Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ռուս փորձագետի անսպասելի հիշեցումը

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    17.12.2020

    Արեւմուտքը ցանկության դեպքում կարող էր օգնել Հայաստանին, երբ պատերազմ էր ընթանում: Օրինակ՝ 2016-ին ամերիկացիները զգուշացրեցին Ադրբեջանին, որ եթե պատերազմը շարունակվի, ապա ԱՄՆ-ն կճանաչի Ղարաբաղը, եւ Բաքուն կանգ առավ: Ի՞նչ արեց Արեւմուտքն այս անգամ: Ոչինչ, հայտարարել է ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովը, որն ունի այսպես ասած հայամետ փորձագետի համբավ:

    Հարց է առաջանում՝ իսկ կարո՞ղ էր այս անգամ Ռուսաստանը կանգնեցնել պատերազմը Արցախի ճանաչման զգուշացումով:

    Տարասովը փաստորեն բացահայտում է, որ ապրիլյան քառօրյան կանգնեցրել է ոչ թե Ռուսաստանը, այլ Արցախը ճանաչելու ԱՄՆ զգուշացումը:

    Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչու՞ ԱՄՆ-ն չի արել նույնը: Դրա պատճառը եղել է այն, որ տարբեր կերպ են պատկերացրել իրավիճակը նախագահներ Օբաման ու Թրա՞մփը: Ի վերջո, հարկ է հիշել, որ ապրիլյան քառօրյայից հետո ԱՄՆ առաջարկեց Վիեննայի օրակարգը՝ հրադադարի պահպանման մեխանիզմներ, որոնք Ադրբեջանը որակեց Արցախի դե ֆակտո ճանաչում եւ Մոսկվայի աջակցությամբ խուսանավեց այդ օրակարգից:

    Ինչու՞ ԱՄՆ-ն չկանգնեցրեց Թուրքիային ու Բաքվին այս անգամ: Թրամփի այլ բնույթի եւ պատկերացմա՞ն, թե՞ այն պատճառով, որ այլ էր հայ-ամերիկյան հարաբերության տրամաբանությունը: Օրինակ, 2016-ի ապրիլից առաջ ստորագրվել էր հայ-ամերիկյան ներդրումային համաձայնագիրը, ԱՄՆ հայտարարում էր, որ հայ-ամերիկյան հարաբերությունը պատմականորեն ամենաբարձր կետում է: Հայաստանում իրագործվեց հայ-ամերիկյան խոշոր ներդրումային ծրագիրը՝ Որոտանի ՀԷԿ մասնավորեցումը ամերիկյան Գլոբալ կոնտուր ընկերությանը, 200 միլիոն դոլարի ներդրումային ծրագրով: Միաժամանակ, տեւական քննարկումներից հետո հանգուցալուծման փուլ մտավ Հայաստանի համար խոշորագույն՝ Ամուլսարի 400 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիրը:

    Ծրագիր, որն արգելափակվեց թավշյա հեղափոխությունից հետո: Այն, որ ծրագիրը ուներ քաղաքական կարեւոր նշանակություն, պարբերաբար ակնարկում էին ԱՄՆ դեսպանները, Հայաստան այցելող դիվանագետները: Հայաստանի գերռուսաֆիկացված տնտեսության պայմաններում թեկուզ հարաբերական դիվերսիֆիկացիան ստանում է կարեւոր նշանակություն նաեւ անվտանգային տեսանկյունից, քանի որ անվտանգությունը ժամանակակից աշխարհում լոկ ռազմական կարողությունները չեն, այլ նաեւ ուժային կենտրոնների հետ տնտեսա-քաղաքական կապերն ու շահերը:

    Արդյոք 2016-ին ԱՄՆ-ն դրանք գնահատում էր բավարար եւ կասեցնում Բաքվի պատերազմը, իսկ 2020-ին՝ անբավարար, չունենալով առարկայական միջամտության մոտիվ: Հատկապես, երբ մի կողմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, մյուս կողմում Արեւմուտքի հանդեպ պոստսովետական դիմակայության բարդույթով Ռուսաստանը:

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն օրերս հայտարարեց, թե Ամուլսարի հանքը կարող էր դառնալ Հայաստանի թիվ մեկ հարկատուն, եւ այդ հարցում հասարակությունը արգելք դարձավ, իսկ Սոթքի հանքի պարագայում, որը չորրորդ հարկատուն է՝ հասարակությունը մեծ աղմուկ է բարձրացնում հանքի ապագայի առնչությամբ:

