Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too ... See more
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts







  • Comment


    • Որոշվել է «Աթլետ» մրցաձևի հաղթողը
      Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում ընդհանուր հաշվարկով հաղթող է ճանաչվել Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Բելառուսն է: ՀՀ Զինված ուժերի թիմը եզրափակել է ուժեղագույն եռյակը:










      Comment


      • Լավրովը փորձում է վերադարձնել իրավիճակը․ Մոսկվան ու Երեւանը կարո՞ղ են սկսել մաքուր էջից

        Lragir.am,

        02.09.2020

        Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ հուլիսյան բախումներից հետո թե Հայաստանը, թե Ադրբեջանը շահագրգռված են, որ իրավիճակը հանդարտվի, և վերսկսվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը, որոնց էլ որպես կանոն հաջորդում է արտգործնախարարների հանդիպումը։

        «Մեր գիծը հենվում է 18 տարիների ընթացքում ձևավորված համալիր փաստաթղթերի վրա, կան այսպես կոչված` «Մադրիդյան սկզբունքներ, և կան փաստաթղթերի թարմացված տարբերակներ: Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես այսպես կոչված` լճացման պայմաններում լսվում են ձայներ, որ պետք է հրաժարվել այդ փաստաթղթերից և սկսել մաքուր էջից, կամ էլ ինչ-որ «Պլան Բ»-ի գործողության մեջ դնելու մասին են խոսում: Մենք կարծում ենք, որ դա մեծ սխալ է, վստահ ենք, որ վերջին տարիներին արվածը պետք է մնա որպես մեր հետագա աշխատանքների հիմք: Ես չեմ բարձրաձայնի, թե նախնական ինչ համաձայնություններ կան, դա կոնֆիդենցիալ է, բայց կարող եմ ձեզ վստահեցնել, որ այնտեղ կան հանգուցալուծումներ, որոնք արդարություն կապահովեն թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմի համար», ասել է նա:

        Լավրովի խոսքում առկա է հավասար հեռավորությունը հակամարտության կողմերից, թեթեւ կշտամբանքով, որ ցանկանում են հրաժարվել առկա փաստաթղթերից կամ ունեն պլան Բ։ Լավրովը Տավուշի մարտերից հետո երկրորդ անգամ է արտահայտվում այդ իրավիճակի մասին, առաջին անգամ՝ Բաքվի նոր արտգործնախարարի հետ հանդիպման նախօրեին, որտեղ սակայն նա լարվածության համար հիմնականում մեղադրեց հայկական կողմին․ հայերը որոշել էին վերականգնել իրենց հին պահակետը, դա առաջացրել էր Ադրբեջանի չափից ավելի անհանգստությունը, ինչին էլ հայերը անհամաչափ արձագանք էին տվել, մոտավորապես ասել էր նա։

        Դա նվեր էր Բաքվի նոր արտգործնախարարին, որը սակայն իր առաջին այցը կատարել էր Անկարա եւ այնտեղ ստացել իր «մկրտությունը»։ Հետտավուշյան քաղաքական սրացման հեղինակը Թուրքիան էր, որն իրավիճակն օգտագործեց Ռուսաստանի դեմ դեմարշի եւ Բաքվում իր ազդեցությունը մեծացնելու համար, անվերապահ աջակցություն հայտնելով նրան։ Ռուսաստանի հավասար հեռավորության քաղաքականությունն անխուսափելի ճաքեր է տալիս ապրիլյան պատերազմից հետո, եւ հետաքրքիր է, որ մոսկովյան տարբեր շրջանակներում դրա համար մեղադրում են հայերին։ Հայերը երեւի շահեր չպետք է ունենան, ըստ այդ տրամաբանության։

        Լավրովը ապրիլյանից Տավուշի մարտեր ժամանակաշրջանում զրկվեց իր երկու ձեռքերից, որոնց միջոցով ապահովում էր այդ քաղաքականությունը՝ նախ հեռացվեց Նալբանդյանը, ապա՝ Մամեդյարովը։ Լավրովի հետտավուշյան հայտարարությունները վկայում են, որ նոր իրավիճակին համարժեք քաղաքականության ձգտում ու պատկերացումներ չկան, եւ այդ իրավիճակում ցանկություն է հայտնվում իրավիճակը վերադարձնել նախկին «փաստաթղթերի ու հանգուցալուծումների» տրամաբանությանը։

