Announcement
				
					Collapse
				
			
		
	
		
			
				No announcement yet.
				
			
				
	
Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
				
					Collapse
				
			
		
	X
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
 
 
 
 
 
 
 Lragir.am,
 20.05.2020
 
 
 
 
  
 
 
 
 «Տիգրանակերտ» զորավարժարանում մայիսի 19-ին բանակի փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախի հանրապետության և ՊԲ-ի համապատասխան մասնագետների կողմից նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը:
 
 
 Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ, տեխնիկական բնութագրերով չի զիջում առաջատար երկրների նմանատիպ սարքերին և կառավարվում է հեշտությամբ:
 
 Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կմտնեն սերիական արտադրության փուլ և իրենց լիարժեք տեղը կզբաղեցնեն ԱՀ պաշտպանական համակարգում:
 Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ:
 
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 
 Համօգտագործել
 
 
 Պետական փորձարկումների փուլն ավարտել է Արցախում արտադրված կամիկաձե անօդաչուն (տեսանյութ)
 
 Մայիս 20, 2020 by Նազենիկ Սարոյան
 Մայիսի 19-ին, «Տիգրանակերտ» զորավարժարանում փորձարկման եզրափակիչ փուլը հաջողությամբ հաղթահարել է Արցախում նախագծված ու արդիականացված հարվածային անօդաչու թռչող սարքը։
 
 Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։ Ըստ հաղորդագրության՝ այն գործում է տեղորոշման տարբեր տեխնկական միջոցներից անկախ, ունի խուսավարման ու կրակային խոցման բարձր հնարավորություններ:
 Առաջիկա ամիսներին հարվածային անօդաչու թռչող սարքերը կդրվեն սերիական արտադրության։
 Փորձարկումներին հետևել են ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու բարձրաստիճան այլ զինվորականներ
 
 
 Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Ադրբեջանում մեկնարկել են զորավարժություններ. օր 1
 
 
 Մայիս 18, 2020 by Հայկ Խաչիկյան
 
 Մայիսի 18-ից Ադրբեջանի բանակում մեկնարկել է խոշոր զորավարժությունը, որը տևելու է մինչև մայիսի 22-ը: Զուգահեռ զորավարժություն է մեկնարկել նաև Նախիջևանում:
 Վարժանքների առաջին օրը խաղարկվել են զորամասերից դեպի զորավարժության անցկացման վայրեր տեխնիկայի և անձնակազմի տեղափոխման դրվագներ և երթեր:
 Ներգրավվել են հրթիռահրետանային միջոցներ՝ «Պոլոնեզ», «Սմերչ», «Քասրղա», «Լինքս», «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր «Մստա-Ս» ինքնագնաց հրետանի ևն, ինչպես նաև մոտոհրաձգային ստորաբաժանումներ և տեխնիկան՝ «ԲՏՌ-82Ա» զրահափոխադրիչներ, «ԲՄՊ-2» հետևակի մարտական մեքենաներ:
  «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) 302 մմ ՀԿՌՀՄշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ երթերի դրվագներ են խաղարկվել նաև Նախիջևանում, որտեղ ևս ներգրավվել են «Սմերչ», «Քասրղա» ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկա ևն: «Քասըրղա» (թրք՝ Kasırğa) 302 մմ ՀԿՌՀՄշտական տեղակայման վայրերից դեպի օպերատիվ շրջաններ երթերի դրվագներ են խաղարկվել նաև Նախիջևանում, որտեղ ևս ներգրավվել են «Սմերչ», «Քասրղա» ՀԿՌՀ-ներ, զրահատեխնիկա ևն:
 Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՊՆ հայտարարության՝ վարժանքներին ներգրավվել է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Ինչ վերաբերում է Նախիջևանին, ապա այստեղ ներգրավված միջոցների և անձնակազմի մասին թվեր չեն ասել:
 Մենք հետևում ենք վարժանքների ընթացքին, և ավելի մանրամասն կանդարադառնանք ավարտին՝ ամփոփելիս:
 
 
 Comment
- 
	
	
	
		
	
	
		
		
		
		
		
		
		
	
	
 Ադրբեջանը բարձր ճշգրտության նոր հրթիռային համակարգեր է տեղակայել Նախիջևանում
 
 
 
 
 
 
 Lragir.am,
 19.05.2020
 
 
 
 
  
 
 
 
 Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է Թուրքիայից գնած TRG-300 Kaplan 300 մմ ժամանակակից հրթիռային համակարգեր: Այս մասին ամերիկյան Ջեյմսթաուն հետազոտական հիմնադրամում հրապարակած հոդվածում գրում է հեղինակ Ջան Կասապօղլուն:
 
 
 Հոդվածում նշվում է, որ այդ համակարգերն առաջին անգամ կադրերում երևացել են մայիսի 2-ին:
 
 105 կգ քաշով մարտագլխիկի հեռահարության շրջանագիծը 120 կմ է, իսկ 190 կգ քաշովինը՝ 90 կմ: Հրթիռային համալիրը համարվում է բարձր ճշգրտության զենք
 
 
 
 
 Comment


































 
			
			
		





Comment