    Խնդիրն այստեղ իհարկե երկու հանքերը հակադրելը չէ: Հայաստանում տնտեսական իրողությունները չեն արժանացել քաղաքական համարժեք գնահատման եւ դիտարկման, ինչը կարող էր իր ազդեցությունն ունենալ ռազմա-քաղաքական ռիսկերի չեզոքացման արդյունավետության հարցու

    Comment


    • Հայաստանը պարտվեց ներքին թուրք ոջիլիին․ Գտնվեց մի հարիֆ հայ, որը կամավոր համաձայնեց իր ճակատին դաջել ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ
      • 2020-12-17
      • Հեղինակ՝ Վահան Շիրխանյան

      Թուրքը չհաղթեց, հայի կաշառակեր, ագահ, անկուշտ պաշտոնյան (նախագահներ ու ներքև), զինվորականը (գեներալներ ու ներքև), օլիգարխները (կարդալ իմացող ու չիմացող) հասցրին Հայաստանը պարտության և ծախեցին Արցախը։

      Հայաստանը պարտվեց հայ ներկայացող ներքին թուրքին։ Ի՞նչ պետք է իրենցից ներկայացնեին Ռոբերտի ծեփած հայ բուրժուաները, Սերժի ծնած խաղամոլները, նրա կազինոյական հաշիվ փակողները։ Հայաստանի փողերով Հայաստանի թշնամիների հետ առևտուր անելուց, նրանց հարստացնելուց, Հայաստանը աղքատացնելուց բացի՝ ի՞նչ պետք է անեին այդ Հայաստան և հայություն գողացող կենդանիները։ Գյումրիում երկրաշարժի աղետյալները 30 տարի անց շարունակում են ապրել տնակներում, իսկ իրենք այնքան են առաջադիմել, որ որոշել են Աֆրիկայի որբերին կերակրել։ Արժանապատվության վաճառականներ, հայ զինվորի արյան վաճառականներ, հայ հողի վաճառականներ, պատվի վաճառականներ։ Պարզապես ոջիլներ, Հայաստանի հաղթանակի փողերն ու ոգին գողացած ոջիլ միլիարդատերեր։ Ոջիլը պետք է ոչնչացվի, հայ ազգը պետք է մաքրվի ոջիլից՝ լինի դա Մոսկվայի, Փարիզի, Նյու Յորքի դղյակներում, թե ուր։ Դրանք բոլորը պատճառ են Հայաստանի պարտության և մասնակից են ազգային դավաճանության։ Դրանք մտնում են սերժռոբ դավաճանական խմբի մեջ։ Պատմության մեջ դավաճանների այս անվանացանկն է մնալու։ Շուտով այն կհրապարակվի։

      Առանձին պատասխանատվության տակ են ընկնում տարիներ շարունակ միմյանց փոխարինող դեռահաս, տկարամիտ, անողնաշար, նույնքան անկուշտ ու կաշառակեր ՊՆ ղեկավարությունները։ Պատասխան են տալու զինվորի ամեն կաթիլ արյան, ամեն թիզ հողի համար։

      Թուրքը չհաղթեց, հայը պարտվեց ներքին հայ թուրքին։ Բայց դրանց բախտը բերեց, գտնվեց մի հարիֆ հայ, որը կամավոր համաձայնեց, որ իր ճակատին դաջվի ԱԶԳԻ ԴԱՎԱՃԱՆ անունը, և Արցախը հանձնեց թուրքերին։

      Ավարտվեց 26-ամյա ազգային դավաճանության շքերթը, որի հիմնական կազմակերպիչները՝ երկիրը պաշտպանունակությունից զրկած, գիտությունից զրկած, ողջ արդյունաբերական պոտենցիալը թալանած, ավերած 3 նախագահները կողքից գոռում են՝ Նիկոլ, դավաճան։ Իհարկե, նա դավաճան է և պետք է կրի պատասխանատվություն, բայց բոլոր նրանց հետ, ովքեր 26 տարի դավաճանական գործողություններ են իրականացրել և Հայաստանի պարտության հիմքն են դրել։

