Announcement

Collapse
No announcement yet.

Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

    Originally posted by ArmeniaR1 View Post
    Our soldiers are preparing very seriously for the parade
    yeah have you seen the georgian parade? it was idiotism,just some cool cars and its over,they are celebrating 20 year of indephentce too,but didnt somethink specialazeris too,did just a parade,yes they had some nice toys to show, but ARMENIA.... ARMENIA did much for that month, not only parade!

    Comment


    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan







      Comment


      • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

        Burjuin Hokeet seerem!

        Comment


        • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

          girls?

          Comment


          • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

            Grip on the Smerch? Watch me lunch it
            Last edited by Vahram; 09-17-2011, 02:06 PM.

            Comment


            • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

              Originally posted by Vahram View Post
              Grip on the Smerch? Watch me lunch it
              were is our smerches?

              Comment


              • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan





                Comment


                • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                  what is it on that jeep? and on last pic, i see some cube on kraz vehicle

                  Comment


                  • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                    Ադրբեջանի բանակի զինանոցում կընդգրկվեն մարտավարական անօդաչու ինքնաթիռներ
                    17.09.2011
                    Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի բանակի զինանոցում ընդգրկվելու են մարտավարական զինված անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր ռազմական աղբյուրները:

                    «Թշնամական օբյեկտների ոչնչացման եւ այլ խնդիրների իրականացման» համար նախատեսված սարքերը, նույն աղբյուրի վկայությամբ, արտադրվելու են տեղական ձեռնարկություններում, ինչի կապակցությամբ երկրի պաշտպանության նախարարությունը արդեն որոշակի աշխատանքներ է սկսել Azad Systems Co ընկերության հետ:

                    Այս տարի նախատեսվում է զինված ուժերին հանձնել 60 «Օրբիտեր» տեսակի փոքր մարտավարական եւ «Աէրոսթար» տեսակի մարտավարական անօդաչու թռչող սարքեր:

                    Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը անցած չորեքշաբթի օրը հաղորդեց հետախուզական թռիչք իրականացնող ադրբեջանական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: Մեկ օր անց Ադրբեջանը ռազմական գերատեսչությունը հայտարարեց, թե «Ադրբեջանը որեւէ առնչություն չունի» խփված անօդաչու սարքին:

                    Comment


                    • Re: Nagorno-Karabagh: Military Balance Between Armenia & Azerbaijan

                      Մեր ձեռքբերումները՝ ըստ Կոմանդոսի
                      Արարատ Դավթյան

                      13:13, 17 սեպտեմբերի, 2011
                      Արցախյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը` Կոմանդոսը, այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ անկախության 20 տարվա ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին: Առաջին ձեռքբերումը, ըստ Կոմանդոսի, հենց անկախությունն է, երկրորդը՝ Արցախը, երրորդը՝ բանակը, որի մասին վերջին շրջանում ավելի շատ բացասական բաներ է գրվում, քան դրական:

                      «Չեմ կիսում այդ կարծիքը, բայց ունենք սխալներ, որոնք ժողովրդի, բանակի համար անընդունելի են. խոսքը զոհվածների մասին է»,- ասաց գեներալ-մայորը՝ հավելելով, որ այս ամենը շտկելու համար «մենք պետք է աշխատենք»:


                      Կոմանդոս. «Պատերազմի վերսկսման հավանականություն չկա»
                      Արարատ Դավթյան

                      14:26, 17 սեպտեմբերի, 2011
                      Պատերազմը շատ ցավալի, անմարդկային երեւույթ է: Բոլորն այս մասին բարձրաձանյում են, մայց միաժամանակ բոլոր պետություններն էլ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի իրենց մարտիկներն ավելի լավ տիրապետեն ռազմական հմտություններին եւ դրանք ավելի լավ կիրառեն մարդ սպանելու գործում: Սա գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքն է:

                      Այսօր լրագրողները նրան հարցրին, թե ինչքանով է հավանական հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը:

