Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մոսկվայում ու Բաքվում անհանգիստ են․ Ալիեւը Պուտինին նշանակել է Հայաստանի կապիտուլյացիայի երաշխավոր

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
    26.02.2021

    Իհարկե, եթե ամեն ինչ մեր մտածածով ընթանա, չենք բացառում ինչ-որ փուլում խաղաղության պայմանագրի ստորագրում, որովհետեւ նոյեմբերի 10-ի հայտարարությունը ըստ էության խաղաղության պայմանագիր է, – հայտարարել է Իլհամ Ալիեւը:

    Չեմ ուզում խորանալ Հայաստանում տիրող իրավիճակի մեջ, դա կարող են օգտագործել որոշ ուժեր Երեւանում: Բայց մենք, իհարկե, հետեւում ենք իրավիճակին, այն հարեւան երկիր է: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով համաձայնությունը վիժեցնելու փորձերին, ապա, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դա ինքնասպանություն կլինի: Հետեւանքներն աղետալի կլինեն, – ասել է Ալիեւը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի նախագահի ստորագրությունը դրա կատարման երաշիքն է: Նա ասել է նաեւ, որ Ղարաբաղի կարգավիճակը չի կարող քննարկվել որեւէ ձեւաչափով:

    Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ ուժով պարտադրված համաձայնությունն ու Արցախի մի մասի օկուպացիան վերջնական լուծում չեն, եւ Արցախի կարգավիճակը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

    Բաքուն, Անկարան եւ Մոսկվան չեն թաքցնում տագնապը եռակողմ համաձայնագրի եւ Հայաստանը միջանցքների բաժանելու ծրագրերի վիժեցման կապակցությամբ: Ալիեւը երեկ բաց հայտարարել է, որ Հայաստանին այլեւս պետք չէ բանակ. Ու՞մ դեմ է նրանց պետք բանակ: Պատերազմն ավարտվել է:

    Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին նյարդային է արձագանքել Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությանը, որ Հայաստանի տարածքով ցանկացած տրանսպորտային հաղորդակցություն Երեւանի իրավազորության տակ է լինելու:

    Մոսկվան ցավոտ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած Իսկանդերների մասին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր սպառազինության իմիջը չփչացնելու համար հայտարարել է, որ Ղարաբաղում Իսկանդերներ չեն կիրառվել: Նույնն այսօր Ալիեւն է կրկնել:

    Միեւնույն ժամանակ, Մոսկվան մտահոգություն է հայտնում Վրաստանում եւ Հայաստանում իրադարձությունների կապակցությամբ: ՀԱՊԿ-ը հայտրարում է, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի սերտ կապերը կարող են սպառնալիք դառնալ տարածաշրջանին: Իսկ ռուս պաշտոնյաները բացահայտ ասում են, որ եթե Հայաստանը դեմքով շրջվի դեպի Արեւմուտք, դա կարող է աղետ դառնալ նրա համար:

    Comment


    • Հրթիռների արձակում Ադրբեջանի ուղղությամբ - YouTube

      Իսկանդերի կիրառման ապացույց՝ ի հեճուկս ռուսական և ադրբեջանական պնդումների
      • Փետրվար 26, 2021
      InfoPort - եղիր տեղեկացված

      Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ Իսկանդեր հրթիռային համալիրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում չեն կիրառվել:

      Առկա օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության համաձայն, որը հաստատվել է նաև օբյեկտիվ վերահսկողության համակարգի կողմից, այդ տիպի հրթիռային համալիրներից և ոչ մեկը չի օգտագործվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ,- նշել էր ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

      Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ փետրվարի 23-ին, 1in.am-ին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի քննադատությանը, թե ինչո՞ւ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն Իսկանդերը չի կրակել, հայտարարել էր, որ Իսկանդերը ողջ հզորությամբ չի պայթել։

