Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հյուսիսարևելյան առաջնագիծ / Northeastern front line

    Comment


    • ArmHiTec 2018







      Comment


      • ArmHiTec 2018







        Comment


        • ArmHiTec 2018






          Comment


          • ArmHiTec 2018








            Comment










            • Comment


              • ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ԹԵԺ ԿԵՏԵՐԻՑ

                Անցնող տարվա ընթացքում Հայ զինվորը ուշիուշով հետևել է մեր խաղաղապահ զորքերի ծառայությանը: Նրանք բարի համբավ են վայելում այն բոլոր վայրերում, որտեղ ընդգրկված են խաղաղապահ առաքելություններում: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորքերը շարունակում են պատվով ներկայացնել մեր երկրի զինված ուժերը՝ ցուցաբերելով բարձր արհեստավարժություն ու փոխգործակցելու հմտություններ:

                Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:



                ԿԱՐԵՆ ԲԱՂԻՅԱՆ

                Աֆղանստանում հայկական զորախմբի հրամանատար,

                փոխգնդապետ



                -Աֆղանստանում մեր զորախմբի ստորաբաժանումներից մեկն այս պահին ծառայություն է իրականացնում այստեղ՝ Մազարի Շարիֆ քաղաքի ռազմաբազայում, իսկ մյուս դասակը սեպտեմբեր ամսից ներգրավված է Կունդուզ քաղաքի ռազմաբազայի ծառայությունում: Այստեղ մեր առջև դրված խնդիրը բազմազգ ռազմաբազայի անվտանգության ապահովումն է: Ունենք նաև փոխհամագործակցության սպաներ, որոնք ապահովում են կապը զորախմբի ծառայությունների ու շտաբի միջև: Ապահովում ենք նաև օդանավակայան մուտք գործող մեքենաների և անձնակազմի ստուգումը հսկիչ-անցագրային կետում և գլխավոր շտաբի մուտքի հսկողությունը: Ծառայում ենք 24 ժամ 7 օր անընդմեջ ռեժիմով: Մեզ հետ այստեղ ծառայում են 21 երկրներից ժամանած զինվորականներ: Մեր ազգային տոներին անպայման հրավիրում ենք մասնակցելու մեր այլազգի ընկերներին: Վերջին անգամ հյուրասիրություն էինք կազմակերպել սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության տոնի առթիվ: Հիմա պատրաստվում ենք Նոր տարին դիմավորելու: Տոնածառն արդեն զարդարված է: Նոր տարվա գիշերը խորոված ենք պատրաստելու:

                Բոլորիս համար դժվար է Նոր տարվա տոներին ընտանիքից, երեխաներից հեռու լինելը: Բայց, ինչ արած, ծառայություն է:

                Իմ ու մեր զորախմբի անձնակազմի անունից ընտանեկան կարևոր այս տոների առթիվ ուզում եմ շնորհավորել ինչպես մեր ընտանիքներին, այնպես և ամբողջ հայ ժողովրդին, բոլորի օջախներին հաջողություն ու բարօրություն ցանկանալ: Ուզում եմ ջերմ բարեմաղթանքներ հղել հատկապես այն զինծառայողներին, ովքեր այս օրերին պաշտպանում են մեր երկրի սահմանները՝ դիրքերում կանգնած կամ էլ բացակայում են երկրից՝ տարբեր առաքելությունների մասնակցության պատճառով: Բոլորի ընտանիքներին մաղթում եմ ամենակարևորը՝ խաղաղություն, առողջություն, նպատակների իրականացում, երջանկություն և իհարկե՝ համբերություն:



                ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

                Լիբանանում խաղաղապահ առաքելություն

                իրականացնող զորախմբի հրամանատար, կապիտան



                -Մեր զորախումբն իրականացնում է կոալիցիոն ուժերի Շամա ռազմաբազայի պահպանության խնդիրը: Պահպանությունն իրականացնում ենք կենտրոնական հսկիչ-անցագրային կետում: Այստեղ ենք դեկտեմբերի 5-ից: Ընդունել ենք ծառայությունը, արդեն հունի մեջ ենք ընկել: Մեր զորախմբի մարտական ոգին, բարոյահոգեբանական վիճակը բարձր է, տրամադրությունը լավ, մի ընտանիքի պես ենք այստեղ: Գալիք տոների օրերին ծառայության մեջ ենք լինելու, բայց, իհարկե, կփորձենք ինչ-որ կերպ նշել: Կարոտը միակ դժվարությունն է խաղաղապահ առաքելություններում: Այնպես որ՝ մեր հարազատներին կասեմ՝ պի՛նդ եղեք, լա՛վ կացեք, այս վեց ամիսներն արագ կանցնեն, կվերադառնանք:

                Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ: Առաջին շնորհավորանքը, ավանդաբար, մեր սահմանին կանգնած տղերքին է վերաբերում. անփորձանք ծառայություն եմ մաղթում, տղանե՛ր: Ամենակարևորը՝ 2019-ին ամբողջ հայ ազգին, բոլորիս խաղաղություն, առողջություն եմ ցանկանում, և որ միշտ միասնական լինենք, միշտ կանգնած զինվորի թիկունքին:



                ԱՐՏԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ

                Կոսովոյում հայկական զորախմբի հրամանատար, կապիտան



                -Մեր զորախումբն այժմ տեղակայված է Ֆիլմ Սիթի ռազմաբազայում: Այստեղ է գտնվում Կոսովոյի գլխավոր շտաբը: Մեր հիմնական գործառույթը Պրիշտինայի օդանավակայանի անվտանգության ապահովումն է. երկու գլխավոր մուտքերը հսկում են հայ զինվորականները: Մեր առջև, ինչպես միշտ, խնդիր ենք դնում այնպես իրականացնել առաքելությունը, որ մնացած ազգերի ներկայացուցիչների համար ճանաչելի դարձնենք մեր բանակը, մեր պետությունը, ազգային խորհրդանիշները: Մեծ հպարտություն է մեզ համար, որ օդանավակայանում վայրէջք կատարողներն առաջին հերթին մեր դրոշն են տեսնում: Մեզ հետ այստեղ 31 այլ պետության ներկայացուցիչներ են ծառայում: Բոլոր ազգերի հետ հարաբերությունները, համագործակցությունը ամենաբարձր մակարդակի են:

                Հերթափոխը առաքելության վայրերում մեզ համար ասես էստաֆետի դրոշ լինի. մեկս մյուսին փորձում ենք փոխանցել ծառայողական անբիծ վարկանիշ, ամենաբարձր արդյունքներ, որպեսզի մեզ փոխարինելու եկող զորախմբի անձնակազմը գլուխը բարձր, հպարտորեն կարողանա շարունակել առաքելությունը:

                Նոր տարվա կապակցությամբ անպայման հայկական ուտեստներ կպատրաստենք, ինչպես տանն ենք պատրաստում, որպեսզի բարձրացնենք մեր տրամադրությունը և այդ օրերին զգանք ընտանեկան տոնի ջերմության մի փոքր բաժինը գոնե:

                Գալիք տոների առթիվ առաջին հերթին կուզենայի շնորհավորել մեր ամբողջ խաղաղապահ բրիգադի անձնակազմին՝ հրամանատարից մինչև շարքայինները ու առաքելություններում ընդգրկված մեր մյուս ստորաբաժանումների անձնակազմերին: Ջերմ բարևներ ու շնորհավորանքներ եմ ուզում հղել հատկապես հայրենիքի սահմանին հերթապահող մեր զինծառայողներին: Մեզ՝ բոլորիս, ցանկանում եմ խաղաղություն 2019 թվականին: Թող բոլորի ընտանիքներում միայն խինդ ու ուրախություն լինի, սեր ու ծիծաղ:



                ԱՐՏԵՄ ԱՎԴԱԼՅԱՆ

                Խաղաղապահ բրիգադի շտաբի պետ, գնդապետ



                -2018թ. խաղաղապահ զորախմբերը մի քանի հերթափոխ են իրականացրել. ամռանը՝ Աֆղանստանում, իսկ վերջերս՝ դեկտեմբեր ամսին, նաև Լիբանանում և Կոսովոյում: Ծառայությունը առաքելություններում բավականին բարդ է, ծանրաբեռնված և մեծ պատասխանատվություն է պահանջում մեր զինծառայողներից: Տարեցտարի մեր խաղաղապահ ստորաբաժանումները շարունակում են նույն բարձր մակարդակով ծառայությունը՝ արժանանալով մասնակից և համագործակցող ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարության բարձր գնահատականին:

                2018թ. խաղաղապահ առաքելություններում ընդգրկվել են նաև կին խաղաղապահները: Հայրենիքում խստագույն պատրաստություն անցած մեր չորս կին զինծառայողները զորախմբի կազմում դեկտեմբերին մեկնեցին Կոսովո և այժմ Պրիշտինայի ռազմաբազայում են ծառայում: Մենք մեծապես կարևորում ենք մեր կին զինծառայողների ներգրավումը այս առաքելություններում:

                Օգտվելով առիթից՝ զորատեսակի հրամանատարության անունից գալիք տոների առթիվ շնորհավորում եմ առաքելություններում ներգրավված մեր բոլոր զինծառայողներին և նրանց ընտանիքներին: Ուզում եմ հավաստիացնել, որ, անկախ հեռավորությունից, մենք ձեր կողքին ենք՝ պատրաստ սատարելու ամեն հարցում: Խաղաղ ու անփորձանք ծառայություն և բարի վերադարձ ձեր օջախները:



                ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

                Ամանորի նախօրեին մեզ հաջողվեց կապ հաստատել ներկայումս Աֆղանստանում, Կոսովոյում և Լիբանանում ծառայություն իրականացնող մեր խաղաղապահ զորախմբերի հրամանատարների հետ, որոնք ներկայացրին իրենց ընթացիկ ծառայությունը:

                Comment


                • ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՈԳՈՎ ԶԻՆՎԱԾ

                  Միջազգային հարթակներում հայազգի մարզիկների տարածհաղթանակները մեր դյուցազունների ուժի, կամքի ու ոգուցուցադրությունն են աշխարհին: 2018թ.-ը, ինչպես միշտ, հարուստ էրսպորտում հայ մարզիկների գրանցած հաղթանակներով, ևամենահիշարժաններից մեկը Թուրքմենստանի մայրաքաղաքԱշխաբադում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ՍիմոնՄարտիրոսյանի գրանցած փայլուն հաղթանակն էր: Օլիմպիականխաղերի արծաթե մեդալակիր հայ դյուցազնը երկամարտի 435 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն: Նա պոկում վարժություննավարտեց 195, հրումը՝ 240 կգ արդյունքով, աշխարհի ռեկորդ սահմանեցհրում վարժությունում ու երկամարտում:



                  -Վերջին ութ տարվա մեջ դու աշխարհի չեմպիոնի առաջինտիղոսը նվաճեցիր մեր երկրի համար: Այս հաղթանակըչափազանց կարևոր էր և՛ քեզ, և՛ բոլորիս համար:

                  -Իմ սպորտային կյանքում միշտ երազել էի, ու նպատակներիցս մեկն էր աշխարհի չեմպիոն դառնալը, որին հասա: Սա նաև հրաշալի միջոց էր աշխարհին ցույց տալու հայ տղամարդու ուժը, զորությունը: Հաջորդ նպատակս Օլիմպիական խաղերում նախորդից ավելի ծանրակշիռ հաղթանակ արձանագրելն է:

                  -Հետաքրքիր է, ի՞նչն է քեզ համար շարժիչ ուժ ծառայում: Եվ ի՞նչ եսզգում ծանրաձողին մոտենալիս:



                  -Մինչև առաջնությունը` մրցույթին պատրաստվելիս, անշուշտ, հսկայական պատասխանատվություն ես զգում, գիտակցում ես, որ բոլորն սպասում են հաղթանակիդ, որ ներկայացնելու ես երկիրդ, ազգդ, հայկական ծանրամարտը: Իսկ երբ մոտենում ես ծանրաձողին, քեզնից մեծ կենտրոնացում է պահանջվում ու մտքի խաղաղություն, որպեսզի կարողանաս ճիշտ կատարել վարժությունն ու լավագույն արդյունքը գրանցել: Դե, իսկ երբ արդեն ծանրաձողը գլխավերևումդ է, ու գիտակցում ես, որ հաղթանակը` աշխարհի չեմպիոնի կոչումը քոնն է, աննկարագրելի զգացողություններ ես ունենում: Չէ՞ որ ուրախություն ու հպարտություն ես պարգևում նաև քո ժողովրդին:

                  -Վերջերս Արցախ էիր այցելել, նաև մարտական դիրքերում եղար: Կարելի է պատկերացնել դիրքապահ տղաներիոգևորությունը: Քո՞ նախաձեռնությունն էր:

                  -Իմ և արցախցի մարզիկ ու զինվորական ընկերներիս: Ուզում էինք այցելել այն վայրերը, որտեղ կռվել են մեր հերոսները ապրիլյան պատերազմի օրերին, հանդիպել սահմանը հսկող այսօրվա հերոս տղաներին, զրուցել հետները, ոգևորել: Եղանք կապիտան Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի և մյուս հերոսների պահած հենակետում, զրուցեցինք հրամանատարների, զինվորների հետ: Համոզվեցինք, որ բոլոր առումներով դիրքերն այժմ շատ բարվոք վիճակում են, իսկ մեր զինծառայողներն այսօր հարյուր տոկոսով ապահովված են ամեն ինչով` սկսած սննդից ու հանդերձանքից, վերջացրած` զենք-զինամթերքով:

                  Արցախյան այցը մեկ այլ նպատակ էլ ուներ` նպաստել Արցախում սպորտի զարգացմանը: Հյուրընկալվեցինք Ստեփանակերտի ծանրամարտի մարզադպրոցում, ցուցադրական ելույթներ ունեցանք, հանդիպումներ ունեցանք ԱՀ վարչապետի, սպորտի և երիտասարդության նախարարի հետ, խոսեցինք Արցախում սպորտի զարգացման հնարավորություններից, ծրագրերից: Մեր նպատակը Արցախի մարզիկ երեխաներին խրախուսելն է, պատանիներին ոգևորելը, նրանց ավելի մեծ ու համարձակ նպատակների մղելը: Իսկ նրանք, ովքեր լուրջ հաջողությունների չեն հասնի սպորտում, կհամալրեն մեր բանակի պինդ տղերքի շարքերը:

                  -Մեր զինվորականները, կարծում եմ, սիրով կընդունենբարեմաղթանքներդ տոներիառթիվ:

                  [


                  -Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորականներին և հատկապես՝ դիրքապահներին: Նրանք այսօրվա հերոսներն են, որ զօր ու գիշեր սահմանին կանգնած` մեր հանգիստ առօրյան են ապահովում: Անամպ երկինք, խաղաղ օրեր եմ մաղթում նրանց: Ուզում եմ, որ մեր զինվորները իմանան՝ անչափ շնորհակալ ենք նրանց բոլորիս խաղաղություն պարգևելու համար և ցանկացած պահի պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նրանց կողքին ուս ուսի կռվելու:

                  Քնար Թադևոսյան

                  ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍ

                  Comment


                  • Առաջնագիծ








                    Comment









                    • Comment

                      Working...
                      X