Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանում փորձել են թաքցնել հերթական մարտական կորուստը
Հունիս 14, 2015
Ադրբեջանի զինված ուժերի՝ հունիսի 13-ին սպանված ժամկետային զինծառայող, 18-ամյա Դեվրիշով Էլվին Էթիբար օղլուն (Dəvrişov Elvin Etibar oğlu), ըստ ադրբեջանական մամուլի տեղեկության, ընկել է հայկական կողմի դիպուկահարի գնդակից։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, հայտնել է ադրբեջանական «Ազադլըգ» թերթի կայքը։
Սպանված զինծառայող Էլվին Դեվրիշովի հուղարկավորությունը

Աղբյուրը նշում է նաև, որ սպանվածին այսօր արդեն իսկ հուղարկավորել են իր ծննդավայրում՝ Բալականի շրջանի Քաթեխ գյուղում։
Հրապարակմանը կցված է նաև լուսանկար հուղարկավորությունից, որում երևում է, որ արարողությանը մասնակցում են զինվորականներ՝ այդ թվում պատվո պահակախումբ, ինչը խոսում է այն վարկածի օգտին, որ Դեվրիշովի մահն իսկապես մարտական կորուստ է։
Հավելենք նաև, որ առ այսօր ադրբեջանական պաշտոնական որևէ աղբյուր այս միջադեպի մասին չի հայտնել և չի մեկնաբանել։
Հիշեցնենք՝ նախօրեին Ռազմինֆոն հայտնել էր Էլվին Դեվրիշովի մահվան մասին՝ հավելելով, որ 2015-ի հունիսին դա Ադրբեջանի պաշտպանական համակարգի և ուժային այլ կառույցների շարքերում գրանցված և հայտնի դարձած մահվան ելքով 2-րդ միջադեպն է։

Comment