Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ստեփանակերտի օդանավակայանը վաղ թե ուշ շահագործվելու է. Դմիտրի Ադբաշյան
03.11.2015
Վաղ թե ուշ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվելու է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
«Թե երբ շահագործման կհանձնվի օդանավակայանը, քաղաքական հարց է։ Քաղաքական գործիչներն ավելի լավ գիտեն, թե ինչու հիմա թռիչքներ չեն իրականացվում։ 2010 թ.-ի մայիսի 9-ին մենք պատրաստվել էինք՝ թռիչք իրականացնելու։ Մենք ցուցակներն էինք կազմել արդեն, թե ովքեր են թռչելու։ Վերջին պահին մեզ ասացին, որ թռիչքը չի կայանա, նախագահն էլ դեռ ճանապարհին էր, որ չեղյալ հայտարարեցին թռիչքը»,- ասաց Դմիտրի Ադբաշյանը։
Լրագրողների հարցին, թե քաղաքական հարցն Ադրբեջանն է, Ադբաշյանը չցանկացավ այդ մասին խոսել։
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
ՊԲ հրամանատար. Հակամարտության գոտում արդեն իսկ չհայտարարված պատերազմի տրամադրություն է
Նոյեմբեր 3, 2015
Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, պատասխանելով մոսկովյան «Նոյան Տապան» թերթի հարցերին, անդրադաձել է անցած տարվա օգոստոսից հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակի լարման պատճառներին։
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյան
ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյան
«Վերջին շրջանում շփման գոտում տեղ գտնող սրացումների պատճառներից կառանձնացնեի հետևյալները. նախ` քաղաքական տեսանկյունից պաշտոնական Բաքուն նման քայլերով փորձում է միջազգային հարթակում ցույց տալ իր անհանդուրժողականությունը հակամարտության գոտում հաստատված «status-quo»-ի հանդեպ և այդ իսկ ճանապարհով ճնշում գործադրել հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույցների վրա, իսկ ռազմական տեսանկյունից` փորձարկել սեփական զինուժի պատրաստականությունը`առավել լուրջ և լայնածավալ մարտական գործողություններ վերսկսելու համար:
Իհարկե, կան նաև դրանցից ածանցվող այլ պատճառներ ևս, որոնք ավելի շատ նպատակաուղղված են ինչպես ներքին լսարանի հետաքրքրությունները բավարարելու, այնպես էլ հայկական կողմի վրա հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակով»,— հայտնել է Լյովա Մնացականյանը։
ՊԲ հրամանատարն անդրադարձել է նաև վերջին շրջանում ադրբեջանական կողմի ձեռք բերած սպառազինությանը, ինչպես նաև հակառակորդի զինուժի ագրեսիվ պահվածքին ու դրա դեմ Պաշտպանության բանակի քայլերին.
«Չցանկանալով թերագնահատել հակառակորդի սպառազինության և տեխնիկայի ծավալները, այդուհանդերձ պետք է ասեմ, որ սեփական բանակի գերզինվածության մասին Ադրբեջանի հոխորտանքներն ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Բաքուն սիրում է ուռճացնել իր հնարավորությունները, մեկի փոխարեն ներկայացնել տասը` առանց հաշվի առնելու դրանց որակական չափանիշներն ու կիրառման արդյունավետության աստիճանը:
Հակառակ դրան հայկական կողմը գլխավոր շեշտը դնում է ոչ միայն սպառազինության և տեխնիկայի քանակական ցուցանիշների, այլև որակական բնութագրերի վրա: Ելնելով այս իրողությունից վստահաբար կարող եմ ասել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն ունի ադրբեջանական զինուժին պատվով դիմակայելու բոլոր տեխնիկական և բարոյահոգեբանական հնարավորությունները, որոնք պարբերաբար իրենց արտահայտությունն են գտնում առաջնային գծում տեղ գտնող զարգացումներում:
Որքան էլ Բաքվի պաշտոնական և ոչ պաշտոնական քարոզչամիջոցները հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը փորձեն ներկայացնել իրենց համար շահավետ տեսանկյունից, այդուհանդերձ իրողությունը մեկն է` Պաշտպանության բանակը ողջ առաջնագծի երկայնքով եղել և մնում է թելադրողի դերում»,— հավաստիացրել է ՊԲ հրամանատարը։
Լյովա Մնացականյանը հարցազրույցի ժամանակ ևս մեկ անգամ փաստել է, որ ադրբեջանական բանակը թաքցնում է իր կորուստները, հիշեցնելով 2014 թվականին Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանը, որով երկրի լրատվամիջոցներին արգելվում է առանց պաշտոնական հաստատման որևէ տեղեկություն տարածել բանակում զոհերի և վիրավորների մասին:
«Ինչպես ասում են`մախաթը պարկում չես կարող թաքցնել: Բերեմ կոնկրետ ժամանակահատվածում արձանագրված միայն մեկ փաստ. բոլորովին վերջերս Բաքվի պաշտոնական քարոզչությունը տարածեց, թե իբր ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսում առաջնագծում տեղ գտած սրացումների արդյունքում ադրբեջանական բանակը տվել է 4 զոհ, այնինչ` ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված ամենահավաստի տվյալների` հակառակորդի ունեցած զոհերի թիվն անցնում է 20-ի սահմանը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: Սա է իրողությունը…»,— նշել է գեներալ-լեյտենանտը։
Պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե արդյոք իրավիճակի զարգացումը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի, ՊԲ հրամանատարը ևս մեկ անգամ շեշտել է, որ քանի դեռ կողմերի միջև չկա խաղաղության հաստատման մասին վերջնական համաձայնագիր, պատերազմի վերսկսման վտանգը միշտ էլ առկա է։
«Եթե մինչև 2015 թվականը հրադադարի ռեժիմը խախտվում էր ինքնաձիգերից և դիպուկահար զենքերից, ապա ս. թ. հունվարի 2-ից դրանց ավելացան նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետային արկակոծումները: Մարտի կեսերից ադրբեջանական կողմը, բացի ականանետերից, գործողության մեջ դրեց TR-107 տիպի հրթիռահրետանային կայանք, իսկ սեպտեմբերի 25-ին կիրառեց 85 մմ-ոց Դ-44 թնդանոթ և 122 մմ-ոց Դ-30 տիպի հաուբից: Այս ամենը խոսում է այն մասին, որ հակամարտության գոտում արդեն իսկ տիրում է չհայտարարված պատերազմի տրամադրություն: Իսկ դրանից մինչև բացահայտ առճակատում` ընդամենը մի քանի քայլ է…»,— հայտնել է Պաշտպանության բանակի հրամանատարը։
Խոսելով նաև իր պաշտոնավարման 4 ամիսների և ապագա անելիքների մասին, Լյովա Մնացականյանը նշել է. «Պաշտպանության բանակն ինձ համար անծանոթ միջավայր չէ, մանավանդ, որ իմ երկարամյա ծառայության հիմնական մասն անցել է հենց այստեղ: Այն վաղուց կայացած կառույց է և ունի պլանավորված ու հստակ զարգացման ուրույն մարտավարություն: Հենց այդ մարտավարությունն էլ ընկած է իմ գործունեության հիմքում: Համոզված եմ, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվելու է և անելու ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի Արցախը լինի անվտանգ, իսկ նրա ժողովրդի ապահով կենսագործունեությունը հուսալի ձեռքերում»,— եզրափակել է հրամանատարը։
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Head of Karabakh Civil Aviation Department: Opening of Stepanakert airport is political issue
13:20, 3 November, 2015
YEREVAN, NOVEMBER 3, ARMENPRESS. Dmitry Atbashyan, Head of the Nagorno Karabakh Republic Government Civil Aviation Department, is optimistic that flights from Stepanakert airport will be performed in the future but refrained from setting any dates. “Armenpress” reports that head of the department spoke about it during the meeting with journalists on November 3 emphasizing that the opening of the airport was a political issue.
“Azerbaijan constantly voiced threats that they would strike the plane, ” Atbashyan said, assuring that the airport was ready to transport civilians.
According to Atbashyan, there are such equipment in Stepanakert airport that even Baku and Yerevan do not have. French senators were also surprised by it.
He also emphasized that people had the right to free movement and that did not have any connection with the status of the territory they lived in adding that if the people of Azerbaijan had that right, why the same should not apply to the people of the Nagorno Karabakh Republic.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Originally posted by burjuin View Post
An Armenian peackeeper in Artsakh.B0zkurt Hunter
Comment
Comment