Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Official Death Toll of Armenian Soldiers Stands at 29; 101Wounded

    At a press conference held this evening in Stepanakert, the capital of Artsakh (NKR), Artsakh Defense Army Colonel Viktor Arustamyan told reports that during the recent round of fighting on the Line of Contact which commenced on April 2, 29 Armenian military personnel have been killed and 101 wounded.

    Rustamyan estimated Azerbaijani military personnel deaths at several hundred.

    Rustamyan said that Azerbaijan had lost 24 tanks and Artsakh 14.

    At a press conference held this evening in Stepanakert, the capital of Artsakh (NKR), Artsakh Defense Army Colonel Viktor Arustamyan told reports that during the recent round of fighting on the Line of Contact which commenced on April 2, 29...

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

      Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից սպանվել են նահանջելու...


      ԼՂՀ ՊՆ հրապարակել է փախուստի պահին սպանված հակառակորդի զինվորների նկարները

      10:20, 6 ապրիլի, 2016
      Ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարատական գործողությունների ընթացքում հակառակորդն աչքի ընկավ աննախադեպ բարբարոսական գործողություններով ոչ միայն ՊԲ զինծառայողների, այլև խաղաղ բնակչության հանդեպ:

      Սրանք այդ հանցագործությունները կատարող մարդասպանների միայն մի մասի դիակներն են, ովքեր հայ զինվորների կողմից սպանվել են նահանջելու կամ ավելի ճիշտ՝ փախուստի պահին:

      Ադրբեջանական բանակի զինծառայողների կատարած հանցագործությունների փաստի
      առթիվ համապատասխան ռազմաիրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ:

      Ռազմաճակատում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Մենք բուշլաթներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք

        2016-04-06 09:19:23
        Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

        Մենք բուշլաթներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք


        Զինվորը չսասանվեց, ժողովուրդը մի մարդու պես կանգնեց զինվորի կողքին, զինվորի թիկունքին:
        Այս օրերին մեզ որևէ մեկը չուղղորդեց, որևէ մեկից հրաման չստացանք, որևէ մեկը չորոշեց մեր փոխարեն: Մենք բոլորս ապացուցեցինք որ մենք ոչ մեկից կախված չենք...
        Աստված միարասցե, որ հիմա դուք դիվանագիտական ասպարեզում ընկրկեք, խուսանավեք, ու ձեր տկարությունը արդարացնեք ինչ-ինչ պատճառներով:
        Այս օրերին մենք ապացուցեցինք, թե որն է մեր գլխավոր սրբությունը, և բոլորին ապացուցեցինք, որ որևէ հիասթափություն մեզ չի կարող խանգարել, եթե հարցը վերաբերվում է մեր սուրբ հողին:
        Մենք բուշլաթներով անսասան կանգնեցինք: Հանկարծ կոստյումներով չդավաճանեք մեզ...
        Դուք պարտավոր եք ամրագրել մեր ձեռք բերածի ապահովությունը:

        Հ.Գ. Մեր ամենաթույլ օղակը եղել է դիվանագիտությունը: Ժամանակն է, որ ուղղեք սխալը:

        Գարիկ Պետրոսյան

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          Originally posted by AbuSindi View Post
          These mongols posted a video of them in our posts yesterday. I wish our boys saw this and put some artillery shells there.



          By the way, I am clicking the insert video icon and entering the link, but it is not embedding the video. If one of you can tell me how to embed a video I'd appreciate it.
          Not sure I'm understanding what's happening ?
          I thought we got back every square inch. How could they be in one of our posts ?
          My iPad sister bought me has a u tube button but it stoped working because of some new format and I'm computer dumb, so no access for me on any u tube posts.
          Can you explain or clarify ?
          Thanks

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Originally posted by Artashes View Post
            Can you explain or clarify ?
            Older video ... if not those are trenches location a 100 feet if it makes them happy.

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Originally posted by Artashes View Post
              Not sure I'm understanding what's happening ?
              I thought we got back every square inch. How could they be in one of our posts ?
              My iPad sister bought me has a u tube button but it stoped working because of some new format and I'm computer dumb, so no access for me on any u tube posts.
              Can you explain or clarify ?
              Thanks
              The video is of some Azeri soldiers walking in our posts and showing our sleeping quarters, trenches, etc. There was one where our boy's bodies are still in the sleep quarters so most likely the place was shelled prior to them taking the post. I chose not to link the video that show the bodies of our soldiers. We may or may not have this post back. However, the video was posted on April 4th, before the cease fire.

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                Originally posted by AbuSindi View Post
                posted on April 4th, before the cease fire.
                Posted doesn't equate it happened on the 4th could have been the 1st or 2ed ...

