Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Պրո-հայկական փորձագետների սենսացիոն բացահայտումը
Lragir.am,
20.09.2019
Ռուսաստանի մեդիա-փորձագիտական դաշտը եւ Հայաստանի նախկին վարչակարգին հարող շրջանակները վերջին շրջանում քարոզչության հիմնական թեմաներից մեկը դարձրել են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը: Նշվում է, որ Կրեմլը կասկածանքով է վերաբերվում Հայաստանի կառավարության եւ մասնավորապես վարչապետի քաղաքականությանը:
Հայաստանը շարունակում է մասնակցել պրո-ռուսական բլոկներին, միջազգային կառույցներում շարունակում է քվեարկել Ռուսաստանի օգտին, կատարում է պայմանագրային բոլոր պարտավորությունները: Ընդ որում, դրանք վերանայելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան:
Եվ հարց է առաջանում, թե ի՞նչն է պատճառը: Այս հարցին հայաստանյան թերթերից մեկին տված հարցազրույցում վերջապես պատասխանել է Ռեգնումի խմբագիր Մոդեստ Կոլերովը, նշելով երկու պատճառ.
«Գլխավոր սխալ քայլը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վճիռը չընդունելն ու անտեսելն էր։ Մյուս քայլը վերաբերում է Հայաստանի կողմից սպառազինության շուկա դուրս գալու վերաբերյալ հայտարարություններին։ Դա նշանակում է, որ դուք Ռուսաստանից սպառազինություն եք ստանում, ապա ցանկանում եք դրա հետ մտնել սպառազինությունների շուկա», ասել է նա։
Քոչարյանի պարագան հասկանալի է, անձնական տիրույթում, եւ այդ հանգամանքը Ռուսաստանի նախագահի պարագայում ավելի ընդգծված բնույթ ունի:
Բայց երկրորդ պատճառը պարզապես ցնցող է: Ստացվում է՝ Հայաստանը չպետք է ունենա ռազմարդյունաբերություն: Ռազմարդյունաբերություն ստեղծելու մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը: Ընդ որում, Սերժ Սարգսյանը Մոսկվային առաջարկել էր համատեղ ռազմարդյունաբերական համալիր ստեղծել Գյումրիում: Ի պատասխան՝ Մոսկվայից խորհուրդ էին տվել ավելի շատ միրգ-բանջարեղեն արտադրել:
Ավելորդ է ասել, որ ռազմարդյունաբերությունը տնտեսության զարգացման, անվտանգության խնդիրների լուծման, այսինքն՝ երկրի ինքնիշխանության հարց է:
Տվյալ դեպքում արժե նշել, որ Ռուսաստանը վերջին տարիներին լծվել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համագործակցությանը: Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային փոխանցել անգամ միջուկային ու տիեզերական տեխնոլոգիաներ:
Մենք հիմա Թուրքիայի հետ ենք, հայկական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել էր պրո-հայկական մեկ այլ փորձագետ՝ Ստանիսլավ Տարասովը: Պետք է ենթադրել, որ ներկայում պրո-հայկական փորձագետների խնդիրն այս կապակցությամբ Ռուսաստանի քաղաքականության «հիմնավորումն է» հայկական մեղավորության կանխավարկածով, թեեւ դա նոր բան չէ: Պարզապես դա գնալով ավելի ընդգծված է դառնում, Ռուսաստանի միջազգային ու ներքին իրավիճակի դեգրադացմանը ուղիղ համեմատական:
Comment
-
Ամփոփվել է ՀՀ ՊՆ ՌՈ խաղաղապահ դասակի զինծառայողների մեկշաբաթյա դասընթացը
Սեպտեմբերի 19-ին ամփոփվել է հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական համագործակցության շրջանակում ԱՄՆ ՊՆ Միջազգային իրավական հետազոտությունների ինստիտուտի ուսումնական խմբի կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը:
Comment
Comment