If this is your first visit, be sure to
check out the FAQ by clicking the
link above. You may have to register
before you can post: click the register link above to proceed. To start viewing messages,
select the forum that you want to visit from the selection below.
Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այն նաև էլեկտրոնիկայի, տեխնոլոգիայի, հեռահար զենքերի, անօդաչու թռչող սարքերի հակամարտություն է, ինչը նշանակում է, որ տնտեսության ռազմարդյունաբերական ճյուղը առաջանցիկ տեմպերով պետք է զարգանա. եթե արդյունաբերության մեջ տնտեսական աճը 5.5 տոկոս է, ռազմաարդյունաբերականինը պետք է լինի 14-15 տոկոս:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով հեղինակն է «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի:
«Այնտեղ կան ռազմաարդյունաբերական համալիրի տարբեր մասեր, կարող են հայտարարվել արդյունաբերական գոտիներ և մեխանիկորեն հարկերից ազատվեն կամ բարենպաստ ռեժիմներով գործեն»,-կարծում է փորձագետը:
Միքայել Մելքումյանն այս մասին առաջարկները կանի առաջիկա քառօրյա նիստում` հանդես գգալով ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմական փոխօգնության գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկներով:
Հայաստանում գործող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, նրանց արտադրանքի ու ծավալի մասին Tert.am-ը զրուցեց «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանի հետ:
«Հայաստանում կան ռազմաարդյունաբերական ոլորտի ձեռնարկություններ, որոնք ոչ միայն Հայաստանի Զինված ուժերի որոշ կարիքներ են սպասարկում, այլև ունեն արտասահմանյան պատվիրատուներ: Պետք է հասկանալ, որ ռազմարդյունաբերություն ասելով՝ միայն կրակող ու ծանր բաները չեն, կարող են լինել ծրագրավորման փաթեթներ, առանձին էլեկտրոնային սարքեր, ռադիոէլեկտրոնիկայի ոլորտի ու լազերային տեխնիկայի» -ներկայացրեց փորձագետը:
Ըստ նրա` ուղղակի պետք է հասկանալ, որ ոչ բոլոր հայտարարություններն են, թե «ստեղծվել է ինչ-որ մի հրաշք սարք», վերին ճշմարտություն:
«Քանի որ պետք է հասկանալ, որ ռազմական ոլորտում ինչ-որ բան կիրառելուց առաջ անհրաժեշտ են երկար և ծախսատար փորձարկումներ, որոնք հաճախ շտկումներ են մտցնում: Եվ իրականում ամենաժամանակատարն ու ռեսուրսատարը հենց այս փորձարկումներն իրականացնելն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ամբիոնի դասախոս Օլեգ Գասպարյանը վերջերս Tert.am-ի հետ զրույցում պատմել էր, որ ՊՆ ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին, ինչպես նաև Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի տնօրենին առաջարկել է անօդաչու թռչող սարքին (ԱԹՍ) ամրակցվող հետախուզական սարքի նախագիծ, որը մոտ 30-40 տոկոս ավելի էժան է, քան շուկայում եղած անալոգները, և չնայած եղել է հետաքրքրություն, սակայն ամիսներ են անցել, ու ոչ մի պատասխան ու պատվեր չի հետևել:
Եվ գիտնականն ասել էր, որ եթե անօդաչու սարքերի նախագծումը Հայաստանում անիմաստ է, որովհետև աշխարհում այդ առաջարկը հագեցած է մի քանի հարյուր դոլարից սկսված մինչև մի քանի հարյուր հազար դոլար անալոգներով, ապա դրան կցվող սարքինը միանգամայն արդարացված է:
Օլեգ Գասպարյանը վրդովված էր, որ ՊՆ-ն այդպես էլ «ականջի հետև էր գցել իրենց առաջարկը»:
Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ ռազմաարդյունաբերական ոլորտում շատ է լինում, երբ «պոտենցիալ պատվիրատուն` ՊՆ-ն ու կատարողը, կոպիտ ասած, իրար լավ չեն հասկանում»:
«Կարիքները հստակ չի ստացվում փոխանցել ՊՆ-ի ու ռազմարդյունաբերության միջև»,-նշեց նա՝ նկատելով սակայն, որ կան ձեռնարկություններ, որոնք Պաշտպանության նախարարության հետ նորմալ համագործակցում են:
Նշենք, որ մոտ 5 տարի առաջ` 2010 թվականին մայիսի 22-ին Հայաստանում կազմակերպվեց հայրենական արտադրության ռազմական ապրանքատեսակների ռազմարդյունաբերության ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին տարբեր ավտոմատներ, խլացուցիչներ, չկառավարվող ավիացիոն փոքր հրթիռներ, կար ցուցանակ` «լազերային տեխնիկա», «Դինամոն» տեսակի պայթուցիկ նյութ, ինչպես նաև զրահաբաճկոններ, որի վերաբերյալ նախարար Օհանյանն ասում էր՝ «աշխարհում ամենակավ կտորն է»:
Նշենք, որ այդ ժամանակ նախարարը ցուցահանդեսի կազմակերպիչներին հարցնում է. «Մենք ռեալ ի՞նչ ականանետ կարող ենք արտադրել»:
Հիմա էլ, իհարկե, ոչ մասնագիտական շրջանում շատ է քննարկվում, թե ինչու տանկաշինություն Հայաստանում չի հիմնվում: Ֆեյսբուքյան օգտատերերից այս հարցը Tert.am-ը փոխանցեց ռազմական փորձագետին, որը նախ նշեց, որ Հայաստանում երբևէ, անգամ խորհրդային տարիներին չի եղել ծանր մեքենաշինություն:
«Ես մի քիչ կասկածում եմ, որովհետև այն շատ ժամանակատար ու լուրջ բան է»,-ավելացրեց ռազմական փորձագետը:
Եվ որպես ամփոփում, Կարեն Վրթանեսյանը նկատեց. «Եվ հետո, եթե մի բան կարելի է շատ ավելի էժան գնել, իմաստ չունի արտադրություն դնել: Եվ իրականում, ռազմաարդյունաբերական արտադրությունն առաջին հերթին պետք է, որպեսզի հնարավոր լինի ինքնուրույն վերանորոգել և թարմացնել այն սպառազինությունը, որը կարող վնասվել կամ ընկնել էմբարգոյի տակ»:
Օրինակ` Հայաստանը կարող է ունենալ ինչ-որ զենք, բայց ռազմական իրավիճակում այն արտադրող երկիրը ինչ-որ պատժամիջոցներ և կամ արգելքներ մտցնի կոնֆլիկտի թեկուզ 2 կողմի նկատմամբ, և դրա պատճառով այն չօգտագործվի:
Այսինքն` այդ տիպի սպառազինությունների համար, ըստ Կարեն Վրթանեսյանի, ցանկալի է ունենալ նաև սեփական ինչ-որ ձեռնարկություններ` դրանք վերանորոգելու ու արդիականացնելու համար:
MiG-29 pilots begin special training flights in Armenia
Yerevan/Mediamax/. Pilots of MiG-29 fighters of the Erebuni Russian air base stationed in Armenia began special training flights which include complex aerobatics elements and maneuvers.
The pilots will train in aerobatics maneuvers single-handedly and in pairs on minimum and maximum altitude of 25m up to 10 km with over 1000 km/h speed.
The pilots will exercise plans of actions in emergency situation in the air in case of technical failure, as well as evasive maneuvers from an attack of a maneuver enemy.
