Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության պայմանագիրը փոխանցվել է ՌԴ նախագահի վավերացմանը
    Մարտ 3, 2014

    Ռուսաստանի կառավարությունը վավերացրել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պայմանագիրը՝ հավանություն տալով այն երկրի նախագահի վավերացմանը փոխանցելու որոշմանը։

    Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, Պայմանագիրը ենթադրում է կողմերի փոխգործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում։ Շեշտված է, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով։

    Ընդ որում, պայմանագիրը հնարավորություն է տալիս առանձին պայմանագրեր կնքել ոչ միայն ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտ-կազմակերպությունների, այլև այն ընկերությունների հետ, որոնք ռազմական նշանակության արտադրանքի արտաքին առևտրի իրավասություն չունեն։

    Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն որոշում էր ընդունել վավերացնելու սույն պայմանագիրը 2013-ի դեկտեմբերին։

    Հավելենք նաև, որ պայմանագրի շրջանակներում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմակայանի բաղադրիչ Էրեբունի օդանավակայանում օկրուգի հրամանատարության կողմից կազմավորվելիք Մի-24Պ, Մի-8ՄՏ, Մի-8ՍՄՎ ուղղաթիռների էսկադրիլիան։ Պլանով նախատեսված բոլոր ուղղաթիռների տրամադրումն Էրեբունի օդակայանին նախատեսված է ավարտել ընթացիկ տարում։

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Originally posted by Hakob View Post
        Turkish newspapers are printing articles about turkeys rights of taking controll of krimea.
        Turkey controlled the place for centuries longer than Ukraine has, and it wasn't Ukrainians who finally kicked the Turks out. And go further back again and you'll find it was the Byzantine Greeks who ruled there.
        Plenipotentiary meow!

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Originally posted by Serjik View Post
          You know I love you old man LOL All in good fun but let the truth be told
          Its not so much the age kid but the mileage.

          testosterone talk is not good for armenia because we are a small nation and dependent.
          Every nation is dependent including your advise about learning from Israelis, who btw talk like they have the biggest balls
          This is an Armenian military thread visited by young bucks like you and our enemy.....you show no weakness, you keep your chin up.

          Learn from hrias and attach yourself to a superpower to get things done. Politiks is nothing to do with friendship or love its all for INTERESTS. Right now Russian and armenian interests are united and western and turkish interests are united. Remember syria and ukraine. If russia leaves kavkaz that is what will happen in armenia. I know you know what I am saying bro.
          its more complicated than that Serjik.
          B0zkurt Hunter

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Airshow in the Day of Aviation of Armenia. 06.28.2013





            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan


                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Emergency airline to be set up in Armenia


                  Armenia’s Emergency Ministry plans to set up an emergency airline - MES AIR. It will be a SNCO operating within the Emergency Ministry.

                  The draft decision, submitted by Emergency Minister Armen Yeritsyan, will be discussed at the cabinet meeting due on March 6.

                  The aim of the airline will be to participate in the humanitarian mission of the Armenian-Russian Humanitarian Center; to prevent, reduce and liquidate possible consequences of emergency situations; to carry out air transportation of rescuers and rescue crews; to transport rescue equipment; to carry out firefighting operations with the help of planes and helicopters; to prevent and reduce possible consequences of other emergency situations; to transport and evacuate population and victims; to transport humanitarian cargos, etc.

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Ղրիմում ռուսների դիրքերի թուլացումից կշահի Թուրքիան. Կարեն Վրթանեսյան
                    Մարտ 4, 2014 by Անի Մարգարյան

                    Մարտի 4-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամում կայացավ ասուլիս՝ Ղրիմում վերջին զարգացումների և Հայաստանի հետ դրանց առնչությունների ու զուգահեռների թեմայով։

