Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Գլխավոր շտաբում արտահերթ նիստ է հրավիրվել ողբերգական վթարի հարցով. Ժողովուրդ

    Lragir.am

    10.11.2018



    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով որոշում է կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի բոլոր աշխատակիցների գործողությունների մասով ծառայողական քննություն նշանակելու մասին: Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների` կատարվածից հետո ԳՇ-ում հատուկ արտահերթ ժողով է հրավիրվել:

    Հիշեցնենք, որ վթարի արդյունքում 4 զինվոր էր մահացել, իսկ մյուս զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելին, իրավապահների շրջանում տարվող քննության նախնական տվյալներով` տեխնիկական խնդիրներից մեկը եղել է այն, որ մեքենայի այն սարքերը, որոնք պետք է ապահովեին մեքենայի հավասարակշռությունը շրջադարձերի համար, ոչ պիտանի են եղել:

    Բացի այդ, ՊՆ Դավիթ Տոնոյանը նշել է, թե նախնական արդյունքներով` արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական եւ ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ:

    Comment


    • Հայաստանը «պայթեցրեց» ՀԱՊԿ-ը. Ծերակույտն անակնկալի է եկել

      Lragir.am

      10.11.2018


      ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների Աստանայի վեհաժողովում Հայաստանը բացահայտեց այդ կառույցի բազային ու քաղաքական ողջ մերկությունը: Հայաստանի «մեղքով» առաջացած սկանդալը միաժամանակ կուլիսներից բաց դաշտ հանեց խնդիրների ու հակասությունների մի ողջ համալիր, ինչն անկասկած մեծ հնարավորություններ է տալիս մեր երկրին սլավոնա-թյուրքական այդ դաշինքում սեփական շահերն ու պահանջներն առաջ քաշելու տեսակետից:

      Որոնք են նոր իրավիճակի հատկանշական կողմերը:

      Նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ զարգացումները փաստորեն Հայաստանի վրայից հանեցին բոլոր «պարտավորությունները», քանի որ բլոկում փաստորեն չեն հարգվում Հայաստանի իրավունքները, մասնավորապես մինչեւ 2020 թ. հայկական քվոտայի պահպանման մասով:

      Հայաստանը, իր հերթին, մյուս անդամներին՝ Ռուսաստանին, Ղազախստանին ու Բելառուսին դնում է «պարտքի տակ»: Ներկայում նրանք չեն կարող պահանջներ դնել Հայաստանի առաջ Աստանայում տեղի ունեցածի արդյունքում, փոխարենը Երեւանի «լեզուն երկարում» է գործընկերների հետ հարաբերություններում:

      Հայաստանն այս առումով ազատ է իր պահվածքում, միաժամանակ ստանալով մանեւրի լայն հնարավորություն: Մանեւրի դաշտը կարող է ներառել առաջարկների ու պահանջների բազմազան ու լայն դիապազոն, սկսած ՀԱՊԿ-ին Հայաստանի հետագա անդամակցության նպատակահարմարությունից (ԱՄՆ-ն արդեն զենք է առաջարկել Հայաստանին, իսկ ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի համար հանգում է միայն ՌԴ-ից էժան զենք գնելուն), վերջացրած ամենաանսպասելի՝ նույն Ադրբեջանին, որի լոբբինգով են զբաղված Աստանան եւ Մինսկը, հայկական «հովանու» տակ վերցնելուց՝ համապատասխան պայմաններով:

      Հայաստանն անկասկած կօգտվի այս պատեհ իրավիճակից, առավել եւս, որ այս իրավիճակում դարձել է ոչ միայն ՀԱՊԿ-ի նյուս-մեյքեր, այլեւ փաստորեն Երեւանի ձեռքում է այդ մարգինալ բլոկի ճակատագիրը: Առավել եւս, որ Աստանան ու Միսնկը միացել են նաեւ ընդդեմ Ռուսաստանի թեկնածուի:

      Ինչ վերաբերվում է գլխավոր քարտուղարի հարցին, դա Հայաստանի համար ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ այդ բլոկը սեփական շահերին ու պահանջներին «ենթարկելու» համար: Երեւանում կարծես թե բռնել են այս շանսից:

      Վեհաժողովից հետո երկրների ղեկավարների նյարդային պահվածքը հուշում է, որ ծերակույտը չէր սպասում նման ելք, հատկապես Հայաստանի կոշտ անհամաձայնությունը:

      Comment


      • Armenian Military Robot
        First Armenia-made military robot tested
        11:27, 10.11.2018

        YEREVAN. – A video posted on YouTube shows the tests of the first Armenia-made military robot.

