Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Murder of Vahe Avetyan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #61
    Re: Murder of Vahe Avetyan

    Ո՞վ է ասում, որ Հայրապետյանը "Հարսնաքարում" չի եղել՝ բացի Հայրապետյանից



    "Հարսնաքարում" հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը եղել է ոչ թե ռեստորանում, այլ դրա մոտ գտնվող Ֆուտբոլի ակադեմիայում։ Նախաքննության այս վարկածը հաստատվում է միայն Հայրապետյանի ցուցմունքով: Դրանից բացի` այլ ապացույց չկա:
    Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանին երեկ պատասխանել է "Հայկական ժամանակ" թերթի թղթակցի հարցին` արդյոք Ֆուտբոլի ակադեմիայում կամ դրա մերձակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների միջոցով կարելի՞ է հաստատել, որ Հայրապետյանը իսկապես այնտեղ է եղել:
    "Ասուլիսի ժամանակ Արսեն Այվազյանը (ոստիկանության ՔԳՎ ՀԿԳՎ պետ) հայտնել էր Հայրապետյանի գտնվելու վայրը` ըստ նրա ցուցմունքի",- ասել է Ահարոնյանը:
    Փաստորեն, ոստիկանությունը նույնիսկ չի էլ փորձել պարզել` Ռուբեն Հայրապետյանի ասածները համապատասխանու՞մ են իրականությանը, և արդյո՞ք դեպքի պահին Հայրապետյանն իրոք "Հարսնաքարում" չի եղել: "Հետաքրքիր է, ոստիկանությունը բոլո՞ր քաղաքացիների ցուցմունքներին է այսպես անվերապահորեն հավատում, թե՞ միայն Հայրապետյանի",- գրում է թերթը։

    Comment


    • #62
      Re: Murder of Vahe Avetyan

      Ոստիկանական վերաբերմունք


      Մինչ այս պահը Վահե Ավետյանի հորը` Գառնիկ Ավետյանին նախաքննական մարմինը չի ճանաչել որպես տուժողի իրավահաջորդ: Ավելին, նախաքննական մարմինը տուժողի իրավահաջորդի կարգավիճակը չի հաստատել նաև այն բանից հետո, երբ Վահե Ավետյանի ընտանիքի կողմից լիազորված փաստաբաններ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը այդ կապակցությամբ դիմում են ներկայացրել:

      Դիմումն ուղղվել է հունիսի 11-ին, սակայն մինչ այս պահը, երբ անցել է 5-օրյա ժամկետը, նախաքննական մարմինը չի արձագանքել: Քննիչի անգործությունը փաստաբանները բողոքարկել են գլխավոր դատախազություն:

      Քննիչ Ռուբեն Մկրտչյանը փաստաբաններին փոխանցել է, որ հայրն ինքը պետք է գա և դիմում գրի, սակայն, փաստաբանների պնդմամբ, Վահե Ավետյանի հորը քննչական խմբից որևէ մեկը չի զանգահարել կամ հրավիրել ոստիկանություն` բացատրելու նրա իրավունքներն ու պարտականությունները:

      Փաստաբաններն իրենց տարակուսանքն են հայտնում նախաքննական մարմնի նման վարքագծի վերաբերյալ. Վահե Ավետյանի հայրն իրենց օժտել է ընդարձակ լիազորություններով` իր անունից ներկայացնել դիմումներ, հանդես գալ հայտարարություններով և այլն, սակայն քննչական խումբը խոչընդոտներ է ստեղծում:

      Մահվան դեպքերով տուժողի իրավահաջորդի ճանաչումը մի ընթացակարգ է, որը սովորաբար խնդիրներ չի առաջացնում: Շատ են դեպքերը, երբ հաշվի առնելով ընտանիքի հոգեբանական ծանր վիճակը, քննիչն ինքն է այցելում հարազատներին և նրանցից մեկին ճանաչում որպես տուժողի իրավահաջորդ: Սա մարդկային վերաբերմունքն ու հարգանքն է վշտի մեջ գտնվող ծնողների նկատմամբ:

      Սակայն մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը չի կատարում ոչ մարդկային և ոչ էլ օրինական պահանջները: Այսպիսով, փաստաբանները հնարավորություն չեն ունենա ներգրավվել գործում, մասնակցել քննչական գործողությունների և այլն: Ինչո՞ւ: Պատասխանը միակն է՝ որքան հնարավոր է նոր մարդիկ չներգրավել գործում, որպեսզի չշեղվեն նախապես նախագծած սցենարից: Այլ մեկնաբանություն դժվար է գտնել: Մեր տեղեկություններով, մյուս տուժողները նույնպես չունեն ներկայացուցիչներ:

      Իրոք տարօրինակ է ոստիկանության վարքագիծը հանրային հնչեղություն ունեցող այսպիսի դեպքով: Հետաքրքրությունը գործի նկատմամբ չափազանց մեծ է, և ոստիկանության նմանատիպ գործողությունները պատճառ կդառնան հասարակական նոր ընդվզման ալիքի: Հանրությունը զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան դեպքով ոտքի է կանգնել և վճռականություն հայտնել մինչև վերջ գնալու` մահվան հանգամանքները բացահայտելու և մեղավորներին պատժելու հարցում:

      Եվս մեկ անգամ անդրադառնանք “Հարսնաքարում” տեղի ունեցած արյունոտ միջադեպից հետո ոստիկանապետի հայտարարություններին, որով այլևս բացառում էր օրինականության ոտնահարման հնարավորությունը. ամենաթողությունը, զոռբաների ու զոռբայության գոյությունը: Ոստիկանապետը նաև անկեղծորեն զարմացել էր, որ հանրությունն իր “անհիմն կասկածամտությունն արտահայտեց”` անտեսելով իրենց ջանքերը:

      Խոսել միշտ կարելի է, բայց գործնական քայլերն են հաստատում խոսքը: Հենց սա է, առայժմ, պակասում ոստիկանությանը:

      Հ.Գ. Փորձեցինք քննչական խմբի ներկայացուցիչ, հատուկ կարևորագույն գործերով քննիչ Ռուբեն Մկրտչյանից ճշտել՝ արդյոք, կայացվել է Վահե Ավետյանի հորը տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշում, սակայն վերջինս հրաժարվեց խոսել` վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը:

      Ժաննա Ալեքսանյան

      Comment


      • #63
        Re: Murder of Vahe Avetyan

        "Հարսնաքարի" գործով հարցաշարն արդեն ուղարկվել է Գլխավոր դատախազություն եւ Կառավարություն
        23/07

        ԱԺ ընդդիմադիր խոբակցություններն արդեն պատրաստել են "Հարսնաքար" ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարցաշարը։ Հարցաշարը, որը ստորագրել են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ "Ժառանգությունը", արդեն ուղարկվել է Գլխավոր դատախազություն եւ Կառավարություն։
        Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին դաժան և անմարդկային հաշվեհարդարի հետևանքով սպանվեց ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի բնական այս հետևանքը հասարակության մեջ առաջացրել է լարված իրավիճակ:
        "Ղեկավարվելով "Ազգային ժողովի կանոնակարգ" ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի "ը" կետով և 7-րդ հոդվածի 1-ին մասի "բ" կետով` Ազգային ժողովի պատգամավորների նախատեսված լիազորություններից, ստորև ներկայացնում ենք մի շարք հարցեր և ակնկալում ենք օրենքով նախատեսված ժամկետում դրանց պատասխանները.

        1. Ե՞րբ և ու՞մ կողմից է ոստիկանությունում ահազանգ ստացվել դեպքի մասին: Ինչու՞ մի քանի օր ծանր վնասվածք ստացած սպայի գործով անհապաղ չի հարուցվել քրեական գործ, իսկ նյութերը մի քննչական մարմնից մյուսն է դեգերել:

        2. Հայտնի՞ են "Հարսնաքարում" տեղի ունեցած միջադեպի բոլոր մասնակիցները, կա՞ն դեպքի այլ ականատեսներ, որոք դեռ հարցաքննված չեն:

        3. Հարուցված քրեական գործի շրջանակներում ձևակերպվա՞ծ են ապացուցման առարկա հետևյալ հարցերը.

        3.1 ո՞ր ժամանակահատվածում է տեղի ունեցել միջադեպը և որտե՞ղ է տեղի ունեցել դեպքի հիմնական մասը: Արդյո՞ք այդ վայրում, բացի դեպքի մասնակիցներից, եղե՞լ են այլ քաղաքացիներ և ի՞նչ վարքագիծ են նրանք դրսևորել,

        3.2 ու՞մ հրահանգով են ծեծի ենթարկվել Վահե Ավետյանը և մյուսները, մեղադրյալններից ո՞վ կամ ովքե՞ր են առավել ակտիվ եղել ծեծի ժամանակ,

        3.3 «Հարսնաքար» ռեստորանի կալանավորված աշխատակիցների հեռախոսազանգերը առնչություն ունե՞ն դեպքի հետ և ու՞մ անուններն են նշվում,

        3.4 ծեծի ժամանակ հայոյանքներ հնչե՞լ են, թե՞ ոչ, ի՞նչ առարկաներ և/կամ գործիքներ են օգտագործվել,

        3.5 մեղադրյալների և նրանց հագուստների վրա եղե՞լ են ֆիզիկական ուժի, բռնության գործադրման հետքեր,

        3.6 հատկապես ո՞վ կամ ովքե՞ր են Վահե Ավետյանին հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

        4. Հանցագործության կատարման տեղանքներում կա՞ն տեսանկարահանման սարքավորումներ, որոնք արձանագրել են դեպքը: Եթե չեն պահպանվել տեսագրությունները, ապա ինչպե՞ս է դա բացատրվում:

        5. Բացի Վահե Ավետյանից և նրա ընկերներից, ռեստորանը նույն ժամանակահատվածում այլ այցելուներ ունեցե՞լ է, ճշտվա՞ծ են այցելունների տվյալները: Ինչպես ռեստորանի այցելուները, այնպես էլ աշխատակիցները փորձե՞լ են սրահի ներսում կանխել միջադեպը, անհատապես ովքե՞ր:

        6. "Հարսնաքար" ռեստորանի կալանավորված 7 աշխատակիցները ունեցե՞լ են աշխատանքային պայմանագրեր և այդ պայմանագրերով սահմանված եղե՞լ են նրանց ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակը:

        7. Ի՞նչ իրավական հիմքերով է ապահովվում "Հարսնաքարի" և ընդհանրապես, հանրային սննդի նմանատիպ օբյեկտների, դրանց աշխատակիցների ու հաճախորդների անվտանգությունը, ովքե՞ր են պատասխանատուները, ի՞նչ պահանջներ է սահմանված նրանց համար (նկատի առնելով այն հանգամանքը, որ "Մասնավոր պահնորդական գործունեության մասին" ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու միայն 2013թ. հունվարի 1-ից), արդյո՞ք այդ անձինք կամ կազմակերպությունները ֆիզիկական ուժի, զենքի և հատուկ այլ միջոցների գործադրման իրավասություններ ունեն և ո՞ր դեպքերում:

        8. Արդյո՞ք վարվում է հասարակական վայրերում պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների կամ նրանց "թիկնազորի" մասնակցությամբ կատարված ծանր հանցագործությունների հաշվառում-վիճակագրություն: Մինչև այժմ քրեաիրավական ինչպիսի՞ պատասխանատվության ու պատժի են ենթարկվել մեղավոր անձինք:

        9. Արդյո՞ք համապատասխան առաջարկություններ մշակվել են "Հարսնաքարում" և նմանատիպ այլ հաստատություններում բռնության երևույթները կանխելու, քաղաքացիների իրավունքների պատշաճ պաշտպանություն իրականացնելու ուղղությամբ: Մասնավորապես, անհրաժեշտ չէ արդյո՞ք այդպիսի տարածքների տեղակայման և տարածքներում պարտադիր տեսանկարահանման սարքավորումների կիրառման և այլ պահանջներ սահմանելը:

        Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ պատրաստ ենք նաև հանդես գալ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ":

        Comment


        • #64
          Re: Murder of Vahe Avetyan

          Ովքեր են պաշտպանում Նեմեց Ռուբոյին
          Last edited by Vrej1915; 07-31-2012, 12:11 AM.