      Ժամանակը պահանջում է պատասխանատվության կանչել պարտության հին և նոր հեղինակներին։ Այստեղ երկընտրանք չկա։ Հայաստանի լինել-չլինելու խնդիրն է դրված մեր առջև։ Այստեղ կա մեկ լուծում՝ համախմբել հայության միասնական ողջ ներուժը՝ տնտեսական, ռազմական, գիտական։

      Պետք է պարտադիր ազատվենք ոջիլից։

      Պետք է պարտադիր ազատվենք մեզ պառակտող, միմյանց հակադրող, ջլատող բոլոր կառույցներից՝ լինեն դրանք հոգևոր, թե քաղաքական։

      Պատերազմը չի ավարտվել։ Պատերազմական դրությունը պետք է ծառայի իր նպատակին՝ ազգի դիմադրողական ուժերի համախմբմանը, բանակի վերականգնմանը, զորահավաքային տնտեսության ստեղծմանը։

      Սրանք են լինելու Սպաների համահայկական միության առաջիկա անելիքները։

      Comment


      • Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից

        Lragir.am,
        17.12.2020

        Զինվորականությանը հրամայվել է մինչև ուրբաթ՝ ժամը 17։00-ը, նահանջել Կապանի եւ հարակից բնակավայրերի անվտանգությունն ապահովող դիրքերից: Փաստինֆո-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը:Հրամանն իջեցվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

        Սա մեր իշխանությունների կողմից վարվող բանակցությունների ձախողման արդյունք է:Բազմաթիվ անգամ եմ խոսել իշխանությունների հետ, անգամ մամուլով բարձրաձայնել եմ սրա մասին, քանի անգամ հայտնել եմ՝ առանց մեզ ինքնուրույն որոշումներ չկայացնեք, բանակցություններում հաշվի կառնեք մեր կարծիքը, կքննարկեք մեզ հետ, սակայն ոչ մեկը չարձագանքեց,- ասաց Կապանի համայնքապետը:

        Գևորգ Փարսյանը ասում է՝ եթե սահմանն անցնի նախկին ԽՍՀՄ-ի սահմաններով, դա անվտանգային լուրջ խնդիրներ է առաջացնելու։

        Կապան համայնքի վարչական շրջաններից , որտեղ մենք կանգնած ենք՝ անվտանգության գոտին ապահովելու համար, այդ բոլոր հատվածներից ասել են նահանջեք մինչև վարչական սահմաններ, դա ԽՍՀՄ տարիներին հաստատված ՀՀ սահմաններն են,-ասաց Փարսյանը:

        Համայնքապետի տեղեկություններով՝Կապան-Գորիս ավտոճանապարհը ևս մաս-մաս դուրս է գալու մեր սահմաններից, իսկ այդ հատվածներում էլ տեղակայվելու են ռուս և հայ սահմանապահներ:

        Comment


        • MFk RUSSIANS

          Armenians of the world, first of all, recon your enemies!!!
          Russians are the worse of all !
          We have no chance to stand against the Turks, as long as the Ruussians have full control on us.
          Having sold 12.000 Km2 of Artsakh, they are destroying the Syunik of Njdeh now!
          Njdeh they martyrised for having the will to fight their russo-turkish alliance in 1920.
          We must expell the russians first from our minds and hearts, before having any chance of survival.


          Russia = Turkey !

          putinka = talaat
          erdogan = enver
          lavrov = jemal

          Comment


          • Նախկիններն իրենց գործողություններով պահում են Նիկոլին․ Բադասյան
            • 2020-12-17
            • Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

            Առաջին լրատվական-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի Միացյալ Հայաստան կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

            Պարոն Բադասյան, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ նոր քարտեզ է հրապարակել, որի համաձայն՝ Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը այլևս գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Ի՞նչ է սա նշանակում։

            – Երեկ Նիկոլ Փաշինյանը խոսեց, խճճեց և որևէ որոշակի բան չասաց, հետո կառավարության նիստում էլ խոսեց այդ մասին, որևէ հստակեցում դարձյալ չարեց, մնում է սպասել, տեսնել՝ ինչ հայտարարություններ կլինեն։ Իսկ ռուսական կողմը քարտեզի մեջ նշել է Խծաբերդը, որտեղ բլոկպոստ են դրել, հիմա հայկական կողմից, թե ադրբեջանական կողմից՝ շատ հակասական են լուրերը։ Արցախյան կողմը ասում է, որ որևէ լուր չունեն, Ադրբեջանը ասում է, որ այն գտնվում է իրենց տիրապետության տակ։ Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Մուրատովը Մոսկվայում ճաշում է Ադրբեջանի ԱԱԾ պետի հետ։