        SCORPION IS-15 is one meter and twenty centimeters long and weighs 370 kilos. It can move with speed of 40 km per hour.

        SCORPION IS-15 can move with speed of 40 km per hour...

         
        Last edited by burjuin; 11-10-2018, 12:53 AM.

        Comment


        • 2018-ին զոհվել է 34 զինծառայող, որոնց 21%-ը՝ հակառակորդի կողմից, 79%-ը՝ ոչ կանոնադրական հարաբերություններից, տեխնիկական և այլ պատճառներով

          10.11.18



          2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:

          Tert.am-ի հաշվարկով 2018-ին զինված ուժերում զոհվել է 34 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 21%-ը) զոհվել հակառակորդի կողմից արձակված կրակոցից, իսկ 24-ը (79%) զոհվել են ՀՀ և Արցախի տարածքներում տարբեր պատճառներով:

          Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 27-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից:

          Այս տարվա ընթացքում զոհված 34 զինծառայողից 26–ը եղել են ժամկետային զինծառայողներ: Մահվան ելքով միջադեպերի մեծ մասը գրանցվել են Արցախում (22 դեպք), մնացածը՝ (12 դեպք) տեղի են ունեցել ՀՀ–ում։

          Ստորև ներկայացնում ենք զոհված զինծառայողների անունները և նրանց մահվան պատճառը և վայրը՝ ըստ համապատասխան գերատեսչությունների տարածած պաշտոնական հաղորդագրությունների։

          Մհեր Զիրոյան - Արցախ, մահվան պատճառը՝ շմոլ գազից թունավորում

          Պարգև Սարիբեկյան - ՀՀ, մահվան պատճառը՝ ավտովթար

          Վաչե Չիլինգարյան - Արցախ, մահվան պատճառը՝ հակառակորդի կրակոց

          Հարություն Խաչատրյան - Արցախ, չպարզված հանգամանքներում

          Հովսեփ Գրիգորյան - Արցախ,ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

          Հայկ Քալանթարյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

          Հայկ Հակոբյան - Արցախ, հիվանդության հետևանքով

          Ստեփան Ստեփանյան - ՀՀ, հիվանդության հետևանքով

          Գրիգոր Եղոյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

          Էդգար Երեմյան - Արցախ, ավտովթարից

          Արմեն Հարությունյան - Արցախ, ծառի տապալման հետևանքով

          Նարեկ Հարությունյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

          Ալեք Կարապետյան - Արցախ,ծառայակցի կողմից արձակված կրակոցից

          Ռուսլան Մանուկյան - Արցախ, ականի պայթյունից

          Արթուր Գասպարյան - ՀՀ, ինքնասպանության հասցնելը

          Լևոն Թորոսյան - ՀՀ, ծառայակցի կրակոցից

          Համլետ Գրիգորյան - Արցախ, ինքնասպանության հասցնել

          Մարտին Խաչատրյան - ՀՀ, չպարզված հանգամանքներում

          Հմայակ Հակոբյան - ՀՀ, ինքնասպանության հասցնելը

          Սուրեն Այվազյան - Արցախ, մահվան պատճառը՝ ավտովթար

          Վահագն Էլոյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

          Արմեն Աթանեսյան - Արցախ, հիվանդության հետևանքով

          Ժորա Պետրոսյան - ՀՀ, ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով

          Արմեն Հովակիմյան - Արցախ, ջրահեղձ լինելու հետևանքով

          Վազգեն Խաչատրյան - Արցախ, ավտովթարի հետևանքով

          Հայկազ Մաթևոսյան - ՀՀ, հակառակորդի կրակոցից

          Արցախ Հովսեփյան - Արցախ, հակառակորդի կրակոցից

          Աղասի Մկրտչյան - Արցախ, մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու հետևանքով

          Գևորգ Հարոյան - Արցախ, ինքնասպանության հասցնելը

          Արիստակես Ազատյան - Արցախ, իրեն պատճառած հրազենային վիրավորումից

          Հայրապետ Նաիրյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

          Հրանտ Գասպարյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

          Էդգար Հունանյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով

          Դավիթ Մելքոնյան - ՀՀ, ավտովթարի հետևանքով


          Comment


          • CSTO-ODKB-Training-Armenia-2017









            Comment


            • Armenian Army'







              Comment


              • Փոխգնդապետ Կարեն Գրիգորյան / Lt. Col. Karen Grigoryan

                Comment


                • Nagorno-Karabakh Defense Army








                  Comment


                  • Nagorno-Karabakh Defense Army
                    12,7mm Kord machine gun


                     

                    Comment


                    • Nagorno-Karabakh Defense Army
                      Battalion Exercises


                       

                      Comment

                      Working...
                      X