Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
 
 Դավիթ Բաբայան. Զոհվածների մարմինների որոնման եւ դուրս բերման աշխատանքները կշարունակվեն եւս 2-3 օր
 10.04.2016
 
 
 Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զոհվածների մարմինների որոնման եւ դուրս բերման աշխատանքները կշարունակվեն եւս 2-3 օր: Այս մասին NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
 
 Նրա խոսքով, եթե ադրբեջանական կողմը որեւէ խոչընդոտ չհարուցի, նշված գործընթացը կավարտվի 2-3 օրում: Դավիթ Բաբայանը նշեց նաեւ, որ հայկական կողմին է վերադարձվել ԼՂՀ ՊԲ գլխատված զինծառայող Քյարամ Սլոյանի գլուխը: Նրա տեղեկացմամբ, ադրբեջանցիները, որոնց թվում նաեւ թուրքական ահաբեկիչներ են եղել, գլուխը տարել են գյուղից գյուղ եւ բղավել, որ սա եզդի ժողովրդի ցեղասպանության շարունակությունն է, եւ որ նույնը կկրկնվի նաեւ քուրդ ժողովրդի հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա:
 
 Ըստ Դավիթ Բաբայանի, հայկական կողմը հակառակորդին է փոխանցել ադրբեջանցի 7 զինծառայողի դիակները:
 
 Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Պաշտպանության բանակի երկու զինծառայողների մարմինները. կրտսեր սերժանտ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996 թ.) եւ Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996 թ.):
 Comment














 
			
			
		 
			
			
		
 
			
			
		 
			
			
		 
			
			
		 
			
			
		 
			
			
		 
	
Comment