            Տեղի ունեցողը Հայաստանում անիշխանության հետևանք է, Հայաստանում իշխանություն չկա, Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում, սա ծանր հետևանքների կհանգեցնի։ Բացի այդ, մեզ առաջիկայում տնտեսական լուրջ ճգնաժամ է սպասվում, դժվարություններ, քաոս…

            – Բնակիչներին որևէ պարզաբանում տալի՞ս են՝ ինչ է կատարվում։

            – Բնակիչները ստույգ որևէ բան չեն իմանում, պաշտոնատար անձինք որևէ ստույգ բան չեն ասում, փաստորեն պաշտոնյաներից որևէ մեկը լուր չունի՝ սկսած հասարակ պաշտոնյաներից մինչև վարչապետ, դրա համար են կռուտիտներ անում։

            – Ստացվում է՝ Ռուսաստա՞նն է որոշում՝ այդ տարածքները ադրբեջանական, թե հայկական կողմին տալ։

            – Այո՛, մենք կապիտուլյացիա ենք ստորագրել։ Նիկոլը կապիտուլյացիայից երեք-չորս օր առաջ ասաց, որ ցավոտ զիջումներ են լինելու։ Հիմա Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանը պահում է, նա մնում է նրա համար, որ ծրագիրն ամբողջացնի, հանձնի, հետո Թուրքիայի տարածքային ամբողջականությունը ճանաչի, երկրորդ՝ սպանի Արցախի հարցը և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք պետք է դա կանխենք։

            Մինսկի խմբի ֆրանսիացի ու ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի ու Էնդրյու Շոֆերի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: Պատճառաբանությունը ռուս համանախագահ Պոպովի՝ տարածաշրջանային այցին չմասնակցելն է։ Ինչպե՞ս եք գնահատում։

            – Այո, այդպես մեկնաբանեց Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը՝ հաշվի առնելով, որ ՌԴ համանախագահը չկար, ինքը չհանդիպեց։ Սա իհարկե խնդիր է։

            – Արցախը Ռուսաստանի վերահսկողության ներքո՞ է։

            – Այո՛, ստացվում է այդպես։

            – Պարոն Բադասյան, վարչապետի հրաժարականի պահանջով 17 ուժեր շարունակում են պայքարը, առաջարկում են վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Հնարավո՞ր է՝ նրանց միանաք։

            – Ով էլ առաջադրվեր վարչապետի թեկնածու, եթե նախորդների թեկնածուն է, ես միանշանակ ձեռնպահ կմնամ։ Այո՛, նրա վերադարձն անթույլատրելի է։ Դա նույնն է, որ հիմա ընտրություն լինի, մենք ընտրենք Նիկոլին։ Նիկոլի պատճառով ենք մենք ընտրություններ հայտարարում։

            Կարծում եմ՝ այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի արտահերթ ընտրություններով։ Այսօր մեր ժողովրդի մեծ մասը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, քանի որ նա պարտված գլխավոր հրամանատար է, պարտության սիմվոլ է հանդիսանում։ Գիտակից մասը դա հասկանում է, բայց տեսնելով՝ ով է գալու, տեսնելով հներին՝ Նիկոլին պահում են։ Սա մեր ցավն է, որովհետև հներն էլ իրենց գործողություններով պահում են Նիկոլին, այսինքն՝ Նիկոլի ամենացանկալի թեկնածուն, որպես ընդդիմություն, հներն են։

            Comment


            • Arayik Harutyunyan hands over power to Vitaly Balasanyan.



              https://www.lragir.am/2020/12/17/608881/

              The square writes: The process of forming a government of national accord has started in Artsakh. Within that framework, the most criticized officials will leave their positions in the near future.
              According to our information, first of all the security forces - the director of the National Security Service, the chief of police, the prosecutor general. There will also be changes in the parliament, ARF member Davit Ishkhanyan will become NA Speaker.
              Yesterday, the President of the Republic of Azerbaijan announced his resignation from the "Free Homeland" party and sent a message, which, in fact, announced the velvet transfer of power to Vitaly Balasanyan. Moreover, after editing the published message, he promised ․ "At the first opportunity, I will resign from the presidency, and in a reasonable time, special national elections will be held in Artsakh, during which I will not run and will leave politics."
              Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
              Its about self interest at personal and national level often at odds with the above.
              Great politicians pursue the National interest and small politicians personal interests