                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  Մենք չհասցրինք հետ վերցնել դիրքերը, բայց անպայման վերցնելու ենք

                  ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                  Հարցազրույց - 06 Ապրիլի 2016,



                  Մեր զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը


                  Պարոն Բադասյան, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասում է, որ հակամարտության գոտում կրակոցներ պարբերաբար լինում են։ Հիմա ի՞նչ վիճակ է։

                  Դրությունը բավական մեղմացել է՝ չհաշված մի քանի կրակոցները։ Մի քանի օր գիշեր-ցերեկ ընթացող մարտերից հետո կրակը դադարեցված է, բայց այդ ընթացքում ոչ մի անգամ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի մնացել, միշտ եղել է պաշտպանության բանակի կողմից վերահսկողության տակ: Միացել ենք մենք՝ վետերանններս, նախկին հրամանատարները, ազատամարտիկները, բոլորս միասին կցվել ենք, կամավորներն են եկել, և երեկ արդեն օրվա վերջում պաշտպանությունը ամրապնդել ենք, որովհետև հարձակումը եղել է շատ մեծ թափով, իհարկե ոչ լայնամասշտաբ, որովհետև իրենք զարգացրել են հաջողությունը հենց այն տեղերում, որտեղ գրավել են մեր դիրքերը։ Իհարկե, մենք չհասցրինք հետ վերցնել, պետք է հետ վերցնեինք, քանի որ իրավիճակը մեր ձեռքում էր: Պարզապես նրանց կուտակումները էն գլխից եղել են շատ մեծ, մոտեցրել էին մեծ ուժեր, զինտեխնիկա, բոլոր տրամաչափերով հրետանի, «Սմերչ» է օգտագործվել, օգտագործվել են նոր տեսակի զենքեր, այդ թվում հակատանկային, անօդաչու, որը միաժամանակ պարունակում է հրթիռ, որը խփում է ուղիղ նշանակետին։ Օգտագործել են, բարեբախտաբար, մեծ վնասներ չեն հասցրել, կարողացել ենք խուսափել այդ ամենից, իրավիճակը վերահսկվում էր, հիմա էլ վերահսկվում է։ Միևնույն է, մենք այս կորցրածը անպայման հետ ենք վերցնելու։

                  Կա՞ արդյոք ճշգրիտ տեղեկատվություն, ունենք արդյոք կորցրած դիրք։ ՊՆ-ն սկզբում հաղորդում էր ութ դիրքի մասին։

                  Հարավային թևում երեք դիրք, կարելի է ասել՝ չորս, քանի որ կա այնտեղ միջանկյալ դիրք, հիմնականում երեք դիրք է։

                  Ի վերջո, ինչո՞ւ, ըստ Ձեզ, տեղի ունեցան նման լայնամասշտաբ պատերազմական գործողություններ։

                  Սա նման է ճիշտ 1994 թվականի սկզբի գործողությանը, երբ Ադրբեջանը մեծածավալ պատերազմ սկսեց, որ Ղարաբաղը գրավի, և պարտվեց։ Այս անգամ Մատաղիսի ոչ միայն ջամբարի, այլ էլէկտրակայանի վրա կան նկրտումներ, ինչպես նաև հարավից նրանք սկսել էին հարձակում: Եթե չլիներ պաշտպանության բանակի համարժեք հարվածը հենց առաջին պահին, նրանք կարող էին զարգացնել և հարավային թևում լուրջ դժվարություն առաջացնել մեզ համար։ Այս անգամ հիմնական նպատակակետը Սարսանգն է, որի վերաբերյալ վերջերս քաղաքականորեն սխալ հիմքով է դրվել հարցը, որ իբր մերոնք ջուր բաց չեն թողնում։ Բայց Սարսանգի ջրամբարը լցվում է մի քանի ժամում, դրանից հետո գնում Ադրբեջանի խորքը և խառնվում Քուռ գետին։ Այդ գետից ոռոգման նպատակով միայն և միայն օգտվում են Ադրբեջանում։

                  Կարո՞ղ են արդյոք համանախագահների և այլ միջազգային կառույցների կոչերը զսպաշապիկ լինել և առավել երկարատև հրադադարի մասին խոսք լինել։

                  Այդ ամենը մեր ժողովրդի անվտագության երաշխիքը չեն, մեր ժողովրդի ավտանգության երաշխիքը միայն ու միայն հետևյալն է՝ պետք է ոչ միայն հետ վերցնել այդ դիրքերը, այլ պետք է կրակակետերը հեռացվեն, որովհետև այն ժամանակ մենք գրավել և ազատագրել ենք այն կետերը, որտեղից խփում էին մեր բնակավայրերին։ Հիմա իրենք խփում են ժամանակակից զենքերով, որոնք մենք պետք է ոչնչացնենք և հասցնենք հակառակորդի կրակած այն հատվածներին, որտեղից չխփեն մեր անմեղ բնակչությանը, մեր բնակավայրերին և զոհեր չպատճառեն։ Հարցն այն է, որ մենք ոչ միայն պետք է պահպանենք Թալիշը, այլ պետք է այնքան առաջ գնանք, մինչև մեր բնակավայրերը լինեն անխոցելի, որովհետև ոչ մի եռանախագահ, ոչ մի համանախագահ, ոչ մեկը ի զորու չեղավ Ադրբեջանին զսպելու, որպեսզի պատերազմը չսկսվի, և նենգորեն չհրետակոծեն մեր բնակավայրերը։ Հարցը սա է, և սա այսօր ոչ միայն իմ տեսակետն է, այլ ողջ հայ ժողովրդի։ Ապացույցը կամավորականների հոսքն է, որի շնորհիվ հազարավոր մարդիկ եկել են և պահանջում են վերջացնել պատերազմը, և վերջացնել միայն այդպես։