      Ռուսական պաշտպանական գերատեսչությունից կարծիք էին հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել տարածաշրջանում համալիրների օգտագործման հարցում։ Ըստ ամենայնի, Հայաստանի Հանրապետության վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, որի արդյունքում նա սխալ տեղեկատվություն է հաղորդել,- հավելել էր ՌԴ ՊՆ-ն։

      Այսօր՝ փետրվարի 26-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան և տեղական ԶԼՄ-ների հետ ասուլիսի ժամանակ ևս հայտարարել է, որ ադրբեջանական կողմը 2020-ի աշնանը Ղարաբաղում մարտերի ընթացքում չի արձանագրել Հայաստանի կողմից Իսկանդեր համալիրների օգտագործում:
      Իսկանդեր, այդուհանդերձ, հայկական կողմը կիրառել է


      Դեռևս պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին, համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորները ոգևորությամբ ներկայացնում էին Իսկանդերի առնվազն երկու հրթիռների արձակումն Ադրբեջանի ուղղությամբ։



      Տեսանյութի հետ կապված, սակայն, եղան հակադարձումներ, որ այնտեղ այլ հրթիռային համակարգ է երևում։ Հատկանշական է, որ ՀՀ և ԱՀ Զինված ուժերի սպառազինությունում կա երեք տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռ՝ Տոչկա, Ռ-17 Էլբրուս (Սկադ-Բ) և Իսկանդեր: Տեսանյութում հստակ երևում է, որ միևնույն արձակման կայանը 41 վայրկյան տարբերությամբ արձակում է երկու հրթիռ: Նշված երեք տեսակի տակտիկական հրթիռների կայանքներից Տոչկան ու Էլբրուսը կրում են մեկական հրթիռ, և կայանքից այլ հրթիռ արձակելու համար պետք է այն վերալիցքավորել, ինչը բավականին երկար գործընթաց է (ավելի քան 15 րոպե): Իսկանդերի արձակման կայանը, սակայն, կրում է երկու հրթիռ և կարող է դրանք բաց թողնել այդպիսի ժամանակահատվածում:



      Ավելին, տեսանյութում նաև երևում է, որ երկու հրթիռների արձակումից առաջ կայանքի նկատմամբ դրանց դիրքը տարբերվում է: Դա ամբողջությամբ բնորոշ է Իսկանդերին, քանի որ դրա արձակման կայանում հրթիռները տեղակայված են աջից և ձախից:



      Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Իսկանդեր հրթիռային համալիրները Արցախյան վերջին պատերազմի ընթացքում չեն կիրառվել, իրականությանը չեն համապատասխանում։

      Հիշեցնենք, որ Հայաստանի Զինված ուժերի սպառազինությունում առկա են Իսկանդեր-Է տեսակի օպերատիվ տակտիկական հրթիռներ: Դրանք կրում են 480 կգ զանգվածով մարտագլխիկներ և ունեն 280 կմ հեռահարություն: Կախված մարտագլխիկի տեսակից՝ Իսկանդերի բեկորները կարող են մահաբեր լինել պայթյունից ընդհուպ մինչև 200 մետր հեռավորության վրա:
       

      Comment


      • Բանակի հաջորդ քայլը

        Lragir.am,

        27.02.2021

        ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Հայաստանում իշխող խմբի ու 17-ի դիմակայությունը սրվել է, ակնհայտ է նաեւ Հայաստանի ներքին իրավիճակն ապակայունացնելու արտաքին փորձը։ Քարոզչական պլանում ռուսական ու ռուսահայ զլմներով տարածվող տեղեկատվական ու գաղափարական թեզերը ներքաղաքական գզվռտոցի թեմա են ընդամենը, որն ակնհայտորեն հետաքրքիր չէ հայ հանրության լայն շերտերին։

