Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանն ինտենսիվորեն կրակել է առաջնագծում․ հայկական կողմի 2 քաղաքացի է վիրավորվել
Մարտ 26, 2016
Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանը Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, այդ թվում և ՊԲ պատասխանատվության գոտում, ինտենսիվորեն կիրառվել է ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետներ և TR-107 համազարկային կրակի ռեակտիվ կայաններ:
Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից, նշվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։
Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս: Արցախում էլ արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:
ՊԲ հաղորդագրության համաձայն՝ մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը շփման գծի արցախյան հատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ԱԳՍ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ):
Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 կայաններով շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ:
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել
Մարտ 26, 2016
Մարտի 25-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում հայկական ուժերի հետ մարտերում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, կրտսեր սերժանտ Աբբասզադե Էլշադ Ռագուֆ օղլուն (Abbaszadə Elşad Raquf oğlu): Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Տարածված հայտարարությունը առանձնանում է նրանով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարությունում չի կիրառել «հայկական կողմի դիվերսիոն գործողությունների ժամանական․․» հերթապահ արտահայտությունը՝ նշելով հայկական կողմի դեմ մարտում զոհվելու մասին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով սպանված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «գերազանց ծառայության համար 3-րդ աստիճանի մարտական մեդալով»։
Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զինծառայողը հետախուզադիվերսիոն գործողությունների ժամանակ է սպանվել։
Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 9-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Comment
-
Last edited by Spetsnaz; 03-26-2016, 06:48 AM.
Comment
Comment