          Comment


          • #65
            Re: Murder of Vahe Avetyan

            Փաստաբանները պահանջում են անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը

            10:54, 31 հուլիսի, 2012
            ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

            27.07.2012թ. ոստիկանությունն իր պաշտոնական կայքում (www.police.am) տարածել էր հաղորդագրություն' «Անհրաժեշտ պարզաբանում» վերտառությամբ: Ամենևին նպատակ չունենալով ներքաշվել որևէ վիճաբանության մեջ, սակայն, միաժամանակ, գիտակցելով իրավունքի' քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված համընընդհանուր սկզբունքների կարևորությունը' ամրագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագրով, Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով, ելնելով հանրային գերակա շահի հրամայականից, պարտադրված ենք բացահայտել վերջերս շրջանառվող հայտնի դեպքերի զարգացման իրական ընթացքը և ժամանակագրությունը' տալով պատշաճ հիմնավորումներ և, որ ամենակարևորն է, կանխարգելելու փաստերի և իրավական դրույթների հետագա հնարավոր խեղաթյուրումները:

            Այսպես, 10.07.2012թ. մենք՝ փաստաբաններ Լուսինե Հակոբյանս և Տիգրան Եգորյանս, Վահե Ավետյանի հայր Գառնիկ Ավետյանից ստանալով համապատասխան լիազորագրեր և ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով, հենց հաջորդ օրը, 11.07.2012թ., ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության գրասենյակ ենք մուտքագրել դիմում՝ Գառնիկ Ավետյանին տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով:

            Ներկայացվել է համապատասխան դիմում և մեր լիազորությունը հավաստող լիազորագրեր' ստորագրված Գառնիկ Ավետյանի կողմից: Ուստի' այդ պահից ի վեր առկա էր տուժողի մերձավոր ազգականի ցանկությունը՝ իրեն իրավահաջորդ ճանաչելու մասին, և վարույթն իրականացնող մարմնին ոչինչ չէր խանգարում հնարավորինս արագ համապատասխան որոշում ընդունել:

            Սակայն վերջինս գերադասել է այլ գործելաոճ:18.07.2012թ. չստանալով որևէ արձագանք' մենք հեռախոսով կապվեցինք քննչական խմբի ղեկավար, քննիչ՝ Ռուբեն Մկրտչյանի հետ ով հայտնեց, որ մեզ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ ճանաչելու համար իրեն անհրաժեշտ է դիմում Գառնիկ Ավետյանից:

            Տեղեկացրեցինք, որ մեր ներկայացրածը հենց այդ դիմումն է, իսկ մեզ գործին մասնակից դարձնելու վերաբերյալ դիմումը կներկայացնենք Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելուց հետո: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանեց, որ ընդունում է Տ. Եգորյանի տեսակետը, բայց իրենք այդպես չեն անում և պահանջեց, որ հենց Գառնիկ Ավետյանը դիմում ներկայացնի, ինչին մենք պատասխանեցինք, որ ներկայացված դիմումը հենց Գառնիկ Ավետյանի կողմից մեզ տրված հանձնարարության արդյունքն է, և այն պետք է դիտարկել որպես Գ. Ավետյանի կողմից ներկայացված դիմում: Բավական երկար բանավիճելուց հետո մենք խնդրեցինք դիմումին գրավոր պատասխանել:

            Չստանալով պատասխան' 19.07.2012թ. համապատասխան բողոք ներկայացրեցինք գլխավոր դատախազություն՝ պահաջելով սահմանել վերահսկողություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ' ապահովելու օրինականությունը և բացառելու քննություն իրականացնող մարմնի կամայականությունը:

            20.07.2012թ. մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանը և հետաքրքրվեց, թե արդյոք բերելու ենք Գ. Ավետյանի ձեռքով գրված դիմումը՝ իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին, ինչին մենք պատասխանեցինք, որ սպասում ենք հուլիսի 11-ին ներկայացված դիմումի պատասխանին:

            Մոտ 5 րոպե անց մեզ զանգահարեց Ռ. Մկրտչյանի վերադաս բաժնի պետ Ա. Այվազյանը, որը մեզ մեղադրեց գործընթացը ձգձգելու մեջ: Ի պատասխան' մենք հետաքրքրվեցինք, թե ինչն է նրանց խանգարում Գառնիկ Ավետյանին, ըստ իր լիազոր ներկայացուցիչների ներկայացրած դիմումի, ճանաչել տուժողի իրավահաջորդ: Ա. Այվազյանը պատասխանեց, որ այդ դեպքում իրենք գիտեն թե ում և ինչ պատասխանել:

            23.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ պատրաստվում է նրան ճանաչել տուժողի իրավահաջորդ հուլիսի 24-ին, սակայն նշված օրը նա այդպես էլ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել:

            25.07.2012թ. քննիչ Ռ. Մկրտչյանը զանգահարել է Գառնիկ Ավետյանին և հայտնել, որ նա կարող է ներկայանալ քննչական գլխավոր վարչություն ժամը 17:45: Գառնիկ Ավետյանը, մեր ուղեկցությամբ, ներկայացել է վարչություն ժամը 18:00-ին և փորձել կապվել քննիչ Ռ. Մկրտչյանի հետ, սակայն վերջինս տևական ժամանակ չի պատասխանել մեր՝ փաստաբաններիս և Գառնիկ Ավետյանի հեռախոսազանգերին:

            Հերթապահ մասում ոստիկանը զանգահարել է ինչ-որ տեղ, խոսել հեռախոսով և հայտնել, որ քննիչ Ռ. Մկրտչյանը տեղում չէ, ինչից հետո քննիչ Ռ. Մկրտչյանին զանգահարել եմ Լ. Հակոբյանս, և քննիչը վերջապես պատասխանել է հեռախոսազանգին: Լուսինե Հակոբյանս հայտնել եմ, որ մենք սպասում ենք մուտքի մոտ: Քննիչ Ռ. Մկրտչյանը պատասխանել է, որ Գառնիկ Ավետյանի համար անցագիր կպատվիրի, իսկ մեզ առաջարկել է սպասել դրսում:

            Մենք հայտնել ենք քննիչ Ռ. Մկրտչյանին, որ մեր վստահորդը ցանկանում է մտնել շենք միայն մեր ուղեկցությամբ, սակայն Մկրտչյանը պատասխանել է. «թող Ավետյանը բարձրանա, կքննարկենք»: Ժամանակ չձգելու նպատակով մենք բացատրել ենք Գառնիկ Ավետյանին, որ նա կարող է բարձրանալ և պահանջել ապահովել իր փաստաբանների ներկայությունը:

            Գառնիկ Ավետյանի շենք մտնելուց 2 ժամ հետո նոր մեզ հրավիրել են քննիչի աշխատասենյակ, որտեղ մենք ներկա ենք գտնվել Գառնիկ Ավետյանի ցուցմունք տալու գործողությանը: Հարկ է ավելացնել նաև, որ նույն ամսի 25-ին մենք ստացել էինք 11.07.2012թ. մուտքագրված դիմումին քննիչի գրավոր պատասխանը, որում ուղղակի գրավոր շարադրված էին քննիչի նույն պնդումները:

            Անհասկանալի էր, թե ինչ անհրաժեշտություն կար կազմելու և ուղարկելու այդ գրությունն առհասարակ, երբ վաղուց բաց էին թողնվել դիմումին արձագանքելու ժամկետները, իսկ հուլիսի 23-ին, երբ ուղարկվել էր քննիչի պատասխան գրությունը, Գառնիկ Ավետյանն արդեն հրավիրվել էր քննչական գլխավոր վարչություն իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու հարցով:
            Բացի այդ, 25.07.2012թ.-ին ներկայացրել ենք միջնորդություն՝ գործի նյութերին ծանոթանալու և համապատասխան փաստաթղթերի պատճենները ստանալու վերաբերյալ:

            Քննիչ Ռ. Մկրտչյանը, ծանոթանալով դիմումին պատասխանել է, որ հաջորդ օրը ժամը 14:00-ին կհատկացնի հայցվող պատճենները, սակայն նշված օրը, հուլիսի 26-ին, քննիչ Մկրտչյանը նորից չէր պատասխանում ոչ՛ մեր զանգերին և ոչ՛ էլ հաղորդագրություններին, իսկ հուլիսի 27-ին ի պատասխան հերթական զանգին հայտնեց, որ ներկայացված միջնորդությանը կպատասխանի գրավոր և պահանջեց այսուհետ իր հետ շփվել միայն գրագրության միջոցով: Առ այսօր այդ փաստաթղթերը չեն տրամադրվում հակառակ օրենքի պահանջի:

            Քրեական դատավարության պահանջների համաձայն' պատճառաբանված որոշում է կայացվում միջնորդությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու դեպքում, իսկ բավարարելու պարագայում վարույթն իրականացնող մարմինը հատկացնում է թույլատրելի նյութերի պատճենները կամ հնարավորություն ընձեռում ծանոթանալու դրանց, ինչի վերաբերյալ կազմում է արձանագրություն:

            Այժմ անհասկանալի է, թե ինչն է ստիպել քննիչ Ռ. Մկրտչյանին հրաժարվել ի կատար ածելու իր' որպես պաշտոնատար անձի կողմից արդեն իսկ բանավոր կարգով բավարարված միջնորդությունը: Ինչն է նրան ստիպել որոշել տալ դրան գրավոր պատասխան՝ ևս մի քանի օրով հետաձգելով փաստաթղթերին' մեր ծանոթանալու գործընթացը:

            Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ փաստաբանները չեն կարող հանդես գալ միջնորդությամբ մինչև սահմանված կարգով դատավարական կարգավիճակի հաստատումը, ապա այն ևս տարակուսանք է առաջացնում, քանի որ մենք չէինք ներկայացրել որևէ միջնորդություն:

            Չտրվելով քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ վերաբերելի և ոչ վերաբերելի հոդվածներին հղումներ կատարելով երկարաշունչ հայտարարությունների գործելաոճի գայթակղությանը' ցանկանում ենք հանրությանը առավել հանրամատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել հետևյալ պարզ իրողությունները:

            Կյանքի իրավունքը Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով երաշխավորված իրավունք է, ինչով պարտավորված պետությունը, տվյալ դեպքում ի դեմս նախաքննության մարմնի, պարտավոր է ապահովել, մասնավորապես սպանությունների դեպքում, արդյունավետ քննություն: Ինչպես հայտնի է նույն իրավական փաստաթղթերի բովանդակությունից, ինչպես նաեւ միջազգային դատական ատյանների նախադեպային իրավունքից, կյանքի իրավունքի խախտման գործերով արդյունավետ քննության բաղադրիչ է հանդիսանում նաև տուժողին' օրենքով նախատեսված սահմաններում դատավարությանը մասնակից դարձնելու իրավական հնարավորությունը:

            Այսինքն, գործը քննող քննիչը կամ քննչական խումբը սույն քրեական գործի հարուցման պահից ի վեր ուղղակի պարտավոր էր տուժողի իրավահաջորդ ներգրավել սույն գործում: Ոստիկանությունը ոչ միայն այս հրամայականից շարունակաբար խուսափում էր, այլ տևական ժամանակ նույնիսկ մեր դիմումը ստանալուց հետո իր գործելաոճն արդարացնելու նպատակով սկսեց դիմել բազմաթիվ հոդվածների մեջբերմամբ Գառնիկ Ավետյանի կողմից համապատասխան դիմում չներկայացնելուն:

            Այսինքն, ստացվում է, որ ոստիկանությունը տեղյակ չէր, որ մահացած սպայի մերձավոր հարազատը ցանկանում էր ներգրավել գործում: Այդ դեպքում որն էր պատճառը, որ անմիջապես չարձագանքեց մեր դիմումին. եթե դա Գառնիկ Ավետյանի անունից գործելու դատավարական լիազորություն չունեցող անձանց կողմից էր ներկայացված, ինչպես սխալմամբ պնդում է ոստիկանությունը, ապա դրանով առնվազն հստակորեն արտահայտված էր սպայի հոր' դատավարական գործողություններին մասնակից դառնալու կամաարտահայտությունը լիազորագրի ձևով:

            Սպանված սպայի կյանքի իրավունքի խախտման դեպքի քննության նկատմամբ նախանձախնդրություն դրսևորող ցանկացած կառույց ուղղակի անմիջապես պետք է արձագանքի նման կամարտահայտությանը' բոլոր հնարավոր պայմաններն ապահովելով Գառնիկ Ավետյանին օր առաջ դատավարական կարգավիճակով օժտելով' նաև քննության արդյունավետության և հանրային վստահության բարձրացման նպատակներ ունենալով:

            Այնինչ, պետական կարևոր այս մարմնի պատասխանից ոչ այլ ինչ, քան «դուք մեզ չասեք, թե մենք ինչ անենք» հասկանալ հնարավոր չէ: Ի պատասխան ոստիկանության մեջբերած բազմաթիվ դատավարական հոդվածների' պետք է նկատել, որ ոստիկանությունն առհասարակ չի ընկալել, որ դրանք միայն ու միայն կոչված են վերը նշված իրավական հրամայականի պահանջը ապահովելու, այլ ոչ տնային աշխատանքը չկատարած դպրոցականի նման արդարանալու համար: Ի՞նչն ըստ էության փորձում քողարկել ոստիկանությունը:

            • Այն, որ անձին կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածքներ հասցվել է 17.06.2012թ.-ին, մինչդեռ նրա հայրը տուժողի իրավահաջորդ է ճանաչվել միայն 25.07.2012թ.-ին,

            • Այն, որ ողջ այս ընթացքում քննչական մարմինը գործը գնդակի նման այս ու այն կողմ ուղարկելով (սկզբից ՊՆ քննչական ստորաբաժանում, իսկ հետո նույն ստորաբաժանումից' ՔԳՎ) խիստ զբաղված լինելով, 29.06.2012թ.-ից մի քանի րոպե ժամանակ չէր ունեցել Գառնիկ Ավետյանին տուժողի իրավահաջորդ ճանաչելու համար,

            • Որ գործի քննության վրա ջանքեր և ռեսուրս ծախսելու փոխարեն' նստած երկարաշունչ հայտարարություններ է հրապարակում, որոնք լի են հեգնական և արհամարհական ոճական դարձվածքներով,

            • Մի քանի օր շարունակ, մեր միջնորդությամբ խնդրված գործի նյութերի պատճեններ տրամադրելու փոխարեն' քրեական դատավարության օրենսգրքի իմացության ցուցադրական PR շոուներ կազմակերպելով' չմոռանալով նաև իրենց գործելաոճի նկատմամբ քննադատական վերաբերմունք ունեցող լրատվամիջոցներին էլ պատասխանելու ոստիկանականության դիրքին անհարիր գնահատականներով:

            Ի վերջո նման պատասխաններից հայտնի էլ չէ, թե ինչ կապ ունի Հանրապետության ոստիկանությունը քննչական համակարգի հետ, եթե այդ գործառույթն անկախ է ոստիկանական գործառույթից:

            Նախաքննության մարմնի պատասխան գործողություններից և հայտարարությունից պարզ է դառնում, որ քրեական դատավարության օրենսգրքի բազում հոդվածներին հղումներով ցանկացել է ընդհամենը քողարկել իր գործողությունների ընթացքում տուժողի իրավահաջորդի իրավունքների շարունական խախտումները:

            Հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով մեր՝ արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված' գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ: Հայտնում ենք, որ որևէ պարագայում չենք հրաժարվելու սույն գործով բաց և հրապարակային գործելու մեր մտադրությունից և նույնն էլ խորհուրդ ենք տալիս ոստիկանությանը: Որպես առաջին քայլ' պահանջում ենք անհապաղ մեզ տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց քրեական դատավարության օրենսգրքի ուժով մենք ունենք ծանոթանալու իրավունք:

            Փաստաբաններ'
            Տիգրան Եգորյան
            Լուսինե Հակոբյան

            Comment


            • #66
              Re: Murder of Vahe Avetyan

              .

              Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
              Its about self interest at personal and national level often at odds with the above.
              Great politicians pursue the National interest and small politicians personal interests

              Comment


              • #67
                Re: Murder of Vahe Avetyan

                «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմը ոստիկանության դեմ բողոք կներկայացնի դատախազություն
                10 Օգոստոսի 2012 - 14:21

                «Հարսնաքար»-ի գործով տուժող կողմը 2 օրվա ընթացքում մտադիր է բողոքարկել գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու` ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն:
                Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին օգոստոսի 10-ին հայտնեց գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու այլ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

                Փաստաբանը հայտնեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին իրենց նախօրեի միջնորդությունը ոստիկանությունն ըստ էության մերժել է: Պատասխանում, մասնավորապես, նշվում է. «Այդ ժամկետը սահմանափակվել է դեռևս օգոստոսի 8-ին»:

                Տիգրան Եգորյանը հայտնեց նաև, որ իրենք միջնորդություններ են ներկայացրել գործի նյութերի որոշ մասի վերաբերյալ՝ այնքան նյութերի, որքան հնարավոր էր ուսումնասիրել տրամադրված մեկ օրվա ընթացքում:

                Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում համալիրի աշխատակիցների կողմից հունիսի 17-ի բռնարարքի գործով կա 5 տուժող, նրանցից ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հետևանքով: 6 մեղադրյալների մասը նախաքննական մարմինը ապացուցված է համարել ու այդ մասով հայտարարել նախաքննության ավարտի մասին, իսկ բռնարարքին այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է:


                HayNews.am

                Comment


                • #68
                  Re: Murder of Vahe Avetyan

                  Ո՞վ է սպանել Վահե Ավետյանին


                  “Նախաքննության մարմնի կողմից թույլ տված ամենամեծ բացթողումն այն է , որ առ այսօր չի պարզվել՝ ով է Վահե Ավետյանին հասցրել մահվան պատճառ հանդիսացող հարվածը /հարվածները/: Այսինքն՝ չի բացահայտվել Վահե Ավետյանի սպանությունը: Երեք հատոր փաստաթղթեր հավաքելու և կազմելու միջոցով ընդամենը փորձ է կատարվում տպավորություն ստեղծել, թե հանցագործությունը բացահայտված է”, այսպիսի եզրակացության են հանգելՎահե Ավետյանի ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանները` քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո:

                  Բոլոր 6 մեղադրյալներին առաջադրվել են նույն մեղադրանքները, և պարզ չէ, թե մեղադրյալներից որ մեկը ինչ գործողություն է կատարել, ով և ինչպիսի վնասվածքներ է հասցրել, ադյունքում չի պարզվել, թե ով է մարդասպանը, արձանագրել են փաստաբանները: Եթե նախաքննության մարմինն ունի այն դիրքորոշումը, որ մեղադրյալներից յուրաքանչյուրի գործողությունների արդյունքում է մահ պատճառվել Վահե Ավետյանին, ապա նրանցից յուրաքանչյուրը պետք է մեղադրվի սպանություն կատարելու մեջ, այլ ոչ՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու:

                  Համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Վահե Ավետյանի մահը վրա է հասել փակ, գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով, որն էլ գտնվում է ուղղակի պատճառական կապի մեջ մահվան հետ: “Այսինքն՝ Վահե Ավետյանի մահը եղել է հետևանք նրա գանգուղեղին հասցված հուժկու հարվածից կամ հարվածներից, ինչպիսիք հասցնողները չէին կարող չկանխատեսել այդպիսի հարվածի մահացու ազդեցությունը”, պնդում են փաստաբանները:

                  Նրանց համոզմամբ, նախաքննության մարմնի կողմից դրսևորվել է աննկարագրելի մարդասիրություն մեղադրանքի ընտրության հարցում՝ ամբողջությամբ անտեսելով կատարված սպանության փաստը, “իսկ ծանր մարմնական վնասվածք հասցնելն ընդամենը այն եղանակն է, որով մարդուն բռնությամբ կյանքից զրկել են”, ընդգծել են փաստաբանները և պահանջել հանցագործությունը վերաորակել սպանության մեղադրանքով`հստակ նկարագրելով հանցագործության մեջ մեղավոր յուրաքանչյուր անձի գործողությունները:

                  “Ակնհայտ է, որ այս վիճակով գործը դատարան ուղարկելու՝ նախաքննության մարմնի միակ նպատակը մի կողմից՝ ոճրագործներին չհայտնաբերելը և արդարադատությանը չհանձնելն է, մյուս կողմից՝ արդեն իսկ մեղադրվող անձանց դատարանում արդարացման և անպարտ ճանաչելու համար անհրաժեշտ մեղադրանքներով ապահովելը”:

                  Ըստ փաստաբանների, ամեն ինչ արվել է բացառելու հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կապը հանցագործության հետ և ոչ թե բացահայտելու իրականությունը: Նախաքննական մարմնին ներկայացրած 14 էջանոց միջնորդության մեջ փաստաբանները հիմնավորում են իրենց այս եզրահանգումը` միջնորդելով Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ:

                  Քրեական գործով ներկայում կալանավորված վեց հոգուց հինգը, ովքեր համարվում են «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցներ, միջադեպի օրը` հունիսի 17-ին, ամբողջ օրը ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին։

                  «Բոլոր հինգ մեղադրյալները, բացի մատուցողից, ըստ օպերատորի ալեհավաքի տվյալների` այդ օրը ուղեկցել են նրան Սեւան, եւ նրանք բոլորը եղել են Ռուբեն Հայրապետյանի հետ միասին», արձանագրում է փաստաբան Լուսինե Հակոբյանը։

                  Եթե նշված հինգ անձինք «Հարսնաքար» ռեստորանի անվտանգության աշխատակիցներն էին, ինչո՞ւ էին ամբողջ օրը ուղեկցում հանրապետական պատգամավորին` Սեւանում ու Երեւանում: “Նշվածը հիմք է տալիս ենթադրելու, որ օրվա մնացած մասն էլ, որի ժամանակ հենց տեղի է ունեցել միջադեպը, Ռուբեն Հայրապետյանն ու նշված հինգը դարձյալ միասին են եղել”, համոզմունք է հայտնում փաստաբանը:

                  Գործի նյութերում առկա են աշխատանքային պայմանագրեր` կնքված «Հարսնաքար»-ի տնօրենի եւ հինգ մեղադրյալների միջև (բացառությամբ մատուցողի)։ Ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ այդ պայմանագրերը կեղծ են եւ կազմված են հետին թվով, դրանց տակ դրված մեղադրյալների ստորագրությունները ևս կեղծված են։ Փաստաբանները միջնորդել են դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել:

