Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ռազմական ցուցահանդեսների թաքնված մարգարիտները
Posted on Հունիս 29, 2013 by Ռազմ.ինֆո | Leave a comment
Եթե երբևէ առիթ լինի այցելել որևէ ռազմական կամ ռազմաարդյունաբերական ցուցահանդես, մի շտապեք մոտենալ այն ստենդերին, որոնց մոտ ամենամեծ աշխուժությունն է։ Որպես կանոն ամենահետաքրքիր, իսկ երբեմն նույնիսկ սենսացիոն նմուշները մնում են չնկատված։
Այսպես, օրինակ՝ անցած տարի Պաշտպանության նախարարության շենքում ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ամենամեծ հետաքրքրություն էին առաջացրել ավտոմատի, նռնակետի, հակատանկային համակարգերի վարժասարքերը, հայրենական արտադրության ինքնաձիգերն ու դիպուկահար հրացանները, անօդաչու թռչող սարքերը։
Մինչդեռ ցուցահանդեսի ամենահետաքրքիր նորույթը` գերմանա-ֆրանսիական հակատանկային հայտնի «MILAN» համակարգի արձակման կայանը, աննկատ մնաց և´ այցելուների, և´ լրագրողների համար։ Եւ սա այն պարագայում, որ մեր բանակում այդ համակարգի հայտնվելն ինքին լուրջ իրադարձություն է, իսկ մեր ռազմաարդյունաբերության առընչությունը դրա կատարելագործմանը` էական և հուսադրող ձեռքբերում։
Գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան։
«MILAN» համակարգը նախատեսված է հետևակի հակատանկային պայքարի հնարավորություններն ընդլայնելու համար։ Սպառազինության ընդունվելով դեռ 1972 թվականին և անընդհատ կատարելագործվելով, այն մինչև այսօր իր դասում ամենատարածված և արդյունավետ համակարգերից մեկն է, ինչն ապացուցվել է նաև վերջին տասնամյակների մի շարք այլ պատերազմներում։ Հայտնի է օրինակ, որ «MILAN»-ի ընդհանուր առմամբ շուրջ 50000 մարտական և ուսումնական արձակումներից թիրախի խոցմամբ են ավարտվել ավելի քան 92%-ը։
Նույն կերպ, «Էրեբունի» ավիաբազայում երեկ կայացած ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության և ռադիոէլէկտրոնային պայքարի զորքերի ցուցահանդեսում այցելուների ուշադրությունը գրավել էին բացառապես մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Մինչդեռ ցուցադրված օպտիկաէլեկտրոնային հակազդման և ռադիոկապի ճնշման կայանները պակաս ուշադրության արժանի չէին։
Ցուցադրված շարժական օպտիկաէլեկտրոնային հակազդման կայանը հնարավորություն է տալիս հայտնաբերել հակառակորդի օպտիկական և օպտիկա-էլեկտրոնային սարքերը մինչև 2.5կմ հեռավորության և արդյունավետ խոցել դրանք մինչև 1.5կմ հեռավորության վրա։ Այս կայանների ձեռքբերումը հատկապես կարևոր է թշնամու դիպուկահարների վնասազերծման խնդիրը լուծելու համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վնասել ոչ միայն օպտիկական սարքերը (օրինակ` դիպուկահար հրացանների նշանոցները), այլ նաև մարդու աչքի ոսպնյակը, ինչը կարող է թշնամու դիպուկահարներին տևական ժամանակով շարքից դուրս հանել։
Օպտիկաէլեկտրոնային հակազդման կայան։
Ուշագրավ մյուս համակարգը ռադիոկապի խանգարման «Ռ-330Բ» կայանն էր։ Կայանը հնարավորություն է տալիս իրականացնել ռադիոհետախուզություն մինչև 30կմ և ռադիոճնշում մինչև 35կմ խորությամբ, այսինքն` ռազմական գործողությունների թատերաբեմը և թշնամու մերձավոր թիկունքն ամբողջությամբ։
Ռադիոկապի խանգարման «Ռ-330Բ» կայան։
Comment
-
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Originally posted by HyeFighter2 View Postmachine gun??? where u saw machinegun, you mean rocket pods under wing? yeah they are attack/trainer,ofc they has it
Also its possible that new combat pilots get weapons/munation training early in the first jet they fly instead of getting the training when they advance to SU-25s which would be the aircraft they be flying most.
or the pods are attached just for the air show.B0zkurt Hunter
Comment
Comment