        Ներկա կառավարությանն իշխանությունից կհեռացնի հայ ժողովուրդը, ինչպես, որ ժամանակին բերել է իշխանության, ասում է Հրանտ Տեր-Աբրահամյանը, նշելով, որ շնորհիվ մեր ժողովրդի զարմանալի առողջ բնազդի, և հակառակ նրա, որ ներկա կառավարությունը երկու տարում ոչինչ այդպես էլ չարեց հայ ժողովրդի դիրքերն ամրացնելու համար, ամբողջ քաղաքական և տեղեկատվական դաշտը թողնելով դրսի ուժերի ձեռքում, չնայած այդ անհավատալի ոչմիբանչանելուն, ժողովրդական բնազդն ինքնին պատնեշ եղավ 1920-ի դեկտեմբերի կրկնության: Իսկ դա նշանակում է, որ պատմությունը դեռ չի ավարտվել:

        Պատմությունն իսկապես չի ավարտվել՝ Հայաստանի դեմ ռուս-թուրքական ագրեսիան շարունակում է ծավալվել տարբեր ուղղություններով, եւ ներքաղաքական դիմակայության կողմերի անհամարժեքության ու անարժանապատիվ մոտիվացիայի պայմաններում բանակի դերը դառնում է առանցքային։ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունը հեղաշրջում կամ հեղաշրջման փորձ չէ, փորձն այլ տեղում է, բանակից դուրս։ Բանակի հաջորդ քայլը լայն իմաստով դրանից դուրս մնալն է՝ պատնեշ դառնալով Հայաստանի ինքնիշխանությունն ու հայկական իրավունքներն ու պահանջները չեղարկելու արտաքին ու ներքին դերակատարների ծրագրերի ու մտադրությունների առաջ։

        Բանակը չափից ավելի կորուստներ է կրել ու հարվածներ ստացել հենց այդ ծրագրերի մեջ Հայաստանը խցկելու եւ դրա վրա մակաբուծելու քաղաքական դասի հավատամքի պատճառով։ Եկել է դրանից դուրս գալու, այդ ծրագրերն իրենց բոլոր մասնակիցների հետ փաթեթով մերժելու ժամանակը։ Հայաստանը նույնիսկ այս վիճակում պահում է մեծ հնարավորություններ, բանակը ժողովրդի ու իրական հայրենասիրական ուժերի հետ այն հիմքն է, որի վրա կառուցվելու է հայկական նոր պետականությունը։

        Comment


        • Ռուսական խողովակով հայկական բանակի վերականգնում․ Երկու պատերազմներն ու կորուստները դաս չեղա՞ն

          Lragir.am,
          28.02.2021


          Արմեն Սարգսյանն առարկություններով հետ է վերադարձրել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը, կառավարությունը սակայն անմիջապես այն հետ է ուղարկել նախագահական, հայտարարելով, որ նախագահի առարկություններն անհիմն են։ Իր հերթին, նախագահի քայլը ոգեւորություն է առաջացրել Հայրենիքի փրկության շարժման շարքերում՝ հիմա կամ երբեք։

          Ինչու ԳՇ-ն ընդվզեց այն բանից հետո, երբ պայթեց Իսկանդերի սկանդալը։ Եվ ոչ օրինակ ռազմական գործողությունների օրերին, կամ եռակողմ հայտարարությունից հետո, երբ ըստ 17-ի փրկիչների ու զինվորականների՝ Նիկոլ Փաշինյանն անհիմն, դավաճանական հրամաններ էր արձակում, երկիրը տանում պարտության եւ այլն։ Ով ով, բայց զինվորականները պետք է որ ներսից իմանային այդ մասին։

          Նոյեմբերի 9-ից հետո պարտության մեղքը եւ դավաճանությունը մնում է ներհայկական դիմակայության միակ թեման, որը նյութական, քարոզչական ու շանտաժային բնույթի առատ սնուցում է ստանում Մոսկվայից։ Հայաստանի դեմ չդադարող քարոզչությունն, այդ թվում հայկական ազգանուններով պրոպագանդոնների, հատուկ ծառայությունների հետ կապված տելեգրամյան ալիքների ու հայաստանյան ռուսահայ մեդիայի միջոցներով, մատնում են Մոսկվայի անհանգստությունը։