                  Հայաստանի և Ղարաբաղի միջև կկնքվի ռազմական փոխօգնության համաձայնագիր։ Սա կարո՞ղ ենք համարել Ղարաբաղի անկախության ճանաչման քայլերից մեկը։


                  Քաղաքական տեսանկյունից կարևոր եմ համարում գոնե վերադառնալ 94-ի ձևաչափին, երբ բանակցությունները եռակողմ էին՝ Հայաստան-Ադրբեջան-Արցախ, իսկ 98-ին ինչ-ինչ պատճառներով երկրորդ նախագահը հանեց Արցախը որպես բանակցող կողմ, ինչը մեծ վնաս հասցրեց Ղարաբաղի իմիջին: Տեսեք, այս օրերին մեզ համար այս ձախողումները, որ Ադրբեջանը հարձակվեց՝ Հայաստանին անվանելով ագրեսոր և օկուպանտ, սա հենց երկրորդ նախագահի թույլ տված սխալն էր։ Այս սխալը ոչ միայն պետք է ուղղվի, այլ Արցախը պետք է ճանաչվի որպես կոնֆլիկտի բանակցող կողմ։ Եվ Արցախի ճանաչումն իհարկե ազգային անվտանգության տեսակետից քաղաքական ամրապնդումն է մեր ժողովրդի ազգային անվտանգության, մեր ժողովրդի անվտանգության երաշխիքներից մեկն է։

                  Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը, մասնավորապես Ռուսաստանի, որ բացի մտագոհություն հայտնելուց այլ բան չասաց։

                  Ինչ էլ մտածի միջազգային հանրությունը, առաջին հերթին պետք է ի նկատի ունենա հետևյալը, որ անթույլատրելի և անհնար է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակում: Սա անհնար է։ Եվ որպեսզի աշխարհի աչքի առջև չկործանվի Արցախի ժողովուրդը, պետք է ճանաչել Արցախի հարցի լուծումը ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, այլ ոչ թե տարածքային ամբողջականության: Այս դրվագը, այս դեպքերը դրա ապացույցն են։ Արցախը պետք է ճանաչվի անկախ պետություն, և Արցախի տարածքը պետք է լինի անձեռնմխելի։

                  Եթե ամփոփենք, մեր բանակը վերահսկում էր իրադրությունը, և պետք է փառք տալ մեր ժողովրդին համախմբվածության համար, որովհետև այդ օրերին երբ դեռ չգիտեինք ինչ էր սպասվում, կային վիրավորներ, և հայտարարվեց, որ պետք է արյուն տալ, քանի որ կարող է պետք լինի, մեր ժողովուրդը ժամերով հերթ է կանգնել, որ արյուն տա՝ անկախ տարիքից, բոլորը մեկ մարդու պես։ Բոլոր արցախցիները մեկ մարդու պես գործող զորամասային շտաբների մոտ էին: Նաև տարիքով մարդիկ էին ընդգրկվել կամավորների շարքում և մեկնել ճակատ։ Նույնը կատարվել է Հայաստանի տարածքից, այսօր մեծ ուրախությամբ տեսա, որ սփյուռքում մի հատված պատրաստ է այդ կամավորականությանը, և սա մեր ժողովրդի ուժն է, սա մեր ժողովրդի կամքն է և ցանկությունը։ Այսպես պետք է վերջ տալ պատերազմին։ Անձամբ ես այսպիսի ժողովրդի և այսպիսի պահվածքի համար պատրաստ եմ կյանքս տալու։

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....pmjw8YM8.dpuf
                  Last edited by Vrej1915; 04-05-2016, 11:38 PM.

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    06.04.2016 10:43

                    Շփման գծում երկկողմ կրակի դադարեցումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի

                    Tigran Abrahamyan

                    Շփման գծում երկկողմ կրակի դադարեցումը դեռ չի նշանակում, որ Ադրբեջանը վերջնականապես հետ կքաշվի ու կսկսի մտածել հիմնախնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու մասին:

                    Անկախ այն հանգամանքինց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններն ինչ ընթացք կստանան, ի՞նչ հայտարարություններ կարվեն, պետք է պատրաստ լինել իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին:

                    Լավատեսական հիմքեր չկան կարծելու, որ տարածաշրջանը մոտ է երկարատև խաղաղության և կայունության:

                    Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abra...unseen-section

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Originally posted by Azad View Post
                      Posted doesn't equate it happened on the 4th could have been the 1st or 2ed ...
                      I never implied it happened on the 4th. I said it was POSTED on the 4th.

                      Comment

                      Working...
                      X