              Comment


              • Շուռնուխի գյուղապետի կոչը

                Lragir.am,
                18.12.2020

                Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին առավոտյան ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: 90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի, ասել է նա:

                Այսպես կոչված սահմանազատման գործընթացում հայկական շատ բնակավայրեր դառնում են սահմանամերձ, կորցնելով նաեւ կենսապահովման ռեսուրսներ՝ հող, արոտավայրեր եւ այլն: Միեւնույն ժամանակ, այդ բնակավայրերի բնակիչները տեւական ժամանակ իրենց միջոցներով են կազմակերպում պաշտպանությունը՝ իրենց կյանքի, ինչքի: Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, հատկապես Սյունիքի մարզում պետք է զինել բնակչությանը եւ ապահովել այլ միջոցներով: Զինված բնակչությունը նոր ժամանակներում լուրջ գործոն է:

                Comment


                • https://www.youtube.com/watch?v=ARPG1nmEco0
                  Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
                  Its about self interest at personal and national level often at odds with the above.
                  Great politicians pursue the National interest and small politicians personal interests

                  Comment


                  • Լսեք այս մարդուն, սգասացներ

                    Lragir.am,
                    18.12.2020

                    Մերը իշխանության համար պայքար չէ, գոյատեւման պայքար է, քանի որ վտանգված է Սյունիքն ամբողջությամբ: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ անտերության ենք մատնված: Իշխանությունից չկա մի մարդ, որ գա, լսի սյունեցու ձայնը: Այդ պայմանագիրը, որ ասում են եռակողմ է, դադարեցրեք ասել եռակողմ, այն դարձել է արդեն երկկողմ՝ թուրք եւ ռուս: Որովհետեւ այստեղ չկա Հայաստանի ներկայացուցիչ, որը պետք է պահի սյունեցու, հայի եւ արցախցու ինքնությունը եւ պաշտպանի իր անվտանգությունը: Մենք նահանջելու տեղ չունենք: Պինդ եղեք, սյունեցին ամուր կանգնած է, հիմա զինվում ենք, գնանք դիրքեր, ասել է Գորիս-Կապան ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:

                    Երեւանում ուրիշ պայքար է, նույնիսկ մրցակցություն՝ ով ավելի շատ սուգ ու կապիտուլյացիա կքարոզի, սուգը երեք օր է, թե հավերժ պիտի լինի, ով իրավունք ունի սգո երթ անելու, ով՝ ոչ: Մրցակցություն՝ ուղղված հուսալքություն սերմանելուն, ժողովրդի կամքը կոտրելուն: Ընդամենը հրադադարի հայտարարությունը երեւանյան այսպես կոչված հանրային-քաղաքական-մեդիա շրջանակներում հասցվեց մազոխիզմի հասնող կապիտուլյացիայի ու պարտվողականության:

                    Ամիսուկես է այդ վիճակն է, պետական-քաղաքական կամքն ու պահանջները ձեւակերպելուն կոչված շրջանակները՝ իշխանությունը, քաղաքական դասը, զբաղված են իրավիճակն իսկապես անդառնալի դարձնելով: Իսկ մարդիկ Աղավնոյից Սյունիքի բնակավայրեր դեռ պահում են հայ պետության ու ժողովրդի արժանապատվությունը, հայ նահատակների արժանապատիվ հիշատակը:

                    Comment


                    • Երկաթե վահան Նիկոլին. ԱՊՀ շտապ օգնությունը հայերի բարոյալքմանը

                      Lragir.am,
                      19.12.2020

                      ՀՀ եռօրյա սգո պետական կարգը առաջին հայացքից անսպասելի աջակցություն է ստանում ԱՊՀ կողմից: Իրականում, ԽՍՀՄ-ից ավանդված այս չարորակ գոյացությունը հավատարիմ է մնում իր կոչմանը. հնարավորինս ճնշել քաղաքակրթական որեւէ դրսեւորում, խարխլել շարքեր սպրդած առողջ որեւէ արժեհամակարգ

                      Բոլորի նկատմամբ բացարձակ քաղաքակրթական առավելություն ունեցող Հայաստանի արժեքային հենքը եւ ժողովրդի ինքնությունը թիրախում են:

                      Բռնության, վայրենության ու թալանի ազգագրական հիմքի տեր պարագլուխները պայմանավորվել են ռազմական ճանապարհով եւ անվտանգության միջանցքներով մասնատել հայոց երկիրը եւ զրոյի հավասարեցնել հայկական ներկայությունն ու ազդեցությունը Կովկասի հարավում:

                      Ամենեւին պատահական չէր 2020 դեկտեմբերի 18-ի ԱՊՀ վեհաժողովում Բաքվի հանցախմբի պարագլխի գովասանքի համարժեք ակնարկը Նիկոլ Փաշինյանին: Ընդունվել է ԱՊՀ երկրների Ռազմական համագործակցության եւ անվտանգության մինչեւ 2025 տեսլական [Գազետա, 1]: Կառույցին մոտ աղբյուրները նշում են, որ այս շրջանակներում, իբրեւ առաջին միջոցառում, որոշված էր հնարավորինս ապահովել Փաշինյանի ռեժիմի հակատեռորիստական կայունությունը եւ ղեկավար դեմքի անձնական անվտանգությունը:

                      Խոսվում է մասսայական միջոցառումների անվտանգային ռիսկերի կառավարման առաջնակարգ մասնագետներին Երեւան գործուղելու մասին, որոնց թվում են նայեւ Բաքվի սպեցերը: Նշվում է վերջինների առավելագույն շահագրգռությունը Փաշինյանի ֆիզիկական գոյության պահպանմամբ: Մոսկովյան միջնորդությամբ Երեւանի հանդեպ Բաքվի՝ հայ հանրությանը առայժմ անտեսանելի պատրոնաժի մասին է գրում նաեւ մոսկովյան մամուլը:

                      Հայաստանում Կրեմլի եւ Բաքվի համընկնող հեռահար նպատակները քննարկվում են միանգամայն աներկյուղ՝ հայ ժողովրդի ինքնասիրությանը դիպչելու կամ անկառավարելի ցասում առաջացնելու որեւէ վախ այլեւս չկա [Կոմերսանտ, 2]: Հայ ժողովուրդը որպես այդպիսին արդեն չի ընկալվում՝ անդադար ողբացող, տարիներով երկրորդական բանավեճերի բռնված, բարոյալքված, պատմական հեռանկար չտեսնող անդեմ զանգված է:

                      ԱՊՀ-ն իբրեւ Լավրովյան ծրագրի մեկնահարթակ օգտագործվեց ավելի վաղ: Դեռեւս Գարեգին Նժդեհի նկատմամբ Վլադիմիր Պուտինի աջակցությամբ ծավալված ադրբեջանական վայրագ արշավանքը նպատակ ուներ նախապատրաստել 2020 պատերազմը: Այնպիսի ֆաշիստամետ գործիչներ, ինչպիսիք Իոսիֆ Ստալինը, Վյաչեսլավ Մոլոտովը եւ Մամեդ Էմին Ռասուլզադեն են, ունեցող ռուս եւ թյուրք պետությունները գրոհեցին նախ եւ առաջ տեղեկատվական-գաղափարային ճակատով: Անշուշտ, դա պատահական չէր:

                      1915 թվականից հավերժ սգավորի սքեմը հազիվ հանած հայ ժողովրդին այժմ համառորեն տեղավորում են բարոյազրկության կաղապարի մեջ: Միայն թանկագին կյանքերը եւ նվիրական տարածքները չէին թիրախ: Թե հատկապես ինչ չափով էր պայմանավորված եռօրյա սգո կարգի մասին որոշումը ակնկալվող ԱՊՀ հոգածությամբ, գնահատելը դժվար է: Աներկբա կարելի է պնդել, սակայն, որ նոր եղեռնի մերքայլական վիրուսային նարատիվը, որից ցավոք խոցելի են հանրային որոշ այլ շերտեր, ճշտիվ համընկնում է ԱՊՀ լկտի ուղերձի հետ:

                      Մեզ ասում են. ձեր զավակները զոհվել են հանուն ոչնչի՝ հանուն ոչնչի էլ հիմա ապրում եք: Մեր ձեռքին է՝ քոռուփոշման թողնել ոչինչ ծնած եւ ոչինչ մնալիք ԱՊՀ հավաքական ցեղին: Մեր զինվորների Հայրենիքը կա եւ լինելու է:

                      Comment

                      Working...
                      X