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի բանակում կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը
Lragir.am
Քաղաքականություն - 29 Ապրիլի 2016,
Առաջնագծում ունեցած անհաջողությունները սեփական ժողովրդից ամեն գնով թաքցնող Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մտադիր է կտրականապես արգելել զինվորներին եւ սպաներին օգտվել բջջային հեռախոսներից: Զինված ուժերում եւ առաջնագծում իրադարձությունների մեկնաբանությունների լուսաբանման հարցում ԶՄՆ-երին խիստ գրաքննությունից եւ միմիայն ՊՆ հաղորդա գրությունների հիման վրա տեղեկությունների հրապարակումների թույլատրությունից հետո, Ադրբեջանի ուժային կառույցներում վրդովված են, որ առաջնագծում իրենց կրած անհաջողությունների մասին, այնուամենայնիվ, մամուլ տեղեկություններ թափանցում են, այն էլ` ներսից, համացանցում կադրեր են հայտնվում, որոնք ՊՆ-ն արգելում է ցուցադրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական իշխանական մամուլը, Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունը մտադիր է «ավելի գործնական միջոցներ» ձեռնարկել իրենց արգելած տեղեկատվական արտահոսքն ամբողջությամբ կանխելու համար:
Նշվում է, որ մոտ ժամանակում ադրբեջանական բանակում զինվորներին եւ սպաներին խստորեն կարգելվի օգտվել բջջային հեռախոսներից: Բարձրաստիճան սպաներին կթույլատրվի օգտվել միայն ինտերնետ-մոդուլներով, ֆոտո-տեսախցիկներով չհանդերձավորված բջջայիններով: Ֆոտո եւ տեսախցիկներ զինվորական մասերում կարող են թույլատրվել միայն մեկ զինծառայողի, օրինակ` զորամասի դաստիարակչական գծով փոխհրամանատարին:
Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը պատգամավորներից պահանջել է առաջնագծում կորուստների մասին չխոսել
Lragir.am
Քաղաքականություն - 29 Ապրիլի 2016,
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը պատգամավորներից պահանջել է վերջին շրջանում առաջնագծում ռազմական գործողություններում ադրբեջանական կողմի կորուստների եւ բանակում թերությունների մասին չխոսել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ասադովը պատգամավորներին հորդորել է իրենց հայտարարություններում եւ ելույթներում զերծ մնալ նման մեջբերումներից, որոնք, իր խոսքով` «կարող են վատ արդյունքներ ունենալ»:
Նա պատգամավորներին խորհուրդ է տվել առաջնագծում իրադարձությունների վերաբերյալ ելույթներում «զգույշ լինել»:
Ասադովն ասել է, որ բազմաթիվ երկրների ներկայացուցչական պատվիրակությունների ղեկավարներ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս են կարծում, ինչն, իր խոսքով` «խայտառակություն է»: Դրա հետ կապված՝ նա ադրբեջանցի պատգամավորներին հանձնարարել է նամակներ հղել արտասահմանյան երկրների հետ միջխորհրդարանական բարեկամական խմբերի իրենց գործընկերներին եւ նրանց հասցնել «ճշմարտությունը»:
Օգթայ Ասադովը նման կոչով դիմել է նաեւ լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերի օգտատետերին:
«Հայերն այդ ուղղությամբ լավ են աշխատում: Մենք պետք է ընդլայնենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները», -ասել է նա:
Wow! This man hit the nail on its head. The best objective analysis I've heard regarding the conflict thus far. Thanks for sharing Vrej. I hope people hear this and it can be sobering for them.
Wow! This man hit the nail on its head. The best objective analysis I've heard regarding the conflict thus far. Thanks for sharing Vrej. I hope people hear this and it can be sobering for them.
What he says is classic truths almost text book staff.
However if we apply the principles of neutrality which he advocates to the Russian behaviour a contradictory picture emerges.
Just to remind Russia has said they will supply weapons to both sides but they will decide what weapons and when supplied ..... we are still waiting.
Unfortunately the interviewer failed to challenge him on that crucial point.
.
Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
Its about self interest at personal and national level often at odds with the above.
Great politicians pursue the National interest and small politicians personal interests
Comment