                    Թուրքագետ Գևորգ Պետրոսյան, «Ռազմինֆո» / Կարեն Վրթանեսյան, «Զորակն» հիմնադրամ
                    Թուրքագետ Գևորգ Պետրոսյան, «Ռազմինֆո» / Կարեն Վրթանեսյան, «Զորակն» հիմնադրամ
                    Բանախոսները՝ թուրքագետ Գևորգ Պետրոսյանը և «Զորակն» ռազմաքաղաքական դպրոցի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը, շեշտեցին, որ Ռուսաստանի՝ Ղրիմը կորցնելու դեպքում տարածաշրջանում ստեղծվելու է այնպիսի իրավիճակ, ինչը թույլ կտա Թուրքիային զբաղեցնելու առաջատարի դիրքերը։ Նույնիսկ ներկա իրավիճակում էր Սև ծովում ռուսական և թուրքական ռազմածովային ուժերի բալանսը բավականին փխրուն է, քանի որ թուրքական կողմն ունի ժամանակակից ռազմանավեր, ՌԴ-ն՝ 6 հազար տոննա ջրատարողությամբ նավեր, սակայն զիջում է Թուրքիային սուզանավերի թվով։

                    Ինչ վերաբերում է Ուկրաինայի դեպքերից մեզ համար օգտակար դասերին, Վրթանեսյանն ընդգծեց. «Ուկրաինական բանակում անհասկանալի իրավիճակ է, զինվորների ու հրամանատարների համար պարզ չէ՝ ում հրամանին ենթարկվեն, բացի այդ ուկրաինական զինուժում զգալի թիվ են կազմում ռուս կամ ռուսախոս սպաները, որոնք դժվար թե կռվեն ՌԴ զինծառայողների դեմ։ Եվ թերևս ամենակարևորը՝ այնպիսի տպավորություն է, որ տարիներ շարունակ որևէ մեկը լրջորեն չի զբաղվել ուկրաինական բանակով, այն թե´ տեխնիկապես, թե´ մարդկային ներուժի տեսանկյունից պատրաստ չէ պատերազմի։ Ուկրաինան զինակոչ հայտարարեց, որին գրեթե արձագանք չեղավ, այս երկիրը փաստացիորեն չունի ռազմական մոբիլիզացիոն ռեզերվ։ Եվ այս վիճակում նույնիսկ պարզ չէ՝ արդյոք Արևմուտքը ռուսների հավանական հարձակման դեպքում որևէ աջակցություն ցույց կտա։ Ուստի մենք պետք է գիտակցենք՝ անգամ ամենախաղաղ տարածաշրջանում նման կտրուկ զարգացումներ հնարավոր են, առավել ևս խաղաղության տեսանկյունից աչքի չընկնող մեր տարածաշրջանում։ Դրա համար էլ մենք մեր զինված ուժերը պետք է միշտ մարտունակ պահենք՝ հույսներս դնելով սեփական զինուժի հնարավորությունների վրա»։

                    Վրթանեսյանը, վերադառնալով Ղրիմի թեմային, նկատեց՝ ռուսական կողմն ունի կարևոր մի խաղաքարտ՝ Սևաստոպոլի խոշոր ռազմակայանը։ Ռուսները փորձում եմ կատարելագործել Նովոռոսիյսկի ռազմակայանը, շինարարական աշխատանքներ են ծավալում, բայց միևնույն է, Սևաստոպոլի կարևությանը այն դեռևս չի կարող հասնել, կատարելագործման աշխատանքները 2020-ից շուտ չեն ավարտվի։

                    Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ Ղրիմը դարեր շարունակ կռվախնձոր է եղել Օսմանյան կայսրության և Ռուսաստանի համար։ 1783-ին Ղրիմը վերջնականապես ընդգրկվել է Ռուսաստանի կազմում, սակայն դրան նախորդել է մի պայմանագիր՝ համաձայն որի Ղրիմի անկախանալու դեպքում այն ներառվում է Օսմանյան կայսրության կազմում։ Հետաքրքիր է, որ թուրքերն իրենք են խախտել պայմանագիրը՝ մի քանի անգամ հարձակվելով Ղրիմի վրա։