                  “Համոզված ենք, որ կեղծ պայմանագրերը կցված են գործին` թաքցնելու այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանին Սևան ուղեկցած հինգ անձինք չեն հանդիսանում “Հարսնաքարի” աշխատակիցներ, իսկ մեղադրյալներ Նորայր Հայրապետյանը և Արման Խաչատրյանը թաքցրել են այն հանգամանքը, որ հանդիսանում են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամներ` ակնհայտորեն նպատակ ունենալով թաքցնելու Ռուբեն Հայրապետյանի` սույն հանցագործությանը որևէ առնչություն ունենալու հանգամանքը:

                  Փաստաբանները արձանագրում են, որ քննչական մարմինն այս կապակցությամբ ընդհանրապես չի հարցաքննել Ռուբեն Հայրապետյանին, չի տվել հարց, թե այդ հինգ մեղադրյալներն այդ օրը ինչու են նրան ուղեկցել Սեւան եւ հետ վերադաձել միասին, եւ ինչպես նա կարող էր տեղյակ չլինել դեպքի մանրամասներին։

                  Փաստաբանների մոտ համոզմունք է ձևավորվել, որ Ռուբեն Հայրապետյանը առնվազն տեղյակ է եղել կատարվածին եւ չեն բացառում, որ ծեծը կատարվել է նրա անմիջական ցուցումով:

                  «Համենայն դեպս, այն փաստը, որ քննչական մարմինը այս հարցերի կապակցությամբ ո՛չ իրեն, ո՛չմեղադրյալներին, ո՛չ էլ որեւէ այլ անձի չի հարցաքննել, մեզ կասկածելու շատ տեղ է թողնում», ասում է Լուսինե Հակոբյանը, ով նշում է նաև գործի նյութերի հիման վրա այս կապակցությամբ արված այլ դիտարկումներ:

                  Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամ և միջադեպին մասնակից հանդիսացող Գարիկ Մարգարյանը, Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու հրահանգ ունենալու և Ռուբեն Հայրապետյանի այդ պահին “Հարսնաքար” համալիրում գտնվելու վերաբերյալ հարցին, ուղղակիորեն հրաժարվել է պատասխանել: “Եթե Հայրապետյանն իրապես առնչություն չուներ այս հանցագործությանը, ապա ինչն էր խանգարում նրա “զինվորներից” մեկին հերքել այս հանգամանքը”, նկատում է փաստաբանը:

                  Վերը նշված հանգամանքները փաստաբանների մոտ հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ Ռուբեն Հայրապետյանը Սևանից վերադառնալուց հետո նույնպես տեղաշարժվել է վերոհիշյալ հինգ և գուցեև ավելի անձանց ուղեկցությամբ և, հակառակ իր պնդումների, առնվազն տեղյակ է եղել դեպքի մանրամասներին:

                  Դեպքի վայրում արյան հետքեր չեն հայտնաբերվել: Զննությունը կատարվել է միայն միջադեպից երեք օր անց` 19.08.2012 թ. և “արձանագրության մեջ բացակայում են գրառումներ արյան հետքերի առկայության վերաբերյալ, այնինչ տուժողների դատաբժշկական փորձաքննության եզրակացություններից երևում է, որ նրանցից առնվազն երեքը ստացել են քթի կոտրվածք, ինչի դեպքում բավական մեծ քանակի արյան արտահոսք է լինում, սակայն արյան հետքերի բացակայությունը վարույթ իրականացնող մարմնի մոտ ոչ մի կասկած չի առաջացրել առ այն, որ դրանք հնարավոր է, որ դիտավորյալ վերացված լինեն”:

                  Նախաքննության մարմինը առգրավել է “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տեսաձայնագրման համակարգին միացված համակարգչի պրոցեսորը և պարզել, որ վերջին տեսագրությունը կատարվել է անցած նոյեմբերին: Ռեստորանային համալիրի տարածքում լիարժեք զննություն չի կատարվել պարզելու համար, թե որտեղ են տեղակայված եղել տեսախցիկները, այն դեպքում, որ ըստ վկաների ցուցմունքների, տարածքում եղել են տեսախցիկներ: Որևէ գործողություն չի կատարվել պարզելու համար, թե արդյոք նշված կրիչների վրա պարունակվող տեղեկատվությունը չէր մաքրվել և արդյոք հնարավոր էր այդ տեղեկատվությունը վերականգնել:

                  Համաձայն քրեական գործում առկա ցուցմունքների՝ հանցագործությանը մասնակից անձանց մի մասը դեպքի վայր է կանչվել կամ եկել ՀՖՖ ակադեմիայի տարածքում գտնվող մարզադահլիճից: Նախաքննության մարմնի կողմից սակայն առ այսօր ձեռք չեն բերվել հիշյալ տարածքում տեղակայված տեսաձայնագրիչ սարքերի, տեսագրությունների առկայության մասին, որով կփաստվեր և կորոշակիացվեր հանցագործությանը մասնակից անձանց շրջանակը: Փաստաբանները միջնորդել են ձեռք բերել այդ տեսագրությունները և կատարել դրանց վերծանությունը:

                  Հեռախոսահամարների նույնականացման հետ կապված իրողությունը քրեական այս գործում փաստաբանները գնահատել են զավեշտալի: Կասկածյալ, իսկ հետագայում նաև մեղադրյալ անձանց կողմից օգտագործված հեռախոսահամարները ճշտվել են հենց այդ անձանց կատարած հայտարարությունների և նրանց մոտ հայտնաբերված համարների հիման վրա:

                  “Ընդհանրապես կատարված հարցաքննություններն այս գործով հիշեցնում են դատական արձանագրություններ. ով ինչ ասել է՝ ընդունվել է որպես վերջնական ճշմարտություն, քննություն որպես այդպիսին չի կատարվել”, կարծիք է հայտնում փաստաբան Տիգրան Եգորյանը:

                  Անդրադառնալով հանրության կողմից բազմիցս հնչեցրած հարցադրմանը, թե արդյոք սույն գործով վկա Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերի վերծանումները ձեռք են բերվել, թե ոչ, նախաքննության մարմնի կողմից շարունակաբար պատասխան է հնչել, որ նման տեղեկություններ կարող են ձեռք բերվել միայն կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցողների համար:

                  “Այս պայմաններում առնվազն տարօրինակ է, թե ինչու և ինչպես է նախաքննության մարմինը միջնորդություն հարուցել պարզելու այն հեռախոսահամարների վերծանումը, որոնց տիրապետողների վերաբերյալ միջնորդությունը հարուցելու պահին ոչ մի պաշտոնական տվյալ չի ունեցել”:

                  Փաստաբանները նախաքննական մարմնին առաջարկել են, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը կամավոր ներկայացնի իրեն պատկանող հեռախոսահամարների վերծանումները՝ հանցագործության օրվա դրությամբ:

                  Հանցագործությունից հաշված րոպեներ առաջ մեղադրյալների կողմից զանգեր են կատարվել գործով ներգրավված, այսպես կոչված, վկաների հեռախոսներին: Նրանք բոլորն էլ պնդում են, որ դեպքի մասին չեն խոսել, ինչը լուրջ կասկածներ է հարուցում դեպքին նրանց մասնակցության վերաբերյալ: Նախաքննական մարմինը քննչական գործողություններ չի կատարել վերծանելու այդ խոսակցությունների բովանդակությունը և ճշտելու նշված անձանց ցուցմունքների արժանահավատությունը:

                  Չի նշանակվել նաև համապատասխան փորձաքննություն տուժողների և մեղադրյալների հագուստի վրա առկա միկրո մասնիկների առկայությունը պարզելու համար, ինչը հնարավորություն կընձեռեր ավելի որոշակիացնել, թե կոնկրետ ով ում է հպվել վիճաբանության և ծեծի ընթացքում, ուստի փաստաբանները միջնորդել են կատարել անհրաժեշտ փարձաքննությունները:

                  Ինչ վերաբերում է նախաքննության մարմնի կողմից տրամադրված սույն գործի նյութերին ծանոթանալու և միջնորդություններ հարուցելու համար անտրամաբանական ժամկետին, փաստաբանների գնահատմամբ, դա նախաքննության մարմնի դիտավորության ուղղակի ապացույց է: “Մի կողմից՝ հապշտապ ավարտել սույն քրեական գործի նախաքննությունը՝ բացահայտած չլինելով հանցագործության իրական պատկերը, մյուս կողմից՝ փորձել պատասխանատվությունից ազատել հանցագործության կատարման մեջ մեղսակցությունը չպարզած անձանց”:

                  Հավելենք նաև, որ մեղադրյալներից և ոչ մեկն իրեն մեղավոր չի ճանաչել կատարված հանցագործության մեջ:

                  Ժաննա Ալեքսանյան

                  Comment


                  • #69
                    Re: Murder of Vahe Avetyan

                    Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցը «Նուվել դ’Արմենի» ամսագրին. Մաս 2



                    Սեպտեմբեր 08, 2012 | 16:54
                    Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցի շարունակությունը: Սկիզբը կարդացեք ԱՅՍՏԵՂ.

                    ՍՄ- Լավ, վերադառնանք «Հարսնաքարի» դեպքին: Որքան հայտնի է, ռեստորանի աշխատակիցներն են ծեծի ենթարկել հինգ ռազմական բժիշկներին, ինչը ստիպում է կասկածի առնել ռեստորանի աշխատակազմի քաղաքականությունը: Դուք ինչպե՞ս եք նման մարդկանց աշխատանքի ընդունում:

                    ՌՀ- Ես չեմ աշխատանքի ընդունում:

                    ՍՄ- Իսկ ո՞վ:

                    ՌՀ- Այս պահին, երբ ձեզ հետ խոսում եմ, իմ տարբեր հիմնարկներում մոտ հիսուն աշխատողի կարիք ունենք: Մենք հայտարարություն ենք տալիս, մարդիկ արձագանքում են, նրանց հրավիրում ենք հարցազրույցի եւ ընտրում ենք:

                    ՍՄ- Ո՞վ է հարցազրույց անցկացնում:

                    ՌՀ- Տնօրենը:

                    ՍՄ- Իսկ կոնկրետ «Հարսնաքարի» դեպքում ո՞վ է մարդկանց աշխատանքի վերցրել:

                    ՌՀ- Տնօրենը:

                    ՍՄ- Ո՞վ է տնօրենը:

                    ՌՀ- Հրաչ Զոհրաբյանը:

                    ՍՄ- Դո՞ւք եք նրան աշխատանքի ընդունել որպես տնօրեն, թե՞ ձեր հայրը:

                    ՌՀ- Հայրս:

                    ՍՄ- Ինչի՞ հիման վրա է ձեր հայրը նրան տնօրեն նշանակել: Ինչ-որ չափանիշների վրա հիմնվելո՞վ, թե՞ ծանոթ-բարեկամ սկզբունքով:

                    ՌՀ- Նրան վաղուց էինք ճանաչում, նա վաղուց աշխատում էր այդ համակարգում… Կիեւում … նորմալ անձնավորություն է:

                    ՍՄ- Դուք գիտե՞ք, թե ինչ չափանիշների հիման վրա է Հրաչ Զոհրաբյանը «Հարսնաքարում» աշխատողներին ընտրել:

                    ՌՀ- Չգիտեմ:

                    ՍՄ- Ծանոթ-բարեկամ սկզբունքո՞վ:

                    ՌՀ- Հնարավոր է:

                    ՍՄ- Արդյո՞ք այդ դժբախտ դեպքը ձեզ ստիպեց մտորել աշխատողների որակի շուրջ եւ այն մասին, որ նրանք պիտի իրենց ոլորտին համապատասխանող կրթություն ստացած լինեն՝ մատուցողներից սկսած:

                    ՌՀ- Պատկերացրեք՝ այո: Ես շատ կուզեի, որ մատուցողները կրթված լինեին: Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցի համար ես վեց մատուցողի ուղարկեցի Իտալիա վերապատրաստման՝ իմ հաշվին, բայց նրանք փախան, հետ չեկան:

                    ՍՄ- Ուզում եք ասել, որ ձեր աշխատողներին կրթելու ուղղությամբ ձեր ջանքերը մինչ օրս հաջողությամբ չե՞ն պսակվել: Գոնե մի հաջողված դեպք չկա՞:

                    ՌՀ- Ոչ: Հայաստանում մատուցողների հարցը շատ լուրջ խնդիր է: Նրանք սովորաբար շատ հեռու են այդ ոլորտից: Դուք լավ չեք ճանաչում մեր իրականությունը: Այստեղ մատուցողները …

                    ՍՄ- Ուզում եք ասել, որ եթե ձեր մատուցողներին ուղարկեք արտասահման՝ վերապատրաստվելու, կհրաժարվե՞ն:

                    ՌՀ- Այո, ես պատրաստ եմ ամեն ինչի համար վճարել, բայց նրանք հրաժարվում են սովորել: Կարող եմ ասել, թե ինչու: Մատուցողն օրական հարյուր դոլար թեյավճար է ստանում եւ եթե մեկնի վերապատրաստման, կզրկվի այդ հարյուր դոլարից: Բայց ամեն դեպքում նրանք չեն ուզում սովորել, հասկացեք դա: Մատուցողներն իսկական փորձանք են:

                    ՍՄ- Իսկ ձեր մենեջերնե՞րը:

                    ՌՀ- Մենեջերներս փայլուն են ու կրթված:

                    ՍՄ- Քանի՞ հոգի են:

                    ՌՀ- Երեք: Երեքն էլ բարձրագույն կրթություն ունեն:

                    ՍՄ- Ասացին, թե հունիսի տասնյոթի գործում մի մենեջեր է ներքաշված:

                    ՌՀ- Մենեջերներից ոչ մեկը կապ չունի այս գործի հետ:

                    ՍՄ- Այսինքն միայն մատուցողնե՞րն են ներքաշված: Այդ տասնհինգ ծեծողները, որոնց մասին խոսեցին, բոլորը մատուցողնե՞ր են:

                    ՌՀ- Տասնհինգ հոգի չի եղել:

                    ՍՄ- Ուզում եք ասել, որ ծեծին մասնակցել է ընդամենը այն վեց հոգին, որոնք այժմ ձերբակալվա՞ծ են, կամ էլ՝ յոթ հոգի, որովհետեւ մեկն այս ընթացքում ազատ է արձակվել:

                    ՌՀ- Սկզբում յոթ չի եղել, եղել է երեք հոգի, հետո դարձել է վեց:

                    ՍՄ- Տուժողների փաստաբանի խոսքերի համաձայն, յոթ հոգու են ձերբակալել: Հետո ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել:

                    ՌՀ- Սուտ է ասում:

                    ՍՄ- Ինչո՞ւ պիտի սուտ ասեր:

                    ՌՀ- Սկզբում երեք հոգու են ձերբակալել, հետո մեկին բաց են թողել, հետո չորս հոգու ձերբակալել են:

                    ՍՄ- Լավ, ամեն դեպքում, մեծ թիվ է: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ ձեր աշխատողներից առնվազն վեց հոգի իրեն այդպես է պահել:

                    ՌՀ- Դա սարսափելի, զզվելի, հրեշավոր բան է, որ արվել է հրեշների ձեռքով: Ինձ համար դա անհասկանալի է:

                    ՍՄ- Ամեն դեպքում ակնհայտ է, որ աշխատողների կառավարման շատ լուրջ խնդիր ունեք:

                    ՌՀ- Իհարկե, իհարկե: Ո՞վ է ասում, թե նման խնդիր չկա:

                    ՍՄ- Բայց սկզբում դուք հրաժարվում էիք ցանկացած պատասխանատվությունից:

                    ՌՀ- Բայց ես մենեջերը չեմ, ես սեփականատերն եմ: Դուք ամեն ինչ շփոթում եք: Ինձ լսեք. հինգ օր առաջ Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցի աշխատակիցներից մեկն իր աշխատանքը թողել էր, գնացել, նստել էր մոտորանավակ՝ այն մոտորանավակներից, որ փուչիկները քաշում են, ու ընկել էր, կողերը ջարդուփշուր էին եղել: Ե՞ս եմ մեղավոր դրա համար: Նա իր գործը թողել է, ինքն այդ ժամանակ ուրիշ գործով պիտի զբաղված լիներ: Ես էլ, Երեւանում նստած, ի՞նչ անեի: Պատկերացրեք, այդ տղան մահանար, էլի կասեին, թե իմ մեղքո՞վ է:

                    ՍՄ- Վերադառնանք «Հարսնաքարի» դեպքին: Հունիսի տասնյոթի այդ օրը դուք ինչպե՞ս իմացաք լուրը:

                    ՌՀ- Տնօրենն ինձ զանգեց: Այդ օրը եւ ռեստորանն էր աշխատում… երկու տեղ հարսանիք կար: Մենեջերը հարսանիքի տեղից իջնում է, իմանում է, որ կռիվ է եղել, ու զանգում է ինձ:

                    ՍՄ- Իսկ դուք ձեր տա՞նն էիք:

                    ՌՀ- Այո:

                    ՍՄ- Եվ ի՞նչ արեցիք:

                    ՌՀ- Ավելին չեմ կարող ասել, որովհետեւ նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:

                    ՍՄ- Գոնե միանգամից գնացի՞ք այնտեղ:

                    ՌՀ- Ինձ ուշադիր լսեք: Ես էլ ոչինչ չեմ ավելացնի, որովհետեւ դա կդիտվի որպես քննությանը խանգարելու փորձ: Պետք է հաշվի առնել, որ նախաքննության գաղտնիության խնդիր կա:

                    ՍՄ- Ամեն դեպքում պնդում եք, որ այնտեղ չեք եղել:

                    ՌՀ- Իրականում Աստծուն կաղաչեի այդ պահին այնտեղ եղած լինել: Այդ օրվա համար Աստծուն միայն մի բան կխնդրեի, որ նախապես տեղյակ լինեի, թե ինչ է կատարվելու կամ էլ տեղում լինեի: Եթե ես նախապես իմանայի կամ եթե ես տեղում լինեի, նման բան չէր լինի: Եթե ես իմանայի, որ այդտեղ կոնֆլիկտ կա, մարդիկ իրենց վատ են պահում, այս դեպքը չէր լինի: Աստծուն միայն դա կխնդրեի՝ որ ես իմանայի:

                    ՍՄ- Մարդիկ կասկած են հայտնել, թե առանց ձեր հավանության, ձեր աշխատակիցներն իրենց նման բան թույլ չէին տա: Ասում են, թե ձեզ զանգել են, ասել եք, « սատկացրեք »:

                    ՌՀ- Դրանք սուտ հերյուրանքներ են: Ամենածիծաղելին այն է, որ անգիր գիտեմ այդ վեցին եւ թե կռիվն ով է սարքել… վարորդը, որն իր կյանքում կռիվ արած չկա: Ու ինձ համար անհասկանալի է… Զավեշտի հասնող բաներ եմ մտածում … որ նրան կաշառել են: …Այդպիսի բան չկա, չի կարող լինել… Այ այդպիսի բաներ էի մտածում:

                    ՍՄ- Այսինքն մտածում էիք՝ ձեզ ծուղակը գցելու համա՞ր…

                    ՌՀ- Այո, նման մի բան… որովհետեւ կռիվը սկսվել է այն մարդուց, ով ամբողջ կյանքում հավի պես է ապրել… վարորդը, ընդամենը վարորդը:

                    ՍՄ- Ո՞ւմ վարորդը:

                    ՌՀ- Ռեստորանի մենեջերի… որ գնում են, ապրանք են առնում… վարորդը, ով իր կյանքում կռիվ չի արել:

                    ՍՄ- Ձեր կարծիքով, այն վեց հոգին, որոնք հիմա ձերբակալված են, իրական մեղավորնե՞րն են:

                    ՌՀ- Թույլ տվեք ձեզ չպատասխանել, որովհետեւ քննությունը դեռ ավարտված չէ: Հենց որ գործը հանձնեն դատարան, ես պատրաստ եմ ձեզ հետ մանրամասնորեն քննարկել այս գործը, որքան որ ցանկանաք… հիմնավորումներով: Հավատացեք ինձ, ես մի տղա ունեմ: Ես տղայիս արեւով եմ երդվում, որ եթե ես տեղյակ եմ եղել… Ձայնագրելու համար չեմ ասում… Կարող եմ ասել, որ իմ բոլոր հեռախոսազրույցներն ուսումնասիրվել են: Լեւոնական պատգամավորները նույնիսկ պահանջեցին… Իմ հեռախոսազրույցների ուսումնասիրությունը չապացուցեց, թե ես տեղյակ եմ եղել: Դրա համար էլ ձայնները կտրել են եւ արդեն ուրիշ բաներով են զբաղված: Դուք տեսաք, նախանցյալ օրն ասացին, որ այս ամենը Ռուբեն Հայրապետյանի դեմ չէ: Մարդիկ արդեն բացեիբաց կանգնում- ասում են: … Ոտնձգություն են անում իմ տան, իմ ընտանիքի հանդեպ: Համարենք, թե ես մեղավոր եմ, թե ես վատն եմ, շատ վատն եմ: Իմ երեխաներն ինչո՞ւ պիտի պատասխան տան դրա համար (ծ.լ. ՌՀ-ն ակնարկում է օգոստոսի յոթի երթը, որը հասել եւ կանգ է առել Ավանում իր տան առջեւ):

                    ՍՄ- Լավ: Այդ դեպքից հետո ձեր հայրը կամ, չգիտեմ, տնօրենը …

                    ՌՀ- Դուք արդեն հարցաքննում եք ինձ:

                    ՍՄ- Հիմա հավաքույթ կա՞ ռեստորանում:

                    ՌՀ- Իհարկե ոչ, փակ է:

                    ՍՄ- Դեպքից հետո ռեստորանն այլեւս չի՞ աշխատում:

                    ՌՀ- Իհարկե ոչ:

                    ՍՄ- Նաեւ շատ խոսեցին այն մասին, որ Ավետյանի մահից երկու օր հետո դուք Սերժ Սարգսյանի հետ գնացել եք Ուկրաինա: Ճի՞շտ է, թե՞ չէ:

                    ՌՀ- Իհարկե ոչ: Ձեզ ավելին ասեմ. ես չեմ կարողանում նույնիսկ տնից դուրս գալ, մարդկանց աչքերի մեջ նայել: Ես ամաչում եմ մարդկանց հետ շփվել, որովհետեւ անմեղ դիակ են բերել…

                    ՍՄ- Այսինքն դուք Ուկրաինա չե՞ք գնացել, ինչպես որ ասում էին:

                    ՌՀ- Իհարկե ոչ:

                    ՍՄ- Իսկ Սերժ Սարգսյա՞նը:

                    ՌՀ- Սերժ Սարգսյանը գնացել է՝ պաշտոնապես: Ես նույնիսկ հրաժարվեցի իմ բոլոր գործուղումներից, որովհետեւ տնից դուրս չէի գալիս:

                    ՍՄ- Իմիջիայլոց, դուք զոհվածի ընտանիքի հետ կապ հաստատե՞լ եք:

                    ՌՀ- Ո՞ւմ ընտանիքի:

                    ՍՄ- Մահացածի:

                    ՌՀ- Ինչո՞ւ պիտի անեի դա: Թող դա անի նա, ով կապ ունի նրա մահվան հետ: Ես ի՞նչ կապ ունեմ այդ տղայի մահվան հետ, որ կապ հաստատեմ նրա ընտանիքի հետ: Ով որ արել է դա, թող նա էլ կապ հաստատի: Մի քանի սրիկա արել է դա, թող իրենք էլ պատասխան տան:

                    ՍՄ- Դուք ազդեցություն բանեցրե՞լ եք քննչական խմբի վրա, որպեսզի մի քանի օրով երկարացվի տուժողների փաստաբաններին հատկացված ժամանակը, որպեսզի նրանք կարողանան ծանոթանալ քրեական գործին: Նախապես մեկ-երկու օր էր նախատեսված դրա համար:

                    ՌՀ- Ոչ: Անկեղծ ասած, ես նույնիսկ տեղյակ չեի: Գիտե՞ք, եթե ես հրաժարվել եմ իմ մանդատից, հենց դրա համար է, որ ինձ չմեղադրեն սրա կամ նրա վրա ճնշում բանեցնելու համար:

                    ՍՄ- Չէ, ես լավ իմաստով էի հարցնում:

                    ՌՀ- Ազնվորեն՝ տեղյակ չեմ:

                    ՍՄ- «Հարսնաքարի» այս դեպքը շատ է հիշեցնում «Առագաստ» սրճարանի դեպքը, որը Պողոս Պողոսյանի մահվան պատճառ դարձավ 2001-ի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը:

                    ՌՀ- Ինչո՞վ է նման: Ընդհանրապես նման չէ:

                    ՍՄ- Ինչո՞ւ: Ուզում եք ասել, որ այն ժամանակ իրոք թիկնապահներ էին ծեծողները, իսկ հիմա թիկնապահներ չե՞ն:

                    ՌՀ- Ոչ, ես էդպիսի բան չէի ասի:

                    ՍՄ- Այն ժամանակ ամբարտավանության պատմություն էր՝ « Բարեւ, Ռոբ », եւ մարդուն ջարդում են, այս անգամ էլ ես այդպես հասկացա, որ ամբարտավանության ինչ-որ պատմություն է, միգուցե… չգիտեմ… ինչ-որ կեցվածքի… Դա է՞լ չէ:

                    ՌՀ- Դուք խոսում եք՝ հիմնվելով նրա վրա, ինչ լսել եք, բայց ի տարբերություն ձեզ, ես եղել եմ այնտեղ: «Առագաստի» դեպքի օրը ես այնտեղ էի: Ես Պողոսյանից երկու մետր հեռու էի նստած՝ հարեւան սեղանին:

                    ՍՄ- Նրան ճանաչո՞ւմ էիք:

                    ՌՀ- Ոչ: Չորս հոգով նստած էինք կողքի սեղանի շուրջ՝ ես, լրագրող Սաթիկ Սեյրանյանը: Ամեն ինչ իմ աչքի առաջ եղավ: Ես չեմ ուզում դրա մասին խոսել կամ էլ որեւէ զուգահեռ անցկացնել ներկայիս դեպքի հետ: Ընդամենը ուզում եմ ասել, որ այս երկու դեպքերի միջեւ նմանություն չկա: Երկուսն էլ հրեշավոր դեպքեր են: Բայց դրանց դրդապատճառները լրիվ տարբեր են, եւ այդ երկու դեպքերն իրար բոլորովին նման չեն:

                    ՍՄ- Ենթադրենք, թե այդ երկու դեպքերն իրար հետ որեւէ առնչություն չունեն, այնուամենայնիվ, պիտի արձանագրենք, որ տասը տարվա տարբերությամբ երկու մարդ է վայրենաբար սպանվել առանց որեւէ պատճառի: Դա ինչ-որ շեղման մասին չի՞ վկայում:

                    ՌՀ- Ասեմ ձեզ. սարսափելի, աններելի բան է տեղի ունեցել, որի համար մեծ ցավ եմ ապրել ու մինչ օրս էլ չգիտեմ՝ ինչ անել: Ես չեմ փորձում արդարանալ ժողովրդի առաջ: Կարող եմ նույնիսկ ասել, որ այսօր առաջին անգամն է, որ լրագրողի հետ խոսում եմ դրա մասին: Ես մինչ այժմ լռել եմ, որովհետեւ սարսափելի դեպք է տեղի ունեցել, որը դիտավորյալ կերպով քաղաքականացրել են եւ արհեստականորեն կապել իմ անձի հետ՝ այն աստիճան, որ ինձ ուղղակիորեն մեղադրել են սպանության համար, ինչն անընդունելի է, երբ արվում է առանց գործը քննելու եւ բոլոր հանգամանքները պարզելու: «Անմեղության կանխավարկած» հասկացողություն գոյություն ունի: Մի քանի սրիկա, ստոր մարդիկ իրենց քննիչի, դատախազի, դատավորի տեղ դրեցին ու մի օրվա ընթացքում ինձ դատապարտեցին: Նման բան Ստալինի կամ Հիտլերի ժամանակներում էին անում: Տեղնուտեղը որոշում էին ու մարդուն մեղադրանք էին առաջադրում: Քննությունը կավարտվի, ազգային ժողովը կսկսի իր գործունեությունը, ես իրավունք ունեմ հենց առաջին օրը ելույթ ունենալու. այդ ժամանակ ես կխոսեմ ու ամեն ինչ կասեմ: Այո, ես գտնում եմ, որ շատ վատ բան է տեղի ունեցել, որ կատարվել է անթույլատրելի արարք, որ մեր երկրում կա մարդկանց մի խումբ, որոնց թվում է, թե իրենք անպատժելի են: Բայց ես այդ խմբին չեմ պատկանում եւ չեմ էլ ցանկանում պատկանել: Փառք Աստծո, մեր նախագահը նույնիսկ իր մտերիմների համար անպատժելիություն չի հանդուրժում, կարող եմ հավատացնել ձեզ: Անհնար է, որ ես մի մազաչափ մեղք ունենայի ու հիմա ձեզ հետ զրուցելիս լինեի: Եթե ես այս գործում մի մազաչափ մեղք ունենայի, նախագահն ինձ արդեն ձերբակալած կլիներ: Հաստատ համոզված եղեք: Գիտե՞ք ինչ, փորձում են մեր երկրի վրա ցեխ շպրտել, բայց այդպես չէ: Ես ընդունում եմ, որ վատ բաներ կան, բայց ոչ անպատժելիություն: Այսօր ցանկացածը, ով մեղավոր է, պատժվում է: Այո, երկրում վատ մթնոլորտ կա, իրար չներելու, իրար չհանդուրժելու մթնոլորտ, բայց անպատժելիություն չկա: Նման բան չկա: Համոզված եղեք, որ մեղավորը պատասխան է տալու:

                    ՍՄ- Գուցե այս անգամ այդպես լինի, իսկ մինչեւ հիմա՞:

                    ՌՀ- Ոչ: Կարող ենք ասել, որ այս դեպքից առաջ էլ մեղավորները պատժվել են: Ու հետո էլ այդպես կլինի: Քանի դեռ Սերժ Սարգսյանը հանրապետության նախագահ է, այդպես կլինի:

                    ՍՄ- Եթե որոշ հեռավորությունից նայենք իրադարձություններին, ձեզ չի՞ թվում, որ Քոչարյանի նախագահությունից ի վեր երկիրը մի ուրիշ ուղով է գնացել:

                    ՌՀ- Ինչ-որ առումով համաձայն եմ ձեզ հետ: Վերջին տասնհինգ տարիների ընթացքում իրոք շատ անարդարություններ են եղել: Բայց եթե խորը ուսումնասիրենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, կտեսնենք, որ անպատժելիություն չկա:

                    ՍՄ- Ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանի գործի շարունակողը չէ՞:

                    ՌՀ- Ոչ: Սերժ Սարգսյանն ինքն իր գործի շարունակողն է: Նա թույլ չի տա, որ իր կուսակցությունից ինչ-որ մեկն անպատիժ մնա: Ես համոզված եմ դրանում, ես դա երաշխավորում եմ եւ գլուխս կդնեմ ասածիս համար:

                    (…) Այս պահին ես անջատում եմ ձայնագրությունը, եւ զրույցը շարունակվում է առանց դրա, հետո նորից անդրադառնում ենք «Հարսնաքարի» դեպքին: ՌՀ-ն ասում է, որ երբ խորհրդարանը վերսկսի աշխատանքը, նա հետ կվերցնի իր մանդատը, մինչեւ դատավարության ավարտը, որից հետո նորից կհանձնի:

                    ՌՀ- Գոռում են՝ «Նեմեց, մարդասպան»: Ինչո՞ւ է գոռում… «Քննիչ» է, էնտեղ է եղել… «Տեսել է»: Ինչո՞ւ է գոռում՝ «մարդասպան»: Նրանք ո՞վ են, իրավունք ունե՞ն գոռալու: Ես Հայաստանի քաղաքացի եմ: Ես էլ իրավունք ունեմ պաշտպանվելու, չէ՞: Ինչո՞ւ են ինձ գոռում՝ «մարդասպան»: Իսկ եթե հետո պարզվի, որ ես այդ ամենի հետ կապ չունեմ, եթե քննությունը պարզի, նրանք ի՞նչ են անելու:

                    ՍՄ- Դուք մի պահ ասացիք, որ այնպիսի տպավորություն ունեիք, թե փորձել են ձեզ ծուղակը գցել: Ենթադրենք, թե դա ճիշտ է: Ո՞վ կարող էր ցանկանալ ձեզ ծուղակը գցել:

                    ՌՀ- Նրանք, ովքեր իշխանության դեմ են: Դուք չե՞ք տեսնում, որ այս ամենն իմ անձի դեմ չի ուղղված …

                    ՍՄ- Այսինքն՝ դուք որպես համակարգի նմուշ…

                    ՌՀ- Չէ, համակարգի չէ:

                    ՍՄ- Վարչակարգի:

                    ՌՀ- Ոչ էլ վարչակարգի: Ինչո՞ւ վարչակարգի, ոչ թե՝ իշխանության:

                    ՍՄ- Բայց ինչո՞ւ ձեր միջոցով:

                    ՌՀ- Որովհետեւ ես եմ կանգնած եղել… դավաճան չեմ եղել: Փորձեք տեսնել, թե այդ ոհմակի արշավն իմ դեմ երբ սկսվեց, որովհետեւ նրանք ոհմակ են: Դուք այդ լրատվամիջոցներին ընդդիմադիր եք անվանում, իսկ ես անվանում եմ «ոհմակ»: Նրանք պատվերով դուրս եկան իմ դեմ այն ժամանակ, երբ ես չպաշտպանեցի ԼՏՊ-ի թեկնածությունը:

                    ՍՄ- Բայց դուք միակը չեք, ով նման դիրքորոշում է որդեգրել:

                    ՌՀ- Ինձ լավ լսեք. ես միակն եմ:

                    Comment


                    • #70
                      Re: Murder of Vahe Avetyan

                      ՍՄ- Ոչ, դուք միակը չեք: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը կա, եւ այլն…

