Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Բոզի կալգոտկա

      • ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
      • Մեկնաբանություն - 02 Ապրիլի 2018


    Բոզի կարգոտկա. Այսպես է կոչվում սահմանի այն հատվածներից մեկը, որտեղ երկու տարի առաջ ծավալվեցին արյունալի մարտեր:



    Քառօրյա ռազմական գործողությունները վերջնականապես բացեցին իշխող համակարգի, քաղաքական դասի մեծագույն մասի հանցագործություններն ու կլեպտոկրատական բնույթը:



    Դրանք բացեցին նաեւ հայերի աչքերը եւ ստիպեցին այլ կերպ նայել երեւույթներին ու արմատացած պատկերացումներին: 4 օր հանրությունը մի կողմ էր դրել ամեն ինչ ու կազմակերպում էր իր պաշտպանությունն ու ապրելու իրավունքը՝ Հայաստանում ու Արցախում: Այդ օրերին չկար իշխանություն, ավելի ճիշտ՝ բացահայտվեց, որ Հայաստանն իշխանություն չունի՝ մորթապաշտների այդ հանցախումբը սսկվել ու մտածում էր միայն իր կաշին փրկելու մասին:



    Պատերազմն այդպիսին է՝ դրա կրակների մեջ այրվում, զտվում է կեղտը, եւ մարդիկ տեսան, որ սեփական պետության եւ իրավունքների պաշտպանությունն այն բարձրագույնն է, որ կարող է դրսեւորել ազգը՝ հենվելով սեփական ուժերի վրա: Այն, ինչ կատարվեց այդ 4 օրերին, ցույց տվեց, որ մեր մեջ դեռ չի մեռել այդ գիտակցումը, չնայած ներքին ու արտաքին քարոզչական ու «գաղափարական» մանիպուլյացիաներին:



    Սա պատերազմի ամենամեծ արդյունքն էր, որը ձեռք բերվեց մեր զինվորների կյանքի գնով: Դրանից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց թե շփման գծի, թե ռեգիոնալ անվտանգության տրամաբանության մեջ: Տապալվեց Ռուսաստանի ու Ադրբեջանի քաղաքականությունը, եւ չնայած նրանց ջանքերին, առայժմ չի հաջողվում իրավիճակը հետ վերադարձնել նախաապրիլյան տրամաբանության:



    Ռուսաստանը Հայաստանի ուղղությամբ տապալեց իր քաղաքականությունը եւ հայտնվեց փակուղում: Ինչպես ասում է Մուշեղ Սաղաթելյանը, ռուսները հասկացան, որ հայերը հասկացել են, որ իրենց թշնամին ոչ թե թուրքն է, այլ իրենք: Կոշտ է ասված, բայց իր մեջ ունի պատմա-քաղաքական փաստերի լուրջ բազա, մասնավորապես այն առումով, որ Ադրբեջանը չէր հարձակվի առանց ռուսական երաշխիքների: Մասնավորապես, որ Ռուսաստանը թույլ չի տա Ադրբեջանի պարտությունը:



    Ռուսները ձեռքները ծալած չեն նստում, եւ թիրախը նախեւառաջ հայերի մտածողության «շեղումը» թույլ չտալն է: Ռուսները զենք են տալիս, հավաստիացնում, որ չեն կրկնի նույն սխալը, բայց բոլորը հասկանում են, որ կարմիր կովը կաշին չի փոխելու:



    Ապրիլին հանրությունը «ներեց» իշխանությանը, որը սակայն երկու տարում չարդարացրեց այդ «վստահության քվեն»: Հաջորդ պատերազմում մաքրվելու է բոզի կալգոտկան՝ Ադրբեջանի ջախջախիչ պարտության ու Հայաստանի իշխող համակարգի պատժի տեսքով:

    Comment


    • Երկու տարի առաջ այս օրը սկսվեց ապրիլյան պատերազմը (ֆոտո)
      news.am
      02.04.2018


      2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

      Ապրիլի 2-ի ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների եւ հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին:

      Նույն օրը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետեւանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, եւս երկու երեխա վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

      Արդեն կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լեւոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, եւ ադրբեջանական կողմը կորուստներ է տվելԼ

      Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների եւ զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները եւ Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը:

      Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարեւոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ եւ հետեւակի մարտական մեկ մեքենա:

      Ապրիլի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

      Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով:

      Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա եւ մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի այ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

      ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաեւ երկու գյուղապետ:

      Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:

      Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

      Թեեւ հաստատված հրադադարին, ապրիլի լույս 6-ին ժամը 18։30-ին, շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ. ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը, իսկ ապրիլի 7-ի գիշերը Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի զինուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:

      Ապրիլի 10-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին:

      Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

      Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, այդ երկրի ՊՆ-ն շրջանառության մեջ դրեց 31 զոհի մասին կեղծ հաղորդագրությունը, նույն օրը ադրբեջանական «Мейдан ТВ» անկախ հեռուստաալիքը հանրության ուշադրությանը ներկայացրեց 93 զոհերի մասին հաստատող ցուցակը, իսկ «ostkraft» վերլուծական կենտրոնը հրապարակեց տվյալ ըստ Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբի իր աղբյուրների տրամադրած փակ տեղեկատվության, որ զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:

      Բացի մեծաքանակ կենդանի ուժից ադրբեջանական բանակը կորցրեց 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային եւ հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա եւ այլն:

      Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվեց մարտագծի հարավային թեւում տիրել 1500մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավեց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք:










      Last edited by Vrej1915; 04-02-2018, 12:32 AM.

      Comment


      • PRO MAQ ընկերության անօդաչու սարքերը. «Բիբ-3000», «Բիբ-1800», «Բիբ-3200», «Ս-1», «Հրեշ»

        Ապրիլ 1, 2018 by Նազենիկ Սարոյան
        razminfo


        ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին հայկական PRO MAQ ընկերությունը ներկայացրել էր 5 անօդաչու թռչող սարք, որոնք ունեն գերպաշտպանված կապի համակարգեր: Սարքերի մասին մեզ պատմել է ընկերության ինժեներ Սարգիս Հայրապետյանը:

        Հայկական Pro Maq ընկերությունը նախագծել է նավիգացիոն սեփական համակարգ, որը հնարավորություն կտա ԱԹՍ-ներին կատարել առաջադրանքն անգամ GLONASS և GPS համակարգերի անջատվելու դեպքում։ Համակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով:

        Սարքերը պետական փորձարկումների փուլում են, որոշները անցել են փորձարկումները, և ամենային հավանականությամբ շուտով կներդրվեն զինված ուժեր:
        • «Ս-1»-ը փոքր աթս է, բաց է թողնվում ձեռքից, աշխատանքն ավտոնոմ է, ղեկավարելու համար պահանջվում է ընդամենը 1 հոգի, թռիչքի տևողությունը մինչև 2 ժամ է, իսկ հեռահարությունը մինչև 30կմ։ Այս անօդաչուն արդեն սերիական արտադրություն ունի:


        Õ-1 Õ¡Õ¶Ö…Õ¤Õ¡Õ¹Õ¸Ö‚ Õ©Õ¼Õ¹Õ¸Õ² Õ½Õ¡Ö€Ö„Õ¨
        Ս-1 անօդաչու թռչող սարքը
        • «Բիբ-1800» (Beeb-1800) սարք է, հետախուզական փորձարկումները հաջողությամբ անցել է: Այս սարքը նաև հնարավորություն ունի վերածվել կամիկաձեի, կարող է մոդիֆիկացվել և ցանկության դեպքում դառնալ հետախուզահարվածային. հետախուզելիս որևէ թիրախ հայտնաբերելուց հետո կարող է խոցել այն: Թիրախը խոցելու առաջադրանքի չեղարկման պարագայում կարող է հետ վերադառնալ:
        Beeb 1800 Õ¡Õ¶Ö…Õ¤Õ¡Õ¹Õ¸Ö‚ Õ½Õ¡Ö€Ö„Õ¨
        Beeb 1800 անօդաչու սարքը
        • «Բիբ-3000» (Beeb-3000) անօդաչու թռչող սարքն է, նախատեսված է հետախուզման և կրակի ղեկավարման համար: Թռիչքի տևողությունը մինչև 4 ժամ է, առավելագույն հեռավորությունը՝ մինչև 50 կմ, վերաթողարկիչ սարքերի (ռետրանսլյատոր) օգտագործման դեպքում կարող է ավելի մեծ հեռավորությունների վրա թռչել (150-ից մինչև 200 կմ): ԱԹՍ- կարող է կրել ջերմատեսիլ, օպտիկական տեսախցիկներ, ինչպես նաև ինֆորմացիայի հավաքման, մշակման և փոխանցման այլ սարքեր։
        Beeb-3000 Õ¡Õ¶Ö…Õ¤Õ¡Õ¹Õ¸Ö‚ Õ½Õ¡Ö€Ö„Õ¨
        Beeb-3000 անօդաչու սարքը
        • «Բիբ-3200»-ը (Beeb-3200) էքսպերիմնետալ հետախուզական սարք է, այն կարող է թռիչք և վայրէջք կատարել ուղղահայաց: Այս սխեման վտոլ կոչվում է vertical take-off and landing: Անօդաչուն կարող է ծառայել որպես կլասիկ ինքնաթիռ և ուղղահայաց թռիչք-վայրէջք իրականացնող ինքնաթիռ: Երևույթն իր թերություններով հանդերձ ունի մի մեծ առավելություն՝ շատ սահամանափակ տարածքներից կարող է թռիչք և վայրէջք կատարել այնպիսի տեղեերում, որտեղից սովորականն ինքնաթիռների արձակումը հնարավոր չի լինի տարածքի սահմանափակ լինելու պատճառով:
        Beeb 3200 Õ¡Õ¶Ö…Õ¤Õ¡Õ¹Õ¸Ö‚ Õ½Õ¡Ö€Ö„Õ¨
        Beeb 3200 անօդաչու սարքը

