Լեհաստանը Հայաստանին ռազմական նոր տեխնոլոգիաներ է առաջարկել
							
						
					Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
			
			
		
		
		
		
	
	
 Պետական դավաճանության մեջ մեղադրվող մայորը 14 տարի կանցկացնի բանտում. Վերաքննիչը մերժեց բողոքը
 29.09.2017
 
  
 Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել պետական դավաճանության մեջ մեղադրվող, հետախուզության պետ, մայոր Գարիկ Մարությանի դատավճիռը:
 
 Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դռնփակ քննելով գործը, Մարությանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 14 տարվա ազատազրկման: Վերաքննիչն օրերս անփոփոխ է թողել վճիռը:
 
 Պաշտպանական կողմը դեռեւս որոշում չունի՝ բողոքարկելու է Վերաքննիչի վճիռը, թե ոչ: Նշենք, որ Մարությանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
 
 Ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:
 
 Մարությանը կալանավորված է:
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժությանը բոլոր 20 թիրախները ոչնչացվել են մեկ հրթիռով
 Posted on Սեպտեմբեր 29, 2017 by Նազենիկ Սարոյան | Leave a comment
 ՀՀ ՊՆ բոլոր հինգ բանակային կորպուսները և Պաշտպանության բանակը ՀՕՊ համատեղ զորավարժություն են անցկացրել, որի ընթացքում ստեղծել են հակաօդային ընդհանուր խմբավորում: Զորավարժությունը ուղեկցվել է մարտական հրաձգությամբ:Մարտական հրաձգությունը վարվել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով, Ստրելա-10 և Օսա-ԱԿ ԶՀՀ-ներով: Համահավաք ստորաբաժանումները հակառակորդի դեմ վարել են հակաօդային մարտ՝ նախատեսված 20 թիրախներից ոչնչացնելով 20-ը:Նշանակետերը հիմնականում խոցվել են մեկ հրթիռով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի լրագրող Շուշան Ստեփանյանը:
 
  
  
 
 Օսա-ԱԿ ԶՀՀ-ով կրակը ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորավարժության ժամանակ. Լուսանկարը՝ Արծրուն Հովհաննիսյանի FB էջից
 
 Զորավարժությունից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
			
			
		
		
		
		
	
	
 Այսօր Դիլարան թուրքական Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Հայաստան այցելելու պատճառով նոր ուսումնական տարվա առաջին դասերը ստիպված էր բաց թողնել, սակայն ասում է, որ չի ափսոսում՝ այստեղ շատ ավելին է սովորել:
 
 Պատմում է, որ համալսարան ընդունվելուց հետո սկսել է ուսումնասիրել, թե ովքեր են դասավանդելու, ինչի արդյունքում պարզել է, որ երեք ադրբեջանցի դասախոս ունի: «Այն բաժնում, որտեղ սովորում եմ, շատ զինվորներ կան. հայերեն են սովորում: Իհարկե, լեզուն սովորելը նրանց համար առաջնային նպատակ չէ. Թուրքիայում օրենք կա, համաձայն որի՝ զինվորները համալսարան ավարտելուց հետո ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Շատերը պարզապես գալիս են դիպլոմի հետևից, իսկ ոմանք էլ նպատակ ունեն մտնել երկրի Ազգային հետախուզական ծառայության շարքերը»,- ասում է նա:
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 29 սեպտեմբերի, 2017 թ., 9:58
 
 
 
 
 Մարտավարամասնագիտական զորավարժություն
 
 
 
 
 Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի` ՊԲ հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-ից 29-ը անց են կացվել` <<Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների աղդեցության պայմաններում>> թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր, որոնք նպատակաուղղված էին հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը: Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաև ստուգելու ՀՕՊ ուժերի և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակություները, ինպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:
 
 Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են հանրապետության ամենատարբեր աշխարհագրական գոտիներում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև տարբեր օղակների հրամկազմի և ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար:
 
 Ելնելով զորավարժության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ ևս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության հուսալի և լիարժեք ապահովումը:
 
 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
 
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	



 
			
			
		 
			
			
		










 
							
						 
			
			
		
Comment