          Ռուսաստանը Ղարաբաղի պատերազմում ծանր քաղաքական, իմիջային ու ռազմական հարված է ստացել։ Դաշնակցին հանձնելու, պայմանագրային պարտավորություններից հրաժարվելու, սպառազինության հետ կապված հանգամանքները Մոսկվան փորձում է փոխհատուցել սաստիկ քարոզչությամբ եւ սպառնալիքներով։ 2016-ի եւ 2020-ի պատերազմները ցույց են տալիս (ընդ որում, այն ժամանակվա եւ ներկայիս քաղաքական ու ռազմական ղեկավարության հայտարարությունները դա են վկայում), որ Հայաստանին սպառազինության մատակարարումներին զուգահեռ Բաքվին երաշխիքներ են տրվել դրանց կիրառման իմաստով, իսկ հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ն ու զորախումբը լրացուցիչ երաշխիքներ են հայկական նախաձեռնությունները զսպելու իմաստով։ Այսինքն, խնդիրը ոչ միայն ռուսական սպառազինության որակն է, այլեւ քաղաքական կողմը։

          Դա ավելի ակնհայտ դրսեւորվեց 2020-ի պատերազմում։ Մոսկվան ցանկանում է իր վրայից գցել պատասխանատվությունը, միաժամանակ պահպանելով ազդեցությունը հայկական բանակի վրա։ Հատկապես բանակի պարագան խիստ կարեւոր է թուրքերի հետ ծրագրերն անխափան իրականացնելու համար․ 1921-ի մարտ 16-ի հարյուրամյակի նախօրեին։ Դա է պատճառը, որ Իսկանդերի մասին վարչապետի խոսքը պայթեցրեց իրավիճակը․ դա ակնարկ էր, որը Ռուսաստանում ճիշտ հասկացան, ի տարբերություն հայաստանյան անհեթեթ ու զավեշտալի արձագանքների։ Ընդ որում, հայ զինվորականների մեկնաբանություններն առավել քան տարօրինակ էին, մեղմ ասած։

          Մոսկվան սպառնաց նոր պատերազմով, եթե Հայաստանը փորձի փոխել իր անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունը։ Դա իսկապես կյանքի ու մահվան հարց է ռուսների համար, սակայն այդպիսին է նաեւ Հայաստանի համար (սա էլ հայ-ռուսական շահերի համընկնումը)։ Եթե տեղի է ունենում մեր բանակի վերականգնումը զուտ ռուսական խողովակով եւ անտեսվում են ՆԱՏՕ-ի եւ այլ երկրների հետ ռազմական համագործակցության հնարավորությունները, դա նշանակում է զրկվել տեխնոլոգիական արդիականացման հնարավորություններից, թուրքական բանակի տեխնոլոգիական անընդհատ աճի պայմաններում։

          Մինչ այդ, ռուսներին առայժմ հաջողվում է սրել ներքին դիմակայությունը Հայաստանում, կառավարության ապիկարության ու 17 ակնթարթների մոտիվացիայի պայմաններում։

          Comment


          •  

            Comment


            • https://www.youtube.com/watch?v=tpLOCvFwYeA


              ՇՈԿԱՅԻՆ ՓԱՍՏ․ Ահա թե ինչ պայմանով էր ձեռք բերվել Իսկանդերը․ Սա լույս է սփռում մեր ողբերգության վրա

              SHOCKING FACTs ․ This is the condition under which Iskander was acquired ․
              This sheds light on our tragedy


              Politics is not about the pursuit of morality nor what's right or wrong
              Its about self interest at personal and national level often at odds with the above.
              Great politicians pursue the National interest and small politicians personal interests

              Comment


              • Pashinyan turky poze

                Comment


                • Originally posted by Azad View Post
                  Pashinyan turky poze
                  Nuance !
                  Rusi poz.
                  Rusn el turki poz, putinka, putanka...
                  Usdi rusi poze turs a kalis turki poz.

