Announcement
Collapse
No announcement yet.
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Collapse
X
-
Զինծառայողը 2 տարում 3-4 անգամ դիմումով այլ զորամաս տեղափոխվելու հնարավորություն պետք է ունենա․ նախկին պատգամավորն առաջարկ է ներկայացնում
2020-02-15Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը առաջարկ է ներկայացրել ԱԺ գործընկերներին՝ զինված ուժերում սպասնությունների/ինքնասպանությունների դեպքերից խուսափելու համար։ «Բանակի ոչ մարտական մահերը կանխելու շատ պարզ և արդյունավետ լուծման առաջարկ ունեմ, որի նախաձեռնողն ու առաջ մղողը, իմ պատկերացմամբ, պետք է լինի խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունը (եթե բանը դրան հասնի, նույնիսկ ի հեճուկս գործադիրի գործընկերների կարծիքի): Հարկավոր է օրենսդրորեն ամրագրել, որ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող 2 տարվա ընթացքում 3-4 անգամ կարող է դիմում գրել զորամասը փոխելու խնդրանքով և իր այդ դիմումն անմիջապես և առանց լրացուցիչ հարցերի, առանց որևէ քննության պետք է բավարարվի ղեկավարության կողմից: Այս կերպ մենք հնարավորություն կտանք անելանելի հոգեբանական, ֆիզիկական կամ նյութական վիճակում հայտնված զոնվորին խուսափել իր կարծիքով անխուսափելի ողբերգությունից` լինի դա սպանություն, ինքնասպանություն կամ որևէ այլ տիպի էական բռնություն:
Քանի որ ծառայակիցների ճնշումների կամ բռնությունների մասին սպայակազմին, իրավապահներին հայտնելը բանակում գերիշխող քրեական հակամշակույթի օրենքներով համարվում է «գործ տալ» կամ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հիշատակած 3 տառանոց երևույթը և ինքնին կարող է պարունակել նոր լրջագույն սպառնալիքներ տվյալ զինծառայողի համար, ապա նոր զորամաս տեղափոխումը պետք է կատարվի առանց որևէ հետաքննության և տուժածին լրացուցիչ վտանգների ենթարկելու: Որպեսզի նոր զորամասում կանխակալ վերաբերմունք չլինի տեղափոխվածի նկատմամբ, հարկավոր է սրան զուգահեռ իրականացնել պարբերական ռոտացիաներ: Այս կերպ, սպանություն-ինքնասպանությունից կամ պարզապես անտանելի հոգեբանական ու ֆիզիկական բռնությունից «փախուստ տված» զինծառայողները չեն տարբերվի ռոտացիայի արդյունքում այլ զորամասում հայտնվածներից: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սա ընդամենը «հրդեհաշիջման» միջոցառումներ կարող են լինել: Դրանք կյանքի կոչելուն ու կյանքեր փրկելուն զուգահեռ խնդրի բուն պատճառներն է պետք չեզոքացնել: Ամբողջությամբ վերացնելուն չեմ հավատում, բայց անհաշտ պատերազմ հայտարարելով ու հետևողական անհանդուրժողականություն դրսևորելով` որոշակի հաջողություններ արձանագրել հնարավոր է»: Իրավաբան.net
Comment
Comment