Հայաստանի եւ Սփյուռքի հայ ճարտարապետները համատեղ նախագծում են «Աշխարհի Քաղաքը»` «Շանհայ Էքսպո 2010»-ում ներկայացնելու համար
2010 թվականի մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տեղի կունենա «Շանհայ Էքսպո 2010» խոշորագույն համաշխարհային ցուցահանդեսը, որի խորագիրն է «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք»: Ցուցահանդեսին մասնակցելու են աշխարհի 192 երկրներ եւ ավելի քան 50 միջազգային խոշորագույն կազմակերպություններ: Սպասվում է մոտ 100 մլն այցելու: Բացի այդ, համաշխարհային Էքսպո ցուցահանդեսների պատմության մեջ առաջին անգամ բոլոր ֆիզիկական տաղավարները կառուցվելու են նաեւ վիրտուալ տարածքում, որի շնորհիվ աշխարհի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա այցելել ցուցահանդեսը:
ՀՀ սփյուռքի նախարարությունը հիշեցնում է, որ Էքսպո-2010 ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնում է The City of the World (Աշխարհի Քաղաք) նախագիծը: Նախագծի հիմնական գաղափարն է Հայաստանում` Արարատյան դաշտում, ստեղծել նոր քաղաք, որտեղ աշխարհի երկրները կներկայացվեն իրենց ազգային թաղամասերով: Շանհայի ցուցահանդեսում նման նախագծի ներկայացումը հիանալի հնարավորություն է ամբողջ հայկական աշխարհի համար ոչ միայն եւս մեկ անգամ ապացուցելու հայ ազգի ստեղծագործ եւ արարող էությունը, այլ նաեւ կառուցելով Հայաստանի հողում աշխարհի երկրների ազգային թաղամասերը, յուրօրինակ երախտագիտության արտահայտություն` որպես ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր ազգի ներկայացուցիչներին այդ երկրների կողմից դրսեւորած գթասիրտ վերաբերմունքի դիմաց: Աշխարհի Քաղաքի նախագծերը կմիավորվեն «Աշխարհի պատկերասրահ» խորագրի ներքո եւ Շանհայ էքսպո ցուցահանդեսի ավարտից հետո կտեղափոխվեն Հայաստան, որտեղ կցուցադրվեն մշտական եղանակով: Բացի այդ քաղաքի կառուցման որոշումը կայացնելուց հետո նախագծին մասնակցած յուրաքանչյուր ճարտարապետին կընձեռվի հնարավորություն ղեկավարել իր իսկ կողմից նախագծված թաղամասերի կառուցապատման ամբողջ գործընթացը:
Նախագծին մասնակցության մանրամասները ներկայացված են
համացանցային հասցեում:

Comment