՞մ գրքի պոխանցման արժեքը: Մի խոսքով, գիրքը ին՞չ կ'արժէ: Երևան եմ լինելու մոտ ատենից ուզումեմ քո հրատարակված գրությիւնների ամեն մեկից միքանի հատ ձեռք բերել:
                  Մեր ժողովուրդն արանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին' առանց հոգու:

                  Նժդեհ


                  Please visit me at my Heralding the Rise of Russia blog: http://theriseofrussia.blogspot.com/

                  Comment


                  • #10
                    Re: Նախնիների փառքով...Մ.թ.ա. 331-95

                    Lion Im not hayastanci so I cant tell you in Russian.. anyways so we wont continue on this subject I bet you the book is great... goodluck
                    We can speak in armenian...

                    Այդ գումարը որ նշեցիր գրքի արժեքն է կա՞մ գրքի պոխանցման արժեքը: Մի խոսքով, գիրքը ին՞չ կ'արժէ: Երևան եմ լինելու մոտ ատենից ուզումեմ քո հրատարակված գրությիւնների ամեն մեկից միքանի հատ ձեռք բերել:
                    Ես անչափ ուրախ եմ, որ իմ գիրքը հետաքրքրեց քեզ: Նշանակում է, ես պետքական գործ եմ անում, նշանակում է, դեռևս կան մարդիկ, որոնք անտարբեր չեն մեր ազգի ներկայի և անցյալի նկատմամբ, նշանակում է, դեռևս ամեն ինչ չէ, ո անվերադարձ կորսված է... Ինձ համար շատ կարևոր է գիտակցել, որ աշխատաքս ժողովրդիս պետք կլինի

                    Armenian ջան, դա զուտ գրքի արժեքն է... Իսկ փոխանցման արժեքը կորոշվի ըստ նրա, թե որ երկրում ես դու գտնվում... Այն տատանվում է մեկ գրքի համար 10-15 եվրոյի շրջանակներում /ես արդեն ունեցել եմ օրինակ Հոլանդիա գիրք ուղարկելու փորձ/...

                    Comment

                    Working...
                    X