                      «Ես զինվորական եմ, հաճախ եմ լինում Արցախում եւ շատ լավ գիտեմ մեր զինված ուժերի վիճակը: Ես կարող եմ համաձայնվել օտարերկրացի ռազմական փորձագետների կարծիքի հետ: Ամենից կարեւորն այն է, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ»:,- ասաց Արցախյան պատերազմի վետերանը՝ Կոմանդոսը՝ հավելելով, որ մնացածը բլեֆ է:

                      Ըստ Տեր-Թադեւոսյանի՝ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ հիմնական բնակչությունը հայեր են: Սակայն դրանով հանդերձ մեզ մոտ կա քաղաքական տարածայնությունը, որը հանգեցնում է ծանր հետեւանքների՝ ինչպես օրինակ Մարտի 1-ի ողբերգությունը: Ուրեմն կարելի է պատկերացնել Ադրբեջանի վիճակը, երբ սա մի պետություն է, որը կազմված է բազմաէթնիկ ազգերից: Նրանք տարբեր են թե կրոնով, թե լեզվով, 10-12 էթնիկ խմբեր են, որոնք պայքարում են իրենց ինքնուրույնության համար, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղարաբաղցիները:

                      «Այդ մարդիկ պատերազմ չեն ուզում, չեն ուզում ծառայել, որ ինչ-որ կլան՝ Ալիեւի կլանը հարստանա: Հետո, մեր բանակն ունի հաղթողի հոգեբանություն, որը կարող է բարձրանալ եւ իջնել, բայց ոգին հաղթական է,- ընդգծում է գեներալ մայորը,- մենք տեղանքը լավ գիտենք, որովհետեւ դա մեր երկիրն է, մենք գիտենք տարածքը՝ որտեղ ինչպես պաշտպանվել»:

                      Կոմանդոսի խոսքերով՝ անհրաժեշտ է 3 գործոնի առկայություն, որպեսզի ցանկացած պետություն կարողանա պատերազմ սկսել:

                      Առաջին՝ պետք է պատրաստ լինի տվյալ պետության հասարակությունը: Երկրորդ գործոնը բանակն է, որը հասարակության մի մասն է: Այս պարագայում, ըստ Կոմանդոսի, անհրաժաշտ է առանձնացնել երկու ենթակետ՝ սպառազինություն եւ ոգի: Ադրբեջանական բանակը զինվում է, ունի փող եւ տեխնիկա, բայց բանակում կարեւորը ոչ թե տեխնիկան է, այլ մարդը, նրա բարոյական ոգին: Դեռ Նապոլեոնն է ասել, որ բարոյական ոգու տված առավելությունը 1-ը 3-ի հարաբերակցությամբ է:

                      «Իսկ Արցախում մի փոքր ավելին է այդ հարաբերակցությունը եւ դա արդեն հաստատվել է. մենք այդքան քիչ էինք, բայց հաղթեցինք: Կամ այն, որ պատերազմի ժամանակ Ադրբեջան են ժամանել 3000 վարձկաններ՝ այդ թվում կամավորները, եթե իհարկե, այդպիսիք կային: Իսկ մեզ արտերկրից միացել են ընդամենը 280 կամավորներ՝ սկսած Արցախի հերոս Մոնթեից, վերջացրած նրանցով, ովքեր հիմա էլ շարունակում են ապրել Հայաստանում»,- ասում է գեներալ-մայոր Տեր-Թադեւոսյանը:

                      Երրորդը, վերջինիս ներկայացմամբ, կառավարությունն է, որից իրականում շատ մեծ բան է կախված:

                      «Իսկ կառավարության մասին կամ պետք է ասել ճիշտը, կամ լռել: Եթե թույլ կտաք, ես կլռեմ»,- եզրափակեց Կոմանդոսը:

                      Պատերազմը շատ ցավալի, անմարդկային երեւույթ է: Բոլորն այս մասին բարձրաձանյում են, մայց միաժամանակ բոլոր պետություններն էլ միջոցներ են...

                      Comment

                      Working...
                      X