        «Բիբ» անօդաչուների ինդեքսները համապատասխանում են սարքերի թևերի բացվածքներիի երկարությանը:

        Բոլոր սարքերի վայրէջքը կատարվում է պարաշյուտային համակարգի միջոցով, բազա վերադառնալուց որոշակի բարձրության վրա բացվում է պարաշյուտի սարքը, անվնաս վայրէջք է կատարում:

        Ընկերությունը ներկայացրել էր նաև «Հրեշ» մահապարտ անօդաչուն, որին կարող եք ծանոթանալ այս հղումով:

        Comment


        • ArmHiTeC. ներկայացվել է հայկական արտադրության մահապարտ ԱԹՍ

          Մարտ 29, 2018 by Նազենիկ Սարոյան
          razminfo

          ​​​​​​​
          PRO MAQ ընկերությունը ArmHiTec-2018 ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է սեփական մշակման մահապարտ «Հրեշ» (HREESH) անօդուչա թռչող սարքը։ Սարքի մասին Ռազմինֆոյին պատմեց PRO MAQ -ի ինժեներ Սարգիս Հայրապետյանը։



          Անօդաչուն աշխատում է էլեկտրական իմպելլեր շարժիչով։ Հարձակողական ԱԹՍ է, մահապարտ։ Նախատեսված է հակառակորդի թիրախները խոցելու համար։

          Այժմ սարքը փորձարկումների փուլում է, բայց ոչ դրա մարտական գլխիկը։

          «ԶՈւ շարքեր դեռևս չի համալրել, սակայն հեռանկարնե ունի։ Բոլոր կոնցեպտենրը հասցվելու են ավարտին, որոշները արդեն լիարժեք պատրաստ են ներդրմանը զորքերում, որոշներն էլ դեռ փորձարարական փուլում են։

          Մեխանիկական բոլոր մասերը ամբողջությամբ տեղական արտադրության են, ինչպես նաև էլեկտրոնային ղեկավարևման համար կրիտիկական կարևոր բոլորը հանգույցները։ Արտադրվել, նախագծվել են Հայաստանում, բավական բարդ ալգորիթմներ են ներդրվել իրենց աշխատանքի մեջ։ Սարքերը համարվում են տարբեր ազդեցություններից գերպաշտպանված համակարգեր ։

          «Ունի պնեվմատիկ արձակում, սեփական արձակման համակարգ ունի, դուրս է գալիս համակարգից, բավականին բարդ մեխանիզմ է»,—պատմում է Սարգիս Հայրապետյանը։

          Առաջադրանքի չեղարկման պարագայում անօդաչուն ունի հետ վերադառնալու հնարավորություն։

          «Հեռավորության և այլ տվյալների մասին դեռ մի քիչ վաղ է տեղեկացնել, լիարժեք փորձարկումներից հետո, բայց իրանք միջին հեռահարության ՝ մինչև 40-50 կմ են։ Մարտագլխիկի կարողությունը պետք է լինի բավական զրահատեխնիկա խոցելու համար»,—նշում է ընկերության ներկայացուցիչը։

          Ընկերության և այլ ընկերությունների մյուս անօդաչու սարքերին կանդրադառնանք ավելի ուշ։

          Comment


          • Ընկեր Ասատրյանը՝ «Ստուրմ Ս» հակատանկային համալիրի հրամանատար միակ աղջիկը

             

            Comment




            • .
              Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
              Its about self interest at personal and national level often at odds with the above.
              Great politicians pursue the National interest and small politicians personal interests

              Comment


              • ArmHiTec-2018








                Comment


                • Originally posted by londontsi View Post


                  .
                  So sad, this makes me very angry. The whole story is a very good example how criminal the dashnaks and some parts of our holy church are. They are not only fully integrated into the criminal system of the HHK in Armenia but have also widespread criminal connections in the diaspora.
                  I think they will try to kill this man, he has spoken very open, perhaps too open.

                  And oh, I forgot... you are such a traitor because you post this video instead of sharing the euphory regarding the prototype toys of ArmHiTec 2018 that will never reach serial production

                  Comment


                  • Հայկական նորագույն զինանոցը

                     

                    Comment


                    • ՀՀ ԶՈւ նոր համալրումը՝ «Ռեպելլենտը» ճնշում է հակառակորդի ԱԹՍ ները

                       

                      Comment

                      Working...
                      X