                    Թուրքիան կրկին սկսեց շահարկել Ղրիմը 1991-1992 թթ։ Շահարկումները շարունակվում են և նոր թափ են ստացել մեր օրերում։ Թուրքիայի պետական քարոզչությունն ու մեդիադաշտը Ղրիմի շուրջ 250 հազար թաթարներին ներկայացնում են որպես ցեղակիցներ։ Պաշտոնական Անկարան լուրջ քայլեր է ձեռնարկում, որոնցից մեկն էլ արտգործնախարար Դավութօղլուի այցելությունն էր և հանդիպումը Ղրիմի թաթարների առաջնորդի հետ, բացի այդ էլ Թուրքիան արդեն հանդես է եկել մի շարք հայտարարություններով՝ կոչ անելով պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ռուսներն էլ իրենց հերթին օգտագործում են Ղրիմի շուրջ 60 տոկոս կազմող ռուս բնակչությանը, ինչը բնական է ստեղծված ռազմաքաղաքական իրադրության պայմաններում։

                    Եզրափակելով խոսքը՝ բանախոսները կարևորեցին այն հանգամանքը, որ Ռուսաստանի համար իրականում ավելի շահավետ է Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում՝ որպես լծակ հարկ եղած օգտագործելու համար, բայց ՌԴ-ն չի կարող իրեն թույլ տալ ռազմավարական չափազանց կարևոր դիրք ունեցող Ղրիմում ազդեցությունը զիջել Թուրքիային։

                    Բանախոսներն այնուհանդերձ տեղին չհամարեցին Արցախի և Ղրիմի միջև զուգահեռների անցկացումը` կոչ անելով հայկական զինուժի ռազմատեխնիկական ապահովումն ու մարտունակության բարձրացումը պահել ուշադրության կենտրոնում

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Էրեբունի օդակայանը վերանորոգումից հետո ստացել է ՄիԳ-29 կործանիչներ
                      Մարտ 4, 2014 by Անի Մարգարյան

                      Հայաստանի Էրեբունի ռազմական օդակայան են փոխանցվել ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչների մեկ խմբաքանակ՝ հիմնարար վերանորոգումից հետո։


                      Այս մասին հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Իգոր Գորբուլյան։

                      Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Էրեբունի օդակայանում իրագործվում է 4-րդ սերնդի ՄիԳ-29-ի ընդունման գործընթացը։

                      Հայտնի է նաև, որ մինչև Էրեբունի հասնելը, 2014-ի սկզբից մինչ օրս այս կործանիչներն օդում ավելի քան 50 մանևրներ են իրականացրել ինչպես անհատական, այնպես էլ խմբային, 500-8 հազար մ բարձրության սահմաններում։

                      Հավելենք, որ Էրեբունի ռազմական օդակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ Էրեբունիում են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները։

                      Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարի կեսերին հայտնի էր դարձել՝ Էրեբունի օդակայանում մեկնարկել են ռազմական և հատուկ նշանակության օբյեկտների կառուցման աշխատանքները։ Դրանք նախատեսված են լինելու ռազմական ավիացիայի օդաչուների համար։

                      Առաջին փուլում կառուցվելու են ուղղաթիռների խմբային կայանման տեղեր, շարժիչների փորձարկման հարթակներ, թռիչքային, տեխնիկական սպասարկման, վերելք-վայրէջք ուսանելու հարթակներ։ Բացի այդ, այս փուլում նախատեսվում է ջրատար ցանցի և կոյուղային համակարգի, շվաքարանի, պահեստների կառուցումը։

                      ՄիԳ-29-ն առաջին թռիչքը կատարել է 1977-ին, շահագործման է հանձնվել 1983-ին, հիմնական շահագործողներից են ՌԴ-ն, Ուկրաինան, Բելառուսը, Բուլղարիան, Վիետնամը, Իսրայելը, Հնդկաստանը, Թուրքմենստանը, Իրանը, ինչպես նաև Ադրբեջանը, որի ռազմաօդային ուժերն ունի 13 միավոր ՄիԳ-29, 2 միավոր ՄիԳ-29ՈւԲ, որոնք վերանորոգվել են Ուկրաինայում։

                      Ինքնաթիռի անձնակազմը 1-2 հոգի է, երկարությունը՝ 17.32 մ, թևի բացվածքը՝ 11.36 մ, բարձրությունը՝ 4.73 մ, առավելագույն արագությունը՝ 2450 կմ/ժ։

                      Razm.info

                      Comment

                      Working...
                      X