                  Comment


                  • Ստորություն հայկական պետականության դեմ. ինքնիշխանությունը հակառուսականությունը չէ


                    17 Մարտ, 2021
                    Հեղինակ՝ ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



                    Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի իրականացման, մշակութային, հումանիտար փոխանակումների և մարդկային շփումների կատարելագործման պատրաստակամությունը: Ո՞վ է այդ հայտարարության հեղինակը, ավելի շուտ՝ ո՞ր երկրի պաշտոնյան: Այո՛, չսխալվեցիք, կամ գուցե սխալվեցիք՝ այդ պաշտոնյան Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան է, որը այդ մեկնաբանությունն արել է Մոսկվայում 1921 թվականի մարտի 16-ին ստորագրված ռուս-թուրքական պայմանագրի 100-րդ տարելիցի առիթով, որը Մոսկվայի և Անկարայի համար դիտվում է հոբելյան: Իսկ մեզ համար՝ տարելից, քանի որ այդ պայմանագիրը գործնականում Հայոց ցեղասպանության ակտի վրա դրված կնիք է, դրա հետևանքների կնիք, հայկական տարածքների հաշվին Կովկասի՝ ռուս-թուրքական բաժանման կնիք: Առանձնակի ողբերգականությունն ու դաժանությունն այն է, որ պայմանագրի 100-րդ տարելիցը Հայաստանի համար պատմական ծանր հիշողություն չէ, այլ ներկայիս թարմ վերք, որը բացվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի և Հայաստանի վրա թուրք-ահաբեկչական-ադրբեջանական գրոհի հետևանքով:

                    Այդպիսով, Հայաստանի ռազմավարական դաշնակից պետությունը, որին հայերի մի հոծ հատված դիտարկում է թուրքական վտանգից միակ և անփոխարինելի փրկություն, վերահաստատում է իր հավատարմությունը ռուս-թուրքական պայմանագրի ոգուն և տրամաբանությանը: Այստեղ, իհարկե, չկա ոչ մի զարմանալի բան, չկա անսպասելի որևէ բան: Ի վերջո, այդ նույն ոգով ու տրամաբանությամբ է Ռուսաստանը վարվել Արցախի դեմ թուրք-ահաբեկչական-ադրբեջանական հարձակման ընթացքում, նույն ոգով ու տրամաբանությամբ է միջնորդել նոյեմբերի 9-ի հրադադարը: Այլ հարց է, թե ինչու է Ռուսաստանը վարվել այդպես: Ատե՞լ է հայերին, սիրել է թուրքերի՞ն, կամ ադրբեջանցիներին: Իհարկե, ոչ: Ավելին, Ռուսաստանը գուցե բազմակի սիրում է հայերին, բայց Ռուսաստանը կայսրություն է և որևէ մեկից ավելի սիրում է իր շահը: Իսկ Ռուսաստանը Կովկասում չի ունեցել և չունի իր շահը առանց Թուրքիայի հետ տակտիկական պայմանավորվածությունների պաշտպանելու կարողություն: Մի որոշակի ժամանակահատված ձեռք է բերել այդ կարողությունը ԽՍՀՄ տարիներին, բայց կորցրել ԽՍՀՄ փլուզմամբ, և երկրորդ ալիքով՝ կորցրել ղրիմյան ճգնաժամի հետևանքով իր դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով: Ռուսաստանը գերադասում է Կովկասում տեսնել առաջ եկող Թուրքիա, քան առաջ եկող Արևմուտք: Գուցե այսօր արդեն գերադասում է տեսնել առաջ եկող Թուրքիա, քան առաջ եկող Չինաստան: Առավել ևս, որ Չինաստանը արդեն դեմոգրաֆիա-տնտեսական իմաստով զգալիորեն առաջ է եկել Ռուսաստանի արևելքում, պարզապես Մոսկվայում այդ փաստը խոհեմաբար նախընտրում են մատնել լռության:

                    Այդ առումով, մեզ՝ հայերիս, Ռուսաստանից ավելին պահանջելը չի կարող բերել որևէ օգուտ: Մենք չունենք մեր պահանջը պարտադրելու հնարավորություն և դրանով ընդամենը Ռուսաստանին տալիս ենք Հայաստանում, այսպես ասած, հակառուսականության տեխնոլոգիան խաղարկելու և դրանով սեփական պատասխանատվությունից խուսանավելու միջոց: Ռուսաստանից պետք չէ ունենալ նաև ավելորդ պատրանքներ՝ հաշվի առնելով այն, թե ինչ մոտիվներով է Մոսկվան գնում Թուրքիայի հետ պայմանավորվածությունների: Մենք Մոսկվայից պետք է պահանջենք ոչ թե թշնամանալ Թուրքիայի հետ, կռվել Թուրքիայի հետ, այլ չխոչընդոտել մեր ինքնիշխանությանը: Ո՞րն է մեր ինքնիշխանությունը:

                    Ռուսական քարոզչությունը հայկական սատելիտների հետ միասին փորձում է այդ հարցը ևս դարձնել խաղարկման և շահարկման առարկա՝ ներկայացնելով այնպես, որ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսակցությունն ասոցացվի հակառուսականության հետ: Ոչ, բազմակի անգամ՝ ոչ: Հայաստանի ինքնիշխանությունը Ռուսաստանի հետ սերտ և ինտենսիվ աշխատանքն է, Ռուսաստանի հետ իրավաքաղաքական արդյունավետ և խոր հարաբերությունը: Բայց Հայաստանի ինքնիշխանությունը դրանով ամբողջական չէ, անվտանգությունը դրանով լիարժեք չէ, եթե միայն այդ ուղղությունն է և չկա նույնքան սերտ, ինտենսիվ, խոր աշխատանքի հնարավորություն աշխարհաքաղաքական այլ բևեռների, այս պահի դրությամբ, մասնավորապես, ԱՄՆ ու Չինաստանի ուղղությամբ, մեզ համար բարեկամ երկրներ Ֆրանսիայի, Իրանի, արաբական աշխարհի ուղղությամբ: Հայաստանի ինքնիշխանության, հետևաբար, անվտանգության մասին խոսույթը հակառուսականությանն ասոցացնելը Հայաստանի պետականության դեմ գործվող ստորություն է: Հայաստանի ինքնիշխանությունն այդ պետականության բազմավեկտոր աշխատանքի ազատ հնարավորությունն է: Դա է, որ Հայաստանը պետք է դուրս բերի ռուս-թուրքական հարաբերության օբյեկտիվ ու սուբյեկտիվ աքցանից: Հայաստանը չի պարտադրում, չի էլ կարող պարտադրել Ռուսաստանին փոխել վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Դա Ռուսաստանի շահից բխող վերաբերմունք է, ըստ այդմ՝ ՌԴ իրավունքը: Հայաստանը պահանջում և ակնկալում է, որ չարգելակվի այդ աքցանից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը, որը բազմաբևեռ և բազմավեկտոր ինտենսիվ արտաքին քաղաքականություն ձևավորելու կարողության մեջ է:
                    Վերահաստատում ենք բոլոր ուղղություններով Թուրքիայի հետ կառուցողական գործակցության ընդլայնման, առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկայի, արդյունաբերության և ենթակառուցվածքների հեռանկարային նախագծերի …

