Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի ՌՕՈւ Մի-17 ուղղաթիռները համալրվել են իսրայելական հակատանկային հրթիռներով
Ադրբեջանական հեռուստաընկերությունների մեկի տեսանյութում ներկայացվել են երկրի ԶՈւ սպառազինությունում առկա Մի-17 բազմանպատակային ուղղաթիռներ` համալրված իսրայելական արտադրության IAI LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռներով: Այս մասին հայտնի է դարձել ադրբեջանական ANS հեռուստաընկերության «Մարշ» ռազմական հեռուստահաղորդման մարտի 6-ին հրապարակած տեսագրությունից:
Ուղղաթիռների սպառազինությունում առկա են 2 միավոր LAHAT հակատանկային հրթիռային համակարգեր, որոնցից յուրաքանչյուրը կրում է 4-ական հրթիռ, ինչպես նաև էլեկտրոօպտիկական հայտնաբերման MOSP-3000D կայան:
LAHAT հակատանկային հրթիռային համալիրը արտադրվել է 1990-ական թթ. և սկզբնական շրջանում նախատեսված էր միայն տանկերի վրա տեղադրելու համար, սակայն հետագայում արդիականացվել է` վերածվելով հակատանկային կառավարվող հրթիռային համալիրի, որը տեղադրվում է ինչպես ցամաքային կայանների, այնպես էլ` ծովային և օդային (ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ):
Ուղղաթիռների համար նախատեսված համալիրը ներկայացվել է 2004-ին և կրում է SkyBow անվանումը: Սկզբնական շրջանում տանկերի հրանոթների արձակելու համար նախատեսված տարբերակը տեղադրվել էր հնդկական «Արջուն» տանկի վրա, իսկ HAL Dhruv ուղղաթիռների համար քննարկվում էր հրթիռների համապատասխան արդիականացված տարբերակը տեղադրելու հարցը:
Սակայն 2014-ին Arjun Mk-2 (Արջուն) տանկի ստեղծման ու արդիականացման աշխատանքների հետ կապված Հնդկաստանը հրաժարվեց իսրայելական հրթիռներից, քանի որ վերջինս չէր հասցնում հրթիռները ևս արդիականացնել: Քննարկումներն արդյունք չտվեցին նաև ուղղաթիռների վրա իսրայելական հրթիռներ տեղադրելու համար:
LAHAT կիսաավտոմատ լազերային ճառագայթով կառավարվող հրթիռներ.
Տրամաչափը` 105 կամ 120 մմ (տանկերի համար)
Երկարությունը` 975 մմ
Զանգվածը` 13,5 կգ
Մարտագլխիկի զանգվածը` 2,5 կգ
Մարտագլխիկի տեսակը` համակցված կումուլյատիվ գործողության
Խոցման առավելագույն հեռահարությունը` >8 կմ:
Israeli ATGMs installed on Azeri Mi-17sLast edited by armnuke; 03-31-2016, 12:16 PM.
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
ՀՀ ԶՈւ սպան ինքնասպան է եղել կախվելով
Մարտ 31, 2016
2016թ մարտի 29-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, «Արմավիրի բժշկական կենտրոն» ՊՓԲԸ շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկում քաղաքացին կախվելով ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը։
ՀՀ քննչական կոմիտեի՝ դեպքի վայր է մեկնած քննչական-օպերատիվ խումբը տեղում պարզվել է, որ ինքնասպան եղածը ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի սպա Մեսրոպ Ղուրշուդյանն է (ծնված 30.01.1987թ), ով այդ տանն ապրում էր վարձով:
Ղուրշուդյանի դին հայտնաբերվել է լոգարանում՝ առաստաղի վրայով անցնող մետաղյա անկյունակից պարանով կախված:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով)։
Դեպքի վայրի զննության ժամանակ առգրավվել է Ղուրշուդյանի համակարգիչը, բջջային հեռախոսը, գրառումներով տետր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող
Ապրիլ 1, 2016
Ապրիլի 1-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից զոհվել էՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Այս մասին տեղկացնում է ՊԲ կայքը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Comment
-
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Armenia soldier dies in Tavush province military base
An Armenian soldier died on the border of Armenia and Azerbaijan on Friday. Contract soldier, Private Gevorg Asoyan sustained mortal gunshot wound to his head at the N military base of the Armenian Ministry of Defense unit on Friday at about 9:00 am.
The Sixth garrison unit of Armenia's General Military Investigative Department has launched an investigation to ascertain the circumstances of the death of the soldier. Other immediate investigative and judicial actions are carried out as well.
According to the information of Armenian News - NEWS.am, the incident took place in Ijevan region of Tavush province.
This is already the second death of an Armenian soldier today. As reported earlier, Nagorno-Karabakh Republic (NKR) Defense Army servicemen Vladimir Melkonyan, 20, sustained a fatal gunshot wound on Friday at around 12:20pm. He was mortally wounded at the protection area of an NKR Defense Army military unit, and as a result of the shot fired by the Azerbaijani army.
Contract soldier, Private Gevorg Asoyan sustained mortal gunshot wound to his head at the N military base of the Armenian Ministry of Defense unit...
RIP
Comment
Comment