                      ՌՀ- Ես չեմ ուզում ուրիշների մասին խոսել: Ես միայն իմ մասին եմ խոսում: Թե ուրիշներն ինչ են արել, ինչ խաղեր են խաղացել, ինձ չի հետաքրքրում: Ով տարել է, ԼՏՊ-ին փող է տվել… Գրեք Բարգավաճի մասին, նա էլ է իշխանության կողմից եղել… ԼՏՊ-ն կամ իր թերթերը: (ծ.լ. Այստեղ ՌՀ-ն միտքն այնքան էլ հստակ չի արտահայտում, ինչը, ամենայն հավանականությամբ, շփոթմունքի մասին է վկայում): …Ո՞վ է դրանց ֆինանսավորում, ո՞վ է պատվեր տալիս, ուղարկում իմ տան վրա: Ո՞վ է ավտոբուսներով բերում, տանս դիմաց դատարկում: Ավելի լավ է՝ դա ուսումնասիրեք, տեսեք՝ ովքեր են: Մարդկանց ավտոբուսով բերում են Աբովյանից, դատարկում են իմ տան դիմաց, որ գոռան՝ «Նեմեց՝ մարդասպան»:

                      ՍՄ- Ես նման բան չեմ տեսել:

                      ՌՀ- Ի՞նչ եք ասում, ես հո սուտ չե՞մ խոսում:

                      ՍՄ- Ես մասնակցել եմ օգոստոսի յոթի ցույցին եւ նման բան չեմ տեսել, եթե չհաշվենք այն, որ երթով անցանք ձեր տան առջեւով, մի վայրկյան կանգ առանք, հետո շարունակեցինք:

                      ՌՀ- Իսկ ինչո՞ւ կանգ առաք: Իմ տղան ու ընտանիքիս անդամներն ի՞նչ մեղք ունեն: Ինչո՞ւ կանգ առաք քաղաքապետի տան դիմաց եւ վախեցրիք հինգ անչափահաս երեխաներին: Դա ճի՞շտ է, դա ազնի՞վ է: Լավ, ես վատն եմ, համարում ենք՝ ես վատն եմ: Տունն ի՞նչ կապ ունի, ընտանիքի հանդե՞պ եք ոտնձգություն անում, ընտանիքի վրա՞ եք գնում, հայ ազգն արդեն այդքան ճիճուացա՞վ, ճիվաղացա՞վ: Ընտանիքն ի՞նչ կապ ունի: Լավ, ես վատն եմ, շատ վատն եմ, իմ երեխաներն ի՞նչ մեղավոր են: Քաղաքապետի երեխաներն ի՞նչ մեղավոր են: Մեծ երեխան տասներեք տարեկան է: Ասենք՝ քաղաքապետը վատն է: Մեծը տասներեք տարեկան է, փոքրը՝ երկու ամսական: Ի՞նչ մեղք ունեն՝ հինգ երեխա: Ինչո՞ւ: Ժողովրդավարությունը դա՞ է, ազատությունը, ճշմարտությունը դա՞ է: Գնում են՝ գոռալով. «Եկել ենք, ազատենք Ավանը»: Դուք ձեր աչքով տեսել եք՝ ովքեր են, քանի մարդ կար: Դուք գտնում եք՝ այդ մարդիկ ինքնաբո՞ւխ են եկել: Այդ դուք եք, որ, որպես լրագրող, մասնագիտական հետաքրքրությունից ելնելով գնացել եք: Բա ինչո՞ւ այդ ձնագունդը չի մեծանում:

                      ՍՄ- Դա ուրիշ պատմություն է:

                      ՌՀ- Ի՞նչ պատմություն:

                      ՍՄ- Դուք գիտե՞ք՝ ինչու:

                      ՌՀ- Իհարկե գիտեմ, իհարկե գիտեմ:

                      ՍՄ- Չմեկնաբանենք:

                      ՌՀ- Ինչո՞ւ: Ովքե՞ր են… Վարձու մարդիկ: Դուք իրոք կարծում եք, որ այս փոքրիկ Հայաստանում ես այն մարդն եմ, ով չգիտե՞, թե ով ում հետ է շփվել: Դեպքից հետո քառասունհինգ օր է անցել, կարծում եք՝ ես այնպիսի մեկն եմ, ով չգիտե՞ք, թե ով ումից է պատվեր ստանում:

                      ՍՄ- Դուք իրոք համարում եք, որ քաղաքացիական շարժումները հեռվից կառավարվո՞ւմ են:

                      ՌՀ- Ինձ ասացեք, Գարեգին Չուգասզյանն ո՞վ է. Ռոբերտ Քոչարյանի շնիկը: Հրանուշ Խառատյա՞նն ով է. Ռոբերտ Քոչարյանի մարդը: Նրանք ի±նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են՝ Բարգավաճ, Լեւոն, բոլորը միավորվել են… Դա է նրանց պայքարը: Դա իմ դեմ չէ, նրանք փորձում են Սերժ Սարգսյանին թուլացնել: (ծ.լ., Գարեգին Չուգասզյանը եւ Հրանուշ Խառատյանը գլխավորում են « Վահե Ավետյան » հասարակական շարժման նախաձեռնող խումբը): Եթե ուզում եք գալ, խնդրեմ, եկեք: Թող այդ մարդիկ նայեն իրենց կենսագրության տասնվեց տարին: …Մարդ կա, իր կենսագրության տասնվեց տարին ինչո՞ւ է թաքուն պահում: Ու այդ մարդը պիտի գա իշխանությա՞ն… Ո՞վ չի հասկանում՝ սա ինչ է:

                      ՍՄ- Իսկ ինչպե՞ս եք բացատրում ԼՏՊ-ի եւ Քոչարյանի «մտերմությունը»:

                      ՌՀ- Ինչպե՞ս բացատրեմ: Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ ուզում են կործանել երկիրը: Դա մտերմություն չէ, նրանք միավորվել են, որ կործանեն երկիրը: Ո՞վ չի հասկանում… Գարեգին Չուգասզյանը, (ծ.լ. դժվար լսելի բառ) անմիջապես դեմքները բացեցին… իսկ մնացած լակոտ-լուկուտները ո՞վ են… ես գիտեմ, թե ինչքան փող են առնում, գալիս են: Անգիր գիտեմ՝ ով է տանում փողերը տալիս, ինչ են անում: Ամեն ինչ գիտեմ՝ հատ-հատ, օրերով: Ում միջոցով են փող վերցնում, լրիվ… Այդ դուք կարող եք չիմանալ, ես այն մարդը չեմ, որ չտիրապետեմ նման տեղեկությունների:

                      ՍՄ- Օրինակ՝ մի երիտասարդ կա՝ Դավիթ Սանասարյան: (ծ.լ., Դավիթ Սանասարյանը գլխավորում է « Պահանջում ենք պատժել « Հարսնաքարում » տեղի ունեցածի բոլոր մեղավորներին » հասարակական շարժման նախաձեռնող խումբը): Ես, որպես քաղաքացի, իրավունք ունե՞մ:

                      ՌՀ- Նա հայտարարել է, որ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն վտանգ է սպառնում… Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա:

                      ՍՄ- Ես դա չեմ լսել, բայց նա իրավունք չունի՞…

                      ՌՀ- Ի՞նչ իրավունք… Իհարկե չունի…

                      ՍՄ- … պայքարելու:

                      ՌՀ-…իրավունք ինձ մեղադրելու սպանության մեջ:

                      ՍՄ- Նա չի մեղադրում:

                      ՌՀ- Բա ի՞նչ է անում:

                      ՍՄ- Նա ասում է՝ մենք Ռուբեն Հայրապետյանի դեմ չենք, մենք ուզում ենք, որ արդար քննություն լինի:

                      ՌՀ- Իսկ ձեզ ո՞վ ասաց, թե քննությունն անարդար է:

                      ՍՄ- Դրա վերաբերյալ կասկածներ կան:

                      ՌՀ- Ի՞նչ կասկածներ: Իսկ եթե ասեմ, թե Դավիթ Սանասարյանի վերաբերյալ կասկածներ ունեմ, կարծում եմ, որ նա թուրքական լրտես է, պիտի հրապարակե՞մ դա: Ես իրավունք ունե՞մ դա հրապարակելու: Իրավունք ունե՞մ՝ գնամ, կանգնեմ Դավիթենց տան դիմաց ու ասեմ՝ «Դավիթ, կասկածում եմ»:

                      ՍՄ- Այդ կասկածների վերաբերյալ փաստաբանին հարցեր տվեցի: Խնդրեցի, որ նա օբյեկտիվորեն բացատրի, թե որն է կասկածների պատճառը, եւ նա ինձ բացատրեց: Բավականին տրամաբանական բաներ ասաց:

                      ՌՀ- Լսեք, լսեք, լսեք… այս ի՞նչ եք ասում: Փաստաբանի հետ երեւի նոր եք (ծ.լ. խոսել)… Երկու օր հետո… նույն օրը… հաջորդ օրը… Դավիթն ի՞նչ գիտի, որ գոռում է՝ «մարդասպան»: Դավիթը որտեղի՞ց գիտի, որ ես մարդասպան եմ, որ գոռում է՝ «մարդասպան»:

                      ՍՄ- Ես ունեմ Դավիթի հարցազրույցը: Ասում է՝ այդ մարդն ինձ չի հետաքրքրում, ինձ քննության արդարությունն է հետաքրքրում:

                      ՌՀ- Ապրեք: Շատ ճիշտ է ասում: Ո՞վ է ասում՝ ոչ: Ուրեմն թող գնան դատախազության դիմաց, քննիչի դիմաց կանգնեն, գոռան. «Արդարություն ենք պահանջում»: Ի՞նչ կապ ունի իմ տունը: ՍՄ- Հասկանում եմ: ՌՀ- Այո, ես էլ նրանց միանամ ու գնամ գոռամ, ասեմ՝ «Արդարություն»: Նորմա՞լ է: Բայց ի՞նչ կապ ունի… որ մարդու վրա միանգամից դնում ես մեղադրական եզրակացություն: Մեղադրել ես հանցագործության մեջ: Ես դա եմ ասում, հո չե՞մ ասում՝ իրավունք չունի: Ո՞վ է ասում, թե իրավունք չունի:

                      ՍՄ- Ես ինքս ողջունում եմ այդ տղաների գոյությունը:

                      ՌՀ- Լսեք, ես ազնվորեն որոշել էի այս մոմավառությանը միանալ իրենց: Միանում էի իրենց, ասեի… գոնե ինչ-ինչ… գալու էի, ասեի. «Լսեք, դուք ձեր հարազատների գերեզմանների տեղը չգիտեք էլ… բայց, այնուամենայնիվ, ես միանում եմ ձեզ, ես էլ եմ դատապարտում»: Բայց քսան օր առաջ խումբ են ստեղծել, թե ինձ պիտի սնանկացնեն: Դա ո՞նց հասկանանք: Ինչո՞ւ եք ուզում ինձ սնանկացնել: Ես ուզում եմ հասկանալ: Արդարությո՞ւն եք ուզում: Բայց ի՞նչ է նշանակում իրենց էդ ձեւը: Երվանդ Մանարյան… Լեւոնի շնիկն է: Բիձա, նորմալ մարդ է, տարիքն առել է… Մանարյանն է: Ասում է՝ «Նեմեցը մարդասպան է»: Ինչո՞ւ: Լեւոն ջան, դու որ սպանեցիր, գցեցիր Վանոյի վրա, Վանոն մինչեւ հիմա… Ի տարբերություն նրա, ես ինչ որ արել եմ իմ կյանքում… եղել է… բաներ եմ արել, վերցրել եմ ինձ վրա: Ասել եմ. «Ես եմ արել»: Այո, եղել է՝ ապտակել եմ, ասել եմ. «Ես արել եմ»: Այո, եղել է՝ վիրավորել եմ, ասել եմ. «Ես արել եմ»: Կամ՝ լավ եմ արել, կամ էլ, եթե սխալ եմ արել, ասել եմ՝ «կներեք»: Ես այդ մարդն եմ: Իսկ այն մյուսները, որոնց մասին ասում եք՝ հաստավզերը, ես նրանց նման չեմ: Եթե սխալ եմ անում, կանգնում եմ, հրապարակավ ներողություն եմ խնդրում: Ես դրանից երբեք չեմ խուսափել: Սխալ եմ արել… Մարդ եմ, չէ,՞ կարող եմ սխալվել, բազմիցս եղել է՝ սխալվել եմ, մամուլով հրապարակավ ներողություն եմ խնդրել: Ես չեմ թաքնվում ուրիշների նման՝ ուրիշների թիկունքում: Ի տարբերություն նրանց, եթե բան եմ ունենում անելու, բացեիբաց եմ անում: Այնինչ, Հրանուշ Խառատյանը… շուտով կլսեք իմ հարցազրույցը, հայտարարելու եմ… Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը, Դավիթը իմ ընտանիքի՞ն են ահաբեկել: Իմ ընկերոջ ընտանիքի՞ն են ահաբեկել: Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն…, բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա, երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչեւ մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ: Եթե նրանք ոտնձգություն են անում, ես իմ ընտանիքը, իմ շրջապատի ընտանիքները կարող եմ պահել ու պաշտպանել: Բնազդական արդեն բան են սարքել… Ես պիտի թողնեմ, որ գան երեխաներիս վրա կամ հիվանդ կինս նստի հոնգուր-հոնգուր լացի՞: Ես պիտի կո՞ւլ տամ այդ ամենը: Ես կանեմ, կտեսնեք՝ բացեիբաց: Գարեգին Չուգասզյանին՝ այդ նապաստակին կտեսնեք, թե ինչ օրն եմ գցելու: Մի մուլտ կա, որտեղ կատուն գալիս է շան դիմաց, թաթերը խփում է, այ դուք կտեսնեք, թե այդ Գարեգինն ինչպես է ամեն օր գալու ձեռքս համբուրելու ու գնա: Հասկացեք, այդ դեպքը տեղի է ունեցել ռեստորանում, ուրեմն գնացեք ռեստորանի դիմաց, ոչ թե իմ տան առաջ: Տունս ի՞նչ կապ ունի: Տարոնի տունն ի՞նչ կապ ունի: Երբ առաջին անգամ գնացել են, զանգը տվել են՝ «Ամոթ Տարոնին»… Ասացինք. «Լավ, այս անգամ մոռանանք»: Գնացին իմ տան դիմաց, ինչ ասես… Ասացի՝ լավ, թող անեն: Էս ի՞նչ է: Սնանկացման… դա ի՞նչ է… ո՞նց է կոչվում… բան են ստեղծել, ստորագրել են, որ պիտի պայքարեն ինձ սնանկացնելու համար: Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է: Ինչի՞ համար գան տանս վրա: Իմ երեխեն ի՞նչ մեղք ունի: Ես վատն եմ, համարում ենք՝ ես մեղավոր եմ: Բա որ ինձ բռնեին, ես իրոք մեղավոր լինեի, պիտի մտնեին իմ ընտանիքը մորթեի՞ն: (ծ.լ. Ձայնագրությունում խոտան կա): Ես խոստանում եմ՝ դրա դեմն առնելու եմ, մարդուն օրենքից դուրս մեղադրելու դեմն առնելու եմ: Ես կմեղադրվեմ, ես կդատապարտ(վ)եմ, դա խոստանում եմ, բայց պիտի մի հատ դաս լինի այն մարդուն, ով անօրինական ոտնձգություն է անում մարդու դեմ: Փորձում է իրեն օրենքից վեր դասել: Լինի դա լրագրող, լինի դա Դավիթը…

                      ՍՄ- Դուք անընդհատ պատժելուց եք խոսում: Ինչո՞ւ մամլո ասուլիս չեք հրավիրում եւ ասեք ձեր ասելիքը:

                      ՌՀ- Պատասխանեմ ձեզ. ինձ առաջին օրվանից մեղադրեցին սպանության համար: Ինչ էլ որ ասեի, կդիտվեր որպես նախաքննության վրա բանեցված ճնշում:

                      ՍՄ- Դուք նախընտրում եք լռել, քան թե …

                      ՌՀ- Ես կլռեմ, մինչեւ որ գործը դատարան հասնի: Դրանից հետո նոր կկարողանամ խոսել ամեն ինչի մասին ու մանրամասնորեն: Ես կսկսեմ խոսել, հենց որ նախաքննության փուլն ավարտվի, որովհետեւ եթե հիմա խոսեմ, կասեն, թե փորձում եմ ուղղորդել քննությունը:

                      ՍՄ- Կհամաձայնե՞ք, եթե մեկ նախադասությամբ, լեւոնական բառապաշարով ասենք, որ այս դեպքը քրեական վարչակարգին հատուկ դրսեւորում է:

                      ՌՀ- Չէ, ես համաձայն չեմ:

                      ՍՄ- Այսինքն սա սովորական դժբախտ պատահա՞ր է:

                      ՌՀ- Ոչ: Սա որոշ տգետ մարդկանց ցինիզմի, լկտիության եւ այլանդակ կեցվածքի հետեւանքն է: Դա ի՞նչ կապ ունի վարչակարգի եւ իշխանությունների հետ:

                      ՍՄ- Ուզում եք ասել, որ ոչ թե իշխանությունն է մեղավոր, այլ Հայաստանի հասարակությո՞ւնն է տգետ: ՌՀ- Այո, հասարակությունն է տգետ:

                      ******

                      Այստեղ ավարտվեց ձայնագրությունը, բայց ոչ մեր զրույցը, որը շարունակվեց ձայնագրիչն անջատելուց հետո եւ որի ընթացքում ՌՀ-ն որոշ հետաքրքիր բաներ էլ ասաց, որոնց կարեւոր մասը ես արագորեն կարողացա նշել:

                      «Հարսնաքարի» մասին.

                      ՌՀ-ն ինձ ասաց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվել, որովհետեւ ձերբակալվածներից երկու-երեք հոգին այդտեղ չպիտի գտնվեին: Նրանք իրենց տեղում չէին, եւ ինքը չի հասկանում, թե ինչ գործ ունեին այդտեղ: Բացի այդ, ինձ նորից լսել տվեց, որ անձնակազմը երբեք բռնություն չէր կիրառի, եթե հաճախորդները չդրդեին՝ ակնարկելով, որ ամեն ինչ սկսվել է ռազմական բժիշկների պահվածքից: Հետո սկսեց խոսել ընդհանրապես հաճախորդների պահվածքի մասին, որը դժվարացնում է գործը: Ինձ ասաց, որ հյուրանոցում ու ռեստորանում աշխատող ցանկացած մարդ սկզբունքորեն փորձում է խուսափել խնդիրներից ու կռիվներից, այնպես որ, տրամաբանորեն, այն, ինչ եղավ, չպիտի լիներ, իսկ թե ինչպես եղավ, իր համար կատարելապես անհասկանալի է:

                      ԼՏՊ-իմասին.

                      «Լեւոն, դու ես անպատժելիությունը մտցրել այս երկիր» -ասաց նա: «Քսան տարի շարունակ մենք շատ վատ համակարգում ենք ապրել եւ ուզում ենք, որ ամեն ինչ միանգամից փոխվի: Բայց մենք ամեն ինչ նրանցից ենք սովորել « (ծ.լ., ԼՏՊ-ից եւ ՀՀՇ-ից): Նա բացատրում է, որ ԼՏՊ-ն է իր հետ կապի մեջ մտել նախ 2005-ին, ապա՝ 2007-ի օգոստոսի 21-ին, եւ որ ԼՏՊ-ն անձամբ երկու անգամ եկել է իր հետ հանդիպելու Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում, որ համոզի աջակցել 2007-2008 թթ-ի իր նախագահական ընտրարշավին: Հետո էլի է փորձել իրեն համոզել Դավիթ Մաթեւոսյանի շնորհիվ:

                      Պատգամավորիմանդատիցհրաժարվելումասին.

                      ՌՀ-ն ինձ ասում է, որ Ազգային ժողովի նստաշրջանի հենց սկզբում՝ սեպտեմբերի տասին կօգտագործի ելույթի իր իրավունքը եւ հետ կվերցնի մանդատը: Ասում է, որ պատգամավոր կմնա, մինչեւ դատական ընթացքի ավարտը, որից հետո միայն հրաժարական կտա:

                      Քոչարյանիմասին.

                      Քոչարյանը նրա մղձավանջն է: ՌՀ-ն նորից անդրադառնում է 2005-ին « Գրանդ Տոբակոյի իր փայաբաժնի վաճառքին եւ ընդունում է, որ Քոչարյանն էր իրեն ստիպել անելու դա: Նաեւ հիշեցնում է, որ իրեն ձերբակալել են 2001-ին (բայց մենք չզարգացրեցինք այդ թեման): Բարգավաճ Հայաստանի եւ ԼՏՊ-ի «դաշինքի» հետեւում նա տեսնում է Ռոբերտ Քոչարյանի ստվերը:

                      «Փողոցիտղայի» իրանցյալիմասին.

                      Նա ընդունում է, որ «չար», «կռվարար» տղա էր, բայց հերքում է, թե թաղամասի գողական տղաներից էր, հանցագործ, վատ տղա: Նա հերքում է իմ լսած այն պատմությունը, թե մի անգամ ինչ-որ մեկին դանակահարել է եւ դատվել է դրա համար: Նա հերքում է դա՝ միաժամանակ խոստովանելով, որ իրեն մի քանի անգամ ոստիկանություն են տարել, բայց դատ չի եղել:

                      Շրջապատի «բռնակալության» մասին.

                      ՌՀ-ն փիլիսոփայական մտքեր է արտահայտում այն մասին, որ իր պես մարդիկ սովորաբար դառնում են զոհն իրենց շրջապատի, որը խաղում է իրենց հեղինակության հետ. «Մենք շրջապատի գերին ենք»: Որպես օրինակ հիշում է հոր հորեղբոր թոռանը, որը բազմիցս օգտվել է իրենց ազգակցական կապից՝ անընդունելի պահվածք դրսեւորելով, շատ թանկ ընթրիք պատվիրելով ռեստորանում եւ հաշիվը չփակելով: Հիշում է, թե ինչպես է «Բելաջիոյի» տնօրենն իրեն զանգել, որովհետեւ հոր հորեղբոր թոռն անվճարունակ էր, եւ ինքն է փակել նրա հաշիվը: Այժմ ՌՀ-ն այդ մարդուն եւ նրա մորը ջնջել է իր կյանքից: Իմիջիայլոց, այդ մարդը հիմա բանտում է, իսկ ՌՀ-ն էլ ամեն ինչ արել է, որ նա առավելագույն պատիժ ստանա իր գործած վերջին հանցանքի համար:

                      Քաղաքականվարչակարգիմասին.

                      ՌՀ.-ն ասում է, որ պետք չէ ամեն ինչում իշխանություններին եւ վարչակարգին մեղադրել: Ասում է, որ անկախության քսան տարին կարճ ժամկետ է եւ ժամանակ է պետք, որ Հայաստանը փոխվի:

                      Իրբարեգործությանմասին

                      Ասում է, որ Ավանի Ֆուտբոլի ակադեմիան եւ ֆուտբոլի դաշտերը, որ գտնվում են «Հարսնաքար» հյուրանոց-ռեստորանի հետեւում, կառուցվել են իր հողատարածքի վրա, եւ այդպես անելով՝ ինքը տասնհինգ հեկտար տարածք է նվիրել քաղաքապետարանին:

                      Հարցազրույցը վարեց Սեդա Մավյանը

                      Հայերեն վերաարձանագրեց` Նունե Ա.

                      Comment

                      Working...
                      X