        Հավասար հեռավորության քաղաքականությունը Ռուսաստանին կանգնեցրել է լուրջ խնդիրների առաջ, ոչ միայն Կովկասում։ Հայաստանը 30 տարի սպասարկել է այդ քաղաքականությունը, շատ դրվագներում՝ իր շահերի հաշվին, այդպիսով կատարելով իր դաշնակցային պարտավորությունները։ Հայ-ռուսական հարաբերությունների այդ երեք տասնամյակն ավարտվում է։

        Comment


        • Հայաստանի հարվածային նոր ուժը

          ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

          31.08.2020

          Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքվին չի գոհացրել հուլիսյան մարտերից հետո Հայաստան մոտ 400 տոննա ռազմական բեռ մատակարարելու վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը: Այդ մատակարարումից շաբաթներ առաջ Պուտինին զանգահարել ու դժգոհել էր Ալիեւը: Օգոստոսի 25-ին ՌԴ ՊՆ նախարար Շոյգուն Բաքվում ասել էր, թե մատակարարումները եղել են ռուսական ռազմակայանի սոցիալական եւ շինարարական մի շարք պահանջներ բավարարելու նպատակով:

          Ադրբեջանը չի բավարարվել այդ պատասխանով: Իհարկե, այլ հարց է, թե այդ ուղղությամբ դեռ ինչ զարգացում կլինի ադրբեջանա-ռուսական հարաբերության հարթությունում:

          Հայաստանի սպառազինության մատակարարումների հանդեպ Բաքվի զգայունությունը առաջացնում է այլ հարցեր: Բանն այն է, որ Բաքուն այդ առիթով դժգոհում է ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Հորդանանից, Սերբիայից, տարանցիկ ճանապարհ տրամադրող երկրներից:

          Հատկանշական է, որ որ Ադրբեջանն օրինակ որեւէ ձայն չհանեց Իսկանդերի առնչությամբ: Օպերատիվ-մարտավարական նշանակության այդ հեռահար զինատեսակը ունի ռազմա-քաղաքական էական նշանակություն, եւ դրա տեղակայումները դառնում են ռազմա-քաղաքական քննարկումների առարկա: Բավական է հիշեցնել, թե ինչպիսի լուրջ արձագանքներ եւ քննարկումներ են լինում, երբ Ռուսաստանը խոսում է Կալինինգրադում՝ իր տարածքում Իսկանդերի տեղակայման մասին:

          Հարց է առաջանում, թե ինչու՞ այդ զինատեսակից չդժգոհած Բաքուն հուլիսյան մարտերից հետո դժգոհում է սպառազինության այլ մատակարարումներից:

          Պատճառը թերեւս այն է, որ ներկայում խոսքը Հայաստանի ոչ թե զսպման կարողությունների ընդլայնման, այլ հարձակողական, հարվածային կարողությունների ընդլայնման, արդիականացման մասին է:

          Իսկանդերը զսպում է լայնամասշտաբ արկածախնդրությունը: Բայց Բաքուն այդ մասշտաբը շոշափում է ավելի շուտ մարտավարական իմաստով, նրա հաշարկը թերեւս լոկալ բախումների միջոցով մանր իրավիճակային հաջողություն արձանագրելն է, խաղի կանոն կամ պայման թելադրելը, որեւէ հարցում ռազմական շանտաժ աշխատեցնելը:

          Հուլիսյան մարտերն այդ իմաստով են ունեցել կարեւոր նշանակություն, ցույց տալով հայկական զինուժի հարվածային ուժի ավելացումն ու արդիականացումը: Եթե Իսկանդերը Բաքվին զրկում է լայնամասշտաբ մանեւրից, ապա Տավուշը Բաքվին զրկել է նաեւ իրավիճակային մանեւրից: Այդ հանգամանքն էլ սրել է Բաքվի դժգոհությունն ու անհանգստությունը Հայաստանի սպառազինության համալրման առնչությամբ:

          Comment


          • «Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի նկատմամբ օդային գերակայություն ձեռք բերելու համար»

             

            Comment









            • Comment










              • Comment


                • Yerevan-based ‘’Kalashnikov’’ factory ready to provide first 1000 rifles to Armenian Armed Forces









                  Comment











                  • Comment









                    • Comment

                      Working...