Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
«Իսկ ո՞ւր էին այդ ՀՀԿ-ականները, երբ Ս․ Սարգսյանը հայտարարեց 5 շրջանները հանձնելու մասին».
Վ. Բադասյան
Comment
-
ՊՆ-ում լարված վիճակ է. Ժողովուրդ- Lragir.am
- Ներքին կյանք - 03 Մայիսի 2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՊՆ-ում այս օրերին բավականին լարված վիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր տեղակալների հետ մինչեւ ուշ գիշեր մնում է ՊՆ-ում:
Ավելին՝ արդեն մի քանի օր է, ինչ նրա տեղակալները մի շարք գեներալների հետ միասին գիշեը հերթապահում են ՊՆ-ում: Ըստ էության, պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակն է, ինչպես նաեւ սահմանում հակառակորդի որոշակի տեղաշարժը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանից: Նա ասաց, թե «նախարարը աշխատանքի է գալիս վաղ առավոտյան եւ գնում է ուշ երեկոյան, ուստի վերջինիս աշխատանքային գրաֆիկի մեջ որեւէ փոփոխություն չի նկատել»:
Comment
-
ՆՈՐ ԴԻՐՔ, ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առաջնագծի ինժեներական կահավորման կատարելագործման գործընթացն անընդհատ է: Ըստ անհրաժեշտության կատարվում են մեծածավալ աշխատանքներ: Նպատակը մեկն է՝ առավել անվտանգ ու ապահով դարձնել մարտական հերթապահություն կատարող զինվորի ծառայության պայմանները: Այդ աշխատանքները տարբեր միջոցառումներ են ներառում՝ պաշտպանիչ պատերի, հաղորդակցման լրացուցիչ ուղիների, թաքստոցների կառուցում և այլն: Որոշ դեպքերում հիմնվում են նոր հենակետեր՝ հաշվի առնելով հատկապես տվյալ տեղանքում մարտական խնդիրների կատարման առանձնահատկությունները, տարբեր զինատեսակների կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը:
Այդպիսի հենակետերից մեկում ենք: Վերջերս է շահագործվել: Տեղը պատահական չի ընտրվել. հետախուզական, ինժեներական, մյուս ծառայությունները համապատասխան տեղազննում են անցկացրել, որոշել հենց տվյալ տեղանքում նոր դիրք հիմնելու նպատակահարմարությունը: Հենակետը կառուցվել է սեղմ ժամկետում, հակառակորդից ծածուկ: Արդեն շինարարական աշխատանքների ավարտին նոր միայն դիմացից կռահել են, որ ինչ-որ շարժ կա մեր ուղղությամբ, և անկանոն կրակ են բացել: Տղաներից մեկը վիրավորվել է, և պատասխանը չի ուշացել: Մեր վիրավոր զինծառայողի ընկերների հուժկու կրակից հետո այլևս շինարարությունը կատարվել է անթաքույց, առանց որևէ հակազդման:
Դիրքի ավագն է ավագ սերժանտ Սերգեյ Ջաղինյանը: Միասին շրջում ենք տարածքում, ցույց է տալիս կենցաղային հարմարությունները, խոսում կահավորման հետագա ծրագրերի մասին: Ապա նաև անցնում ենք խոր խրամուղիներով, որտեղ առկա են տիպային պահանջները բավարարող կրակակետեր, հակառակորդի համար պատրաստված «անակնկալներ», նույնիսկ մի քանի մետրից աննկատ անցումներ և թաքստոցներ: Այդ ամենը տեսնելուց հետո հիշում եմ զորամասի հրամանատարի խոսքերը. մեր զինվորը պետք է պաշտպանված, ապահով խրամաբջջից դիտարկում կատարի և անհրաժեշտության դեպքում՝ կրակ վարի:
Նոր հենակետը առավել նպաստավոր դիրք զբաղեցնելու նպատակով է կառուցվել: Այնտեղից հակառակորդի միանգամից երեք դիրք մեր տեսադաշտում է: Հերթապահող անձնակազմն ամբողջությամբ վերահսկում է ճանապարհները, ենթակառուցվածքներն ու հարձակման հավանական ուղղությունները: Այդ ուղղությունը անվերահսկելի չի եղել, քիչ ավելի հետ հին դիրքն է: Պարզապես այժմ դիտարկման ու հսկման մեր հնարավորությունները էապես ավելացել են: Համապատասխանաբար ավելացել են նաև կրակային խոցման հնարավորությունները: Հպարտությամբ ինձ ցույց են տալիս խոշոր տրամաչափի ծանր զինատեսակներից մեկը, որի մի կրակոցն էլ հակառակորդի մոտ իրարանցում կարող է առաջացնել: Նստում եմ աթոռակին, օպտիկական նշանոցի միջով դիտարկում շրջակայքը: Առջևում պարզ երևում են հակառակորդի դիրքերը, քիչ այն կողմ խոշոր բնակավայր է: Նշանոցը աջուձախ եմ անում, մի լավ ուսումնասիրում տարածքը: Այլևս ոչ մի կասկած չկա՝ հակառակորդի ցանկացած շարժ վերահսկվում է:
Խոցման նման հնարավորություններից զատ, հենակետը կառուցելիս չեն մոռացել նաև պաշտպանության մասին: Բոլոր կրակակետերը հուսալիորեն քողարկված են, մի քանի պաշտպանիչ շերտ ունեն: Բացի այդ, օգտագործվել են նաև հին հենակետի հնարավորությունները: Եթե նույնիսկ հակառակորդի հավանական առաջխաղացումը հաջողվի, նրան անմիջապես մոտակա հենակետերի անձնակազմերի հետ համագործակցելով կարգելափակեն և կոչնչացնեն:
Հենակետը ամբողջապես կահավորվել է: Անձնակազմը լիովին կատարում է սահմանված պարտականությունները: Ըստ անհրաժեշտության կատարվում են լրացուցիչ աշխատանքներ:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
http://www.hayzinvor.am/54519.html
Comment
-
-
Comment