                    Comment


                    • Ռուսաստանն ու Թուրքիան միացան

                      Lragir.am,
                      22.03.2021


                      Անկարայի քաղաքականության ցանկացած թուլացում կավելացնի ճնշումները մեր երկրի վրա։ Այդ պատճառով Թուրքիան պարտավոր է ուժեղ լինել բոլոր ուղղություններով։ Նույնիսկ մի փոքր թուլացումը կուժեղացնի ճնշումը Թուրքիայի վրա։ Մենք կհայտնվենք այնպիսի պայմաններում, որոնք իրենց մասշտաբով շատ ավելի սարսափելի կլինեն, քան Սևրի պայմանագիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, տեղեկացնում է Անադոլուն։ Մենք թույլ չենք տա, որ մեր պետությունը, չբոլորած 100 տարին, արժանանա նույն բախտին , ասել է Էրդողանը։

                      100 տարի առաջ, 1919-1923 թթ. Ռուսաստանն ու Թուրքիան լուծեցին Արեւմտյան Հայաստանի խնդիրը, կիսեցին Արեւելյան Հայաստանը, ոչնչացնելով Հայաստանի անկախ պետությունը եւ դրա ռուսական մասում ստեղծելով սոցիալիստական Հայաստան կոչվող ռեզերվացիան:

                      Հայկական անկախ պետականությունը, այն էլ Սեւրի, Վիլսոնյան սահմաններով, Թուրքիան եւ Ռուսաստանը համարում էին սպառնալիք, հայատյացությունը եւ հայերի հանդեպ բարդույթները հայկական ծնունդ եւ հայերի հաշվին ստեղծված այդ երկրներում խորը քաղաքական ու ընդհուպ քաղաքակրթական հիմքեր ու պատճառներ ունի:

                      100 տարի առաջ Ռուսաստանն իր ոճրագործությունը Հայաստանի հանդեպ բացատրում էր ինտերնացիոնալով (հայերը հանուն ինտերնացիոնալի զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց տարածքները, գրում էր Պրավդա թերթը), ներկայում՝ ռուս-թուրքական էթնո-քաղաքական ընդհանրություններով (մենք արդեն Թուրքիայի հետ ենք, Մենք Թուրքիայի հետ գործում ենք հավասար կիսելու սկզբունքով, Ռուսաստանում ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ՝ Թուրանն ո՞ւմ դեմ է ուղղված, Ռուսաստանն արդեն Թուրանի տակ է եւ այլն): Անտանտի դաշնակից Հայաստան, Նիկոլի արեւմտամետ կառավարություն, Ռուսաստանը չլինի՝ Թուրքիան է լինելու եւ նման այլ հիմնավորումներն արդեն ներհայկական բանավեճի համար են նետված՝ Հայաստանը բուն խնդրից շեղելու նպատակով:

                      Ռուս-թուրքական 2020 թ. աշնանային ագրեսիան Հայաստանի դեմ ուղղված է նույն խնդրին՝ Հայաստանի անկախ պետականության ոչնչացմանը: Հայաստանի արցախյան մասի օկուպացիան, համատեղ մոնիտորինգային կենտրոնները, Հայաստանի տարածքով կոմունիկացիոն-անվտանգային միջանցքների ծրագրերը դրա արտահայտությունն են: Ռուսաստանի ռազմական ու այլ ներկայությունը ռուս-թուրքական ծրագրերի կատարման երաշխիքն է: Հարավային Կովկասից Ռուսաստանի անխուսափելի հեռանալուց հետո այնտեղ ինքնիշխան Հայաստան թողնելու հեռանկարը ռուսների ու թուրքերի մոտ արթնացնում է Սեւրի սարսափները: Սարսափը ծնում է ատելություն՝ դրանից բխող հետեւանքներով: Դա պետք է նախեւառաջ գիտակցեն Հայաստանի ներքին քաղաքական դերակատարները:

                      Ռուսաստանին ու Թուրքիային Հայաստանի հարցում միավորում է գոյության խնդիրը:

                      Comment

                      Working...
                      X