Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Armenia’s defense industry production is represented in Defense Ministry building





    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Originally posted by burjuin View Post
      burjuin do you know is the gimball Armenian or Russian? No specifics on range and resolution required unless declassified.
      B0zkurt Hunter

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Արցախում սկսել են ինքնաթիռով զբոսանքներ կազմակերպել

        Քնար Բաբայան
        Լրագրող, Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն

        eMedia.am, 24 Մարտի, 2014 | Այսօր Արցախ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ կարող է «CH 701» ինքնաթիռով զբոսանքներ կատարել՝ պտտվելով ոչ միայն Ստեփանակերտի և Շուշիի օդային տարածքում, այլև այցելել տարբեր տեսարժան վայրեր ու պատմամշակութային կոթողներ:

        еМedia.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետի տեղակալ, օդաչու Սամվել Թավադյանը պատմեց, թե ինչպես սկիզբ դրվեց ինքնաթիռներով զբոսանքներին և ինչ պլաներ կան առաջիկայում:

        -Պրն Թավադյան, սկսենք ամենասկզբից: Ինչպե՞ս այդ ամենը սկսվեց և ում մտահղացումն էր ինքնաթիռներով զբոսանքներ կազմակերպել այստեղ:

        -Մոտ 2 տարի առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն Արցախի կառավարությանը նվիրատվություն է արել 2 «CH 701» ինքնաթիռ, որն էլ որպես գույք փոխանցվեց Ստեփանակերտի օդանավակայանին: Մենք էլ որոշեցինք դրանք օգտագործել կոմերցիոն նպատակներով՝ անցած օգոստոսից կազմակերպելով տուրիստական թռիչքներ Արցախի տարբեր տեսարժան վայրեր: Տուրիստական զբոսանքները միայն սկիզբն են քաղավիացիայում նման կարգի ինքնաթիռների օգտագործման հետ կապված: Պլանավորում ենք և արդեն կա մշակված ծրագիր Արցախում ուսումնամարզական թռիչքների ակումբ ստեղծել՝ այդ կերպ խթանելով փոքր ավիացիայի զարգացումը: Այդ ցանկությունն էլ ինքնանպատակ չէ, ուզում ենք ինչքան հնարավոր է շատ երիտասարդների (առանց սեռային խտրականության) ընդգրկել այս գործում: Սա կլինի մի փոքր իմպուլս այն երիտասարդների համար, ովքեր հետագայում կցանկանան մտնել մեծ ավիացիա:
        Բացի տուրիստական երթուղիներով թռիչքներից կա մտահղացում կազմակերպել նաև օդային նկարահանումներ և ուսումնասիրություններ հնէաբանների համար: Մանավանդ, որ նման փորձ արդեն ունենք:

        -Ինքնաթիռով զբոսանքները, համենայնդեպս արցախցիների համար, նորույթ է և ենթադրվում է, որ ցանկացողներ շատ կլինեն, իսկ որքանո՞վ է այն մատչելի, ինպիսի՞նն են նման զբոսանքների սակագները:

        -Այս սեզոնի սակագները դեռևս հստակցված չեն: Մի բան կարող եմ միայն ասել, որ այն այդքան էլ թանկ հաճույք չի լինի:

        -Պատերազմ տեսած ժողովուդ ենք և ավելորդ անգամ թեկուզ քաղաքացիական ինքնաթիռ տեսնելով կամ լսելով նրա ձայնը՝ որոշ մարդկանց մոտ միչև հիմա վախ է առաջանում: Ինչպիսի՞ն էր ժողովրդի արձագանքը, ի՞նչ են իրենք ասում:

        -Չէի ասի, որ էդպես վախենում են: Հակառակ, ուրախանում են, երբ երկնքում տեսնում են մեր փոքրիկ ինքնաթիռը: Իմացողներն անգամ, երբ մի քանի օր չենք թռչում, անհանգստանում են, զանգում կամ էլ հանդիպելուց հետաքրքրվում են, բա խի քանի օր ա օդ չենք բարձրանում:

        -Որքանո՞վ են անվտանգ թռիչքները, հաշվի առնելով ադրբեջանական հիստերիկ ահաբեկումները:

        -Վախենալու ոչինչ չկա, մենք բավականին անվտանգ երթուղի ենք ընտրել և ղարաբաղաադրբեջանական սահմանին մոտ չենք թռչում:



        -Պլանավարու՞մ եք արդյոք առաջիկայում ավելացնել ինքնաթիռների քանակը:

        -Պլաններում կա ևս մեկ, արդեն չորս տեղանոց ինքնաթիռ ձեռք բերել, որը ավելի հարմարավետ է հենց տուրիստական թռիչքների համար: Ինձ թվում է, օդաչուների հետ խնդիր չի լինի, քանի որ օդանավակայանի աշխատակիցների մի մասը նախկին օդաչուներ են և հարկ եղած դեպքում իրենք էլ կնստեն ղեկին:

        Այդ ամենին զուգահեռ տուրիստական երթուղու մեջ մտնող բնակավայրերում նպատակ կա փոքրիկ թռիչքուղիներ կառուցել:

        -Ի՞նչ եք կարծում, դա որքանո՞վ կնպաստի Արցախում զբոսաշրջության զարգացմանը:

        -Ակնհայտ է, որ սա իր դրական ազդեցությունը կթողնի: Ավելին, մենք պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նաև ՀՀ զբոսաշրջության վարչության հետ, որպեսզի տուրիստական թռիչքները ևս մտցնեն զբոսաշրջիկներին առաջարկվող երթուղու մեջ:

        Հ.Գ. «CH 701» երկու տեղանոց ինքնաթիռ է, որը թռչում է 4 կմ բարձրության վրա մինչև 180մ\վ արագությամբ: Որպես վառելիք օգտագործվում է սովորական Պրեմյում 95 բենզին: Լիքը բաքով (80 լիտր) ինքնաթիռը կարող է օդում մնալ ավելի քան երկու ժամ:



        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Russian 3624th Air Base, Erebuni, Yerevan, Armenia





          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan






            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan




              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Azerbaijan's internal troops

                  Azerbaboon: 9.000 Google hits and counting!

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Armenians wound two soldiers of Azerbaijani Army

                    [ 14 April 2014 10:28 ]
                    Baku. Hafiz Heydarov - APA. Two soldiers of Azerbaijani Army were wounded as Armenian army units violated ceasefire.

                    APA reports that the incident was recorded on the frontline.

                    Soldiers of Azerbaijani Army, Elmirad Gurbanalizdeh and Asim Guliyev were wounded by the enemy. The wounded soldiers were hospitalized.

                    Defense Ministry’s press service confirmed the fact to APA.
                    apa.az

                    Comment

                    Working...
                    X