Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
«Վայ, վայ, վայ, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում բոլորի հետ»
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Ներքին կյանք - 28 Մայիսի 2016,
«Դրանք տարածքներ չեն, հողեր չեն, դրանք մեր դիրքերն են, որոնք թողել ենք թշնամուն։ Տարածքն այն է, որտեղ կռիվ չի գնում, որտեղ խոտ են ցանում։ Իսկ դրանք մեր դիրքերն են, որոնք մնացել են թշնամու վերահսկողության տակ։ Իսկ դա մեծ կորուստ է»։ Անդրադառնալով 800 հեկտար կորցրած տարածքի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ Lragir.am-ի հետ զրույցում ասել է Արցախի հերոս, գերենալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Այսօր Հայաստանում նշվում է Առաջին հանրապետության օրը։ Արկադի Տեր-Թադևոսյանի կարծիքով՝ մայիսի 28-ի տոնին լարվածություն չի կարող լինել սահմանին։
«Մենք միայն ուզում ենք բանակի կողքը կանգնենք, բանակին մի բանով օգտակար լինենք, իսկ թե ինչ են ուզում ուրիշները, Սամվել Բաբայանը, դա իրենց գործն է, ինչ ուզում են անեն։ Մեր քայլերի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Մենք ծրագիր ունենք, այդ ծրագրով աշխատում ենք և չենք ուզում ուրիշ ծրագրերի մեջ խառնվել։ Ով ուզում է մեր ծրագրին ծանոթանալ, կարող է գալ մեզ մոտ», հավելել է նա։
Հարցին՝ Դուք կարևոր նախաձեռնությամբ հանդես եկաք, հրավիրեցիք աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայազգի գեներալների, զինվորականների, ի՞նչ արդյունք ստացաք, Կոմանդոսն արձագանքել է. «Հանդիպել ենք, աշխատում ենք։ Դա շոու ծրագիր չէ, աշխատանքային ծրագիր է։ Վստահ եղեք, որ խումբը լավ աշխատում է։ Մենք համագործակցում ենք մեր պետության, պաշտպանության նախարարության հետ և արդյունքներ անպայման լինելու են։ Սա ինքնագործունեություն չէ»։
Արկադի Տեր-Թադևոսյանին վրդովեցրեց Սամվել Բաբայանի վերադարձի հետ կապված հարցը, թե ինչ կտա նրա վերադարձը Արցախի զինված ուժերին. «Վայ, վայ, վայ, ես չեմ հասկանում, ինչ է կատարվում բոլորի հետ։ Սամվել Բաբայանը եկել է, մեծ հերոսություն է արել, եկեք ծափ տանք։ Եկել է, լավ է արել, դա ինչ մի հարց է, ինչի համար է եկել, ում համար է եկել»։
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....PM1EY9tw.dpuf

Comment