Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan
Փորձագետ. «ՀԱՊԿ կոչված դաշինքը ձեւական եւ անլուրջ կազմակերպություն է»
Ադրբեջան -- Բաքվում անցկացվող զորահանդեսում ցուցադրվում է ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգը
25.07.2011
Սարգիս Հարությունյան
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից հանդիսացող Բելառուսը անցյալ տարի զենք է վաճառել Ադրբեջանին:
Ինչպես հայտնի է, Բելառուսը եւ Հայաստանը հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներ:
Անցած շաբաթ ադրբեջանական apa գործակալությունը հրապարակեց 2010 թվականին Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքի եւ սպառազինության մասին Սովորական սպառազինությունների ռեգիստրին ներկայացված հաշվետվության որոշ տվյալներ: Հրապարակման համաձայն, անցած տարի Ադրբեջանը Բելառուսից գնել է 30 հատ 122 մմ տրամաչափի Դ-30 թնդանոթներ, որոնք կարող են մինչեւ 22 կիլոմետր հեռավորության վրա հարվածներ հասցնել:
Բացի այդ, մոտ 1 ամիս առաջ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին հակաօդային պաշտպանության ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգը, որը ադրբեջանցի պաշտոնյաների հավաստիացմամբ, իրենց է վաճառել ՀԱՊԿ-ում Հայաստանի մյուս դաշնակիցը` Ռուսաստանը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի պարտավոր են ՀԱՊԿ շրջանում բարձրացնել այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ կազմակերպության անդամ երկրները զենք եւ զինտեխնիկա են վաճառում Ադրբեջանին, որի ղեկավարները անընդհատ խոսում են Հայաստանի հետ պատերազմելու մասին:
«Սա ուղղակի եւս մեկ անգամ վկայում է, որ ՀԱՊԿ կոչված դաշինքը ձեւական եւ անլուրջ կազմակերպություն է, որը որեւէ կապ չունի Հայաստանի անվտանգության խնդիրների հետ, այլ միմիայն սպասարկում է Ռուսաստանի շահերը, այն էլ այն ձեւով, որ ձեւով որ պատկերացնում է Ռուսաստանը», - հայտարարեց Ռուբեն Մեհրաբյանը:

Comment